twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Չորս պատերի արանքում Եթե շնչել, ապա առանց Եվրոպայի

18 Հունվարի 2024 13:16

Այնպես ուրեմն, կարելի է արդեն մեծ վստահությամբ, քան նախկինում հավաստել, որ Բրյուսելը, որպես Եվրամիության մայրաքաղաք, որոշել է վարկաբեկել իրեն՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման միջնորդի։

Իրականում, Հին աշխարհը բրյուսելյան հարթակի դատավճիռը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում: Այդ ժամանակ, կարծես նեղանալով Իլհամ Ալիևի բացակայությունից՝ եվրոառաջնորդները շտապեցին դրսևորել իրենց վարձահրավիրվածությունը՝ Հայաստանի վարչապետի հետ հանդես գալով փաստորեն Եվրոպան և Հայաստանը մեկ ճակատում միավորող համատեղ հայտարարությամբ։ Եթե մինչ այդ ԵՄ-ն քիչ թե շատ փորձում էր չեզոքություն ցուցաբերել, ապա Գրանադայից հետո դա այլևս հնարավոր չէր անել։

Իսկ Գրանադան էլ դարձավ վերջին բաստիոնը, որին հանձնեց անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ և միջնորդության նախաձեռնող Շառլ Միշելը։ Չդիմանալով ֆրանսիացիների գրոհին, չհանդիպելով գերմանացիների ըմբռնմանը, և ռիսկ անելով միայնակ հայտնվել եվրոպական կեղծավորության անդունդում, նա ցատկեց նրանց նավակը։ Բաքվում ըստ արժանավույն գնահատեցին միջնորդության հարցում Միշելի անձնական ջանքերը և ափսոսում են այն մասին, որ արդարության սկզբունքները երկար չեն ապրում եվրոպական պատերի ներսում: Եվ եթե նույնիսկ Գրանադայից հետո մենք Շառլ Միշելի անձնական հեղինակության շնորհիվ դեռ իներցիայով պահապանել ենք որոշ կամուրջներ Բրյուսելի հետ, ապա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից նրա մոտալուտ մշտական հրաժարականով (Եվրախորհրդարանում ընտրություների կապակցությամբ), թվում է, որ այնտեղ առհասարակ չկա մեկը, ում հետ կարելի է խոսել։

Կար, ճիշտ է, մի փոքր հույս, որ Միշելին որոշ ժամանակով կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որպես այն երկրի ղեկավար, որը ԵՄ Նախարարների խորհուրդում նախագահելու է 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ նա, իր հերթին, այդ հնարավորությունը կօգտագործի Բրյուսելի հարթակը նոր սկզբունքներով վերակենդանացնելու համար: Սակայն այս հույսը նույնպես գնաց չգոյության՝ հաշվի առնելով, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրաժարվեց հավակնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնին՝ հայտարարելով, որ շահագրգռված չէ աշխատել եվրոպական իշխանությունների մարմիններում։ «Ո՛չ ես, ո՛չ իմ կուսակցությունը հավակնություններ չունենք եվրոպական պաշտոնների նկատմամբ։ Մենք ազգային քաղաքական գործիչներ ենք և կարծում ենք, որ մեր կոչումը, աշխատանքը և առաջիկա գործերը այստեղ են՝ Հունգարիայում»,- հայտարարել է նա։

Այնուամենայնիվ, ես որոշ չափով ուռճացրի այդ ակնկալիքը՝ այն անվանելով հույս։ Մենք արտաքին միջնորդներից ոչ մեկի հետ որևէ հույսեր չենք կապում, մենք ընդամենը նրանց հնարավորություն ենք տալիս օգնել գործընթացին՝ դրանով հանդերձ ինքներս հավատարիմ մնալով երկկողմ բանակցություններին։

ԵՄ-ի մյուս բոլոր գործողությունները նույնպես չնպաստեցին Բաքվի կողմից նրա նկատմամբ վստաության ամրապնդմանը։ Անցած տարվա ամռան վերջին Ղարաբաղում ճանապարհային ճգնաժամի արհեստական սրման ժամանակ իր հակաադրբեջանական հայտարարություններով ակտիվացել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրանից հետ չի մնում նաեւ նրա բաժնի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն, ով վերջերս հայ լսարանի ականջների համար դուրս է տվել հալվայի հերթական չափաբաժին։ Ուրեմն, ինչ է նա ասել. «Եվրոպական Միությունը Ադրբեջանին ուղղարկում է հստակ ազդանշաններ, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է, և դա լուրջ հետևանքների կհանգեցնի ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններում»։ Ակնհայտորեն, եվրոպացի դիվանագետը որոշել է այդպիսով աջակցել հայկական կողմի հիստերիան՝ հայրենական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիեւի հայտարարությունների առնչությամբ։ Եթե ուշադրությամբ լսել Ալիևի խոսքերը, ապա այնտեղ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ոչինչ չի եղել՝ դրանք արդարության և ողջախոհության սկզբունքներին հետևելու կոչ են պարունակում։ Սակայն Բրյուսելին ձեռնտու չէ ուշադիր կարդալ, նրա հիմնական սկզբունքը՝ կառչել տառից կամ ստորակետից, որպեսզի մեղադրել Բաքվին և, համապատասխանաբար, Հայաստանին ներկայացնել, որպես զոհ:

Մեր երկրի դեմ մեկ այլ թշնամական քայլ է Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն և ագրեսիայի ցանկացած այլ փորձերի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումների կանխելուն ուղղված, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ անող և հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիք պահանջող» բանաձեւի նախագծի լսումները։ Կասկած չկա, որ այն կընդունվի։ Իսկ եթե այդպես է, ապա այս բանաձեւը կլինի հերթական մեխը Բրյուսելի բանակցային հարթակի դագաղին, որտեղ վերջին շրջանում բոլորին ղեկավարում է Փարիզը։

Բայց սա դեռ ամենը չէ: Եվրոպացի պաշտոնյաներն ու օրենսդիրները, ըստ երևույթին, որոշել են մրցել «ովքեր են մեծ հայեր» խաղի մեջ։ Այսպես, հայտնվել են լուրեր այն մասին, որ հունվարի 24-ին Եվրախորհրդարանի պատերի ներսում «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն» թեմայով համաժողով է. անցկացվելու։ Լսումների նախաձեռնող է հանդիսանում պատգամավոր Միրիամ Լեքսմանը և տես, թե նա ինչպես է դիմել իր գործընկերներին. «Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է անխուսափելի ոչնչացման, պղծման և յուրացման սպառնալիքի տակ։ Միացեք ինձ և Եվրախորհրդարանի փորձագետներին, որպեսզի քննարկել, թե ինչ կարելի է անել հայկական ժառանգությունը պաշտպանելու համար»:

Այսինքն, Եվրոպան, առանց որևէ ռեֆլեքսի որոշել է նավարկել քրիստոնեական համերաշխության ուղղությամբ, ամբողջությամբ մերժելով իր իսկ կողմից հռչակած արդարության սկզբունքները։

Ի դեպ, մոտավորապես նույն ոգով են գործում նաև Միացիալ Նահանգները։ Դե ինչ կարելի է ասել, չէ որ բոլորի համար պարզ է, որ այս կամ այն աստիճանի հարաբերականությամբ, բայց հենց ԱՄՆ-ն է ղեկավարում Հին Աշխարհը, իսկ Ուկրաինայում հակամարտությունն էլ ավելի է ուժեղացրել այդ կախվածությունը։ Սա նշանակում է, որ կարելի է եզրակացնել, որ Վաշինգտոնի ուղու վրա մենք դժվար թե վերադառնանք:

Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար հետաքրքիր է ևս մեկ պահ՝ միթե՞ իրենց հայերին չի հոգնցրել մշտական համակրանքով, կարեկցանքով, ապրումակցումով և համերաշխությամբ Եվրոպայի հետ այս անվերջ փոխադարձ համբույրը, որի գինը զրոյական է։ Միթե՞ նրանք չեն զգում, որ եվրոպական գրասենյակների ու խորհրդարանների պատերից ներս օդ չկա, որ իսկական կամքը՝ ահա այստեղ, հարևանների հետ խաղաղության և համագործակցության մեջ է։

Մեծ հաշվով, մենք Բրյուսելին և Վաշինգտոնին նույնիսկ երախտապարտ ենք նրա համար, որ դարձել են մեր դիրքորոշումը փոխանցելու հարթակ։ Այսպես թե այնպես, այդ քաղաքներում տեղի ունեցած հանդիպումները իրենց արդյունքներով բանակցային գործընթացում աննշան, բայց այնուամենայնիվ առաջընթաց ունեցել են։ Մենք այդ հարթակները օգտագորել ենք այնքանով արդյունավետ, որքանով դա հնարավոր է եղել։ Հիմա մենք նրանց ասում ենք. «ցտեսություն»։ Ինչու՞ ոչ «մնաք բարով»: Որովհետև կյանքը լի է անակնկալներով: Մենք հնարավոր ենք համարում այն հավանականությունը, որ նրանց համար հնարավորությունների պատուհանը դեռ չի փակվել: Եթե, իհարկե, նրանք ցանկանան փոխել իրենց վարվելաձևը։

Caliber.Az
Դիտումներ: 424

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading