Ղարաբաղի մասին հոդվածը « Rolling Stone»-ում Հազարավոր հայերը պահանջում են հեռացնել այն...
    Պրոֆեսոր Կուզիոն՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  16 Օգոստոսի 2022 - 16:31

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ «Կիևա-Մոգիլյանսկի ակադեմիայի» Ազգային համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր, Ջոն Հոփկինսի համալսարանի արտաքին քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Տարաս Կուզիոյի հետ:

    - Եթե դեմ չեք, սկսենք «Rolling Stone»-ում Ձեր ոչ վաղուցվա հոդվածից: Դրա հրապարակումից հետո հայերը արդյո՞ք ճնշումներ չգործադրեցին Ձեր վրա։

    - Ամսագիրը՝ հոդվածը սոցիալական ցանցից հեռացնելու պահանջով հազարավոր նամակներ ստացավ: Հայերը ուզում են, որպեսզի իրենց հաշվեն, որպես զոհեր։ Հրապարակելով նրանց պատերազմական հանցագործությունները՝ մենք նրանց զրկում ենք այդ կարգավիճակից։ 4000 ադրբեջանցիների սպանությունը գրեթե նույնքան ողբերգական է, որքան Սրեբրենիցայում սերբերի կողմից 6000 բոսնիացի մահմեդականների սպանությունը։ «Rolling Stone»-ի ներկայացուցիչները ինձ խնդրեցին հեռացնել հոդվածի սկանավորված էջերը և սպասել, մինչև հրապարակվի համացանց-տարբերակում, որի հղումն այնուհետև կարելի է տարածել: Սա բավականին տարօրինակ է, քանի որ ցանկացած մարդ կարող է գնել «Rolling Stone» ամսագրի օգոստոս-սեպտեմբերի համարը, գնահատել իմ հոդվածը և հրապարակել այն սոցիալական ցանցերում։ Այնուամնեայնիվ հոդվածը հրապարակվեց, և, հետևաբար, հայերի համար արդեն ուշ է պահանջել դրա հետ կանչելը։
    .
    -Ձեր հոդվածում Դուք գրում եք, որ բարեկեցիկ ապագա կառուցելու համար՝ նախ անհրաժեշտ է սահմանի երկու կողմում ազատվել անցյալի ուրվականներից։ Կարծում եք դա հնարավո՞ր է: Հայերը և ադրբեջանցիները կկարողանան արդյո՞ք խաղաղ ապրել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը ուկրաինացիների և ռուսների մոտ նույն խնդրի մասին։

    -Խաղաղ ապրելու համար հակամարտության երկու կողմերն էլ պետք է պատկերացում կազմեն անցյալի մասին և վերջ դնեն փոխադարձ մեղադրանքները։ Ոչ ոք կատարյալ չէ։ Գործնականում յուրաքանչյուր երկիր իր պահարանում ունի կմախքներ: Ուկրաինան և Լեհաստանը դարեր շարունակ միմյանց նկատմամբ թշնամություն են զգացել, սակայն 1950-ական թվականներից ի վեր նրանց հարաբերությունները կարգավորվել են։ Այսօր Լեհաստանը հանդիսանում է Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներից մեկը։

    Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Հայաստանին, ապա դրանք շատ տարբեր երկրներ են, բայց որոշ դրսեւորումներով շատ նման են։ Ե՛վ հայերը, և՛ ռուսներն իրենց համարում են գրեթե հրեշտակներ, ովքեր երբեք ոչ մի վատ բան չեն արել իրենց հարևանների նկատմամբ և ներողություն խնդրելու բան չունեն, առավել ևս, ներողություն պետք է խնդրի մյուս կողմը, այսինքն՝ ուկրաինացիներն ու ադրբեջանցիները։ Ահա թե ինչու հայերի և ադրբեջանցիների, ինչպես նաև ուկրաինացիների և ռուսների միջև հարաբերությունների նորմալացումը այդքան դժվար է։ Այդ հարաբերություններում առաջխաղացման համար հայերը պետք է հայելու մեջ նայեն իրենց, ընդունեն Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց կատարած հանցագործությունները և ներողություն խնդրեն։

    Իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում իրավիճակը շատ ավելի վատ է։ Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում և ցանկանում է բնաջնջել ողջ ուկրաինական ժողովրդին։ Ուկրաինացիների 89%-ը Ռուսաստանը համարում է իրենց դեմ իրականացվող ցեղասպանության կազմակերպիչ։ Այսօր Ուկրաինայում չկան տարածաշրջանային տարբերություններ, ուղղակի կա յուրաքանչյուր ուկրաինացու ատելությունը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ։

    -Ինչու՞մն է, Ձեր կարծիքով, պատճառը, որ Եվրոպան և ողջ աշխարհը ցնցված էին Բուչայի ցեղասպանությունից, բայց լռում էին Խոջալուի ցեղասպանության և ընդհանրապես Ղարաբաղի խնդրի մասին։

    Առաջին ղարաբաղյան պատերազմում Հայաստանի ռազմական հանցագործությունները կատարվել են հենց այն ժամանակ, երբ տեղի էին ունենում տխուր իրադարձություններ Սերբիայում, Բոսնիայում և Խորվաթիայում։ Եվրոպացիներն ու ամերիկացիները անտեսեցին առաջինը և դատապարտեցին երկրորդին։ Դա տեղի ունեցավ ձեր տարածաշրջանի նկատմամբ կողմնակալության պատճառով, դատապարտվեցին միայն Եվրոպայում կատարված հանցագործությունները։ Հիշեք, ճիշտ այդպես էլ Արևմուտքը անտեսեց Ռուանդայի ցեղասպանությունը (Ֆրանսիան աջակցում էր խունտային): Հարավային Կովկասը համարվում էր Եվրոպայի սահմաններից դուր հեռավոր տարածաշրջան, որտեղ հայերը իբր միշտ հալածվում են թուրքերի կողմից։ 1915-ի իրադարձությունները լայնորեն հրապարակվեցին որպես այսպես կոչված «ցեղասպանություն», և այդ պատճառով հայկական սփյուռքը հասավ հաջողության՝ պնդելով, որ Ադրբեջանը, ինչպես և իր ժամանակին Թուրքիան, բռնի գործողություններ է իրականացրել իրենց դեմ։ Այդ իսկ պատճառով, արևմուտքի ուշադրությունը սխալմամբ կենտրոնացվել էր Ադրբեջանին մեղադրելու և Հայաստանի ռազմական հանցագործությունները լռության մատնելու վրա։ Մինչդեռ Ադրբեջանը այդ տարիներին ոչ միայն չուներ սեփական սփյուռք Արևմուտքում, այլև այն ժամանակ հազիվ ձեռք բերած անկախությանը շատ բան էր պակասում, որպեսզի իրեն պաշտպաներ միջազգային լրատվամիջոցներում կամ արևմտյան կառավարությունների ՝ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի լոբբինգում:

    -44-օրյա պատերազմից հետո փոխվել է արդյո՞ք Ամերիկայի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ։

    - Որոշ չափով, այո, բայց ԵՄ-ն ԱՄՆ-ից առաջ է անցնում Հարավային Կովկասի ռազմավարական կարևորության, հատկապես Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների դիտարկման պարագայում, որոնք դիտվում են որպես ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը դադարեցնելու հնարավորություններից մեկը։ Միացիալ Նահանգները վերապրեցին 2020-21 թվականների դժվարին ընտրությունները և հեղաշրջման փորձը, իսկ Բայդենի վարչակազմը վատ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ 1915 թվականի «ցեղասպանությունը» ճանաչելուց հետո: Բայց իրավիճակը փոխվում է, քանի որ Թուրքիան հմտորեն օգտագործեց՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը իր համաձայնություն տալու իրավունքը և նրանց մուտքին բացառապես աջակցեց Վաշինգտոնի կողմից կործանիչների մատակարարման արգելքի վերացման դիմաց, ինչպես նաև Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու հարցում Անկարայի դրական դերի պատճառով։

    - 2020 թվականի ձեր հրապարակումներից մեկում Դուք գրում եք, որ Արևմուտքը բացահայտորեն խորհուրդ է տվել Ուկրաինային չդիմադրել 2014 թվականի սկզբին Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժմանը: Ինչպե՞ս եք գնահատում այսօր Արևմուտքի դիրքորոշումը ռուս-ուկրաինական առճակատման հետ կապված։

    -Արևմուտքի դիրքորոշումը 2022 թվականին 180 աստիճանով տարբերվում է 2014 թվականի նույն խնդրին վերաբերող մոտեցումից և նույնիսկ 2008 թվականին Ռուսաստանի Վրաստան ներխուժման ժամանակաշրջանից։ 2014 թվականին Արևմուտքը ի պատասխան Ղրիմի անեքսիայի և Արևելյան Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի՝ շատ մեղմ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Կրեմլը կարծում էր, որ այդպես կլինի նաև փետրվարյան ներխուժումից հետո, բայց դա դարձավ Մոսկվայի սխալը։ Փետրվարի 24-ից սահմանված պատժամիջոցներն իրենց ծավալով համանման են Իրանի դեմ պատժամիջոցներին։ Բացի այդ, 40 արեւմտյան երկրներ Ուկրաինային ռազմական տեխնիկա են մատակարարում, ինչը հանդիսանում է աշխարհում աննախադեպ իրադարձություն։ Այդ սպառազինությունը հանդիսանում է առանցքային գործոն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հաղթանակի համար: Պատերազմի վեց ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ավելի քան 40 000 սպանված և երկու անգամ ավելի վիրավոր զինվոր։ Սա ավելի քան երեք անգամ գերազանցում է 1980-ական թվականներին Աֆղանստանում տաս տարվա ընթացքում զոհված խորհրդային զինվորների թիվը: Կարևոր է նշել, որ Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին նույն պատճառով, որոնցով Ադրբեջանը հաղթեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմում՝ ՆԱՏՕ-ի ուսուցում և արևմտյան ռազմական հագեցվածություն: Իսկ Ռուսաստանը և Հայաստանը դեռևս հավատարիմ են խորհրդային բանակային պատրաստությանը, իսկ նրանց ռազմական տեխնիկան չափազանց ցածր որակի է։

    -Ուկրաինայի պատերազմը բազմաթիվ խոսակցությունների ու վարկածների տեղիք է տվել, ինչպես այս պատերազմում Ռուսաստանի նպատակների, այնպես էլ հակամարտության նկատմամբ հավաքական Արեւմուտքի վերաբերմունքի մասին։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս առնչությամբ։ Մոսկվան իր առջեւ ի՞նչ նպատակներ էր դրել Ուկրաինա ներխուժելուց առաջ, եւ արդյո՞ք դրանք այսօր փոխվել են։ Նաև ընդհանուր առմամբ ինչպիսի՞ դիրքորոշում է գրավում Արևմուտքը։

    -Արևմուտքը բաժանված է երկու ճամբարի։ Մի կեսը պնդում է, որ Ռուսաստանը կպարտվի։ Մյուսը կարծում է, որ Ռուսաստանին միայն ռազմական ճանապարհով կարելի է թուլացնել՝ ստիպելով բանակցել և, հնարավորության դեպքում, նրան ստիպել դուրս բերել զորքերը Ուկրաինայից:

    Ռուսաստանի նպատակը միշտ եղել է Ուկրաինան վերածել երկրորդ Բելառուսի։ Որպեսզի ոչնչացնել ուկրաինական ազգային նույնականությունը և այն վերածել «Փոքրիկ Ռուսաստանի»։ Ռուս ազգայնականները համարում են, որ ռուս ազգը իր մեջ ներառում է մեծ ռոսներ, բելառոսներ (բելառուսներ) և փոքր ռոսներ (ուկրաինացիներ): Նրանք չկարողացան գրավել Կիևը, ուստի կփորձեն ոչնչացնել ուկրաինական տնտեսությունը և առևտուրը՝ շրջափակելով Սև ծովը այն հույսով, որ դա կհանգեցնի Ուկրաինայի կապիտուլյացիային։

    - Անկարան և Կիևը սերտորեն համագործակցում են որոշ ոլորտներում, մասնավորապես՝ կազմակերպել են «Բայրաքթար» ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Միաժամանակ Թուրքիան հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը Կիևին այնքան էլ դուր չի գալիս։ Ինչպիսի՞ն եք տեսնում այս առումով Թուրքիայի դիրքորոշումը։

    -Թուրքիան փորձում է հաշվեկշռել, բայց այդ հաշվեկշիռը 75%-ով Ուկրաինայի օգտին է և միայն 25%-ը հօգուտ Ռուսաստանի։ Անկարան հրաժարվեց Ռուսաստանին վաճառել «Բայրաքթար» անօդաչուները, ուստի Ռուսաստանը ԱԹՍ-ները գնում է Իրանից։ Թուրքիան և Ուկրաինան այդ ԱԹՍ-ների արտադրության գործարանը կառուցում են Ուկրաինայում: Անկարան բանակցություններ է վարում նաև ուկրաինական սևծովյան նավահանգիստների շրջափակման վերացման շուրջ, որպեսզի թույլ տալ սննդամթերքի արտահանումը։ Թուրքիան, անվերապահորեն հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներին, ՄԱԿ-ում միշտ դեմ է քվեարկել Ղրիմը որպես ռուսական ճանաչելուն։ Եվ Կիևը երախտապարտ է Անկարային նման աջակցության և օգնության համար ու նրան դիտարկում է, որպես ռազմավարական գործընկեր։

    Caliber.Az

    Դիտումներ: 129

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ