Մոսկվան Փաշինյանի արցունքներին չի հավատա Առաջիկա գագաթնաժողովի մասին
Մոսկվան լարված ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային օրակարգին՝ փորձելով պահպանել Բաքվի և Երևանի միջև հիմնական միջնորդի կարգավիճակը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների արդեն հայտարարված հանդիպումը, որը Կրեմլի նախաձեռնությամբ տեղի կունենա առաջիկա օրերին։
Հայաստանի և Ադրբեջանի հետ, երեք պետությունների ղեկավարների հերթական հանդիպիպում անցկանցնելու Ռուսաստանի մտադրությունների մասին որոշ ժամանակ առաջ հիշեցրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչը վկայում է հայ-ադրբեջանական տրեկում ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի ակտիվացման առնչությամբ Կրեմլի բացահայտ մտահոգության մասին։ Այնուամենայնիվ Ուշակովը չի թաքցրել, որ Մոսկվայում կարծում են, որ որոշ արտատարածաշրջանային դերակատարները համառորեն ներթափանցում են բանակցային գործընթաց։
«Մենք, իհարկե տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են խցկվել արտատարածաշրջանային դերակատարներ, մասնավորապես ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Բայց նրանք հիմնականում օգտագործում են մեր ձեռքբերումները, և, անշուշտ, հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին մեր ակտիվ մասնակցությամբ»,- հայտարարել է Պուտինի օգնականը։
Կարելի է չկասկածել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հայտարարություններն արտացոլում են Կրեմլի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման և Եվրոպայի միջնորդական փորձերի վերաբերյալ, որոնք Մոսկվան ակնհայտորեն համարում է անտեղի։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ուղերձը ուղղված է առաջին հերթին Հայաստանին, որը ամեն կերպ փորձում է խուսափել 2020 և 2021 թվականների եռակողմ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունների կատարումից։ Մոսկվան հասկանում է, որ այդպիսով Հայաստանը փորձում է ձգձգել բանակցային գործընթացը և տրանսպորտային հաղորդակցությունների, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացման, ինչպես նաև Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված պայմանավորվածությունների կատարումը։ Սա, առաջինը, իսկ երկրորդը՝ Երևանը դեռ շարունակում է իր երկակի քաղաքական խաղը՝ փորձելով գոնե արտաքնապես դաշնակցային հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ և միևնույն ժամանակ դիզվելով Արևմուտքի հետ դաշնակցությամբ, որպեսզի ունենա երկու կողմերից օգնություն աղերսելու հնարավորություն։
Կրեմլում առաջիկա հանդիպմանը, ըստ ամենայնի, Փաշինյանը պետք է հաշիվ տա եվրոպական ուղղությամբ թույլ տված իր ռազմավարական սխալների մասին։ Առաջին հերթին, Հայաստանի վարչապետը ստիպված է մանրամասն պարզաբանել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայության անհրաժեշտությունը, որը արդեն այնտեղ է ժամանել անցյալ շաբաթ։ Հիշեցնենք, որ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների արդյունքում։ Բրյուսելն ու Փարիզը ցանկանում էին ԵՄ առաքելությունը օգտագործել տարածաշրջան մուտք գործելու համար՝ ստեղծելով սահմանային մոնիտորինգի համատեղ խումբ Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Բաքուն չի համաձայնվել նման դասավորության հետ և կարողացել է պնդել իր մերժումը։
Արդյունքում որոշվել է, որ առաքելությունը տեղակայվելու է միայն Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանը նրա հետ համագործակցելու է բացառապես սեփական շահերից ելնելով։ Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ սկզբունքայնություն է դրսևորել միանգամից երկու կարևոր ասպեկտներում։ Առաջինը՝ Բաքուն Հին աշխարհին հասկացրել է, որ ունի սեփական անկախ քաղաքականություն, որը հիմնված է միայն ազգի և պետության շահերի վրա, և որից նա մտադիր չէ նահանջել, և երկրորդը՝ վերահաստատել է իր հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրերին, մասնավորապես ռուսական կողմի, որպես բանակցային գործընթացի կարգավորողի միջնորդության։
Վստահ ենք, որ Մոսկվան օբյեկտիվորեն գնահատել է ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումը՝ անելով համապատասխան եզրակացություններ։ Մյուս կողմից, Երեւանը ստիպված է լինելու հաշտվել այն փաստի հետ, որ հերթական անգամ սխալ հաշվարկներ է արել Եվրոպայի հետ ունեցած իր վառ հույսերում, որը դեմ չի եղել Բաքվի պայմաններին։ Արժե նշել ևս մեկ նրբերանգ։ Անցած շաբաթ, բացի ԵՄ առաքելությունից, Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ գնահատող խումբը՝ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության հովանու ներքո։ Արձագանքելով իր հետ չհամաձայնեցված եվրոպացիների այս քայլին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս, այսպես կոչված գնահատման առաքելությունը, որը մեկ շաբաթից ավել Հայաստանում է, չի տիրապետում ԵԱՀԿ մանդատին և, համապատասխանաբար, չի կարող կապված լինել այդ միջազգային կազմակերպության հետ: Նախ և առաջ այն պատճառով, որ այդ հարցը չի քննարկվել կոլեկտիվ որոշումներ կայացնող ԵԱՀԿ մարմիններից ոչ մեկի հետ։ Բաքվում Հայաստանի միակողմանի նախաձեռնությունը գնահատվել է, որպես մի քանի պետությունների մի խումբ ներկայացուցիչների մասնավոր այց, և այդ երկիր այն ուղարկելը առաջացրել է անձամբ ԵԱՀԿ-ին ուղղված օբյեկտիվ հարցեր։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշման պատճառով տարիներ են պահանջվել, որպեսզի համաձայնեցնել 2005 և 2010 թվականներին Ադրբեջանի այն ժամանակ օկուպացված տարածքներում ԵԱՀԿ երկու առաքելությունները։
«Ադրբեջանի օկուպացված տարածքներում անթիվ անօրինական գործողությունների, այդ թվում նաև այդ տարածքներում ապօրինի բնակեցման փաստերի հաշվառմամբ նման ևս մեկ առաքելություն ուղարկելու Ադրբեջանի խնդրանքը չի կատարվել մինչև 2020 թվականը՝ Հայաստանի հակազդեցության պատճառով»,- նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ Իսկ այժմ, նոր եվրոպական առաքելության պարագայում, Ադրբեջանի ԱԳՆ-ն իրավացիորեն համարում է, որ «ԵԱՀԿ քարտուղարության նման չմտածված միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության հիմնարար սկզբունքներին, որոնք, մասնավորապես, պահանջում են կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և պետությունների կողմից միջազգային իրավունքներից բխող պարտավորությունների կատարումը»:
Բաքուն տեղ է հասցրել իր չափազանց օբյեկտիվ կարծիքը այն մասին, որ ԵԱՀԿ-ում որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի հիման վրա և երկու կողմերի հետ ցանկացած հարցերի համաձայնեցմամբ, այս դեպքում սկսած Բաքվից ու Երևանից մինչև կազմակերպության ղեկավարությանը։ Եվ ի նշան ԵԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ բողոքի՝ Ադրբեջանը հրաժարվել է քննարկել այս կազմակերպության 2023 թվականի բյուջեն։ Համենայնդեպս, քանի դեռ չի վերանայվել Հայաստանում իր դիտորդական առաքելության գտնվելու անհրաժեշտությունը։ Այսինքն, կարճ ժամանակահատվածում Երեւանը կրել է միանգամից երկու դիվանագիտական պարտություն։ Մի կողմից նրան այնպես էլ չհաջողվեց սեպ խրել Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների մեջ (քանի որ կողմերը կոնսենսուսի են հասել Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու հարցում), մյուս կողմից՝ Երևանին կրկին չհաջողվեց Բաքվին պարտադրել ԵԱՀԿ-ի գծով իր նախաձեռնությունները։ Այսպես թե այնպես, կասկածից վեր է, որ Մոսկվայում աչքից չի վրիպի Հայաստանի ոչ մի մարմնաշարժում, որն արդեն իրեն վարկաբեկել է, որպես դաշնակից և փաստացի կորցրել է Կրեմլի վստահությունը Արևմուտքի հետ սիրախաղի պատճառով, որն արտահայտվում է ԱՄՆ պաշտոնյաների (հատկապես նրանց Երևան այցերի ֆոնին), ինչպես նաև Բրյուսելում և Փարիզում արևմտյան գործընկերների հետ սերտ համակարգման մեջ։
Եվս մեկ կարևոր պահ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակ։ Ռուս դիվանագետը ասել է նաև, որ Մոսկվաին «անհանգստացնում են Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։
Նրա խոսքով, երկու երկրների և ժողովուրդների դարավոր կապերը խաթարելու նպատակով տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, և որ Մոսկվայում համոզված են, որ «Մոսկվան և Երևանը իրար հետ գշտելու արտաքին ուժերի փորձերը հաջողությամբ չեն պսակվի»։
Ի դեմս Զախարովայի՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից ինքնաբարեբար թելադրվում են հետևյալ եզրակացություններ։ Առաջինը՝ Ռուսաստանը Հայաստանին տալիս է մտափոխվելու և Արևմուտքի հետ կապված դատարկ պատրանքներից հրաժարվելու ևս մեկ շանս։ Երկրորդը՝ սա նաև հիշեցում է Երևանին, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Հայաստանի տարածքում արևմտյան միջնորդների հայտնվելուն, և հայկական կողմի նախաձեռնած այս քայլը հակասում է հենց Հայաստանի շահերին, որը կարող է զրկվել տարածաշրջանում իր ամենամոտ դաշնակցի՝ Ռուսաստանի աջակցությունից։ Երրորդը՝ ռուսական կողմը ամենևին էլ ոչ պատահական է ուշադրությունը կենտրոնացրել այն փաստի վրա, որ հնարավոր է համարում Ուկրաինայում մշակված դիմակայման սխեմաների տարբերակը։ Վերջին մեսիջը շատ լուրջ նախազգուշացում է Հայաստանին, Երևանը չպետք է դա հաշիվներից հանի, մինչև երկրի անվտանգության պատասխանատվությունը վերջնականապես գցեն ամերիկացիների ուսերին։ Այս նրբերանգը հատկապես արդիական է ԱՄՆ ներկայացուցիչների երկիր վերջին այցերի հետ կապված։ Չի բացառվում, որ ամերիկացիները հանուն իրենց նպատակները առաջ տանելուն՝ Փաշինյանին հավաստիացրել են ոչ միայն իշխանության մեջ գտնվելուն իրեն աջակցելու մեջ, այլ նաև ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Հայաստանի անվտանգության դեպքում։
Մյուս կողմից, Զախարովայի հայտարարությունները շատ ժամանակին են և արդարացված՝ Հայաստանի հակառուսական հարձակումների և ռուսական ինտեգրացիոն նախագծերից, մասնավորապես ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր փորձերի ֆոնին։ Այս միտքը ինչ-որ սենսացիա չի հանդիսանում, խոսակցությունները այն մասին, որ հայերը ցանկանում են դուրս գալ այս ռազմական բլոկից՝ վաղուց են գնում, ուստի զարմանալի չէ, որ հակառուսական զանգվածային ցույցերի ժամանակ Հայաստանի քաղաքացիները փողոց են դուրս եկել ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և ընդհանրապես Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալը կոչ անող պաստառներով։
Վերջին ժամանակներում այս թեման զգալիորեն արդիականացվել է նաև հայկական ԶԼՄ-ներում։ Այսպես, «Հրապարակ» թերթը հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ անցած շաբաթ «ՀԱՊԿ-ից դուրս գալու միավորումի» նախաձեռնող խումբը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հղել է՝ «Հայաստանի անվտանգության խնդիրները» թեմայով, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հասարակական պահանջի քննարկման խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով կոչ։ Համանման կոչեր են հասցեագրվել նաև անվտանգության և պաշտպանության համար պատասխանատու այլ ատյաններին։ Եվ սա ընդամենը նրա մեկ բնորոշ փաստն է, որ Հայաստանը լրջորեն մտածում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ուստի Հայաստանի ակտիվ արևմտամետ քաղաքականության և այնտեղ զանգվածային բնույթ ստացած կոշտ հակառուսական հռետորաբանության ֆոնին՝ Փաշինյանը ստիպված է լինելու Կրեմլում դիմանալ Պուտինի հետ ոչ հաճելի երկխոսությանը։ Եվ, ամենայն հավանականությամբ, այս բանակցությունների ցանկացած արդյունքի դեպքում նա Երեւան կվերադառնա Մոսկվայի կոշտ հրահանգներով։