Տարօրինակ գործերի նախարար Միրզոյանը շաղակրատում է խաղաղ գործընթացը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելով Կիպրոսի Հանրապետությունում և իր կիպրացի գործընկեր Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ շատ տարօրինակ հայտարարություններ է արել։
Նախ, նա նորից սկսել է տիրաժավորել բացահայտ կեղծիք Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան ինքնակամ վերաբնակված հայերի վերաբերյալ. «Մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Կիպրոսը ցուցաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»: Արդեն այս, այսպես ասած, նախաբանում անմիջապես աչքի է զարնում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու Երևանի հայեցակարգային անպատրաստությունը։
Այնուհետև Միրզոյանը փորձել է Հայաստանը ցույց տալ որպես կառուցողական կողմ բանակցային գործընթացում։ «Այսպես, հարգելի ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի վերջին քննարկումները, այդ թվում նաև Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման կարևորությունը, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա», - ասել է Հայաստանի գլխավոր դիվանագետը։
Այսինքն, Միրզոյանը հարցը ներկայացնում է այնպես, կարծես թե Ալմաթիի հռչակագիրը Երեւանի համար ինչ-որ նշանակություն ունի։ Այստեղ հարկ է հիշել, որ մինչև 2020 թվականի Հայրենական պատերազմը Հայաստանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, այլ նաև 1991 թվականին Ալմաթիի հռչակագիրը վավերացրել է Ադրբեջանի հետ հարաբերություններում այն կիրառել թույլ չտվող վերապահումներով։ Առավել ևս, 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ժամանակավորապես տեղակայված տարածքից իր զորքերը դուրս բերելուց Երևանի հրաժարվելը նույնպես վկայում էր Ալմաթիի հռչակագիրը իրականում կատարելու մտադրության բացակայության մասին։ Այնուհետև, հիշեցնեմ, որ Երևանը հրաժարվեց զորքերը դուրս բերել Ղարաբաղից նույնիսկ այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, և այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը փայլուն մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը հայկական զորքերին ստիպեց կորչել գնալ Ադրբեջանի տարածքից։
Եվ վերջապես, Միրզոյանի դիվանագիտական մտքի պսակը. «Ես նաև ընդգծեցի նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակման կարևորությունը և, հետևաբար, 1991 թվականի սահմանները։ Ես համարում եմ, որ այս դիրքորոշումը հանդիսանում է հստակ և հետևողական։ Բացի այդ, գործընթացը հետագա զարգացում է ստացել նաև՝ սահմանային միջադեպերի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները մենք դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են»։
Աչքի առաջ է իրական խնդիրների մասին շաղակրատանքը ինչ-որ երեւակայական, հորինված, հնարած նրբերանգներով, առավել եւս՝ ստոր զրպարտություններ պարունակող։ Սահմանային միջադեպերը միշտ ստեղծում է հայկական կողմը, և նման միջադեպերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու նախաձեռնությամբ Երևանը փորձում է բանն այնպես ներկայացնել, կարծես թե այդ Ադրբեջանն է սահմանին սադրանքներ կազմակերպում։
Այնուհետև, ինչ վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը, ապա դա ընդհանրապես անհեթեթություն է։ Այդ երբվանի՞ց է պարտվող կողմը նման պահանջներ ներկայացնում։ Աստծուն և ճակատագրին շնորհակալություն հայտնելու փոխարեն, որ ադրբեջանական բանակը խորհրդային բանակի և դաշնակիցների բանակի օրինակով Բեռլինի պես չհասավ մինչև Երևան, դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի չենթարկեց Հայաստանը, ինչպես դա եղավ Գերմանիայի հետ՝ հայ պետական գործիչները հանդգնում են խոսել ինչ-որ սպառազինությունների վերահսկման մասին, կարծես խոսքը երկու հավասարապես հզոր բլոկների, օրինակ՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի երկրների միջև երկարատև առճակատման մասին է։
Հասկանալի է, որ նման անհեթեթ առաջարկներին Բաքվից պատասխաններ չարժե սպասել։ Երևանը հերթական անգամ ցուցադրեց իր դժկամությունը խաղաղ կարգավորման մեջ առաջընթացի հասնելու մեջ, այդ առաջընթացի առաջ իրական խոչընդոտները վերացնելու մեջ, որոնցից ամենագլխավորը հանդիսանում է Հայաստանի սահմանադրության նախաբանը, որտեղ սևով սպիտակի վրա ամրագրված է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Ի դեպ, վերադառնալով Ալմաթիի հռչակագրին իբր Հայաստանի հավատարմությանը՝ ինչպե՞ս ընդհանրապես կարելի է կակազել նման հավատարմության մասին, քանի դեռ երկրի հիմնական օրենքում դեռևս առկա է նման կետ:
Մեր նյութը կցանկանայի եզրափակել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունից քաղվածքով. «Արարատ Միրզոյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը չի արձագանքում սահմանային հսկողության և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու առաջարկին՝ հանդիսանում են միջազգային ասպարեզում իրեն որպես կառուցողական կողմ ներկայացնելու միանգամայն ոչ անանկեղծ և անիմաստ փորձ։ Ոչ ոք չի կասկածում, թե ինչպես է Հայաստանը «կատարելու» սպառազինությունների վերահսկման որևէ այլ մեխանիզմ, երբ 30 տարվա ընթացքում ամբողջ աշխարհի աչքի առաջ ոտնահարել է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման բազմակողմ մեխանիզմները, օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և այնտեղ տեղակայել է զորքեր ու զենքեր։ Բացի այդ, քանի դեռ Հայաստանի սահմանադրության և օրենսդրության մեջ պահպանվում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, խաղաղ գործընթացին այդ երկրի հավատարմությունը մնում է հարցականի տակ։
Հայաստանը, տարվելով արևմտյան կուրատորների պատրանքային խոստումներով, իրեն պլանաչափորեն դուրս մղելով Հարավային Կովկասի աշխարհագրությունից, ինչ-որ մազոխիստական հաճույքով, կամաց-կամաց նիզակ է խրում իր ոտքի մեջ։ Կուզենայի նախզգուշացնել, որ նման խաղերը լիովին կարող են ավարտվել մահով։