twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

ՄՔԴ-ն Հայաստանին չի փրկի Ռուսաստանի զայրույթից Ափխաիձեն և Սարիևը՝ Caliber.Az-կայքում

19 Փետրվարի 2024 17:02

Մոսկվան ակնկալում է՝ երկկողմ գործընկերության գծով համապատասխան հավաստիացումներ ստանալ հայ գործընկերներից, ինչի մասին Երևանում լավ հայտնի է։ Այդ մասին օրերս հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու հարցը։

«Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալը ոչ լավագույն բնույթով է ազդում երկկողմ հարաբերությունների վրա՝ Երևանին ստիպելով որոշկի ընտրություն կատարել՝ Արևմուտքի կողմից ՄՔԴ-ի գծով թելադրված պարտավորությունների և Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության, եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջև»,- արձանագրել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Մոսկվան Երևանից ակնկալում է՝ ցանկացած երկիմաստության բացառման առչությամբ հստակ երաշխիքներ Վլադիմիր Պուտինի երկիր հիպոթետիկ ժամանելու դեպքում, որը, մնալով Ռուսաստանի հետ դաշինքի մեջ, այնուամենայնիվ դիմել է ՄՔԴ-ին միանալուն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անցած երկուշաբթի լրագրողներին հայտարարել էր, որ նոր իրողությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, հետևաբար նրանք վճռական են՝ իրենց հայ գործընկերների հետ այս հարցը քննարկել նախքան Պուտինի Հայաստան հնարավոր այցը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Telegraph» օրաթերթի լրագրող Ռոլանդ Օլիֆանտին տված հարցազրույցում հստակ պատասխան չի տվել այն հարցին. եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանաի Երեւան, արդյո՞ք կկալանավորվի։

Հայաստանը Հաագայի կենտրոնակայանով միջազգային դատարանին պաշտոնապես միացել է փետրվարի 1-ին։ Անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին ընդունած որոշումը՝ լրացուցիչ լարվածություն առաջացրեց Երևանի և Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց ՄՔԴ-ն է 2023 թվականի մարտին արձակել Ռուսաստանի պետության ղեկավարին ձերբակալելու օրդերը։

Հետաքրքիր է, եթե Երևանը չպատասխանի և լռություն պահապանի այս թեմայի շուրջ, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունների համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը երկրի միանալը։ Ի՞նչ ռիսկեր կան Փաշինյանի և նրա թիմի համար։ Եթե ծագե՞ն արտաքին տնտեսական բնույթի խնդիրներ։ Երկրի էներգամատակարարման հետ կապված խնդիրնե՞ր։ Թե՞ ընդդիմադիր ուժերը կակտիվանան և կսկսեն ցնցել Հայաստանում քաղաքական իրավիճակը։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա տեսաբանները:

Քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Շոթա Ափխաիձեն կարծում է, որ խնդիրը իսկապես շատ արդիական է։

«Հիմա այն սուր դրված է ռուս-հայկական հարաբերություններում։ Որովհետև Պուտինի Հայաստան այցի դեպքում կարող են ծագել որոշակի իրավաբանական և միջազգային իրավական բախումներ։ Չէ որ Հայաստանը արդեն միացել է Հռոմի ստատուտին և նրա վրա տարածվում են ՄՔԴ-ի նորմերը։ Պետք է հիշել, որ 60 հայ պատգամավորներ քվեարկել են երկրի այդ ստատուտին միանալու օգտին։

Բայց կան նրբերանգներ։ ՄՔԴ-ն երկրի իրավասության վրա գերակայող ուժ չունի: Այսինքն, եթե ՄՔԴ-ի ինչ-որ գրավոր կարգադրությունները հակասում են երկրի ներքին օրենսդրությանը, ապա այդ դեպքում պարտադիր չէ դրանք կատարել»,- նշել է կենտրոնի տնօրենը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հարցին, ապա այս դեպքում, նրա կարծիքով, որոշումը պետք է կայացնի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։

«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ինչ երաշխիքների մասին կարող է խոսք գնալ՝ սա արդեն կոնկրետ Հայաստանի իշխանության հարցն է, թե ինչպես են վարվելու։

Այժմ Հայաստանը փորձում է արևմտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականություն վարել, և միաժամանակ շարունակում է գտնվել եվրասիական տարածքում, եվրասիական միավորումներում (գտնվելով Մաքսային միության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի միասնական իրավական դաշտում), և սա միանգամայն հակասական պահ է։ Որովհետեւ եվրոատլանտացման, արեւմտյան կառույցներին ինտեգրվելու կուրսը, իհարկե, բացարձակապես հակասում է եվրասիականության քաղաքականությանը։ Վերցնենք, օրինակ, Ղազախստանը՝ այս երկիրը չի միացել Հռոմի ստատուտին:

Եթե արևմտյան գործընկերները Փաշինյանից պահանջեն Պուտինին ձերբակալելու համաձայնություն՝ ինձ թվում է, որ նա միևնույն է չի համարձակվի նման բան անել։ Որովհետև նա հասկանում է, որ նրա երկիրը տնտեսապես ամուր կապված է Ռուսաստանի հետ, և նրա տարածքում կա ՌԴ-ի ռազմաբազա։ Կան նաև շատ այլ պատճառներ, որոնց համար Փաշինյանը չի համաձայնվի դրան: Բայց հենց այն փաստը, որ նա իրեն նման դրության մեջ է դրել, վարում է անհավասարակշիռ քաղաքականություն՝ սա արդեն մեծ հարց է։ Եվ այն սուր է դրված։

Անշուշտ, առանց Ռուսաստանի՝ Հայաստանի մոտ անմիջապես տնտեսական խնդիրներ կձագեն։ Եվ նրա էներգետիկ ռեսուրսները բավարար չեն։ Բայց չէ որ Ռուսաստանը գների դեմպինգ է անում, և միևնույն է Հայաստանը նրան մեծ պարտքեր ունի։ Այս ամենը պետք է հաշվի առնել։ Կարծում եմ, որ Փաշինյանը ՄՔԴ-ի առկա օրդերի հիման վրա ռիսկ չի անի Պուտինին ձերբականել Հայաստան իր հնարավոր այցի ժամանակ։ Այսինքն՝ կարծում եմ, որ նա անվտանգության երաշխիքներ կտա Ռուսաստանի Դաշնության ղեկավարին։ Թեև, իհարկե, այն կառաջացնի միջազգային սկանդալ, որի կենտրոնում կհայտնվի Փաշինյանը»,- համարում է Ափխաիձեն։

Ղրղզ քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Մարս Սարիևը հայտարարել է, որ Հայաստանի և անձամբ Փաշինյանի համար, իհարկե, Հռոմի ստատուտի վավերացումը հանդիսանում է շատ վտանգավոր՝ ռուսական ազդեցության տեսանկյունից։

«Ռուսաստանը հիմա գրեթե մենաշնորհային ներկայություն ունի Հայաստանում։ Էներգետիկ ոլորտը լիովին կախված է նրանից։ Ռուսաստանում հայերը ավելի շատ են, քան բուն Հայաստանում։ Նույնիսկ գլխավոր «Զվարթնոց» օդանավակայան ժամանող ճանապարհորդների փաստաթղթերը ստուգվում են ՌԴ սահմանապահ ծառայության կողմից։ Դե, և ռազմաբազան Գյումրիում։ Հետևաբար Հայաստանը շատ սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, և հիմա, կարծում եմ, նա կսպասի»,- ասում է վերլուծաբանը։

Նրա խոսքով, Հայաստանը ակնկալում էր, որ ԵՄ-ի թեկնածույի կարգավիճակ ստացած Վրաստանի հետ վերջերս ռազմավարական գործընկերության համաձապայմանագրի ստորագրումից հետո կսկսվեն որոշակի առաջընթացներ։

«Բայց Վրաստանը այժմ ընտրել է խոհեմության քաղաքականությունը։ Վերջերս Փոթիում կալանավորվել է զենքի ապօրինի բեռ, որը ժամանել էր Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից և պետք է շարժվեր դեպի Հայաստան։ Իսկ վրացական կողմը հրապարակեց այս միջադեպը, այսինքն՝ Երևանի սպասելիքները չարդարացան»,- նշել է Սարիևը։

Նա կարծում է, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, ակնկալում է, որ Հարավային Կովկասի երկու քրիստոնյա պետությունները կսկսեն վարել արևմտամետ քաղաքականություն, իսկ դրանից հետո Վատիկանը, Եվրոպան կուժեղացնեն իրենց ազդեցությունն այս տարածաշրջանում։

«Իհարկե, այս բոլոր գործընթացների մոդերատոր է հանդիսանում Ֆրանսիան, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։ Ուստի ես Հայաստանում հիմա հակառուսական ակտիվացում չեմ ակնկալում։ Նրա համար դա կվերածվի հզոր պատասխան հարվածի: Ի՞նչ կլինի, եթե սկսվի՝ բազմաթիվ հայերի արտաքսումը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան։ Սա կդառնա աղետ Երեւանի համար։ Այդ պատճառով էլ նա կսպասի:

Առավել ևս, որ Եվրոպան այժմ պատրաստվում է ֆինանսավորել Անդրկասպյան միջանցքը։ Ընդհանուր գումարը կազմում է 300 մլրդ դոլար։ Եվրոպան ակտիվանում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այսինքն՝ Փաշինյանը սպասելով կձգձգի ժամանակը, երբ այս ամբողջ լոգիստիկան սկսի աշխատել Չինաստանից մինչև Եվրոպա մեր ու Կովկասի միջով։ Այսպիսով, Արևմուտքը փորձում է գայթակղել Կենտրոնական Ասիայի երկրներին, նրանց պոկել Ռուսաստանից և Չինաստանից, վերահսկել տրանսպորտային միջանցքն ու լոգիստիկան։ Սրանք հսկայական գումարներ են: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Հայաստանին հիմա բացարձակապես ձեռնտու չէ գրավել հակառուսական դիրքորոշում, և այդ հարցը օդում կախված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա ընդարձակ տարածքում չփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը»,- եզրափակել է ղրղզստանցի քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 213

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

101
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

85
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

71
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading