twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայերը կփորձեն կազմակերպել լոկալ սադրանքներ» Լաշա Բրեգվաձեն՝ Caliber.Az կայքում

19 Հունվարի 2023 15:26

Այսօր 38-րդ օրն է, ինչ ադրբեջանցի ակտիվիստները Լաչինի ճանապարհին բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ հրոսակախմբերի մնացորդների կողմից Ղարաբաղի տնտեսական շրջանի բնական պաշարների թալանին։ Բացի այդ, հայկական կողմը հանդգնորեն անտեսել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ իրեն նեղություն չի տվել անգամ դրանք կատարելու տեսք տալուց։ Մինչդեռ Բաքուն բազմիցս հայտարարել է՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը ռազմական սադրանքների նախապատրաստման և իրականացման, ականների և այլ պայթուցիկ նյութերի տեղափոխման ու տեղադրման, երրորդ երկրների քաղաքացիների Ղարաբաղ ապօրինի անցման փաստերի մասին։ Սակայն միջազգային կազմակերպությունները, համաշխարհային տերությունների ղեկավարները և արտասահմանյան լրատվամիջոցները ոչ մի կերպ չարձագանքեցին Լաչինի ճանապարհը ռևանշիստական պլանների համար անօրինական օգտագործումը դադարեցնելու Ադրբեջանի պահանջին։ Հայկական կողմը հիմա էլ չի շտապում իրականացնել քաղաքացիական ակտիվիստների պահանջները։

Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (GSAC) անվտանգության հարցերով փորձագետ Լաշա Բրեգվաձեն, մեկնաբանելով՝ Շուշա-Խանքենդի ճանապարհահատվածի իրադարձությունները, նախ և առաջ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան ներկա ժամանակ զբաղված են ռուս-ուկրաինական հակամարտությամբ։

«Ուկրաինայի պատերազմը այսօրվա դրությամբ միջազգային դիտորդների համար շատ ավելի խնդրահարույց է, հետևաբար այն առաջնահերթային է։ Եվ հետո, ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստները Լաչինի ճանապարհին բողոքի ակցիան անցկացնում են լիովին ադեկվատ և համաշխարհային հանրության կողմից ընդունված կանոնակարգի շրջանակներում։ Առավել ևս, ադրբեջանական կողմն իր տարածքում ակցիաներ անցկացնելու լիարժեք իրավունք ունի և դրանով ոչ մի օրենք չի խախտում։ Ելնելով դրանից կարելի է եզրակացնել, որ համաշխարհային հանրությունը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու պատճառ չունի։ Իսկ ընդհանրապես, Լաչինի ճանապարհին տիրող ողջ իրավիճակը հայկական վարչակարգի և արտասահմանում հայամետ ուժերի կողմից դիտավորյալ ներկայացվում է բացասական լույսի ներքո, որպեսզի վնաս հասցնել Ադրբեջանի իմիջին»,- համոզված է վրացի քաղաքագետը։

Միաժամանակ, ըստ Լ.Բրեգվաձեի՝ Ղարաբաղում 44-օրյա պատերազմը լուրջ նյութական և հոգեբանական վնաս է հասցրել հայ հասարակությանը։

«Այդ պատերազմի արդյունքում Հայաստանի ղեկավարությունը հասկացել է, որ այս փուլում նրանց երկրի համար իրատեսական չէ թույլ տալ ռազմական բախումը Ադրբեջանի հետ։ Այո և այնքան ժամանակ էլ չի անցել, որպեսզի հայկական կողմը որեւէ լայնածավալ ռազմական գործողություններ սկսի ադրբեջանական բանակի դեմ։ Հնարավոր է, որ հայերը կփորձեն ինչ-որ տեղային սադրանքներ կազմակերպել, բայց վերջնական հաշվով դա վատ կանդրադառնա երկրի իմիջի ու պետականության վրա»,- հավելել է մեր զրուցակիցը։

Ինչպես համարում է ռազմավարական իրավիճակների վրացի հետազոտողը՝ Հայաստանի քաղաքական առաջնորդները վստահ չեն վաղվա օրվա մեջ։

«Դա վերաբերում է ինչպես երկրի քաղաքական իսթեբլիշմենտին, այնպես էլ Ղարաբաղի անօրինական «իշխանություններին»։ Նրանք չգիտեն, թե վաղը ով և ում հետ ընկերություն կանի, ում հետ կարող է միավորել ուժերը, ով և ինչ դիրքորոշում կբռնեն։ Այլ կերպ ասած, քանի դեռ Կրեմլի ղեկավարները զբաղված են Ուկրաինայի պատերազմով, Հայաստանում հստակ քաղաքական ուղղություններ և/կամ նպատակներ չեն լինի։ Քանի դեռ Մոսկվայից հսկիչները զբաղված են, այնտեղ ամեն ինչ շատ խճճված է լինելու։ Այդ իսկ պատճառով էլ քիչ հավանական է, որ այս տարի հնարավոր լինի հայ-ադրբեջանական պայմանական սահմանին սահմանազատում և սահմանագծում անցկացնել։ Հայաստանը, որպես պարտված կողմ, պատրաստ չէ հարաբերությունների բարելավման համար բեկումնային քայլերի և լուծումների։ Անշուշտ, դա ողբալի ազդեցություն կունենա հենց իր վրա, քանի որ դրանից է կախված նրա, որպես ժողովրդավարական պետության զարգացումը։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է դրականորեն ազդի երկու երկրների և ողջ տարածաշրջանի տնտեսության վրա, բայց, ցավոք սրտի, հայկական կողմը պատրաստ չէ այն ստորագրելու։ Մյուս կողմից, եթե Երևանը և պատրաստ լիներ Բաքվի հետ մերձեցմանը, ապա չէր կարողանա դա անել առանց Կրեմլից հսկիչների թույլտվության։

Այսպես թե այնպես, սահմանների սահմանազատումն և խաղաղության պայմանագրի ստորագրումը անխուսափելի են։ Այն բանից հետո, երբ ռուսական կողմը պարտվի ուկրաինական պատերազմում, մեր տարածաշրջանում կհաստատվեն նոր կարգեր, կհայտնվեն տարածաշրջանային նոր առաջնորդներ, բայց որպես անհեռատես քաղաքականության հետևանք՝ հայկական կողմը կշարունակի պարտվողական դիրքորոշում գրավել Հարավային Կովկասում»,- եզրափակել է Լ.Բրեգվաձեն։

Caliber.Az
Դիտումներ: 518

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

131
09 Հունիսի 2025 08:56
2

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

123
09 Հունիսի 2025 12:48
3

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

118
10 Հունիսի 2025 14:32
4

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

113
11 Հունիսի 2025 15:00
5

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

101
09 Հունիսի 2025 17:01
6

Ադրբեջանցի վոկալիստը դրաձել է միջազգային մրցույթի հաղթող

88
09 Հունիսի 2025 14:49
7

Բայրամովը՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակության մասին

88
09 Հունիսի 2025 12:21
8

Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում. բանակցությունների հիմնական արդյունքները

88
10 Հունիսի 2025 17:24
9

Միլլի Մեջլիսը կքննարկի՝ պաշտպանության, կրթության և պետական ​​պարտքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը

83
09 Հունիսի 2025 13:00
10

Բանակցություններ Աբու Դաբիում. Բաքուն և Երևանը գրում են խաղաղության սեփական պարտիտուրան Հոդված տաք հետքերով

83
10 Հունիսի 2025 15:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading