Զուտ անգլիական սպանություն
    «BBC»-ի ուղիղ եթերում

    Վերլուծություն  24 Հունվարի 2023 - 17:57

    Murad Abiyev
    Caliber.Az

    Ղարաբաղում ավազակախմբերի մնացորդների «պետնախարար» Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել՝ «BBC»-ի «Hard Talk» հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրին, ով հայտնի է իր կոշտ հարցերով և դրանք տալու ոչ պակաս կոշտ վարվելաձևով։

    Հարկավոր է, ըստ երեւույթին, անմիջապես ուրվագծել համատեքստը։ «BBC»-ն հանդիսանում է բրիտանական իսթեբլիշմենթի խոսափող, որը բավական անհաշտելի հակամարտում է Կրեմլի հետ: Եվ Սաքուրի հարցերն առաջին հերթին նպատակ են հետապնդել բացահայտել Կրեմլի հովանավորյալին և Հարավային Կովկասում Ռուսաստանի խաղը։ Պատահական չէ, որ բրիտանացի հեռուստալրագրողը զրույցը նախաբանել է՝ կայսրությունը վերստեղծելու Ռուսաստանի ցանկության մասին դիտողությամբ։

    Եվ այստեղ պետք է վերապահում անել, որ մենք չենք հերքելու Վարդանյանի տնաբույծ հարձակումները, մեր առջեւ թշնամի է, իսկ թշնամին, բնականաբար, ամեն ինչ ներկայացնելու է իր համար ձեռնտու լույսի ներքո։ Մեր խնդիրն է ձգտել, ինչպես բժիշկներ, կամ նույնիսկ պաթոլոգներ՝ գնահատել պացիենտի կամ, համապատասխանաբար, դիակի վիճակը, այն, ինչը փաստորեն սպասել նրանից՝ հիվանդության ժամանակավոր թուլացում թե, գուցե, հարություն։ Փակագծերի հետևում թողնենք նաև գործերի իրական վիճակը ոչ միշտ արտացոլող բրիտանացի լրագրողի տերմինաբանությունը։

    Հարցազրույցի հետ նույնիսկ թռուցիկ ծանոթացումը բացահայտում է տրամաբանական մտածողության, ռազմավարական տեսլականի իսպառ բացակայություն, փոխարենը կա քաղաքական իմպոտենտություն, պացիենտի, այսինքն հարցվողի անօգնականություն և վախ։

    Առաջին ռազմավարական սխալ հաշվարկը կայանում է հենց այս հրապարակային հարցազրույցին համաձայնվելու մեջ։ Ակնհայտ է, որ Վարդանյանը մտահան է արել 2020 թվականի օգոստոսին այս հաղորդման մեջ Փաշինյանի խայտառակության մասին և, հետևաբար, ձեռնամուխ եղավ օգտվել «BBC»-ի նման հեղինակավոր հարթակից, որպեսզի ավելորդ անգամ «աշխարհին հասցնի ղարաբաղցի հայերի տառապանքների մասին ճշմարտությունը», բոլորովին մոռանալով այն մասին, որ հեռուստաալիքը, ինչպես արդեն նշվել է, հանդիսանում է բրիտանական քարոզչության խոսափող, որն, ըստ սահմանման, այս պատմական շրջանում հակառուսական դիրք է գրավում։ Թե՞ նա լրջորեն հաշվարկում էր, որ ռուսական քաղաքացիությունից ցուցադրական հրաժարումը նրան ինքնաբերաբար անկախ մարդ կդարձնի մեդիա շնաձկների աչքում։ Նույն շարքի սխալ:

    Դե նաև ավելի մանրամասն բանավեճի մասին, որպեսզի հաստատել կազմված կարծիքը։

    Սաքուրը սկսեց լավ ողջույնով, հյուրին անվանելով «պետական նախարար» և մեկ երկու հարց տալով «շրջափակման» մասին, ինչը ուրախություն առաջացրեց օլիգարխի աչքերում։ Վարդանյանը սկսեց բարբաջել, թե որքան դժվար է իրենց համար կյանքը, քանի դեռ ադրբեջանցիները վերահսկում են ճանապարհը։ Որ բացի ՌԽՔ-ի ու ԿԽՄԿ-ի միջոցով ոչինչ չեն կարող ստանալ։ Նրանց մոտ (Ղարաբաղի հայաբնակ տարածքում) կա «30 000 երեխա, և դրանով հանդերձ չկա էլեկտրականություն և գազ»։ Այնուհետև Վարդանյանը փայլատակեց մի դիտարկումով, որն, ըստ երևույթին, պահել էր իր պաշարում. «արցախ» անունը հիշատակվում է 80-ական թվականների Ադրբեջանի պատմության դասագրքերում։ Անհեթեթություն, բայց սպասելի։ Հետաքրքիր ոչ մի բան, և առայժմ դեռ ոչինչ չի նախագուշակում փոթորիկը:

    Քաղաքավարի, որպես հայկական էկզոտիկ նախուտեստ կուլ տալով այս հռհռոցները՝ բրտանացին սկսեց երեկոյի գլխավոր ճաշատեսակի, այսինքն Ռուսաստանի նկատմամբ դանակն ու պատառաքաղը կիրառելու հմտությունը։ «Ինչո՞ւ ռուսները չեն կարողանում բացել ճանապարհը»:

    Եվ այստեղ տխուր հաստափորը առանց որևէ ակնհայտ պատճառի, բացահայտում է իսկական արյունարբություն: Նա դժգոհում է, որ 2000 խաղաղապահները՝ դա քիչ են, որ ճանապարհը «շրջափակած» մարդիկ ֆորմալ հանդիսանում են քաղաքացիական ակտիվիստներ, ուստի նրանց հետ ոչինչ անել չի կարելի։ Եվ, ուշադրություն, - խաղաղապահները կրակ բացելու իրավունք չունեն։

    Այնուամենայնիվ, թողնենք էմոցիաները և անկիրք նշենք ախտորոշումը. այս արյունարբության հետևում թաքնված է անօգնականություն, քաղաքական անզորություն, խորքային ցանկություն, որպեսզի ամեն ինչ «արագ ավարտվի»։

    Դե, իսկ Սաքուրը չհապաղեց պատասխանել Վարդանյանի հավակնություններին։ Պուտինը, ասել է նա, չի կարող միջամտել, քանի որ զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով։ Բայց Վարդանյանը կրկին փորձեց ներս խցկել Հայաստանի օրակարգի մի կետ. «Ես դրա մասին չգիտեմ։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը…»։ Աչքի առաջ է հարցի կոնկրետ մերկությունից թափանցիկ ոլորտ փախչելու փորձ։ Մասնավորապես, բացահայտվում է խնդրի աշխարհաքաղաքական համատեքստի մասին խոսելու դժկամություն։ Պահում ենք մտքում և առաջ ենք գնում։

    Իհարկե, Սաքուրին նման տնածին հնարքներով չես վհատեցնի։ «Հայ քաղաքական գործիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, քննադատում են Ռուսաստանին, իբր, նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ինչո՞ւ եք այդքան քիչ քննադատում Ռուսաստանին»,- հայտնում է նա, և Վարդանյանին սկսում ես մարդկայնորեն խղճալ։ Մի կողմից՝ Ռուսաստանին վիրավորելու չցանկանալը, մյուս կողմից՝ շատ կոնկրետ հարցին պատասխանելու անհրաժեշտությունը։ Եվ նա ավելի լավ բան չի գտնում, քան սկսում է պտտվել, ինչպես թավայի մեջ. «Մենք մեծ բանակով մեծ երկրի շրջապատման մեջ ենք (նկատի ունի Ադրբեջանը)։ Մեզ հսկում են 2000 ռուս զինվորներ։ Դուք նրանց հետ խաղաղություն չէի՞ք ցանկանա»։

    Բառացիորեն զգալով, որ հաճախորդը սկսել է լող տալ, և նաև, ըստ երևույթին, վրդովվելով հանդիպակագ հարցերով լկտիության պատճառով, Սաքուրը կարճ ժամանակով շեղվում է Ռուսաստանից և սեղմօղակ է նետում հարց տվողի վզին. «Ես այստեղ Լոնդոնում եմ… Իսկ դուք Ղարաբաղում։ Ձեզ համար դժվար է, սա ձեր իրականությունն է, բայց կարծես թե ձեզ ոչ միայն ռուսները չեն օգնում, այլև վատ հարաբերություններ ունեք Երևանում կառավարության հետ»։ Իսկ օլիգարխը շարունակում է խուսափել հարցերից. «Ես չգիտեմ, թե որտեղից են նման տեղեկությունները։ Այստեղ գլխավորը՝ նախագահն է (նկատի ունի Արայիկ Հարությունյանին), նա հիանալի հարաբերություններ ունի Փաշինյանի հետ…»:

    Այսինքն, ցանկացած դպրոցական տողերի արանքում կկարդա. այո, ես վատ հարաբերություններ ունեմ Երեւանում կառավարության հետ։

    Եվ այստեղ Սաքուրը անցնում է բացահայտ հարձակման և մեկ երկու հարց է տալիս այն մասին, թե Վարդանյանի կապիտալները կապ ունեն արդյոք Պուտինի հետ նրա սերտ հարաբերությունների հետ, ինչպես նաև այն մասին, թե ինչու է օլիգարխի անունը հայտնվել Նավալնիի հակակոռուպցիոն հետաքննության մեջ։

    «Ղարաբաղյան գերու» պատասխանները շշմեցնում են զրուցակցի ինտելեկտի կատարյալ անտեսմամբ. «... Մենք Ռուսաստան բերեցինք լավ ներդրողներ և գումարներ (պարտավորու՜մ)։ Բիզնես ունեմ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում... Ես 30 երկրում վարչության անդամ եմ... Պուտինի հետ իմ մտերմությունը՝ ճիշտ չէ։ Ինձ ոչ ոք դատի չի տվել... Այդ դեպքում ինչ ասել Կարլ թագավորի, Ջորջ Քլունիի, Լի Կվանգ Յուի դեմ ուղղված մեղադրանքներին։ Ինձ մեղադրելը՝ նշանակում է կասկածի տակ դնել իմ հաճախորդներին, օրինակ «JP Morgan»-ը կամ «City Bank»-ը: Սա շահարկում է, և դուք դա օգտագործում եք»:

    Իսկ իրականում էլ հենց Վարդանյանն է շատ պարզունակ կերպով փորձում շահարկել փաստերը։ Իր տեղը պատասխանելու փոխարեն, նա աճպարություն է անում մեծ անուններով, հույս ունենալով, որ նրանց ապարդյուն հիշատակելը կխլի հետագա նման կարգի հարցեր տալու ցանկությունը։ Սակայն Սաքուրը հասկացավ, թե ում հետ գործ ունի ու կարծես ուղղակի թափահարեց ձեռքը՝ պատրաստվելով հաջորդ ապտակին։

    Այսպիսով, բրիտանացին հարցնում է. «Ադրբեջանցիներն ասում են, որ դուք Մոսկվայի մարդ եք և ուզում եք Ղարաբաղում ամեն ինչ հսկողության տակ վերցնել…»:

    Պատասխանը, ավելի ճիշտ՝ դրա նախաբանը շշմեցուցիչ է. «Ես կարծում էի, որ կխոսենք հումանիտար հարցերի մասին...»։

    Սարսափելի անօգնական տեսք ունի այս դիտողությունը։ Ակնհայտ է, որ Վարդանյանը սովոր է հարցազրույցներ տալ ռուսական պետական և ֆրանսիական մամուլին, որտեղ առաջին դեպքում բոլոր հարցերը նախապես համաձայնեցված են, իսկ երկրորդում միջազգային լրագրողի մասնագիտությունը կայանում է թուրքաֆոբ խրատականների ագահ որսի ու հեռարձակման մեջ։ Բախվելով ավելի բարձր կարգի լրագրության հետ, ինչպիսին հանդիսանում է «BBC»-ն՝ հայ գործամոլը ցույց է տալիս իր անզորության ողջ տեսափունջը։ Խոստովանել նրանում, որ պատրաստ չէ հարցերին՝ բացահայտ խղճալի տեսք ունի:

    Մինչդեռ Սաքուրը, տեսնելով իր ակնհայտ գերազանցությունը, որոշում է որոշ չափով երկարացնել հաճույքը՝ հայկական կաղնուն մի շարք չափավոր ցավոտ հարվածներ հասցնելով և նրա ուղորդելով երկու կոճղերի արանքում. «...Կարծում եմ դուք կամ պետք է ապրեք Ադրբեջանում, կամ լքեք նրա տարածքը... Նույնիսկ եթե շրջափակումը վերանա։ Երեւանն ինքն է ասում, որ դա իրավունքի, այլ ոչ թե տարածքի խնդիր է։ Դա նշանակում է, որ դուք վաղ թե ուշ լինելու եք Ադրբեջանի մի մասը…»:

    Վարդանյանը, ի պատասխան, տալիս է գիտակցության սովորական հոսքը. «Նախ՝ Երևանը ասել է, որ կընդունի ղարաբաղցիների ցանկացած որոշումը։ Երկրորդը՝ մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից, որ հարցը փակված չէ... Միջազգային հանրությունը... Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջին քննարկումները այդ մասին են վկայում... Մենք մեր ճակատագիրը որոշելու իրավունք ունենք։ ՄԱԿ-ի կանոնադրությունում ասվում է էթնիկ զտումների դեմ… Չնայած Ադրբեջանի բոլոր ենթադրություններին, հարցը փակված չէ»։ Եվ այսպես շարունակ։

    Ուշադրություն դարձրեք հռետորաբանությանը։ «Անկախ պետության» «պետական նախարարի» ողջ ռազմավարությունը «մարդասիրական աղետի» պայմաններում հանգում է որոշակի «ազդանշաններ» արձանագրությանը։ Սա արդյո՞ք անզորություն չէ։ Ի դեպ, այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի նախաձեռնությունը չարաչար ձախողվեց՝ «պետնախարարը» գերադասել է լռել այդ մասին։

    Ընդդիմախոսին թողնելով շնչել Ղարաբաղի օդը՝ Սաքուրը վերադառնում է ցավալի կետին. «Դուք հենվում եք Ռուսաստանի վրա։ Իսկ դատապարտում եք արդյո՞ք նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

    Վարդանյանը պատասխանում է, որ որպես «պետնախարար» ամեն ինչ անելու է «արցախի» համար։ Միաժամանակ ճշտելով, որ Ռուսաստանը, ինչպես նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հանդիսանում է շահագրգիռ տերություն, որի կարծիքը նա պետք է հաշվի առնի, և եթե հանուն «արցախի» ժողովրդի նա պետք է լռի, ապա նա դա անելու է։

    Նորից անզորություն ու անօգնականություն։ Եվ նրա կուրատորի հարկադիր տեղադրումը: Այսինքն, այո, ես դիմում եմ իմ խղճի հետ գործարքի, «բայց ամեն ինչ հանուն ժողովրդի»։ Եվ այո, դարձյալ «արտասահմանը մեզ կօգնի» անատամ թեզը։

    «Դուք հեռու եք երևանցի հայերից, որոնք մտահոգված են ռուսական քաղաքականությունից: Նրանք ասում են այն մասին, որ Պուտինը ցանկանում է բռնակցել Հայաստանը։ Դուք դա ուզու՞մ եք»,- նենգորեն հարցնում է Սաքուրը։

    «Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին։ Մենք առանձին երկիր ունենք։ Ես խոսում եմ «արցախի» անունից։ Նա չի ուզում լինել Ադրբեջանի մաս»,- իբր հակադարձում է Վարդանյանը։

    Նշենք, որ նա արդեն երկրորդ, եթե ոչ երրորդ անգամն է, որ հրաժարվում է խոսել խնդրի արտաքին քաղաքական ենթատեքստի մասին։ Դրանով իսկ, Վարդանյանը հակասում է «արցախի անկախության» տրամաբանությանը։ Այդ ի՞նչ «միջազգային իրավունքի սուբյեկտ է» (ինչպես Վարդանյանի և մի խումբը համարում են Ղարաբաղում ՌԽՔ-ի պատասխանատվության գոտում գտնվող տարածքները), որի ղեկավարությանը իրենց ցանկապատի սահմանից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում։

    Այս տեղի վրա Սաքուրը դադարում է զգալ ամենափոքր խղճահարություն և պատառաքաղով հարվածում է ծնոտին։

    Լրագրող. «Դուք գո՞հ եք Պուտինից ձեր երկարաժամկետ կախվածությունից»։

    «Պետնախարար». «Դուք ինչը՞ նկատի ունեք»։

    Լրագրող. «Դուք հեռանում եք Հայաստանից, այսինքն ձեր անվտանգության միակ երաշխավորը, այն որ ողջ եք մնալու՝ դա Պուտի՞նն է»։

    Ուղիղ ակնարկ նրա վրա, որ ոչ Երևանին, ոչ Բաքվին Վարդանյանը պետք չէ, վերջինիս համար նա ընդհանրապես լեգիտիմ թիրախ է։ Այս դաժան հարցին ի պատասխան՝ Վարդանյանը նորից ինչ-որ բան փնթփնթաց Մակրոնի ու Վաշինգտոնի մասին։ Այստեղ Վարդանյանի համար տխրալից կարելի է արձանագրել, որ նա նույնիսկ ոչ թե ծղոտից է բռնում, այլ առատորեն յուղած ծղոտից։

    Այնուհետև Սաքուրը էլ ավելի է սեղմում գունատ խեղճ մարդու վզին հանգույցը, պնդելով, որ և Ղարաբաղում էլ իրեն առանձնապես չեն սիրում և ընկալում են, որպես վերջին դժբախտությունների պատճառ, որին հետևեց տխուր միլիարդատիրոջ երկար ճառը այն մասին, թե որքան շատ բան է նա արել Ղարաբաղի համար։

    Նա ավարտեց գաղափարական արժեքավոր դիտողությամբ այն ոգով, որ «արցախի ժողովուրդը կարևոր է ոչ միայն իր, այլև մյուսների համար» (ամբողջ աշխարհի՞ համար): «Արցախը» ողջ հայության բանալին է»,- այս քննարկումն ամփոփեց «մեծ բիզնես ստրատեգը»։

    Ընդհանրապես, իրեն հարազատ օջախը պաշտպանելու համար հարմարավետ կյանքը լքածի մի տեսակ ինքնավստահի դերում դիրքավորելը չի դիմանում ոչ մի քննադատության։ Չէ որ բոլորի համար պարզ է, որ ռուսական իսթեբլիշմենթի հովանավորության շնորհիվ միլիարդավոր դոլարների կարողություն վաստակած գործարարին այլ ընտրություն չեն թողել։ Միշտ գալիս է հաշիվները վճարելու ժամանակը...

    Ի դեպ, ակամա միտք է ծագում, լավ, թող լինի ոչ թե քաղաքական գործիչ, բայց չէ որ գործարար է։ Գործարար աշխարհի նման խոշոր ներկայացուցիչը չէ որ պետք է ունենա որոշակի ռազմավարական մտածողություն, ճգնաժամեր կառավարելու կարողություն։ Ինչու՞ նա չի դրսևորում դրանք: Պատասխանը, հավանաբար, կայանում է նրանում, որ Վարդանյանն իր հարստությունը ձեռք է բերել օգտագործելով բոլորովին այլ որակներ, քան բիզնես ռազմավարության գիտելիքները, այն է՝ միջնորդությամբ, պայմանավորվելու, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելու կարողությամբ։ Մի խոսքով, խարդախ գործարարի հատկանիշներ։ Հավանաբար, նրան Ղարաբաղ են ուղարկել պայմանավորվելու նպատակով։ Սակայն օլիգարխին հայ համայնքի կողմից որպես բանակցող կողմ տեսնելու Ադրբեջանի ղեկավարության միանշանակ չցանկանալը ավելորդ դարձրեց վերոհիշյալ որակները, նրան դրեց իր համար բոլորովին նոր՝ուժայինի մոտ ճգնաժամի պայմաններում։ Նա չի տիրապետում նման ճգնաժամեր լուծելու այդպիսի հատկությունների։ Ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ «բոլորովին» բառից։

    Այսպիսով, մեր առջև կանգնած է մինչև մահը վախեցած քաղաքական կիսադիակը, որը անզգայուն տիեզերքում կորած աստղագետի պես՝ «արցախի» և իր միակ փրկությունը տեսնում է Մոսկվայից, Փարիզից ու Բրյուսելից «ստացվող ազդանշանների մեջ»։

    Միևնույն ժամանակ նրա սեփական կարդիոգրաֆիայի ազդանշանները անողոք ձգտում են հարթ գծի։ Անհուսալի դեպք։ Բուժման ենթակա չէ։ Բայց և ոչ մի վտանգ չի ներկայացնում։

    Եվ Սթիվեն Սաքուրը վերջում որոշում է իրեն դեսերտով հյուրասիրել։

    «Ամփոփելու համար։ Դուք այստեղից չե՞ք հեռանա»։

    «Ես կմնամ իմ ժողովրդի հետ։ Ես նրա հետ կդիմավորեմ այն, ինչ կդիմավորի նա»,- հպարտորեն հռչակել է «պետնախարարը»։

    Ստուդիայում չարագուշակ լռություն տիրեց։ Կաղնին փլվեց։ Սակուրան ծաղկեց։

    Caliber.Az

    Դիտումներ: 90

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Եվ ձուկ ուտել, և մնալ Ղարաբաղում YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

18 Մարտի 2023 - 11:47

Երևանի դես ու դեն ընկնելը Զախարովան Փաշինյանին ցույց տվեց իր տեղը

18 Մարտի 2023 - 13:48

Բազմաոլորտ ​​գործողություններ: Ագիլ Ռուստամզադեի բաղադրատոմսը ուկրաինական բանակի համար YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

18 Մարտի 2023 - 09:17

Ռասմուսենի կարեկցանքը թանկ արժե Իսկ նրա «ռայդերը» վեցանիշ է

18 Մարտի 2023 - 12:51

Հակառակ և չնայած Գլխավորը տարածքային ամբողջականությունն է

17 Մարտի 2023 - 15:59

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ հայկական լոբբիի մոտ կերակրման վրա Կոնյակի դիվանագիտությունը իր ամբողջ հմայքով

16 Մարտի 2023 - 14:55
ԳՈՎԱԶԴ
Վերջին լուրեր

    Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Մարտի 2023 - 14:30

    ԱԳՆ. Մենք համառորեն կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից

    20 Մարտի 2023 - 12:47

    Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 99 օր

    20 Մարտի 2023 - 12:20

    ԱԳՆ. Հայաստանը պետք է դադարեցնի միջամտելու փորձերը վերաինտեգրման նպատակով Ադրբեջանի՝ հայ բնակիչների հետ շփումներին

    20 Մարտի 2023 - 12:14

    ԱԳՆ. Հայաստանը օկուպացիայի տակ է պահում Ղազախի յոթ և Սադարակի շրջանի մեկ գյուղ

    20 Մարտի 2023 - 12:08

    Զաքիր Հասանովն այցելել է ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    20 Մարտի 2023 - 11:02

    Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ՝ Նովրուզի տոնի կապակցությամբ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Մարտի 2023 - 10:54

    Հայկական սադրանք Զանգիլանում. ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել

    20 Մարտի 2023 - 10:27

    Ադրբեջանում նշվում է Նովրուզի տոնը

    20 Մարտի 2023 - 10:21

    Հայաստանը խոչընդոտել է ԵԱՀԿ-ում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակումը դատապարտող հռչակագրի ընդունմանը

    18 Մարտի 2023 - 23:42

    Իլհամ Ալիև. Մեծ երջանկություն է շնորհավորել ադրբեջանական ժողովրդին հայրենի Ղարաբաղի տարածաշրջանից

    18 Մարտի 2023 - 23:13

    Երևանի դես ու դեն ընկնելը

    Զախարովան Փաշինյանին ցույց տվեց իր տեղը

    18 Մարտի 2023 - 13:48

    ԱԳՆ. ԻՀԿ երկրների արտգործնախարարների խորհուրդն ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ բանաձևը

    18 Մարտի 2023 - 13:41

    Արևմտյան Ադրբեջանի համայնք. Եվրախորհրդարանը աջակցել է Հայաստանի դիրքորոշմանը բոլոր հարցերում

    18 Մարտի 2023 - 13:10

    Ռասմուսենի կարեկցանքը թանկ արժե

    Իսկ նրա «ռայդերը» վեցանիշ է

    18 Մարտի 2023 - 12:51

    Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են Թերթերի շրջան

    18 Մարտի 2023 - 12:33

    «Ղարաբաղյան խրոնիկա». Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի Դաշտային դիրքերն ամրապնդվում են

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մարտի 2023 - 12:17

    Այսօրվանից մեկնարկում են զբոսաշրջային ուղևորությունները դեպի Շուշա

    18 Մարտի 2023 - 11:52

    Եվ ձուկ ուտել, և մնալ Ղարաբաղում

    YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

    18 Մարտի 2023 - 11:47

    Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Նովրուզի տոնի առթիվ

    18 Մարտի 2023 - 11:01

    Ադրբեջանի փոխարտգործնախարարը ԻՀԿ անդամ երկրների պատվիրակներին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին

    18 Մարտի 2023 - 10:45

    Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահի հետ

    18 Մարտի 2023 - 10:24

    AZAL-ը կմիացնի Ադրբեջանը և Բահրեյնը

    18 Մարտի 2023 - 10:10

    Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ

    18 Մարտի 2023 - 09:45

    Ադրբեջանը Ղազախստանում ներկայացվել է թուրքական ժողովուրդների մշակույթի փառատոնին

    18 Մարտի 2023 - 09:43

    Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 97 օր. պահանջները մնում են անփոփոխ

    18 Մարտի 2023 - 09:23

    Բազմաոլորտ ​​գործողություններ: Ագիլ Ռուստամզադեի բաղադրատոմսը ուկրաինական բանակի համար

    YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

    18 Մարտի 2023 - 09:17

    Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հաստատել է կառավարության զեկույցը

    18 Մարտի 2023 - 09:05

    Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մևլութ Չավուշօղլուի հետ

    18 Մարտի 2023 - 08:59

    Հրապարակվել է Ադրբեջանի բնակչության թվաքանակը

    17 Մարտի 2023 - 18:40

    Շահին Մուստաֆաև. «Խանոբա» սահմանային անցակետի գործարկումը կմեծացնի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը

    17 Մարտի 2023 - 18:02

    Ադրբեջանի բնակչության եկամուտներն աճել են 15 տոկոսով

    17 Մարտի 2023 - 17:57

    Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

    17 Մարտի 2023 - 17:54

    Ալի Ասադով. Այս տարի հավելավճար կստանան Ադրբեջանի 1,9 միլիոն քաղաքացիներ

    17 Մարտի 2023 - 17:46

    Ազատագրված շրջանների մի քանի գյուղերի համար քաղաքաշինական հիմնավորումներ են մշակվում

    17 Մարտի 2023 - 17:10

    Ադրբեջանը 2023 թվականին. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

    Վուգար Սեյիդովը զրուցում է Սևինջ Ֆաթալիևայի հետ/ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    17 Մարտի 2023 - 16:45

    ԱԳՆ. Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքների մասին

    17 Մարտի 2023 - 16:24

    Հակառակ և չնայած

    Գլխավորը տարածքային ամբողջականությունն է

    17 Մարտի 2023 - 15:59

    Ալի Ասադով. Մինչև տարեվերջ Լաչինում կվերաբնակեցվի 296 ընտանիք

    17 Մարտի 2023 - 15:48

    Շուշան և սերբական Նովի Պազար քաղաքը դարձան քույր քաղաքներ

    17 Մարտի 2023 - 15:34

    «Հրապարակ». Փաշինյանն ասել է Հարությունյանին, որ Ղարաբաղի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա

    17 Մարտի 2023 - 15:30

    Ասադով. Ադրբեջանի արժութային պահուստները մինչև 2023 թվականը հասել են 62,5 միլիարդ դոլարի

    17 Մարտի 2023 - 14:56

    Փոխնախարար Գիլոյան. Ադրբեջանցի մարզիկները Երևան են գալու աշխարհի առաջնությանը

    17 Մարտի 2023 - 14:34

    Արևմտյան Ադրբեջանի համայնքը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին

    17 Մարտի 2023 - 14:28

    ԱԻՆ փրկարարների վերջին խումբը Թուրքիայից մեկնել է Ադրբեջան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    17 Մարտի 2023 - 14:03

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ