twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

Հարցազրույց
A+
A-

«Երևանը դես ու դեն է ընկնում…» Կոլտաշևը, Միտրախովիչը և Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

12 Ապրիլի 2024 11:28

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը, որում տեղ են գտել ռազմական համագործակցության մասին գաղտնի պայմանավորվածություններ՝ ըստ երևույթին թևավորել է Երեւանին։ Արևմտյան տերերի աջակցությունից ոգեշնչված՝ հայերը գրեթե ամեն օր գնդակոծում են ադրբեջանական բանակի դիրքերը, կրակելով, ըստ էության բանակցային գործընթացի վրա։ Հետևաբար, Բաքուն, Անկարան և Մոսկվան հանգում են մի կարծիքի՝ բրյուսելյան հանդիպումը դարձել է աշխարհաքաղաքական բնույթի սադրանք։

Իսկ ինչպե՞ս են Հայաստանի կողմից իրեն վաճառքին դնելու փաստը գնահատում ռուս փորձագետները, որոնց մեկնաբանություն ստանալու համար դիմել է Caliber.Az-ի թղթակիցը։

Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովի կարծիքով, Հայաստանը վաղուց է բռնել դեպի Արևմուտք կուրսը, սակայն փաշինյանական վարչակազմի խնդիրը կայանում էր նրանում, որ հնարավոր չէր արագ հեռանալ Ռուսաստանից՝ խզելով բոլոր կապերն ու պայմանավորվածությունները։ Սա անշահավետ ու սարսափելի է Երեւանի համար։

«Նույնիսկ 2020 թվականին իր ռազմաքաղաքական աղետը Հայաստանը կարողացավ օգտագործել Ռուսաստանին մեղադրելու և դեպի Արևմուտք շարժումը արագացնելու համար՝ փոխարենը ստանալով որոշակի երաշխիքների ակնարկներ և սնուցելով հայ երիտասարդության երազանքը՝ Եվրամիությունում քաղցր կյանքի մասին։ Եվ այս իմաստով Հայաստանի քաղաքացիների համար տնտեսական ռացիոնալությունը կորցրել է իր իմաստը, նրանք պարզապես չեն հասկանում, թե այս խաղի ընթացքում երկիրը հիմա ինչ է զոհաբերում։ Ռուսաստանը, իհարկե, Հայաստանին շատ բան կարող է տալ. դա և էներգառեսուրսների հարմարավետ գներ են, և՛ կորպորատիվ փոխգործակցությունը, և՛Հայաստանի քաղաքացիների համար գումար աշխատելու պայմաններ, և՛ Ռուսաստանի համար առևտրային միջնորդ լինելու հնարավորություն։ Ի դեպ, վերջին առավելությունից Հայաստանը շատ ակտիվորեն է օգտվում։

Բայց Հայաստանի ղեկավարությունն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, նա հետխորհրդային տարածքում ամենակախյալ վարչակազմերից է։ Արևմուտքի հետ փոխգործակցության մակարդակով այն մոտավորապես նույն մակարդակի վրա է, ինչպես բալթյան երկրները, բայց հասարակության հետ երկխոսության բաց լինելու առումով շատ հետ է մնում։ Որովհետև չի կարելի ամեն ինչ բացահայտ և ուղիղ ասել, թե ինչ է մտածել փաշինյանական ղեկավարությունը, նա ինչ է մտադրված անել Արևմուտքի հետ կապեր հաստատելով, ստիպված է երկրի բնակչության համար հնարել տարբեր կեղծ ռացիոնալ բացատրություններ այն մասին, թե Ռուսաստանը չի օգնում Երևանին, չի ուզում պայքարել Հայաստանի համար, նա հանդես է գալիս Ադրբեջանի կողմից և չի հավատում «Մեծ Հայաստանին», ի տարբերություն այդ նույն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, հատկապես Ֆրանսիայի, որոնք պատրաստ են ամեն կերպ օգնել և աջակցել Հայաստանին»,- նշել է քաղաքագետը։

Նման պատրվակները, Կոլտաշովի կարծիքով, ուղղված են նրան, որպեսզի Հայաստանի բնակչությանը ստիպել հավատալ, որ Ռուսաստանի գործընկերության մեջ ստացվող տնտեսական օգուտներից հրաժարվելը՝ անխուսափելի գործընթաց է, զոհաբերություն, որին արժե գնալ հանուն «Արևմուտքում երջանկության և ազատության»։

«Միևնույն ժամանակ, բալթյան երկրները, ի տարբերություն Հայաստանի, իրենից ներկայացնում են՝ Արևմուտքի հետ նման փոխգործակցության արդեն ավարտված տարբերակ, որտեղ կա քայքայված սուբսիդավորվող տնտեսություն և գործնականորեն տոտալիտար քաղաքական համակարգ, որտեղ չի կարելի և բերանը բացել, որտեղ իրագործվում է Արևմուտքի գենդերային-ազատական նորմերի թելադրանք։ Հայաստանը դեռ պետք է գնա այդ ճանապարհով։

Հայ հասարակության գրեթե հիսուն տոկոսը Փաշինյանին չի հավատում իր «Հայաստանի մեծ ուղու» մասին մեծախոսությանը, և հետևաբար Փաշինյանը անընդհատ ստիպված է փոխել իր հռետորաբանությունը, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի իր քաղաքական շարժումները։ Փաշինյանի գլխավոր խնդիրն է՝ դադարեցնել «ռուսական աթոռին» նստելը և ամբողջությամբ գնալ դեպի Արևմուտք։ Բայց իրականում ինչպես դա անել՝ Երեւանում հստակ չգիտեն։ Որովհետև մոտակայքում կա Ադրբեջան, որը, չնայած իր ողջ արևմտամետությամբ հանդերձ պահապանում է կապերը Ռուսաստանի հետ, միաժամանակ չի հրաժարվում իր սեփական տնտեսական շահերից: Հայաստանը չի կարող այդպես ճկուն գործել, և հետևաբար Երևանը դես ու դեն է ընկնում, կատարելով հակասական գործողություններ։ Սակայն ես չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ ապագայում կդիմի Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների կտրուկ խզելուն՝ այստեղ Մոսկվան, իմ կարծիքով, այլ տրամաբանություն ունի՝ դրական տնտեսական շրջանառությունից օգուտների օրինակով հայերին համոզել, որ չարժե Ռուսաստանի հետ կապերը խզել»,- նշում է Վ. Կոլտաշևը։

Գրող, հրապարակախոս և քաղաքագետ Կիրիլ Սիտնիկովի խոսքով՝ Հայաստանը ամենամոտ ժամանակում կարող է իր վրա զգալ ռուսական պատժամիջոցների ազդեցությունը։ Եվ այդ ժամանակ Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել այն հարցերին, որոնցից գլխավորը հնչում է այսպես. «Իսկ դրա դիմաց Արևմուտք ի՞նչ կտա մեզ՝ այստեղ և հիմա»։

«Այս խնդիրը Փաշինյանի համար ամենաակնհայտն ու ամենասարսափելին է։ Միանգամայն հասկանալի է, որ հայ հասարակությունը ինչ որ պահ կսկսի հասկանալ, որ Հայաստանը, ըստ էության, ծայրահեղ անշահավետ վաճառում է իր ինքնիշխանությունը՝ փոխարենը ստանալով որոշ պատրանքային խոստումներ Արևմուտքից։ Այս հարցերը առաջին հերթին տալու են հայ աշխատանքային միգրանտները, հենց որ Ռուսաստանը նրանց համար փակի իր սահմանները։ Նշեմ, որ Ռուսաստանի որոշ շրջաններում արդեն նկատվում են նման միտումներ՝ ռուս գործատուները սկսել են անտեսել հայկական անձնագրերով միգրանտներին։ Հայ հասարակությունը ինչ որ պահ կհասկանա, որ չի ուզում գնալ ուկրաինական սցենարով, կվախենա նման հեռանկարից։ Բայց հետո ամեն ինչ կարող է տեղի ունենալ՝ ընդհուպ մինչև նոր հեղափոխություն և Փաշինյանի տապալում»,- կարծում է Կ. Սիտնիկովը։

Համեմատելով Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը և Երևանի համար ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր դրամաշնորհները՝ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը առընթեր Ֆինանսական համալսարանի գիտաշխատող Ստանիսլավ Միտրախովիչը նշել է, որ թվերը պարզապես անհամեմատելի են։

«Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը՝ 4 միլիարդ դոլար է, և դա ոչ մի ձևով չես համադրի Բրյուսելում Երևանին խոստացված 300 միլիոն դոլարի հետ։ Երեւանը կարող է զրկվել նման շահույթից, եթե սկսի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ կորցնել մասամբ, ինչը նույնպես քիչ չէ։ Այսպես թե այնպես, եվրոպական փողերը Հայաստանի համար չեն փոխարինի նման կորուստներին։ Այո, Հայաստանը առայժմ Ռուսաստանի համար մնում է որպես զուգահեռ ներմուծման կարևոր ալիք, սակայն Մոսկվայի համար այս ոլորտում ամենակարևոր օղակը Չինաստանն է և նրա շուկաները։ Այնպես որ, Երեւանի հետ հարաբերությունների վատանալու դեպքում Ռուսաստանը կարող է և խզել այդ հարաբերությունները Հայաստանի հետ։ Այո, Ռուսաստանը նույնպես ինչ-որ բան կկորցնի, բայց նման խաղի ժամանակ շատ ավելի ռիսկ է անում Հայաստանը։ Այստեղ դժվար է ամբողջությամբ հետևել Երևանի տրամաբանությանը։

Ադրբեջանը ինքը Արևմուտքի հետ զարգացած հարաբերություններ ունի, Արևմուտքին այդ հարաբերությունները ձեռնատու են, և ոչ ոք չի ծրագրում բռնել Հայաստանի կողմը։ Հայաստանը անմիջական սահման չունի արևմտյան դաշինքի հետ, երկիրը գտնվում է Եվրոպայից զգալի հեռավորության վրա, Արևմուտքը ի վիճակի չէ փոխարինել ռուսական շուկան՝ այնպես որ այս առումով Երևանի որոշումները շատ իռացիոնալ տեսք ունեն։ Հարկավոր է, ինչպես արդեն նշել եմ, համեմատել ոչ միայն Հայաստանին հատկացվող դրամաշնորհների գումարները, այլ ապրանքաշրջանառության կոնկրետ թվերը՝ իսկ այստեղ Հայաստանի հետ առևտրի ռուսական ցուցանիշները և եվրոպական ապրանքաշրջանառությունը պարզապես երկինք ու երկիր են»,- եզրափակել է Միտրախովիչը։

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

260
08 Հունիսի 2025 14:43
2

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

182
07 Հունիսի 2025 18:28
3

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

174
07 Հունիսի 2025 17:13
4

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

145
07 Հունիսի 2025 13:02
5

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

95
07 Հունիսի 2025 09:08
6

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

89
07 Հունիսի 2025 09:34
7

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

86
08 Հունիսի 2025 10:04
8

Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու նախագիծը արժանացել է միջազգային մրցանակի

82
07 Հունիսի 2025 10:20
9

Ադրբեջան. մեծ բեկումների և գլոբալ փոփոխությունների տարի Թեյմուր Աթաևի մտորումները

79
07 Հունիսի 2025 16:07
10

Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու

74
07 Հունիսի 2025 10:09
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading