twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ճզմող Մոսկվան, դես ու դեն ընկնող Երևանը Եվ ինտրիգ ՀԱՊԿ-ի հետ

22 Փետրվարի 2024 18:11

Հայաստանի ղեկավարությունը շարունակում է պահել ինտրիգը՝ ՀԱՊԿ-ում իր անդամակցության շուրջ։ Ժամանակ առ ժամանակ Երեւանում իրարամերժ հայտարարություններ են հնչում այս հաշվով։ Սակայն այն, որ Հայաստանը խուսափում է որպես կազմակերպության անդամ իր պարտավորությունները կատարելուց, խոսում է այն մասին, որ Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել վերջնական ընտրության հարցում. մնալ, թե լքել ՀԱՊԿ-ն։

Առայժմ Երեւանում գործում են իրավիճակային, մի կողմից՝ սպառնալով որ դուրս են գալիս, իսկ մյուս կողմից՝ հնչեցնելով դեկլարատիվ հայտարարություններ այն մասին, որ չեն ծրագրում լքել ռազմական դաշինքը։ Օրինակ, անցած տարվա նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը «հող չի նախապատրաստում» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ չմասնակցելով կազմակերպության միջոցառումներին, բայց իրեն և դաշինքին հետագա քայլերի մասին մտածելու ժամանակ է տալիս։ Համենայնդեպս, նա հատկապես այսպես է բացատրել ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելու իր որոշումը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին։

Մինչդեռ նույն տարվա մայիսին Հայաստանի վարչապետը պերճախոս հայտարարել է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ «Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին դե յուրե որոշում ընդունել։ Եթե ՀԱՊԿ-ն հեռանա Հայաստանից, ապա Երևանը ինքնուրույն կլուծի իր անվտանգության հարցերը»,- սրտաճմլիկ արտահայտվել է վարչապետը։

Սակայն, ինչպես ցույց տվեցին Երևանի հետագա գործողությունները, Հայաստանի ղեկավարությունը այնպես էլ կազմակերպությունը լքելու բավականաչափ քաղաքական կամք չունեցավ։ Կարծես թե, իրենց դաշնակցին՝ Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գաղափարը՝ ամուր արմատավորված է հայ քաղաքական գործիչների մտքերում։ Որպես օրինակ կարող ենք բերել այն փաստը, որ մինչև հիմա պարզ չէ, թե հայկական կողմը ստորագրել է արդյոք՝ անցյալ տարի Մինսկում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ընդունված փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը դեռեւս 2023 թվականի դեկտեմբերին Երեւան է բերել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, բայց հայկական կողմը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս հարցը, թեեւ այն, որ գլխավոր քարտուղարն այդ նպատակով է եկել Երեւան՝ կասկածից վեր է։

Ինչպես գիտեք, անցյալ տարի Հայաստանը բազմաթիվ սխալներ թույլ տվեց՝ մի շարք հարձակումներ կատարելով ՀԱՊԿ-ի դեմ և ցուցադրաբար հրաժարվելով մասնակցել այս կազմակերպության միջոցառումներին։ Այնուամենայնիվ, Մոսկվան, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի անհետևողական քաղաքականությանը, շարունակում է պնդել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այդ մասին գրել է՝ «Միջազգային կյանք» ամսագրի իր հոդվածում, մի քանի կարևոր շեշտադրում կատարելով Հայաստանի հարցով։ Նա նշել է, որ «Կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի բազմակողմ շփումները ընթանում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից»։ Նա նաև հիշեցրել է ՀԱՊԿ-ի առաքելության մասին, որի հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ծավալմանը խոչնդոտել են Հայաստանում։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրին, ապա անհրաժեշտ է նշել, որ կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այդ աշխատանքի ամփոփիչ մասում Երևանը խնդրել է՝ Բաքվի հետ խաղաղ պայմանագրի նկատվող կնքման հետ կապված օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը։ Դրա հետ մեկտեղ, կազմակերպությունում Հայաստանի աշխատանքը շարունակվում է, Հայաստանը եղել և մնում է դաշնակից»,- կիսվել է Թասմագամբետովը։

Ելնելով գլխավոր քարտուղարի խոսքերից, կարելի է անել հետևյալ երկու եզրահանգումները. Առաջինը, ՀԱՊԿ-ն Արևմուտքին ուղերձ է հղել այն մասին, որ չնայած ՌԴ-ի դեմ դեմարշներին, Հայաստանը կապված է եվրասիական նախագծերի հետ, և քանի որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր դաշնակցից, Հայաստանին դժվար թե հաջողվի լքել կազմակերպությունը։ Երկրորդը, Մոսկվան արևմտյան հակառակորդներին ազդանշան է տալիս, որ պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը տեղակայելու հարցը օրակարգից հանված չէ, և որ Ռուսաստանը հետագայում կնպաստի դրան՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի հետ մեկ միասնական ռազմական դաշինքում։

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանին անցած շաբաթ տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ վերջերս արած հայտարարությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը լուռ չի հետևի Արևմուտքի ազդեցությամբ տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը։ Նշելով հայ-ադրբեջանական պայմանական սահմանին բարձր կոնֆլիկտային ներուժը՝ Ռուսաստանը ընդգծել է խաղաղ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը և այս ուղերձն հասցեագրել է, ավելի շուտ Հայաստանին։ Սերդյուկովը նաև նշել է, որ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա։ «Նույնիսկ չնայելով կազմակերպության մեջ Հայաստանի անդամակցությանը, շարունակվում են՝ դրսից հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա ազդելու փորձերը»,- հայտարարել է ռուսաստանցի գեներալը։

Ասվածից կարելի է անել եզրակացություն այն մասին, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կշարունակի ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում ճնշում գործադրել Երեւանի վրա։ Բացի այդ, հավանականություն կա, որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղադրելու հարցում։

Ռուսական փորձագիտական հանրությունում համարում են, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը մեծ չէ, և չեն բացառում պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության հայտնվելը։ Ինչպես Caliber.Az-ին հայտարարել է Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը, ռուս դիվանագետները իսկապես կարող են հասնել նրան, որպեսզի պայմանական սահմանին գործի ՀԱՊԿ-ի առաքելությունը։

«Պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայումը կարող է նպաստել՝ սահմանին հնարավոր սադրանքները կանխելուն և նման դեպքերը կանխելու մեխանիզմը մշակելուն։ Դա ձեռնտու կլինի ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Ադրբեջանին, և Հայաստանին»,- ասել է Կոլտաշովը։

Caliber.Az
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Իլհամ Ալիևը շնորհավորել է Շահբազ Շարիֆին

233
24 Մարտի 2025 12:21
2

Քըլըչ. Հայաստանի հետ սահմանի վերաբերյալ շահարկումները դատապարտված են ձախողման

183
24 Մարտի 2025 11:52
3

Դ-8. Ադրբեջանի անդամակցությունը կազմակերպությանը մեծ նշանակություն ունի

182
25 Մարտի 2025 11:02
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է COP-ի վերաբերյալ Հայաստանի հայտարարություններին

176
24 Մարտի 2025 11:00
5

ԱՔՀ-ն բացահայտում է 1918 թվականի մարտի ցեղասպանության հանցագործությունները «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

96
26 Մարտի 2025 22:05
6

Հռոմի պապը ողջունել է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները Խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ

77
24 Մարտի 2025 11:14
7

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Միրզոյանի պնդումները

75
25 Մարտի 2025 23:44
8

Արա-հեքիաթասացները վառում են «Հին աշխարհի հիստերիկներ»

65
26 Մարտի 2025 09:48
9

Լեյլա և Արզու Ալիևները՝ «Ադրբեջանի երեխաներ» միավորման նոր շենքի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
24 Մարտի 2025 10:52
10

Հույսի ներարկումներ Եվրոպացիները շարունակում են գայթակղել հայերին

60
26 Մարտի 2025 21:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading