twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փոխադարձ վստահության որոնումներում. ի՞նչ կարելի է ձեռնարկել Օրխան Ամաշովի մտորումները

06 Մարտի 2024 15:21

«Փոխադարձ վստահությունը՝ հազվադեպ երեւույթ է ադրբեջանա-հայկական բանակցություններում»,- ասում է Օրխան Ամաշովը «Մտորումներ» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ՝ վերլուծելով խաղաղ գործընթացին խանգարող խոչընդոտները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Փոխադարձ վստահությունը հազվադեպ երեւույթ է ադրբեջանա-հայկական բանակցություններում։ Այդպես է եղել տասնամյակներ շարունակ։ Բաքվի և Երևանի հարաբերություններում հենց այս տարրի բացակայությունն է նախկինում մասամբ հանգեցրել արտաքին դերակատարների գերակշռող դերին, ինչպիսին է՝ այժմ արդեն չգործող, տպավորիչ ֆիասկո կրած և 2020 թվականից հետո նախկին համանախագահ երկրների շահադիտական նախաձեռնություններով իրեն վարկաբեկած ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հետադարձ հայացք գցելով, բացարձակապես պարզ է դառնում, որ արտաքին ազդեցությունը, որոշ բացառություններով, օրինակ, ինչպիսին է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի « Բրյուսելի գործընթաց» անունն ստացած անձնական նախաձեռնությունը, որն այժմ մահվան եզրին է, ավելի շուտ խնդրի մի մասն է, քան լուծումը:

Փետրվարի 22-ին ես Անկարայում էի, որտեղ հայ պատմաբան և դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ միասին՝ Եվրասիական հետազոտության կենտրոնի (AVIM) և Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում» թեմայով կոնֆերանսում հանդես եկա փոխկապակցության քաղաքականության մասին զեկույցով։ «Տարածաշրջանային պատասխանատվության» կարևորությունը, խաղաղ գործընթացում Ֆրանսիայի նման արտաքին դերակատարների կործարար դերը և ադրբեջանա-հայկական նորմալացման երկկողմ բնույթի կարևորությունը մեր երկու ելույթների առանցքային թեմաներն էին:

Հարցը նրանում է, թե ներկա ժամանակ ի՞նչն է խոչընդոտում Բաքվի և Երևանի միջև փոխադարձ վստահության աստիճանաաբար ի հայտ գալուն, և ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել այն ստեղծելու և ամրապնդելու համար։

Վերջին մի քանի օրերին խառը ազդանշաններ են գալիս։ Փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի երկօրյա հանդիպումը կարևոր իրադարձություն եղավ։ Չնայած մեզ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչ է ձեռք բերվել, իսկ երկու կողմերի մամուլի հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք «պայմանավորվել են ավելի ուշ պայմանավորվել», այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ երկօրյա հանդիպումն ապարդյուն չի եղել։

Իհարկե, հանդիպում հանուն հանդիպման արդյունավետ առաջարկ չի հանդիսանում։ Բայց ճիշտ է նաև այն, որ արտգործնախարարների միջև երկար ժամանակ անձնական հանդիպումների բացակայությունը նույնպես լավ նշան չէր։ Բացի այդ, Բեռլինի բանակցությունների ընթացքում հրաժարական տվեց Հայաստանի հատուկ հանձնարարությունների տխրահռչակ դեսպան Էդմոն Մարուքյանը, որին Թբիլիսիում աշխատող բրիտանացի լրագրող Օնիկ Ջեյմս Գրիգորյանը միանգամայն դիպուկ անվանել է «հատուկ հանձնարարությունների փչացնող»։

Մենք կարող ենք միայն գուշակել, թե արդյոք այս իրադարձությունը ինչ-որ կապ ունի բեռլինյան բանակցությունների հետ։ Եթե անգամ դրանք կապ ունենային, հայկական կողմը դա պաշտոնապես չէր հաստատի, ինչը միանգամայն հիմնավորված է։ Սակայն անհերքելի է, որ Էդմոն Մարուքյանի անզգույշ արտահայտությունները, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա ստվեր գցող մեկնաբանությունները, ինչպես նաև Խոջալուի ցեղասպանության մասին նրա վերջերիս աննրբանկատ գրառումը բացասական ազդեցություն են ունեցել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես մաքրվելու կարիք ունի։ Մնում է հուսալ, որ շուտով նման այլ անձնավորությունների հրաժարականի կամ հեռացման մասին նորություններ կլինեն։

Սակայն Անթալիայում դիվանագիտական ֆորումի պանելային քննարկումները, որոնց մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, նրա թուրք գործընկեր դեսպան Սերդար Քըլըչը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը՝ բացահայտել է փոխադարձ վստահությանը խանգարող և ընդհանրապես խաղաղ գործընթացը խափանող մի շարք լուրջ խոչընդոտներ։

Առանցքային խնդիր է հանդիսանում՝ Հայաստանի սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթների առկայությունը։ Հիքմեթ Հաջիևը բարձրացրել է այս հարցը՝ հետո հավելելով, որ Երևանը 2020–23թթ. շարունակել է Ղարաբաղում կառուցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումով գորշ գոտի, և այն, ինչ կարելի է հասկանալ՝ Միջազգային դատարանում ընթացիկ գործի հետ կապված Հայաստանի կողմից ներկայացված որոշ փաստարկներից, ցույց է տալիս, որ այդ երկիրը շարունակում է արհամարել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։

Հիքմեթ Հաջիևի սկզբնական թեզին Ռուբեն Ռուբինյանի պատասխանը կայացել է նրանում, որ, քանզի խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում արդեն կա համաձայնեցված կետ այն մասին, որ «ոչ մի կողմ չի դիմի ներպետական օրենսդրությունը պայմանագրով ստանձնած պարտավորություններով չեղարկելուն», նման քայլի անհրաժեշտություն չկա, իսկ Հայաստանի սահմանադրական շրջանակները՝ այդ պետության ներքին խնդիրն է։

Նախ, ինչպես հայտարարել է Հաջիևը, երբ մի պետության Սահմանադրությունը պարունակում է մեկ այլ պետության տարածքային ամբողջականությանը ոտնաձգող դրույթներ, այդ հարցը դառնում է նաև վերջինիս մտահոգության առարկա, և երբ Ադրբեջանը Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու «միացումի» մասին չարաբաստիկ դրույթի առկայությունը դիտարկում է որպես խաղաղության համար լուրջ խոչընդոտ՝ դա չի հանդիսանում միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Երկրորդը, կողմերը պետք է ամրապնդեն փոխադարձ վստահությունը։ Թեև սահմանադրության փոփոխության գործընթացը բավականին երկար գործընթաց է, Երևանը, ծայրահեղ դեպքում, կարող է չեղյալ համարել որոշ օրենսդրական ակտեր, օրինակ՝ 1992 թվականին խորհրդարանի որոշումը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի համաձայնվի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու միջազգային կամ ներպետական որևէ ակտի հետ։

Խաղաղ գործընթացի հետ կապված իր մտադրությունների անկեղծությունը ցույց տալու համար Հայաստանը կարող էր բազմաթիվ միջոցներ ձեռնարկել, բայց շատ քիչ բան է արել, եթե առհասարակ ինչ-որ բան արել է: Օրինակ, վերջերս հայկական կողմից ադրբեջանցի զինվորի ձերբակալությունը, ով, ինչպես պնդում է Բաքուն՝ պատահաբար է հատել պայմանական սահմանը վատ եղանակի պատճառով, հանդիսանում է փոքրիկ լակմուսի թուղթ։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն, որը համապատասխան հանգամանքների դեպքում թույլ է տալիս առանց որևէ պայմանի ազատ արձակել զինվորին։

Մյուս կողմից, Հայաստանում տեղակայված ԵՄ-ի առաքելության վերջին այցը՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին գտնվող Արազդյան գյուղի մետալուրգիական կոմբինատ բացասական արձագանք է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանը վաղուց մտահոգություն է հայտնել գործարանի առնչությամբ՝ պնդելով, որ պայմանական սահմանին նրա ներկայությունը կխախտի անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Կոնվենցիան, ինչը վտանգի տակ կդնի Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիան: Հաշվի առնելով, որ նախկինում եղել է փոխըմբռնում, որ այս գործարանը կտեղափոխվի մեկ ն այլ տեղ, բայց, չնայած դրան, ԵՄ-ն վերջերս ժամանել է այդ տարածքը և իր դրոշը բարձրացրել ձեռնարկության վրա, ծագում է մի կարևոր հարց. Բրյուսելը արդյո՞ք բավականին շրջահայաց է վարվում, որպեսզի վտանգի տակ չդնել Բաքվի և Երևանի միջև սաղմնավորվող վստահությունը։

Մյուս կողմից, մենք բավականին հաճախ ենք արևմտյան քաղաքական գործիչներից, փորձագետներից և դիվանագետներից լսում, որ այս փուլում Ադրբեջանը առաջվա պես չի ընդունի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքը հեշտացնելու գաղափարը; այլ կերպ ասած, Բաքուն անընդհատ պահանջում է և դժվարին դրության մեջ է դնում Երևանին։

Առաջին հերթին, այն ամենը, ինչ այսօրվա դրությամբ հաջողվել է հասնել Բաքվի և Երևանի միջև բանակցություններում՝ այն, որ գործընթացը դարձել է բացառապես երկկողմանի և ղարաբաղյան հարցը որպես այդպիսին այլևս չի հանդիսանում խոչընդոտ խաղաղության համար։ Դա բացատրվում է Երեւանի վրա Բաքվի օրինական եւ կառուցողական ճնշմամբ։ Այլ կերպ ասած, եթե նախագահ Ալիեւը թեթեւացներ վարչապետ Փաշինյանի կյանքը՝ չդիմելով ճնշման այս գործիքին, մենք ընթացիկ դրության մեջ չէինք հայտնվելու։

Երկրորդը, մենք բավականին հաճախ ենք լսում հարցեր այն մասին, թե ինչու է Բաքուն պնդում, որ Զանգեզուրի ապագա միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից, և ինչու Ադրբեջանը չի օգնում Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետը վերացնելու հարցում։

Նախ ասեմ, որ սա մի բան է, որին համաձայնել է ինքը՝ Հայաստանը, և կա նրա ֆիքսված պարտավորություն։ Երկրորդը, պետք է հիշել նախագահ Ալիևի 2023 թվականի փետրվարին Լաչինում և հարավում երկկողմ կարգով սահմանային անցակետ ստեղծելու մասին առաջարկը, իսկ Հայաստանը կարող էր սեփական սահմանային վերահսկողություն հաստատեր Զանգեզուրի միջանցքի երկու մուտքերում։ Այդ ժամանակ Երևանը Բաքվի առաջարկը թողեց սեղանին փոշոտվելու, և Ադրբեջանը արդյունքում իր վրա վերցրեց իր սահմանին միակողմանի վերահսկումը: Հնարավոր է՝ և սա ընդամենը ենթադրություն է, - եթե Հայաստանը այդ ժամանակ համագործակցեր Ադրբեջանի հետ, ապա Հայաստանի հարավով անցնող տարանցիկ տարրի վերահսկման Բաքվի մոտեցումը մի փոքր այլ կլիներ։ Միգուցե։

Այս քննարկումը հանգում է ժամանակի փորձարկված օրինաչափությանը, որն, անկասկած, կենտրոնական է հանդիսանում ադրբեջանա-հայկական բանակցություններում: Երբ Բաքուն ինչ-որ բան է առաջարկում, իսկ Երևանը հրաժարվում է այն դիտարկել ենթադրյալ դրական լույսի ներքո, Ադրբեջանի հաջորդ առաջարկը դառնում է երկրաչափական պրոգրեսիայով պակաս առատաձեռն և ավելի պահանջկոտ: Դժվար թե այս օրինաչափությունը մոտ ժամանակում փոխվի:

Caliber.Az
Դիտումներ: 220

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

123
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

104
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

72
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading