twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուբեն Վարդանյանը ահաբեկչական ակտ է կատարում Ղարաբաղի հայերի նկատմամբ» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az կայքում

17 Հունվարի 2023 15:01

Ղարաբաղի «գորշ գոտում» վերադասավորումներն ու նշանակումները Վարդանյանի խարդախության ճգնաժամի ակնհայտ նշան են, որի վաղանցիկ իշխանությունը ճաքեր է տալիս։ Ադրբեջանական Ղարաբաղում խաղ սկսած մոսկվացի գործարարը, չնայած ողջ ճարպկությանը, ակնհայտորեն չի կարողանում գլուխ հանել իր «նախագծերից»՝ «մարդասիրական ճգնաժամը» հոդս ցնդեց, ինչպես հայության հերթական առասպելը, իսկ թանկարժեք մետաղների արդյունահանումը սառեցվել է։ Այո և Վարդանյանը չի կարող դուրս գալ ՌԽՔ-ի պատասխանատվության գոտուց։

«Պետնախարարի», ղարաբաղցի հայերի կարիքների ու շահերի նկատմամբ նրա արհամարանքով թունավոր քաղաքականությունը հանգեցրել է Խանքենդիի բնակիչների աճող դժգոհությանը՝ հանուն հումանիտար ճգնաժամի և «բլոկադային Լենինգրադի» կարգավիճակի մասին «լեգենդը» աջակցելուն նա չափազանց տարվել է բանտապահի դերով։

Վարդանյանի ամպագոռգոռ, ագրեսիվ հայտարարություններից արդեն վրդովված է նաև Փաշինյանը, ով վերջերս հրապարակավ հանդիմանեց անջատողականների առաջնորդին իր մարտավարության համար, որն իսկապես աղետալի է Ղարաբաղի հայ բնակչության համար։ Փաշինյանի դժգոհությունը նաև մատնանշում է այն մասին, որ Վարդանյանի գլխին պինդ ամպեր են կուտակվում։ Նա չափազանց հավակնոտ և արմատական է Փաշինյանի համար, և «թշնամու դեմ պայքարելու» մշտական կոչերը նույնիսկ Հայաստանում արդեն իսկ դիտվում են որպես չափազանց ակնհայտ սադրանք և մարտահրավեր Բաքվի հասցեին։

Վարդանյանի ջանքերով ինչի՞ կարող է հանգեցնել Ղարաբաղում ՌԽՔ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի ապակայունացումը։ Կա արդյո՞ք ուղիղ վեճ Փաշինյանի և «ղարաբաղցի գործարարի» միջև։ Որքա՞ն հեռու կարող է գնալ «պետնախարարը»։ Caliber.az-ի այս և մյուս հարցերին պատասխանում է այս թեմայի շուրջ իր մտքերը արտահայտած հայ ակտիվիստ-բլոգեր Իշխան Վերդյանը։

Վերդյանը նախ և առաջ ճշտել է, որ չնայած Ռուսաստանի հետ կապերից ամեն կերպ հրաժարվելու փորձերին, ակնհայտ է, թե ով է Վարդանյանին Ղարաբաղ ուղարկել։

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի իր երկարաժամկետ ծրագրերը մեր տարածաշրջանի համար, և նրա կողմից այս կամ այն կերպ բազմիցս հայտարարվել է, որ իր ծրագրերը ներառում են Ադրբեջանի տարածքում իր զորքերի ներկայության երկարաձգումը։ 2025 թվականից հետո դա անել հեշտ չի լինի, քանի որ Ադրբեջանը արդեն նախապես հայտարարել է, որ չի պատրաստվում համաձայնեցված ժամկետի ավարտից հետո երկարաձգել իրենց ներկայությունն այնտեղ։ Հետևաբար հարկավոր է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը, ինչը Վարդանյանը և փորձում է անել»,- համարում է հայ բլոգերը։

Նրա կարծիքով, Վարդանյանն այժմ փորձում է Ադրբեջանին հրահրել ինչ-որ ուժային ազդեցության, որպեսզի հետագայում դա, որպես հախթաթուղթ միջազգային հանրության առջև ներկայացնել, որպես «ցեղասպանության» վկայություն, և զորքերը դուրս չբերելու պատճառ առիթ տալ Ռուսաստանին։

Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղցի հայերի և Ադրբեջանի միջև շփումը հնարավորինս սահմանափակելու Վարդանյանի ջանքերին, ապա, ինչպես ենթադրում է հայ ակտիվիստը՝ դրանում ներգրավված են նաև այլ ուժեր։

«Նման արգելք իրոք գոյություն ունի, և դրա իրականացմանը հետևում է կիսառազմական անօրինական կազմավորում, որն իրեն անվանում է «ազգային անվտանգության ծառայություն»: Սա պատժիչ մարմին է, որը խստորեն կանխում է շարքային բնակիչների ցանկացած շփում Ադրբեջանի իրավական կառույցների հետ։ Այդպես եղել է մինչև Վարդանյանի գալը և այդպես կլինի նրա հնարավոր հեռանալուց հետո։ Այստեղ խնդիրն ավելի հիմնարար է, և այն լուծելու համար անհրաժեշտ է ճիշտ ընկալել իրավիճակը։ Ղարաբաղի բնակիչները գտնվում են ահաբեկիչների լիակատար վերահսկողության տակ, ինչը եղել է նաև Վարդանյանի հայտնվելուց շատ առաջ»,- նշել է Ի.Վերդյանը։

Միևնույն ժամանակ, նրա համոզմամբ, Փաշինյանը չի կարող հրաժարվել Ղարաբաղի խաղաղ բնակիչներին աջակցելուց, նման բան նրան Հայաստանում ոչ ոք չի ների։ Սակայն նա հասկանում է, որ «նա չի կարողանա այդ օգնությունը ցուցաբերել քաղաքական ճանապարհով, ուստի նրան մնում է միայն մարդասիրական տարբերակը»։

«Կառավարության վերջին նիստում Փաշինյանը դժգոհություն է հայտնել Վարդանյանի պահվածքից և խորհուրդ է տվել, որ նա իրատես լինի և իր առաջ իրատեսական նպատակներ դնի։ Եթե սա կապենք նրա թեզերի հետ, որոնք հնչել էին նախօրեին ասուլիսի ժամանակ, ապա կարծում եմ, որ Փաշինյանը ընդունում է իր անզորությունը Ադրբեջանի վրա քաղաքականապես ազդելու հարցում, երբ գործը վերաբերվում է Ղարաբաղին։ Փաշինյանը որոշումը թողնում է Ադրբեջանին, սակայն ցանկանում է ինչ-որ կերպ ազդել այս որոշման վրա։ Բաքվի նկատմամբ տարածքային հավակնություններից ամբողջական հրաժարումը և երկխոսության ձևաչափի տեղափոխումը հումանիտար հարթակ՝ իր տարածքում որոշումներ կայացնելու Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի ճանաչմամբ, հիանալի տարբերակ կլիներ, բայց մինչ այժմ Փաշինյանը դանդաղում է դրա հետ կապված»,- եզրակացում է անում Ի.Վերդյանը։

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «Վարդանյանը նպատակադրված է հումանիտար ճգնաժամի խորացման վրա, իսկ եթե ճգնաժամն ինքնին չուզենա սրվել՝ Վարդանյանը այն կսրի»։ Ինչպես նշում է Ի.Վերդյանը, Ղարաբաղում գազի վերջին անջատումից հետո հաջորդ օրը «պետնախարարը» արգելեց այնտեղ պլանային վիրահատություններ կատարել, թեև ինքն էլ խոստովանեց, որ բժշկական օգնության պակաս չկա, և շենքերը ջեռուցվում էր։

«Այսինքն մարդը դատարկ տեղից որոշել է մարդկանց թողնել առանց բժշկական օգնության։ Ես սա համարում եմ, որպես ահաբեկչություն բնակչության դեմ»,- համոզված է Ի.Վերդյանը։

Բլոգերը կասկած չունի, «որ Ղարաբաղում հումանիտար աղետ չկա, և դա հակասում է Վարդանյանի ծրագրերին»։ Եթե բնակչության մոտ խնդիրներ չկան, ապա և՛ Ղարաբաղի հայերի, և՛ Հայաստանի կողմից անխոհեմ գործողությունների պատճառ չկա, այսինքն՝ Ադրբեջանի մոտ չկա ուժային գործողություններ կիրառելու առիթ, իսկ «պետնախարարը» հույսը դնում է վերջինիս վրա։ Սրանում է նրա սադրանքների էությունը։

Մինչդեռ, ըստ Վերդյանի, «Վարդանյանի և Փաշինյանի միջև լուրջ կոնֆլիկտ չկա, և ժամանակի տվյալ հատվածում չի կարող լինել»։

«Ես տեղյակ եմ այն խոսակցություններին, որ Վարդանյան Ղարաբաղը օգտագործում է որպես ցատկահարթակ, որպեսզի ցատկել Հայաստանի ղեկավարի աթոռին։ Վստահեցնում եմ ձեզ, քանի դեռ Հայաստանը մնում է ինքնիշխան պետություն, Վարդանյանը շանսեր չունի։ Բայց եթե Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը, ինչը նույնպես ներառված է Վարդանյանի մոսկովյան կուրատորների ծրագրերում, ապա վերջինս անկասկած կնշանակվի Հայաստանի, ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետության փոխարեն առաջացող դաշնային սուբյեկտի ղեկավար»,- ամփոփում է հայ ակտիվիստը։

Caliber.Az
Դիտումներ: 359

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

160
17 Ապրիլի 2025 18:48
2

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

139
18 Ապրիլի 2025 14:53
3

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

124
18 Ապրիլի 2025 14:11
4

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

123
17 Ապրիլի 2025 09:17
5

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

120
17 Ապրիլի 2025 10:19
6

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

105
16 Ապրիլի 2025 09:31
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

102
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

93
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

89
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

76
16 Ապրիլի 2025 15:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading