twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փոխադարձ աջակցությունը Վրաստանին և Ադրբեջանին ապահովում է երկարաժամկետ համագործակցություն» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

27 Ապրիլի 2022 17:49

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կախա Կվաշիլավայի հետ (Վրաստան)

— Այցով Ադրբեջանում է գտնվում Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Այդ կապակցությամբ մեր առաջին հարցը. ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-վրացական հարաբերությունների մակարդակը։

—1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո, Վրաստանը և Ադրբեջանը պահապանում են բարեկամական և ռազմավարական փոխհարաբերություններ՝ հատկապես այսպես կարել է սահմանել մեր փոխհարաբերությունների մակարդակը։

Եթե մեր միասնությունը չլիներ, ապա մեր երկրները կգնային ուրիշ, զարգացման ոչ այնքան դրական ուղիով։ Փոխադարձ աջակցությունը Վրաստանին և Ադրբեջանին ապահովում է երկարաժամկետ համագործակցություն։ Ընդ որում նաև, Բաքվի և Թբիլիսիի միջև երբեք լուրջ խնդիրներ չեն եղել և դա շատ կարևոր է։ Հետխորհրդային տարածքում ոչ բոլոր երկրների մոտ կան նման վստահելի հարաբերություններ։

—Պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղին։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին։ Եվ ի՞նչ է անում Վրաստանը, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։

—Ներկայիս իշխանության մոտ արտաքին քաղաքական գործունեության մեջ պահպանվում է Վրաստանի տարածքում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղին։ Ինչպես հայտնի է, երկար տարիների ընթացքում Վրաստանը ենթարկվել է Ռուսաստանի կողմից ագրեսիայի, սկսած 1989 թվականից, երբ Կրեմլը հրահրեց Աբխազիայի հետ հակամարտության սկիզբը։

Վրաստանի բոլոր կառավարությունները՝ սկսած 1993 թվականից առ այսօր՝ անցկացնում են օկուպացված տարածքները խաղաղ վերադարձնելու քաղաքականություն։ Մենք պետք է և՛ օսերին, և՛ աբղազներին ցույց տանք, որ նրանք այլ ճանապարհ չունեն, բացի իրենց ապագայի, իրենց զարգացման համար միավորվել վրացիների հետ։ Խորհրդային իշխանության ժամանակ աբխազները և օսերը Վրաստանում ունեին բոլոր հնարավորությունները, ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական առումով։ Իսկ Ռուսաստանը օգտագործեց օսերի և աբխազների հետադիմական ուժերին և նրանց գրգռեց վրացիների դեմ։

Մենք պետք էա պրենք միասին, այլ ճանապարհ մենք չունենք։ Ոչ ոք չի ասում, որ աբխազները և օսերը պետք է հեռանան այդ տարածքներից։ Այդ անջատողական կազմավորումներին ճանաչել են ընդամենը 4 պետություն, այո և այն էլ շատ կասկածելի համբավով։ Աբխազիայում տեղակայվել են 20 հազարանոց ռուսական զորքեր։ Այնտեղ ընթանում է նպատակաուղղված ռուսականացում, Ռուսաստանը ձգտում է այնտեղ բնակեցնել ռուսական զորքեր, իսկ աբխազները չեն կարող դա չնկատել։

Եթե աբխազները և օսերը ուզում են փրկել իրենց ազգերին, նրանք պետք է ապրեն Վրաստանի հետ և խաղաղ գոյակցեն մի պետության մեջ։

—Օսերի և աբխազների հետ պատերազմը շատ արյունոտ է եղել։ Դուք ասում եք, որ բոլոր երք ժողովուրդները պետք է ապրեն միասին։ Իսկ վրացիները կարող են արդյո՞ք աբխազներին և օսերին ներել այդ դաժանությունը։

—Օրերս Թբիլիսիում կայացել է վրացական ամսագրի շնորհանդեսը, որը 1975 թվականից հրատարակվում էր Սուխումիում, իսկ այնուհետև սկսեց հրատարակվել Թբիլիսիում։ Այնտեղ հրավիրվել էր «Գումբաթ» ֆոլկլորային խումբը, որը վրացական ֆոլկլորի հետ միասին կատարում էր նաև աբխազական երգեր։ Սուխումիի պետհամալսարանում կա աբխազագիտության ֆակուլտետ, որտեղ դասավանդում են աբխազերեն լեզու և գրականություն, Վրաստանում հանրային ալիքներով հաղորդումները անցկացվում են այդ թվում նաև աբխազերեն և օսերեն լեզուներով։

Բացի դրանից, մենք հարգում ենք Վրաստանում ապրող բոլոր ազգություններին, և ձգտում ենք բոլորի հետ վերաբերվել, ինչպես հավասարների հետ։ Մենք ձեռք ենք մեկնում, ինչպես օսերին, այնպես էլ աբխազներին, կարևորը, որպեսզի այդ ձեռքը չմնա օդում կախված։

—Ինչպիսի՞ մակարդակի են ներկայիս վրացա-ուկրաինական փոխհարաբերությունները։

—Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից Վրաստանը անհապաղ հայտարարեց Կիևին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ողջ Վրաստանով մեկ հավաքվել է ավելի քան 100 տոննա բեռ։ Միայն արևելյան Վրաստանում հավաքագրվել և ավտոմոբիլային տրանսպորտով ուղարկվել է մոտ 80 տոննա բեռ։ Ակտիվորեն ներգրավված են և՛պետական պաշտոնյաները, և՛մասնավոր հատվածը, և՛ բնակչությունը։ Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուկրաինացի բարեկամները օգնության կարիք ունեն։

Պարենամթերքի և հագուստեղենի հետ միասին մարզերում հավաքվել էր նաև դեղամիջոցներ։ Հումանիտար առաքելության շրջանակներում Փոթիում անցկացվում է մթերքների տեսակավորման գործընթաց։ Նավահանգստային քաղաքում բեռնվում են Արևմտյան Վրաստանից ուղարկված օգնությամբ։

Բացի դրանից, մենք սկսել էինք ուկրաինացի քաղաքացիներին ընդունել ոչ թե 2022 թվականի փետրվարի 24-ից, այլ դեռևս այն ժամանակներից, երբ օկուպացվել էին Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Նրանք օգտվում են արտոնություններից, նրանց համար գործում է երկրի մասշտաբով անվճար երթևեկություն, նրանց համար գործում է գրանցման դյուրացված ընթացակարգ, արտոնություններ ուսման հարցում։

Իսկ այն, որ Կիևի և Թբիլիսիի միջև եղել է որոշակի սառեցում, կարծում եմ, որ այն եղել է մի տեսակ թերություն։ Վրաստանի խորհրդարանակաները խոսնակի ղեկավարությամբ այցելեցին Ուկրաինա, կողմերը եկել են համաձայնության և բոլոր լարված պահերը վերացվել են, այնպես որ խնդիրը լիովին սպառված է։

- Վրաստանը կարո՞ղ է ճնշում սպասել Ռուսաստանից՝ հետխորհրդային տարածքում վերջին իրադարձությունների ֆոնին։

—Դա հարկ է դիտարկել ոչ միայն այժմ, այլ նաև վերջին ժամանակների ընթացքում, Աբխազիաում և Օսեթիայում հակամարտությունների ամենասկզբից։ Ամեն ինչ դեպի դա է գնում։ Հետևաբար մենք ձգտում ենք բանակցություններ անցկացնել աբխազների և օսերի հետ, որպեսզի դա թույլ չտալ։

Ռուսաստանը ունի մի նպատակ՝ ամրապնդվել Հարավային Կովկասի տարածքում, խախտել մեր բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները։ Բայց Ուկրաինայի հետ պատերազմում պարտությունից հետո, ինչպես նաև պատժամիջոցների ճնշման հետևանքով Մոսկվան կթուլանա և արդեն չի կարողանա ոչ ոքի վնասել։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծումը։

—Միայն դրականորեն։ Մենք վրացիներս միշտ ասել ենք, որ Ղարաբաղը Ադրբեջան է, մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այն իրադարձությունները, որոնք 2020 թվական աշնանը տեղի ունեցան Ղարաբաղում, մեզ նույնպես ոգևորել են։ Հույս ունեմ, որ մենք նույնպես մոտ ժամանակներում կկարողանանք վերադարձնել մեր կորցրած տարածքները՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ես չեմ սիրում «տարածքային ամբողջականություն» հասկացողությունը, քանի որ այդ հասկացողությունը սահմանում են կայսրություններ, ես ավելի շատ նախապատվություն եմ տալիս «մեր հինավուրց տարածքները» արտահայտությանը։

Այն, որ Բաքուն հասել է նման փայլուն հաղթանակի՝ դա ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ Իլհամ Ալիևի վաստակն է, որը երկար տարիների ընթացքում նպատակաուղղված գնացել է դեպի իր նպատակը։ Դա ադրբեջանական ժողովրդի մեծ վաստակն է։ Բաքուն կարող էր Հայաստանի հետ պայմանավորվել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, բայց որոշակի արտաքին ուժերը և հատկապես Ռուսաստանում, միշտ խանգարել են դրան։ Բացի բանակի և տնտեսության զարգացմանը, Բաքվին օգնել է նաև Թուրքիայի կողմից նշանակալից աջակցությունը։ Դրանից հետո Ռուսաստանը չկարողացավ խանգարել։ Ես իսկապես հույս ունեմ, որ շուտով կկարողանամ այցելել Շուշա և իմ աչքերով տեսնել Ղարաբաղի մարգարիտը։

—Վրաստանը ավելի մոտեցավ արդյո՞ք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։

—Ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ է լինելու։ Վրաստանը չունի այնպիսի հարուստ տնտեսական պաշարներ, ինչպես Ադրբեջանը, ուստի Վրաստանի դրական տնտեսական զարգացումը կախված է ԵՄ-ին անդամակցելուց։

Ինչ վերաբերոմ է ՆԱՏՕ-ին, ապա մենք այն դիտարկում ենք, որպես պաշտպանության վահան Ռուսաստանի կողմից ագրեսիայի համար։ Կարող է ՆԱՏՕ-ն ուկրաինական իրադարձություններից հետո վերակազմավորվել։

—Ձեր կանխատեսումնե՞րը մեր տարածաշրջանի մոտակա ապագայի առնչությամբ։

—Կովկասում ջուրը պղտորում է միայն մի երկիր և դա Ռուսաստանն է։ Նա գործում է «Բաժանիր և տիրիր» սկզբունքով, իրար դեմ է հրահրում հայերին և ադրբեջանցիներին, վրացիներին, աբխազներին և օսերին։ Մեր երկրները դատապարտված են խաղաղության և բարեկամության։ Եվ վրացա-ադրբեջանական հարաբերությունները պետք է օրինակ դառնան բոլոր երկրների համար։

Caliber.Az
Դիտումներ: 808

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

236
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

207
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

155
10 Մայիսի 2025 09:27
4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

96
13 Մայիսի 2025 10:12
5

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

83
10 Մայիսի 2025 11:18
6

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

83
13 Մայիսի 2025 16:37
7

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

83
13 Մայիսի 2025 09:50
8

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
10 Մայիսի 2025 09:36
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

78
12 Մայիսի 2025 12:48
10

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

76
10 Մայիսի 2025 13:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading