Պետդեպարտամենտի փոքր հավատը Թույլ հարված ուժեղ տեղին
Եվս մի քիչ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի կողմից Ադրբեջանին կրոնական ազատությունների հսկողության սեւ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ։
Սա Ամերիկայի երկրորդ բացահայտ դեմարշն է մեր երկրի դեմ՝ անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական հաղթական միջոցառումներից հետո։ Առաջինը, ինչպես հայտնի է, կապված էր անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Օ’Բրայենի ելույթի հետ։ Նա ոչ միայն թշնամաբար է արտահայտվել Ադրբեջանի հասցեին, այլեւ իրեն թույլ է տվել բացահայտ շանտաժ, հայտարարելով, որ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախչըվան միջանցքը չի կարող անցնել Իրանի միջով։ Նա նաև ամպագոռգոռ հայտարարություն է արել այն մասին, որ սեպտեմբերի 19-ից հետո ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինելու եւ հայտարարել է պաշտոնատար անձանց երկիր այցերը դադարեցնելու մասին։ Այնուհետեւ հետևել է պաշտոնական Բաքվի կոշտ արձագանքը։ Որից հետո պետքարտուղար Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում նշել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը կհակասեր ԱՄՆ-ի շահերին։ Գրեթե միաժամանակ, աղմուկի «մեղավոր» Օ՛Բրայենը, հանդիսավոր կերպով դրժելով հարաբերությունները դադարեցնելու իր խոստումը, ժամանեց Բաքու, որտեղ նրան ընդունեց Ի.Ալիևը։
Նշենք, որ Օ’Բրայենի այցի հաջորդ օրը տեղի ունեցավ պատմական իրադարձություն՝ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը զինծառայողների փոխանակման և «COP»-ի հարթակներում միմյանց աջակցելու մասին։ Այս իրադարձությունը բեկում դարձավ խաղաղ գործընթացում և նրա վկայությունը որ կողմերը կարող են պայմանավորվել անմիջականորեն, առանց միջնորդների։ Չար լեզուները անմիջապես սկսեցին պնդել, որ, իբր, դա տեղի է ունեցել Բաքվի վրա Վաշինգտոնի ճնշման արդյունքում և հանդիսանում է ոչ այլ ինչ, քան ԱՄՆ-ի կամքի դրսեւորում։ Մենք արդեն նշել ենք այս վարկածի ողջ անհեթեթությունը։ Նախ, նման հայտարարությունները մեկ օրում չեն պատրաստվում, և պարզապես չէին կարող մեկ գիշերում համաձայնեցվել ու կազմվել։ Երկրորդը, ողջ դինամիկան ցույց տվեց, որ Բաքուն է հասել Վաշինգտոնի մաքսիմալիստական դիրքորոշումից հեռանալուն, այլ ոչ հակառակը։ Եվ այս իմաստով, համատեղ հայտարարությունը կարող է Օ’Բրայենի այցի հետ կապվել միայն այնքանով, որքանով Բաքվին հաջողվել է Վաշինգտոնին համոզել իր դիրքորոշման անսասանության մեջ։
Եվ ահա՝ դրա ևս մեկ վկայություն, որ Բաքուն և Երևանը գործել են առանց միջնորդների և ծառայում է Պետդեպարտամենտի ներկայիս դեմարշին։
Վաշինգտոնի համար շատ կարևոր է հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման իր հովանու ներքո։ Դա նրան անհրաժեշտ է, նախ, հեղինակության՝ երկրորդը, ընտրությունների նախաշեմին հայկական սփյուռքի աչքում իր վարկանիշը բարձրացնելու համար, և երրորդը, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Չմոռանանք նաև Վաշինգտոնի խանդոտ վերաբերմունքը՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի աճող կշռի նկատմամբ։
Հաշվի առնելով Սպիտակ տան նախկին հռետորաբանությունը, ինչպես նաև Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման մասին ձեռնպահ մնալը, կարելի է ենթադրել, որ ամերիկացիները փորձում են ինչ-որ կերպ պայմանագրի տեքստի մեջ ներառել Ղարաբաղի հայերին վերաբերվող առանձին կետ, ինչը կտրականապես հակասում է Բաքվի տեսլականին։ Օրինակ՝ հայերի Ղարաբաղ վերադառնալու մասին՝ միջազգային ուժերի վերահսկողության ներքո։ Այս ենթադրության առաջին մասի հետ մեր երկիրը ոչ մի խնդիրներ չունի, կա միայն մեկ պայման՝ Ադրբեջանում ապրել ցանկացող հայերի կողմից Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը։ Իսկ ահա միջազգային առաքելությունների թեմայի վերաբերյալ ցանկացած շահարկումը Բաքուն չի պատրաստվում ոչ միայն ներառել համաձայնագրում, այլ նաև քննարկել։ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման հարցը հանդիսանում է մեր երկրի զուտ ներքին գործը և ընթանալու է բացառապես իր ինքնիշխանության և օրենսդրության շրջանակներում։ Մյուս կողմից, Վաշինգտոնը Երևանին ակնհայտորեն դրդում է հրաժարվել Մոսկվայի միջնորդական առաքելությունից, և, որպես հետևանք՝ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումից, որում ասվում է Զանգեզուրի միջանցքի բացման և Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից դրա նկատմամբ վերահսկողության մասին։ Իսկ Բաքուն չի ցանկանում Վաշինգտոնի հետ խաղալ այս նկրտության և Մոսկվայի հետ անտեղի վեճի մեջ։ Այս բոլոր գործոնները միասին վերցրած հիմք են տալիս կասկածելու, որ այսօրվա դրությամբ վաշինգտոնյան հարթակը Բաքվին հարիր չի թվում, հավասարապես, ինչպես նաև բյրյուսելյան ձևով նրա «ճյուղը»։
Վաշինգտոնի զայրույթը, ըստ երևույթին, ավելի է սրվել նաև՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի և Փաշինյանի վերջին հանդիպումով։ Չնայած նրան, որ հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, և նախագահ Պուտինը նրբանկատորեն չի մասնակցել զրույցին, Սպիտակ տունը դա ընկալել են որպես Մոսկվայի կողմից խաղաղ գործընթացում նախաձեռնության գրավում։ Վաշինգտոնում նույնպես հիանալի հասկանում են, որ եթե Բաքուն համաձայնվի երրորդ երկրների միջնորդությանը, ապա դա, ամենայն հավանականությամբ, կլինի Մոսկվայի օգտին։ Պարզապես այն պատճառով, որ բոլոր երեք միջազգային միջնորդներից հենց Ռուսաստանն է հնչեցրել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հստակ ճանաչումը։
Այս ֆոնին ամերիկացիները մոլեգնած խոռոչ են փնտրում՝ առանց իրենց մասնակցության խաղաղ գործընթացը տորպեդահարելու համար։ Եվ ավելի լավ բան չեն գտել, քան մեր երկրին մեղադրել կրոնական հանդուրժողականության բացակայության մեջ, որը կրկին կոչված է «հայկական հարցը» նշելուն։ Ամերիկացիները ցանկանում են Բաքվին ցույց տալ, որ Ղարաբաղից Հայաստան հայերի վերաբնակեցումը համարում են բռնի, և առավել եւս՝ կրոնական անհանդուրժողականության հիման վրա կատարված։ Եվ դա նրանով հանդերձ, որ հայերը իրենք էլ չեն գիտակցում նման եզրակացությունը։ Փաստորեն, կա միջամտություն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի ներքին գործերին, քանի որ Վաշինգտոնը ստանձնում է՝ Հայաստանի անունից դատողություններ անելու լիազորությունը։ Շատ ուշագրավ է, և նույնիսկ զավեշտական է, որ Բաքվի հասցեին Վաշինգտոնի հարձակումը համընկել է՝ Հայ առաքելական եկեղեցու վրա Փաշինյանի աշխատակազմի հերթական հարձակման հետ՝ Գարեգին Բ կաթողիկոսին թույլ չտվեցին ելույթ ունենալ Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նախկինում։ Ժամանակն է, որ Պետդեպարտամենտը ահազանգի «առաջին քրիստոնյա երկրում» քրիստոնեության ճնշումների առնչությամբ։ Այնուամենայնիվ, դեմոկրատական աշխատակազմին ամենաքիչն է հետաքրքրում հավատացյալների իրական զգացմունքները: Դեմոկրատները, առհասարակ, ի տարբերություն հանրապետականների, առանց մեծ ակնածանքի են վերաբերվում կրոնին և ավանդական արժեքներին։ Բլինկենի ցուցակը ծառայում է միայն քաղաքական նպատակների:
Պետդեպարտամենտի ակտը վրդովմունքի ալիք է առաջացրել Ադրբեջանի կրոնական և էթնիկ համայնքների ներկայացուցիչների մոտ։ Իրենց երկրի աջակցության օգտին են հանդես եկել՝ Ալբանո-ուդինական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան, Թել Ավիվի լեռնային հրեաների սինագոգի գլխավոր ռաբբի, բնիկ Բաքվից Շմուել Սիմանտովը և մյուսները: Պետդեպարտամենտի մեղադրանքն այնքան անհեթեթ են, որ ի պաշտպանություն Ադրբեջանի իր ձայնն է բարձրացրել մեր երկրում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Կրոնական բաղադրիչի վրա ճնշումը՝ Վաշինգտոնի թույլ հարվածն է Ադրբեջանի ուժեղ կողմին։ Ադրբեջանին կրոնական անհանդուրժողականության մեջ մեղադրելը նույնն է, ինչ իտալացիներին մեղադրել մակարոնեղենի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Հասարակական ռեզոնանսը անհարմար վիճակի մեջ դրեց Պետդեպարտամենտի նախաձեռնությունը: Մյուս կողմից՝ Ադրբեջանը Նահանգների համար չափազանց կարևոր երկիր է, որպեսզի Հայաստանի պատճառով նրան պատժամիջոցների ենթարկի։ Առավել ևս, որ Ամերիկայում ընտրությունների նախաշեմին առավել հստակ երեւում է Սպիտակ տան նման կտրուկ ու իմպուլսիվ գործողությունների հիմնական պատճառը։ Եվ դա կոչվում է՝ հայկական սփյուռքի ձայներ: Լիովին հավանական է, որ, զգալով Վաշինգտոնի ուղու վրա պայնագրի կնքման անհնարինությունը՝ Բայդենի թիմը, որպեսզի չվախեցնի ամերիկահայերին Ղարաբաղի հերթական «հանձնմամբ», այժմ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի մինչև նոյեմբերյան ընտրությունները հետաձգի խաղաղությունը Հարավային Կովկասում։
Հայաստանի արդյո՞ք բավարար կամք կգտնի իր մեջ, որպեսզի գործի համաձայն ազգային շահերին և առանց օվկիանոսի այն կողմը հայացք նետելու՝ մնում է հիմնական հարցերից մեկը։