twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարիզի լիազորը ընթացքի մեջ է Բաքուն չի սիրում դայակություն անել

01 Փետրվարի 2024 12:57

«Կաշխատեմ պարզել, թե ինչու է Բաքուն հրաժարվում Երևանի նախաձեռնություններից»,- նման վերնագրերով են խայտաբղում հայկական ԶԼՄ-ները։ Այս չկեղծված և վեհ զարմանքով լի խոսքերի հեղինակը՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի խոսնակն է՝ ջինջ, լուսաշող աչքերով մի կին, Մարկետա Պեկարովա-Ադամովան։ Այսօր նա Երեւանում է, հանդիպել է իր գործընկեր Ալեն Սիմոնյանին, նրա հետ անցկացրել է համատեղ մամուլի ասուլիս, որտեղ և արտահայտել է այս խոսքերը։

«Մենք, իհարկե, մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք Ադրբեջանի ներկայացուցիչների վրա ազդելու համար, որպեսզի շարունակեն մասնակցել բանակցություններին», - ասել է Չեխիայի Պատգամավորների պալատի ղեկավարը՝ խոստանալով «Բաքվում աջակցություն հայտնել հայ ժողովրդին»։

Այսպես ուրեմն, քաղաքականությունից քիչ հասկացող, բայց մեծ ղեկավարներին իրենց պիտանիությունը ապացուցելուն մղվող եվրոպացի ֆունկցիոներների մատղաշ կոհորտային նոր համալրում է հայտնվել: Օտարերկրյաների այս երամիկը գլխավորում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը: Նրան հաջորդում է Բելգիայի նախարար Հաջա Լյաբիբը, ինչպես նաև նրա հոլանդացի գործընկեր Հանկե Բրյուինս Սլոտը։ Այս խմբի կուրատորը մինչև վերջերս ֆրանսիական դիվանագիտության զրահահար մեքենա Քեթրին Կոլոննան էր, ով այժմ գործերը փոխանցել է ֆրանսիական պետականության մեկ այլ այրի՝ վերջերս նշանակված արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին։

Արդեն քչերի մոտ է կասկած հարուցում, որ Եվրոպայում բոլոր հակաադրբեջանական նախաձեռնությունների թիկունքում կանգնած է Ֆրանսիան։ Հատկապես այս երկիրն է, որ օգտագործելով իր կշիռը Հին աշխարհում, ԵՄ-ում մղում է արտաքին քաղաքական իր նարատիվները: Մնացած պետությունները, չլինելով բավականաչափ հզոր և չունենալով Ֆրանսիային հակակշիռ կոալիցիա ստեղծելու կամք՝ ստիպված են հաշվի նստել նրա հետ։ Կա նաև, իհարկե, Գերմանիան՝ ԵՄ-ի խոշորագույն տնտեսությունը, սակայն նացիզմի հանցագործությունների համար մեղքի (չշփոթեք գինու հետ) մեջ հեղեղած այս կյանքից հոգնած տիկինը նույնպես տխուր հետևում է խիզախ ֆրանսիացուն, դրանով հանդերձ ձևացնելով, որ «ինքն է այդպես ուզում»:

Բայց մենք շեղվեցինք։ Այսպես ուրեմն, Փարիզը ինտրիգներ է սկսել մեր երկրի դեմ, որոնց նպատակն է՝ հասնել Եվրամիության կողմից Ադրբեջանի դեմ որոշակի պատժամիջոցների ընդունմանը` նրա զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ ամրապնդվող դաշինքը զսպելու համար։ Հարցին այն մասին, թե կարող է արդյոք Պրահան անվտանգության կոնկրետ երաշխիքներ խոստանալ Հայաստանին, Չեխիայի Պատգամավորների պալատի խոսնակը հիշեցրել է, որ նրա երկիրը՝ ԵՄ-ի և այլ կազմակերպությունների անդամ է, հետևաբար, ջանքերը պետք է միասնական լինեն։ «Պետք է նշենք, որ պատժամիջոցներն օգտագործվում են ոչ թե որպես մեկ երկրի մեխանիզմ, այլ այդ կառույցների շրջանակներում»,- նշել է Պեկարովա-Ադամովան։

Այնպես ուրեմն, գլխավոր մարտավարությունը նույնպես պարզ է՝ Երևանն ու նրա հովանավորները ստեղծում են այնպիսի տեսիլք, որ իբր Բաքուն խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ «Մասնավորապես, խոսքը զորքերի հայելային հետ քաշելու, երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, չհարձակման պայմանագրի կնքման և այլնի վերաբերյալ Երևանի նախաձեռնությունների մասին է», - չեխ քաղաքական գործչի խոսքերը փոխանցում են հայկական լրատվամիջոցները։ Այսինքն՝ Եվրոպան ամբողջությամբ որդեգրել է հայկական նարատիվը և այն ներկայացնում է որպես միակ հնարավորը և արդարը։ Նկատի առնելով, որ այս նարատիվն ամբողջապես պարուրված է «հանուն խաղաղության ընդդեմ պատերազմի» գեղեցկահոգի բարեգթություններով, միաժամանակ ենթադրվում է, որ նրանց մերժող կողմը, այսինքն՝ Ադրբեջանը, ապրիորի հանդիսանում է ագրեսիվ և խաղաղություն չցանկացող։

Այս գռեհկությանն ի պատասխան արդարանալը նպատակահարմար չի թվում։ Մեզ համար շատ ավելի կարևոր է չափն անցած այս երիտասարդներին ցույց տալ իրենց իսկական տեղը: Այս կապակցությամբ ավելորդ չի լինի Պեկարովա-Ադամովային հիշեցնել՝ Նիդերլանդների արդեն հիշատակված արտգործնախարարի հետ տեղի ունեցած միջադեպը, որի այցն Ադրբեջան չեղարկվել էր՝ մեր երկրի դեմ նրա անթուլատրելի հարձակումներից հետո։

Իսկ առհասարակ, չեխ քաղաքական գործիչների նկատմամբ մի ամբողջ շարք հարցեր կան։ Չէ որ ակնհայտ է, որ դուք կատարում եք Փարիզի պատվերը։ Հանու՞ն դրա եք դուք պայքարել կոմունիզմի դեմ, որպեսզի դառնաք Ելիսեյան պալատի սպասավոր տղաներ և աղջիկներ: Միթե՞ դուք չեք հասկանում, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դատապարտված է ձախողման, որ ֆրանսիացիները ամենուր, որտեղ խցկվում են՝ ընկնում են ջրափոսը։ Եվ ցանկություն ունե՞ք կեղտոտվել այս ընկերախմբում։ Ո՞ւր մնաց ձեր հպարտությունը՝ չեխեր։ Սրա համա՞ր եք դուք 1968-ին քարեր նետել խորհրդային տանկերի վրա։ Եթե այո, ապա չարժեր:

Իսկ մենք նաև շատ մտահոգված ենք սուդետական գերմանացիների ճակատագրով։ Ինչ արեցիք երեք միլիոն մարդկանց հետ։ Վտարե՞ցիք իրենց տներից: Այսինքն՝ կոլեկտիվ պատի՞ժ եք իրականացրել նացիստական Գերմանիայի կողմից ձեր երկրի օկուպացիայի համար։ Այդ գերմանացիները մեղքի բարդույթ ունեն, դե և թող լռեն։ Իսկ մենք նման բարդույթ չունենք։ Մենք ասում ենք և կասենք այն մասին, որ Չեխիայի կառավարությունը հանցագործություն է կատարել՝ երեք միլիոն սուդետ գերմանացիներին վտարելով իրենց տներից։ Եվ վաղ թե ուշ գերմանացիները հաշիվ կներկայացնեն ձեզ դրա համար, չկասկածեք: Ավելի լավ է պատրաստվեք վճարելու, և մի խցկվեք այնտեղ, որտեղ դուք բոլորովին ոչինչ չեք հասկանում:

Caliber.Az
Դիտումներ: 328

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

156
06 0Հոկտեմբերի 2025 13:40
2

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

145
06 0Հոկտեմբերի 2025 21:46
3

Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

121
07 0Հոկտեմբերի 2025 12:22
4

Ի.Ալիևը Կոպենհագենում և Թրամփի խաղաղությունը Գազայում «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

88
06 0Հոկտեմբերի 2025 09:52
5

Ջեյհուն Բայրամով. ԹՊԿ-ն դարձել է դինամիկ տարածաշրջանային կենտրոն

86
07 0Հոկտեմբերի 2025 11:15
6

Եվրահանձնակատար. Վաշինգտոնյան համաձայնագրերը Եվրոպային կմոտեցնեն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

76
06 0Հոկտեմբերի 2025 11:22
7

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
06 0Հոկտեմբերի 2025 18:22
8

Պրահայից մինչև Կոպենհագեն. Խաղաղության երկար ճանապարհը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

69
07 0Հոկտեմբերի 2025 10:33
9

Ղրղզստանի նախագահը ժամանել է Գաբալա

67
06 0Հոկտեմբերի 2025 17:09
10

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ պատմել են՝ Լաչինում շտապօգնության մեքենայի գնդակոծության մասին

64
08 0Հոկտեմբերի 2025 09:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading