twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վստահության սահմաններ Եվս մեկ անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասին

02 Օգոստոսի 2024 11:22

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պատասխանելով «Sabah»-ի հարցին՝ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման թեմայի շուրջ։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Մեզ անհրաժեշտ է պատրաստել մեր սցենարը դրա հաջող ավարտի համար: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե նորմալացման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանը»,- ասել է նա։ Դրանով իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ներեցեք օքսիմորոնի համար, հերթական անգամ վերջ դրեց՝ հայ-ադրբեջանական կարգավորումից անջատ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին շահարկումներին։ Հիշեցնեմ, որ նման շահարկումները ժամանակ առ ժամանակ լրատվական դաշտ են նետվում Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից։ Այսպես, «Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պետական սահմանների բացմանը» Հայաստանի պատրաստվածության մասին անընդհատ հիշեցնում է Հայաստանի արտքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ընդհանրապես, այս թեման երկար պատմություն ունի։ Հիշենք այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Հայաստանի ու Թուրքիայի միջև 2009 թվականի Ցյուրիխի արձանագրությունները, որոնք նախատեսում էին երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի սկիզբը։ Այդ ժամանակ, ադրբեջանական կողմի օրինաչափ դժգոհությունից հետո՝ Անկարան դադարեց մասնակցել այդ գործընթացին եւ չվավերացրեց արձանագրությունները։ Դա միանգամայն բնական էր, չէ որ այն ժամանակ՝ 15 տարի առաջ, ադրբեջանական հողերը գտնվում էին օկուպացիայի տակ, և հայկական կողմն առհասարակ չէր դիտարկում տարածքները վերադարձնելու ոչ մի տարբերակ։

Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը միշտ էլ եղել է ցանկալի։ Չէ որ դա մի կրակոցով երկու նապաստակ կսպաներ՝ մի կողմից կլուծեր մեկուսացման խնդիրը, մյուս կողմից՝ ամբողջ աշխարհին կցուցադրեր, որ Թուրքիան դեմ չէ առանց Բաքվի կողմը նայելուն վերականգնել հարաբերությունները Երևանի հետ, դրանով իսկ Ադրբեջանին թողնելով միայնակ՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու իր ձգտումների մեջ։

Ուշագրավ է, որ նման փորձեր են արվել նույնիսկ 1990-ականների վերջին՝ Ղարաբաղի և հարակից տարածքների օկուպացիայի թարմ հետքերով։ Ուրեմն, 1997 թվականին Հայաստանի այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը Վաշինգտոն կատարած այցի և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթի հետ հանդիպման ժամանակ փորձել է հասնել Նահանգների աջակցությանը հայ-թուրքական սահմանի բացման համար՝ մտավախություն հայտնելով, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության նախագծերը կշրջանցեն Հայաստանը։ Եղբայրական Թուրքիան ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չի պատրաստվում Ադրբեջանի շահերը զոհաբերել՝ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման։ Այո, իրավիճակն այսօր ուրիշ է, քան տաս և քսան տարի առաջ, հիմա Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն ամբողջ սրությամբ դրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հայկական պետության հայեցակարգային վերաբերմունքի հարցը։ Մինչև այն ժամանակ, քանի դեռ երկրի հիմնական օրենքը պարունակում է մեր երկրի նկատմամբ անմիջական տարածքային պահանջներ՝ խաղաղ պայմանագիր չի լինի։ Իսկ նշանակում է, չի լինի նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում։

Ի դեպ, այստեղ ավելորդ չի լինի նշել, որ Հայաստանի սահմանադրությունը նաև տարածքային պահանջներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ։ Այսպես ուրեմն, արդեն հայտնի նախաբանը մեզ հղում է անում Հայաստանի Անկախության Հռչակագրին, որի մեջ՝ բացի «Լեռնային Ղարաբաղի» մասին հայտնի կետից, կա նաև հոդված հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետությունը սատարում է՝ Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործը»։ «Արևմտյան Հայաստան» ասելով, ինչպես հայտնի է, հայերը նկատի ունեն Արևելյան Անատոլիայի ընդարձակ տարածքները։

Որոշակի զգուշությամբ կարելի է նաև ենթադրել, որ Անկարան առայժմ չի պեդալահարում այդ հարցը, ձգտելով ավելորդ լարվածություն չառաջացնել հայ հասարակության մեջ։ Անկարայում, նման դեպքում, հույս ունեն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության Ադրբեջանի պայմանը վաղ թե ուշ կբերի այս երկրում սահմանադրական բարեփոխումների, թեկուզ բոլորովին այլ փոփոխությունների անհրաժեշտության պատրվակով։ Նման դասավորության դեպքում Անկախության հռչակագրին հղումը ամենայն հավանականությամբ կհեռացվի, և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների խնդիրը, առնվազն օրենսդրական մակարդակով, ինքնաբերաբար կվերանա։ Հետևաբար կարող ենք ենթադրել, որ Թուրքիան, բացի Ադրբեջանի հետ համերաշխությունից, նաև զուտ գործնական շահագրգռվածություն ունի՝ մինչև Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծելը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու մեջ։ Եվ Հայաստանը չպետք է մոռանա այդ մասին։

Caliber.Az
Դիտումներ: 110

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Զաքիր Հասանովը մասնակցել է TEKNOFEST 2024 փառատոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

131
05 0Հոկտեմբերի 2024 10:44
2

Ներկայացվել է Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագիծը ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
05 0Հոկտեմբերի 2024 12:26
3

Իլհամ Ալիևը գրառում է արել՝ կապված Ջաբրայիլի ազատագրման չորրորդ տարեդարձի հետ

83
05 0Հոկտեմբերի 2024 11:46
4

Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը

79
07 0Հոկտեմբերի 2024 09:39
5

Հորովլու գյուղում ապրելու է մոտ 3500 մարդ

75
05 0Հոկտեմբերի 2024 13:03
6

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինային

73
05 0Հոկտեմբերի 2024 09:53
7

COP29-ը Միլլի Մեջլիսի նիստի օրակարգում

71
05 0Հոկտեմբերի 2024 13:21
8

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործընկերության հեռանկարները

71
05 0Հոկտեմբերի 2024 08:41
9

Քյամրան Ալիևը հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարի հետ

70
05 0Հոկտեմբերի 2024 10:09
10

Լավրովը հաջողություն է մաղթել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի նոր դեսպանին

70
05 0Հոկտեմբերի 2024 09:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading