twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանում Պուտինի հակառակորդների հավաք Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան.

22 Օգոստոսի 2022 17:07

Հայաստանը կրկին ոտքի է ելել իր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական լրատվամիջոցներում նշմարվել է Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներ, որում նրան կասկածում են Երևանի «Սուրմելի» առևտրի կենտրոնում պայթյուն կազմակերպելու մեջ։ Նման մեղադրանքներին կոշտ արձագանքեց Հայաստանում ՌԴ դեսպանատունը, սակայն Երեւանում դրանով չսահմանափակվեցին եւ մայրաքաղաքի քաղաքապետարանի մակարդակով թույլ տվեցին անցկացնել հակառուսական հանրահավաք։ Առավել ևս, ակցիան կկայանա օգոստոսի 24-ին, կարծես թե նշանավորելով Ուկրաինայում այսպես կոչված ռուսական «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի կես տարին։

Հայկական ԶԼՄ-ներում գրում են, որ բողոքի ցույցը կազմակերպում են Ռուսաստանը լքած «Կովչեգ» խմբավորման ընդդիմադիրները, որը ֆինանսավորվում է ՌԴ իշխանությունների մոլի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկիի կողմից։ Նշենք, որ վտարանդի ընդդիմադիրների ու հասարակական գործիչների կողմից ստեղծված Ռուսաստանի հակապատերազմական կոմիտե «Կովչեգ» նախագիծը սկսել են այս տարվա մարտին։ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի հիմնադիրներից են ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, քաղաքագետներ՝ Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Վլադիմիր Կարա-Մուրզան, տնտեսագետներ՝ Սերգեյ Գուրիևը և Սերգեյ Ալեքսաշենկոն, պատմաբան Յուրի Պիվովարովը, լրագրող Եվգենի Կիսելևը, ձեռնարկատերերներ՝Բորիս Զիմինը և Եվգենի Չիչվարկինը, գրող Վիկտոր Շենդերովիչը։

Երևանում միջոցառումը, ինչպես բացահայտ հայտարարել են դրա կազմակերպիչները, ուղղված է «ռազմական հատուկ գործողության դեմ և ռուսական պետության ղեկավարի հրաժարականի օգտին»։ Դրանով հանդերձ Երեւանի քաղաքապետարանում հավանաբար գիտեին ակցիայի նպատակների մասին, թե ինչ կարգախոսներ են այնտեղ հնչեցնելու, սակայն, այնուամենայնիվ, համաձայնվել են դրա անցկացմանը։ Մոսկվան, տրամաբանորեն, բացատրություն կպահանջի և Երևանին կհիշեցնի, թե ինչպես պետք է իրեն պահի դաշնակիցը։ Թե ինչ տեսքով դա կարտահայտվի՝առայժմ հարց է։

Ռուսաաստանի միջազգային հարցերով խորհրդի փորձագետ Քյամրան Հասանովը Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ Մոսկվան կարձագանքի հակառաուսական ցույցը դատապարտող ինչ-որ դիվանագիտական նոտայով։

«Բայց միայն այն դեպքում, եթե հանրահավաքը լայնածավալ լինի»,- պարզաբանում է Ք. Հասանովը։ -Այսինքն, եթե ցույցին հավաքվեն մի երկու տասնյակ մարգինալներ, ապա Ռուսաստանը դժվար թե դրան ուշադրություն դարձնի։ Այնուամենայնիվ չի բացառվում, որ փակ խողովակներով ազդանշաններ հնչեն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը աչք է փակում հակակրեմլյան դրսեւորումների վրա։ Այդուհանդերձ, բողոքի ակցիայի կազմակերպիչները Ռուսաստանից փախածներ են, ովքեր երկիրը լքել են, որպեսզի փրկեն իրենց ֆինանսական վիճակը։ Այլ կերպ ասած՝ հանրահավաքի նախաձեռնողները հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, սակայն դրան կարող են միանալ նաեւ այն հայերը, ովքեր Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելով «Սյւրմելի» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ։ Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է թույլ տվել անցկացնել նման հանրահավաք։ Սա ունի չափազանց տարօրինակ տեսք. Ռուսաստանը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից է, իսկ Երևանում իշխանությունների համաձայնությամբ հակառուսական հանրահավաք է անցկացվում»։

Հարցին, թե Հայաստանում հակառուսական հիստերիան տեղավորվում է արդյոք Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի առճակատման ընդհանուր համատեքստում, Ք. Հասանովը նշել է, որ համատեքստը տեսանելի է այն առումով, որ Փաշինյանը փորձում է հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, բայց առաջինի նկատմամբ ակնհայտ շեղվածությամբ։

«Հայաստանը նորմալ հարաբերություններ է պահպանում արևմտյան երկրների ղեկավարության հետ, իսկ նրանց շատ է հարկավոր, որպեսզի Երևանը նույնպես միանա հակառուսական պատժամիջոցներին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հայաստանին նույնիսկ կոնկրետ ցուցակի մեջ է մտցրել՝ սպառնալով կոշտ քայլերի դիմել, եթե նա չափազանց շատ ներողամիտ լինի Մոսկվային: Դե, Փաշինյանը տալով հակառուսական միջոցառում անցկացնելու թույլտվությունը, այդպիսով իր արևմտյան կուրատորներին ցույց է տալիս, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և չի կառչում Ռուսաստանից։ Այսինքն վարչապետը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ՝ չնայած նրան, որ Հայաստանի դաշնակիցը կոնֆլիկտի մեջ է նրա հետ»,- եզրափակել է քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 284

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

124
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

105
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

73
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading