Վիճակված է արդյո՞ք Խաչատրյանին լինել Հայաստանի նոր նախագահ Քաղաքագետ Դանիլինը պատասխանում է Caliber.Az-ին։
Հայաստանի ներքաղաքական կյանքում հերթական իրարանցում է նկատվում՝ այժմ արդեն երկրի նախագահի ֆիգուրայի շուրջ։ Հայկական ԶԼՄ-ներում տվյալ պահին դա ամենաքննարկվող թեմա է։ Անցյալ շաբաթ հայտի է դարձել, որ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո (2921 թվականի հունվարի 23-ին), մինչև նոր նախագահի ընտրելը նրա լիազորությունները կկատարի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Այս կարճ ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են հնարավոր թեկնածուների, այդ թվում նաև իշխող կուսակցության անդամներ չհանդիսացող՝ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, ինչես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունները։ Նրանց հետ մեկտեղ, նոր պաշտոնում մյուս թեկնածուների միջև ֆավորիտ է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արաիկ Հարությունյանը, ում թեկնածությունը, ի դեպ, հանվել էր Հայաստանի հանրության դժգոհության պատճառով։ Հայտնի է, որ այսօրվանից Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ինքնաբարեբար կորցնում է իր լիազորությունները, և ինչպես ցույց է տալիս հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգը՝ Հայաստանի նախագահի առավել հավանական թեկնածու է հանդիսանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատրյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իբր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը աջակցել է նրա թեկնածությանը։
Սակայն, այսօր հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են անձամբ Խաչատրյանի հղմամբ այլ տեղեկություններ, ըստ որոնց, այդ թեկնածությունը առայժմ դեռ հաստատված չէ իշխող կուսակցության կողմից։
«Առայժմ չկա խորհրդարանի խոսնակի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները։ Գեղեցիկ չի լինի, եթե այսօր արվեին ինչ որ մեկնաբանություններ։ Մարդը իր դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի»,- ասել է Խաչատրյանը լրագրողներին։
Այսպես, կամ այնպես, հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգը հաստատում է, որ հատկապես Խաչատրյանը ունի Հայաստանի նախագահի բազկաթոռում նստելու բոլոր շանսերը։
Այսպիսով, իսկ ո՞վ է նա՝ Վահագն Խաչատրյանը։
Հակիրճ նախապատմություն։ Հայ պետական գործիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 90-ական թվականների կեսերին եղել է Երևանի քաղաքապետ, այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական և մերձավոր համախոհ։ 1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է խորհրդարանի պատգամավոր, «Հանրապետություն» ֆրակցիայի անդամ։
Սկսենք նրանից, որ Խաչատրյանը հանդիսանում է այն քիչ հայ քաղաքական գործիչներից մեկը, ով սթափ է գնահատում Հայաստանի տնտեսության խորը ճգնաժամը, ինչպես նաև աջակցում է Ռուսաստանի հետ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի համագործակցությանը, ինչը մեծ չափով նորաթուխ թեկնածույին տարբերում է իր նախորդների հայացքներից։ Իր ռուսաստանամետ տրամադրվածության փոխարեն՝ Հայաստանի նախարարը հաշվարկում է տնտեսական նախագծերում, մասնավորապես համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, ինովացիոն տեխնոլոգիաների վերահագեցման և այլ բնագավառներում ռուսական կողմի աջակցության վրա։ Ակնհայտ է, որ Խաչատրյանը Հայաստանի մյուս քաղաքական գործիչներից տարբերվում է նրանով, որ լրջորեն ակնկալում է՝ Ռուսաստանի մասնակցությունը և ակտիվությունը հայերի կյանքում։
Մյուս կողմից, Խաչատրյանի անձը հետաքրքիր է նաև նրանով, որ նա բավականին ճկուն քաղաքական գործիչ է, կարողանում է «հարմար լինել» տարբեր իշխող ռեժիմներին, անկախ նրանց քաղաքական հայացքների։ Օրինակ, այն փաստը, որ իր ժամանակին նա եղել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր համախոհ, նրան չխանգարեց իր հետագա քաղաքական կարիերայում, որը ըստ էության չընդահտվեց։
Այնուհետև։ Տարբեր թեկնածուների միջև հատկապես նա է Փաշինյանի կողմից անցյալ տարվա օգոստոսին առաջադրվել Հայաստանի բարձր տեանոլոգիական արդյունաբերության հեղինակավոր պաշտոնին։ Ներկա պահին Խաչատրյանի թեկնածությունը լիովին ձեռնատու է Փաշինյանին։ Հատկապես այս հետկոնֆլիկտային ժամանակահատվածում, երբ վարչապետը դեռևս պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Բաքվի և Մոսկվայի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բացառված չէ, որ Փաշինյանը կարող է փորձել նորից հետաձգել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման մեկնարկի, և համապատասխանաբար Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետները, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի իշխանությունների համառ քաղաքականությանը։ Սակայն հազիվ թե Փաշինյանին հաջողվի երկար ժամանակ ձգձգել այդ հարցի լուծումը, նման հնարավորություն նրան չեն տա ոչ՛ Բաքվում, ոչ՛ Մոսկվայում։ Հետևաբար, ստեղծված հանգամանքներում փաշինյանական պետական գծի ուժեղացման համար հարմար է Խաչատրյանի, որպես ռուսաստանամետ քաղաքական գործչի թեկնածությունը։ Այդ ընտրությունը ձեռնատու է Մոսկվային, և նշանակում է, որ հեռանկարում Հայաստանի վարչապետին խոստանում է Կրեմլից տնտեսական և այլ բոնուսներ։ Սա առաջինը։
Երկրորդը, Վահագն Խաչատրյանին նախագահ ընտրելու դեպքում, Փաշինյանի համար շատ ավելի հեշտ կլինի կատարել Սոչիում և Բրյուսելում բանակցություններում ստանձած պարտավորությունները։ Ուստի ներկա փուլում Խաչատրյանի ֆիգուրան առավել հարմար է Հայաստանի պետական քաղաքականությունը Ռուսաստանի, այլ ոչ թե Արևմուտքի վրա կողմնորոշելու համար։
Իր հերթին, Caliber.Az-ի հետ զրույցում Ռուսաստանի հայտնի փորձագետ Պավել Դանիլինը հայտարարել է, որ Խաչատրյանը հանդիսանում է՝ Հայաստանի նախագահի պաշտոնում առավել իրական թեկնածու, քանզի ունի բավականին մեծ քաղաքական փորձ։
«Մոսկվան չեզոք դիրք կգրավի Հայաստանի նախագահի ընտրման գործընթացում, քանզի այդ հարցը անմիջապես վերաբերվում է երկրի շահերին։ Սակայն, քանի որ Մոսկվայում Խաչատրյանի, որպես փորձառու քաղաքական գործիչի ֆիգուրան բավականին լավ հայտնի է, նրա թեկնածությունը ավելի շուտ կգնահատվի դրականորեն։ Պետք է հասկանալ, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, Խաչատրյանը ավելի մեծ քաղաքական ակտիվություն կդրսևորի, քան նրա նախորդները։ Նա կձգտի ընդլայնել իր լիազորությունները։ Չի կարելի միանշանակ ասել, որ Խաչատրյանը հանդիսանում է Փաշինյանի դրածո, այնուամենայնիվ նա կարող է ձեռնտու լինել ներկայիս իշխող ռեժիմին։ Հետագայում Խաչատրյանը չի հավակնի վարչապետի պաշտոնին, բայց այնուամենայնիվ կձգտի ընդլայնել իր լիազորությունները։
Փաշինյանը շահագռգռված է, որպեսզի այդ պաշտոնին առաջարկել այն մարդուն, ով կկիսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացման մասով իր քաղաքական հայացքները։ Ես կարծում եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 10(9)-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործման հարցերում Խաչատրյանը կաջակցի Փաշինյանի դիրքորոշմանը։ Այսինքն կարելի է ասել, որ Փաշինյանը որոշակի աստիճանով Խաչատրյանի մեջ տեսնում է իր գաղափարախոսական համախոհին։ Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը կսկսվի ավելի շուտ, քան կես տարուց հետո, և սա նաև օպտիմալ կանխագուշակում է։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ տվյալ հարցը և դրան հետևող Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը տարիներով կձգձգվի»,- ասել է Դանիլինը։