twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նժդեհի ստվերը ՄԱԿ-ում Երեսապաշտությունը, որպես ապրանքանիշ

07 Նոյեմբերի 2023 13:04

Հետաքրքիր լուր է ստացվել Նյու Յորքից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն, որը քննարկում է մարդու իրավունքների պահապանման հարցերը, ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին ռուսական բանաձեւը։ Եթե լինենք ավելի ճիշտ, ապա փաստաթուղթը կոչվում է «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ գործունեությունների դեմ, որոնք նպաստում են՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը»:

Ինքնին նախաձեռնությունը բավականին ողջամիտ է և արդար՝ հաշվի առնելով Եվրոպայում, և ամբողջ աշխարհում նացիստական գաղափարների արագացող թափը, որը մենք տեսնում ենք մեր օրերին։ Այս լուրերի մեջ ուշագրավ է մեկ այլ բան՝ բանաձեւին աջակցած 111 երկրների շարքում ներկա է նաեւ Հայաստանը։ Անփորձ ընթերցողը, ով հատկապես ապրում է Հարավային Կովկասից դուրս և ծանոթ չէ հայկական իրողություններին, զզվանքով կքմծիծաղի՝ իբր, ադրբեջանցիները կրկին հայերի դեմ անարգագիր են ծրագրում։

Սակայն, մենք ոչինչ չենք հորինում։ Գնեք Երևանի տոմս, մի քիչ քնեք, լոգանք ընդունեք, հետո ուտելիք, դե կամ էլ այս գործողությունները կատարեք ցանկացած այլ հերթականությամբ և ուղևորվեք Խաչքարի հրապարակ՝ այն անմիջապես կենտրոնում է, ավելի կենտրոնական չի կարող լինել, Հանրապետության հրապարակից ոչ հեռու։ Այնտեղ ձեզ կդիմավորի բավականին տպավորիչ հուշարձան՝ խալաթով տղամարդ։ Հնարավոր է նա խալաթով է, որովհետև, ըստ հեղինակների մտահաղացման, նա նոր է դուրս եկել բաղնիքից, բայց աշխարհի առաջատար ընկերությունների ոչ մի մաքրող միջոց չեն մաքրի նրա հանցանքները, ինչպես նաև նրանց խիղճը, ովքեր թույլատրում և տեղադրում են նման հուշարձաններ։

Այնուամենայնիվ, մնում է միայն հուսալ, որ ամեն ինչ կորած չէ նրանց հոգիների հետ, ում լուռ համաձայնությամբ և նույնիսկ հավանությամբ հուշարձանը կանգնեցվել է և շարունակում են հպարտորեն նայել քայլող ամբոխին։

Ծանոթացեք, խալաթով տղամարդը՝ Գարեգին Նժդեհն է, հայ ազգայնական գաղափարախոսություն ցեղակրոնի հիմնադիրը։ 1918-1921 թվականներին Զանգեզուրում և Իրավանում մահմեդականների ջարդերի նախաձեռնողը և հիտլերյան Գերմանիայի կամակատարը, ով նպաստել է խորհրդային բանակի դեմ կռվող հայկական ՍՍ ստորաբաժանումների ստեղծմանը։ Այնուամենայնիվ, Նժդեհի մասին արդեն շատ է գրվել, բավական է հիշել ցեղակրոնի ընդամենը մեկ կարգախոսը՝ «Հայաստանը՝ հայերին», որպեսզի հասկանալ,- այդ գաղափարախոսությունը կենտրոնական է դարձել հայ քաղաքական և զանգվածային գիտակցության մեջ։

Դե էլ ինչ զանգվածային հերոս առանց ֆիլմի՜: 2013 թվականին հայ կինեմատոգրաֆների կողմից այնուամենայնիվ Նժդեհի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել։ Չեմ ստի և չեմ ասի, որ այն ամբողջությամբ դիտել եմ: Միգուցե լավ ռեժիսորները հրաժարվել են ֆաշիստի մասին ֆիլմ նկարահանել (եթե այո, ապա գովելի է), միգուցե (և սա ավելի մոտիկ է ճշմարտությանը) Հայաստանում հիմա լավ կինեմատոգրաֆներ չկան, սակայն բավական է ընտրողաբար դիտել մի քանի տեսարան, որպեսզի հասկանալ, որ այն էժանագին գռեհիկ քարոզչական պատրաստում է: Հենց գեղարվեստական ցածր որակների պատճառով, կինոնկարը մեծ հնչեղություն չունեցավ։ Այս առումով ինձ ավելի է խայթել մեկ այլ պահ՝ Նժդեհի կնոջ դերը խաղացել է ազգությամբ թաթար, ռուսական աստղ Չուլպան Խամատովան, ով պետք է գոնե ավելի մանրամասն տեղեկանար և իմանար թուրքական էթնոսի դեմ Նժդեհի արյունալի հանցագործությունների մասին, ընդգծում եմ, հատկապես ռասայական ատելության պատճառով։ Ճիշտ է, նա կարող է և իրեն թրքուհի չհամարել՝ և դա նրա իրավունքն է (մենք չէ որ նացիստ չենք և չենք խուսափում ընտանեկան կապերից): Բայց գոնե որպես Ռուսաստանի քաղաքացի, մի երկրի, որը միլիոնավոր կյանքեր է տվել ֆաշիզմի դեմ հաղթանակի համար, կարող էր հետաքրքրվել, թե ով է այդ Նժդեհը, ում կնոջ դերն է նա պատրստվել խաղալ էկրանին։ Ըստ երևույթին, գործի մեջ մեծ գումարներ են ծախսվել։ Ինձ թվում է, որ այս ցածրակարգ ֆիլմի բյուջեի մեծ մասն ուղղվել է հենց Խամատովայի հոնորարին: Չնայած ոչ միայն նրա համար։ Ֆիլմում նկարահանվել է նաև ռուսական կինոյի և թատրոնի մեկ այլ աստղ՝ Օլեգ Եֆրեմովը։

Մի խոսքով, մշակութային անկման դարաշրջանի ռուսաստանցի դերասանները տաքացրել են ձեռքերը այս ֆիլմի վրա՝ հաճույքով թքելով ֆաշիզմի դեմ պայքարած իրենց պապերի շիրիմներին։ Նորից եմ հիշեցնում՝ Նժդեհը ոչ թե պարզապես իրավիճակային համագործակցող էր, որը կլիներ դժբախտության կեսը, այլ ազգայնական, մարդատյաց գաղափարախոսության ստեղծողն ու իրականացնողը։ Եվ հիմա այդ երկիրը, որտեղ ֆաշիստ հանցագործների հուշարձանները «ազատ քայլում են» իրենց խալաթներով, երեսապաշտությամբ քվեարկում է նացիստների հերոսացումը դատապարտող բանաձեւի օգտին:

Եվ այս երեսապաշտությունը հիանալի անցնում է ՄԱԿ-ի պատերի ներսում, չնայած արդեն վաղուց հասունացել են բոլոր պայմանները, որպեսզի այս կազմակերպությունը դատապարտի նացիստական գաղափարախոսության բացահայտ քարոզչությունը Հայաստանում, որի պերճախոս օրինակն է հանդիսանում՝ դեռևս Երևանի կենտրոնը զարդարող հուշարձանը։

Ի դեպ, ձեր սյուզերանին ա՜խ ինչպես է ձանձրացնում այդ արձանը: Հետևաբար, ավելի լավ է ինքներդ այն վերացրեք, նախօրոք, հոժարակամ: Երևանում Նժդեհի հուշարձանի ապամոնտաժելը, ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե հենց ապամոնտաժելը, այլ այդ իրադարձությանը հայ հանրության արձագանքը կդառնա լավագույն թեստ պարզելու համար, թե որքանով է նա պատրաստ՝ ազատագրվել ռասիստական թունավոր գաղափարախոսությունից և հարևանների հետ երկարաժամկետ խաղաղությանը։ Իսկ քանի դեռ հուշարձանը կանգնած է, ծուռ հայելիների թագավորությունը շտկելու մասին խորհելը անշնորհակալ ու չափազանց միամիտ գործի տեսք ունի։

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

361
18 Սեպտեմբերի 2025 14:14
2

Ֆրանսիան և ուրվականները Հակաադրբեջանական ներկայացում՝ իրական քաղաքականության փոխարեն

323
18 Սեպտեմբերի 2025 12:10
3

Առասպելներից` դեպի իրականություն Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

271
18 Սեպտեմբերի 2025 09:25
4

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են տեքստիլի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները

246
18 Սեպտեմբերի 2025 11:28
5

Երկպառակության կաթողիկոսը Գարեգին II-ը նորից դուրս է եկել մարտադաշտ

245
18 Սեպտեմբերի 2025 20:41
6

Միլլի Մեջլիսում՝ ադրբեջանականության գաղափարախոսության առաջխաղացման թեմայով լսումներ կանցկացվեն

227
18 Սեպտեմբերի 2025 17:13
7

Զախարովա. Ռուսական պարեկային նավը կժամանի Բաքվի նավահանգիստ

217
18 Սեպտեմբերի 2025 19:25
8

Ալիևը և Կոսը քննարկել են Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ ԼՈՒՍԱՆԿԱՐ

217
18 Սեպտեմբերի 2025 16:29
9

Եվրահանձնակատար Կոս. Ղարաբաղ այցը խորը տպավորություն թողեց ինձ վրա

207
18 Սեպտեմբերի 2025 19:56
10

23 ժամ և 43 րոպե. գործողությունը, որը փոխեց Ադրբեջանի պատմությունը Երկու տարի լիակատար ինքնիշխանության վերականգնման օրվանից

201
19 Սեպտեմբերի 2025 13:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading