Արևմտյան Ադրբեջան. անխուսափելի վերադարձ իրենց պատմական հողեր
Բաքուն Երեւանին առաջարկում է խաղաղության հայեցակարգ
Վերլուծություն 01 Փետրվարի 2023 - 10:58
Մաթանաթ Նասիբովա Caliber.Az |
Այս օրերին Արևմտյան Ադրբեջանի համայնքի խորհուրդը հաստատել է հիմնարար փաստաթուղթ. Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը, որը նախատեսում է ադրբեջանցիների «Մեծ վերադարձը» ներկայիս Հայաստանի տարածք, որտեղից նրանց արտաքսել են անցած հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում, 1905-ից մինչև 1991 թվականը։
Հակիրճ տեղեկատվություն. 1989 թվականին, որպես Ադրբեջանի փախստականների միություն հիմնադրված և Արևմտյան Ադրբեջանի համայնք անվանում ստացած կազմակերպությունը զբաղվում է՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: Սակայն նրա առաքելությունը չի սահմանափակվում միայն ադրբեջանական բնակչության հայրենիք վերադարձի հարցով, համայնքը նպատակուղղված է՝ այնտեղ ապրող ադրբեջանցիների շահերի, իրավունքների, զարգացման և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբմանը։
Ինչ է ենթադրում Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը
Ի տարբերություն այլ ժողովուրդների, հատկապես թուրքերի նկատմամբ բռնության և ահաբեկչության վրա հիմնված հայկական անմարդկային գաղափարախոսությանը՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը կրում է բացառապես խաղաղ բնույթ և հիմնված է միջազգային իրավունքի, ազգային օրենսդրության և այն փաստերի վրա, որոնք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, հայեցակարգը նախատեսում է՝ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի եւ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի հետ կապված Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրականացում։ Հաշվի առնելով հայկական ագրեսիայի սպառնացող գործոնը՝ մեր հայրենակիցների վերադարձն իրենց պատմական հողեր, անշուշտ, շատ բարդ գործընթաց է, որի իրականացման համար կպահանջվի զգալի ժամանակ, Հայաստանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական գործիքների կիրառում։ Եթե Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը երկարամյա խնդիրը լուծեց ռազմական ճանապարհով՝ հենվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի և տարածքային ամբողջականությունը ու ադրբեջանական սահմանների անձեռնամխելիությունը հաստատող և Հայաստանին՝ զավթած տարածքների դեօկուպացմանը կոչ անող մի շարք այլ փաստաթղթերի վրա, ապա այժմ մեր երկիրը պետք է կատարի վիթխարի աշխատանք, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջազգային հարթակները, ակտիվացնելով ԶԼՄ-ների գործունեությունը, ինչպես, ըստ էության, դա տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Եվ Ադրբեջանը միջազգային հանրության դատին ներկայացնելու բան ունի։ Երկրի գիտնականների, իրավաբանների, քաղաքագետների կողմից արդեն պատրաստվել է համապատասխան փաստերի վրա հիմնված ապացուցիչ պատմական և քաղաքական բազա, որը կարող է էապես բարելավել միջազգային հանրության կողմից այս խնդրի ճիշտ ընկալումը և նպաստել տեղի ունեցողի էության օբյեկտիվ գնահատմանը։
Հարկ է հիշեցնել, որ անցյալ տարվա դեկտեմբերին Արևմտյան Ադրբեջանի մտավորականության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է այդ թվում նաև այն, որ Ադրբեջանը մտադիր է իր հայրենակիցների իրավունքները վերականգնել խաղաղ ճանապարհով։
«Մենք ցանկանում ենք մեր իրավունքները ապահովել խաղաղ ճանապարհով։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ բոլոր կոնվենցիաները ճանաչում են այս իրավունքը։ Այնպես որ, դրան հասնելու համար մենք պետք է լինենք ավելի ակտիվ, այդ թվում նաև միջազգային հարթակներում։ Ե՞րբ է հայ ժողովուրդը վերաբնակեցվել մեր հողերում։ Մենք այս ամենը շատ լավ գիտենք։ Ե՞րբ է վերաբնակեցվել Ղարաբաղում։ Ե՞րբ է վերաբնակեցվել Զանգեզուրում։ Ո՞ւմ կողմից է վերաբնակեցվել: Ինչպե՞ս է նա վերաբնակեցվել և ինչ նպատակով։ Մենք լավ գիտենք այս ամենը։ Նրանք երբեք պետություն չեն ունեցել մեր տարածքում՝ Հարավային Կովկասում։ Եթե ինչ որ ժամանակ և եղել է, - դեռևս հայտնի չէ, թե նրանք ում պետությունն են փորձում վերագրել իրենց, -ապա դա այստեղ չի եղել: Հետևաբար մենք սա անպայման պետք է ներկայացնենք նպատակային տեսքով, կազմակերպված կարգով, ճիշտ ձևով։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան»,- հայտարարել է նախագահ Ալիևը։
Եվ սա է այն հիմնական ուղերձը, որն ուղղված էր Հայաստանին և միջազգային հանրությանը։ Որը նույնպես միանգամայն օրինաչափ է, քանի որ Ադրբեջանը, նույնիսկ իր տարածքների օկուպացիայի ժամանակ, համակարգված, տարբեր մակարդակներում անկեղծ հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ առարկայական բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու խաղաղ մեթոդներին, և խաղաղության այդ նույն հայեցակարգն էլ Բաքուն առաջարկում է հետկոնֆլիկտյան ժամանակաշրջանում, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման համար։
Արեւմտյան Ադրբեջանի Համայնքի բազմակողմանի դերի մասին
Հաշվի առնելով, որ նոր Հայեցակարգը հաստատվել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի խորհրդի կողմից, և դրա առաջմղման գործում հենց նա է առաջնային դեր խաղում, դիտարկենք փաստաթղթի հիմնական կետերը։ Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով և այլ կարևոր միջազգային ակտերով ամրագրված վերադարձի իր անկապտելի իրավունքի վրա՝ Համայնքն իր առաջնային նպատակն է համարում ստեղծել պայմաններ՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների հարազատ վայրեր վերադարձի և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և հավաքական իրավունքների ապահովման համար։ Առանցքային պահ է հանդիսանում այն, որ Համայնքը, որպես արևմտյան ադրբեջանցիների օրինական ներկայացուցիչ՝ ակտիվ դեր կխաղա վերադարձի գործընթացում և, որպես շահագրգիռ կողմ, ջանքեր կգործադրի համապատասխան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ երկխոսության և համագործակցության մեջ մտնելու, նրանց կողմից իրենց պահանջների օրինականությունը ճանաչելու համար։ Կարևոր մանրամասնություն է հանդիսանում նաև այն, որ Համայնքը պնդում է, որ արևմտյան ադրբեջանցիների իրավունքների վերականգնման հարցը անհրաժեշտ է դիտարկել տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Հայեցակարգային առումով, վերադարձի հիմնական թեմաների շուրջ Արևմտյան Ադրբեջանի համայնքի դիրքորոշումը ունի հետևյալն տեսքը. այն կենտրոնական դեր է կխաղա հայրենադարձության գործընթացի բոլոր փուլերում և կշարունակի իր գործունեությունը դրա ավարտից հետո: Նրա առաջնահերթ խնդիրն է հանդիսանում ժամանակակից Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսման փաստը միջազգային հանրության օրակարգ մտցնել, որպես աննախադեպ անարդարություն, միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ։ Այս կապակցությամբ Համայնքը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հարցը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրում արտացոլվի որպես Հայաստանի պարտավորություն։ Եվ սա բացարձակապես տրամաբանական որոշում է։ Մտադրություն կա, որ Համայնքը կապեր կհաստատի Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող պետությունների, տարածաշրջանի երկրների և այլ համապատասխան պետությունների ու կազմակերպությունների հետ, ինչը նույնպես նախատեսված է Արևմտյան Ադրբեջան մեր հայրենակիցների վերադարձի միջազգային իրավական բազայով։ Ինչպես նաև, հայեցակարգի համաձայն՝ Հայաստանը պետք է իր ազգային իրավական բազան հասանելի դարձնի ադրբեջանական համայնքի համար, այսինքն՝ ադրբեջանցիների համար ապահովի հայերի հետ հավասար իրավունքներ, նրանց մայրենի լեզվով սովորելու հնարավորություն տա, ադրբեջաներեն լեզուն օգտագործի օրենսդրական, գործադիր և դատական մարմիններում և այլն։ Եվ այս պայմանը, այդ թվում նաև ուղղված է ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության լիարժեք ապահովման վրա։ Ընդհանրապես, հայեցակարգը հռչակում է, որ Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիները իրավունք ունեն ապրել իրենց հայրենիքում, և այդ իրավունքը հանդիսանում է հավերժ, անձեռնամխելի, բացարձակ և վճռորոշ գործոն։
Անվտանգությունը վստահության հարց է
Այն, որ միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների համակարգում առանձնահատուկ տեղ է հատկացվում անվտանգության խնդիրներին, հանրահայտ է և իրավաչափ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ բռնությունների պատճառով Համայնքը կարևոր է համարում արևմտյան ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղակայել համապատասխան մանդատով միջազգային անվտանգության առաքելություն, որը բաղկացած կլինի այն երկրների ներկայացուցիչներից, որոնց նրանք վստահում են։ Հայեցակարգի համաձայն, միջազգային առաքելության մանդատը և հնարավորությունները կախված կլինեն անվտանգության իրավիճակից։ Քանի որ սպառնալիքների գնահատումը պահանջում է տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն՝ Համայնքն այս հարցում Ադրբեջանի կառավարության օգնության հույս ունի: Մինչդեռ առաքելությունը պետք է ծավալվի մինչև ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան և գործի այնքան ժամանակ, քանի դեռ Համայնքը այն անհրաժեշտ համարի։
Փաստաթուղթում տեղ է հատկացվել նաև սեփականության հարցերին։ Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում ադրբեջանցիների նկատմամբ իրավախախտումների համար, այդ թվում նաև սեփականության հետ կապված հարցերում։ Այս կապակցությամբ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և համայնքային հողերի վերադարձը, փոխհատուցում վճարի գույքի օգտագործմանը խոչընդոտելու հետևանքով պատճառված գույքային վնասի և կորուստների համար։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է վճարի ադրբեջանցիների սեփականության իրավունքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը և ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցներ։ Այդ նույն համատեքստում շոշափվել է նաև Ադրբեջանի մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության հարցը. Համայնքը ջանքեր կգործադրի, որպեսզի ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ հասնի՝ Հայաստանում ադրբեջանցիներին պատկանող մշակութային ժառանգության վիճակի գնահատմանը, մշակութային ժառանգության ավերված և ոչնչացված նմուշների ցանկի մշակմանը և Հայաստանի կողմից դրանց վերականգնման և պահպանության պարտավորությունների կատարման ապահովմանը։
Քայլ դեպի հաշտեցում
Հայեցակարգի համաձայն՝ արևմտյան ադրբեջանցիները պատրաստ են խաղաղ ապրել այլ երկրներից իրենց հայրենիք վերաբնակված հայերի կողքին։ Հասկանալի է, որ հաշտեցման բարդ գործընթացը շատ ժամանակ է պահանջում, հետևաբար Համայնքը հաշտեցման հարցում կարևոր կետեր է համարում մարդու իրավունքների հարգումը, օրենքի գերակայությունը և երկակի չափանիշների վերացումը, և այդ կապակցությամբ ջանքեր կգործադրի ադրբեջանցիների նկատմամբ ատելություն
և խտրականություն հրահրող Հայաստանի քաղաքականությունը դադարեցնելու, ադրբեջանցիների դեմ հանցագործություն կատարած անձանց փառաբանումը անհապաղ կանխելու և ադրբեջանցիների դեմ հալածանքներին մասնակցած ռազմական և քաղաքական գործիչների, ահաբեկիչների հուշարձանների ապամոնտաժման ուղղությամբ։ Նման իրավախախտումներում մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ։ Ինչպես նաև պետք է չեղարկվեն նախասկզբնական աշխարհագրական տեղանունների փոփոխությունները: Ընդ որում, ադրբեջանական բնակչության հայրենիք վերադառնալուց հետո, Համայնքը կշարունակի ադրբեջանցիների շահերի, իրավունքների, զարգացումը և անվտանգությունը ապահովելու ուղղությամբ ջանքերը, և այդ նպատակով կշարունակի երկխոսությունն ու փոխադարձ գործունեությունը՝ Ադրբեջանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության ու հանրության հետ։
Մի քիչ պատմական փաստաբանություն
Որպեսզի անհիմն չլինենք, եկեք մեջբերենք մի քանի պատմական փաստեր, որոնք Բաքվին անվերապահ իրավունք են ներկայացնում՝ ստիպելու Երեւանին կատարել Արեւմտյան Ադրբեջան մեր հայրենակիցների վերադարձի հետ կապված պահանջները։
Ադրբեջանցիների արտաքսումը ներկայիս Հայաստանի տարածքից, որտեղ նրանք ժամանակին բացարձակ մեծամասնություն են կազմել, ավարտվել է 1991 թվականին։ Էթնիկ զտումների արդյունքում այս տարածքում այժմ բացառապես հայեր են ապրում։ Ադրբեջանցիների նկատմամբ այնտեղ հատկապես անողոք են եղել 1905-1906 թթ, 1918-1921 թթ, 1948-1953 թթ եւ 1987-1990 թվականներին։ Որպես ԽՍՀՄ ժամանակների այս քաղաքականության հետևանք՝ 1918-1921 թվականներին ի հայտ եկան այնպիսի արհեստական վարչական կազմավորումներ, ինչպիսիք են «Հայաստանի Հանրապետությունը», «Լեռնային Հայաստանի Հանրապետությունը», իսկ ստալինյան ժամանակաշրջանում Հայաստանին են փոխանցվել բազմաթիվ շրջաններ, այդ թվում նաև Զանգեզուրը, որտեղ գերակշռող բնակչությունը ադրբեջանցիներն էին։ Ավելի ուշ, 1987-1990 թվականներին, Հայաստանից արտաքսվեցին ավելի քան երկու հարյուր հազար ադրբեջանցիներ։ Այժմ «Հայաստանի Հանրապետություն» կոչվող տարածքում պլանաչափորեն ոչնչացվել է ադրբեջանցիներին պատկանող պատմական և մշակութային ժառանգությունը, ներառյալ թանգարանները, հուշարձանները, մզկիթներն ու գերեզմանոցները, փոխվել են աշխարհագրական անվանումները, իսկ ադրբեջանցիների նկատմամբ ռասայական խտրականությունը այդ ժամանակ համակարգային և ծայրահեղ դաժան բնույթ է ընդունել:
Առանձնակի շեշտադրման է արժանի այն փաստը, որ ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումներին և այլ հանցագործություններին մասնակցած անձինք և նրանց «սխրանքները» Հայաստանում փառաբանվում են պետական մակարդակով, իսկ Գարգենի Նժդեհի նման մոլեգին ազգայնականներին Երևանի կենտրոնում հուշարձաններ են կանգնեցվում։ Այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի թշնամական դիրքորոշումը դեռևս մնում է, որպես պետական քաղաքականության բաղադրիչ, և նրան խորթ են խաղաղ գոյակցության և բարիդրացիություն հասկացությունները։ Նույնիսկ Ղարաբաղում 44-օրյա պատերազմին արդյունքներով ջախջախիչ պարտությունից հետո էլ հայկական կողմը ամեն կերպ խոչընդոտում է տարածաշրջանում երկարատև կայունության և անվտանգության հաստատմանը` հավատարիմ մնալով պատերազմի և ահաբեկչության քաղաքականությանը։
Այսօր, հերթական անգամ Ադրբեջանը՝ Հայաստանին իր թշնամական քաղաքականությունը վերանայելու և հարաբերությունների խաղաղ կարգավորման դիմելու հնարավորությունը է տալիս՝ հրաժարվելով օտար պետության տարածքի նկատմամբ հավակնություններից։ Երևանում պետք է վերջապես գիտակցեն, որ ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացը անխուսափելի է, ինչպես նաև Ղարաբաղից հայկական ավազակախմբերի մնացորդների վերջնական դուրսբերումը։ Իսկ մեր հայրենակիցների պատմական ադրբեջանական տարածքներ մեծ վերադարձի հայեցակարգի մշակումը՝ հերթական ռազմավարական փաստաթուղթ է, որը իրավական հիմք է տալիս երկրին վերադարձնել այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում և ժամանակին բռնի կերպով յուրացվել է Հայաստանի կողմից՝ «Մեծ Հայաստան» տխրահռչակ գաղափարի կողմնակիցների աջակցությամբ, որի մասին դեռ երազում են «քարերի երկրում» և նրա սահմաններից դուրս։
Caliber.Az
Դիտումներ: 54
1
|
Հայերի հակաադրբեջանական սադրանքը Սամցխե-Ջավախեթիում Թբիլիսին առայժմ լռում է
23 Մարտի 2023 - 13:0966 Դիտումներ
|
2
|
Հայաստանի ԶՈՒ-երը կրակ են բացել ռուս զինվորականների ուղղությամբ Caliber.Az-ի մանրամասները
23 Մարտի 2023 - 11:2150 Դիտումներ
|
3
|
Ադրբեջանում սկսվել է Ռամազան ամիսը
23 Մարտի 2023 - 09:4850 Դիտումներ
|
4
|
Եվրոպան՝ հին հայկական առասպելների օրրանն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ
23 Մարտի 2023 - 11:3747 Դիտումներ
|
5
|
«Երևանի արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում զինված հակամարտության» Պրոֆեսոր Կոբրինսկին՝ Caliber.Az կայքում
24 Մարտի 2023 - 12:0545 Դիտումներ
|
Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը կրկին հայտնվել են հայերի կրակի տակ
24 Մարտի 2023 - 21:50
ԱՀ ՊՆ. Հայերը շարունակում են Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու ճանապարհը օգտագործել ռազմական նպատակներով
ՏԵՍԱՆՅՈՒԹ24 Մարտի 2023 - 19:17
Դեպի մեզ է շարժվում Կոլոննան
Ռեքվիեմ՝ հինգերորդ հանրապետության դիվանագիտության վերաբերյալ24 Մարտի 2023 - 15:28
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը
24 Մարտի 2023 - 15:17
Բաղանիս-Այրըմում տեղի ունեցած ցեղասպանության հետաքննության շրջանակներում 18 մարդ միջազգային հետախուզման մեջ է
24 Մարտի 2023 - 15:14
Էլչին Ամիրբեկով. Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղությունն այլընտրանք չունի
24 Մարտի 2023 - 13:38
ԱԳՆ. Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից
24 Մարտի 2023 - 12:30
Ուզբեկստանի նախագահը կայցելի Ադրբեջան
ԼՈՒՍԱՆԿԱՐ24 Մարտի 2023 - 12:20
«Երևանի արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում զինված հակամարտության»
Պրոֆեսոր Կոբրինսկին՝ Caliber.Az կայքում24 Մարտի 2023 - 12:05
Արևմտյան Ադրբեջանի համայնք. Փաշինյանը փորձում է խաթարել ադրբեջանցիների վերադարձի իրավունքը
24 Մարտի 2023 - 11:30
ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը
24 Մարտի 2023 - 10:55
Մոսկվան կոչ է արել Բաքվին և Երևանին վերսկսել բանակցությունները
24 Մարտի 2023 - 10:08
Փաշինյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի
24 Մարտի 2023 - 10:05
Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 103 օր. պահանջները մնում են անփոփոխ
24 Մարտի 2023 - 10:03
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
24 Մարտի 2023 - 09:58
Հայաստանը վարկ է վերցնում պետբյուջեի դեֆիցիտի պատճառով
23 Մարտի 2023 - 15:26
Հայաստանի ԱԱԾ-ն ամենագնաց մեքենաներ կստանա ԱՄՆ պաշտպանության նախարարությունից
23 Մարտի 2023 - 14:13
Ադրբեջանցի պատգամավոր. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի ոչ տեղին հայտարարությունները ոչ մի իմաստ չունեն
23 Մարտի 2023 - 14:08
Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 102 օր. պահանջները մնում են անփոփոխ
23 Մարտի 2023 - 13:14
Հայերի հակաադրբեջանական սադրանքը Սամցխե-Ջավախեթիում
Թբիլիսին առայժմ լռում է23 Մարտի 2023 - 13:09
Ղարաբաղում հայկական հրոսակախմբերի մարտական դիրքում ուժեղ հրդեհ է բռնկվել
Կան տուժածներ / ՏԵՍԱՆՅՈՒԹ23 Մարտի 2023 - 13:03
Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն. Նովրուզի գալը խուճապ է առաջացրել հայերի մոտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ23 Մարտի 2023 - 12:55
Մոտ ժամանակներում կարող է տեղի ունենալ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
23 Մարտի 2023 - 12:30
Վերականգնված Ջաբրայիլում նոր բնակելի համալիր է կառուցվում
ԼՈՒՍԱՆԿԱՐ23 Մարտի 2023 - 12:05
Եվրոպան՝ հին հայկական առասպելների օրրանն
«Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ23 Մարտի 2023 - 11:37
Մեհրիբան Ալիևան Ռամազան սուրբ ամսվա սկզբի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ
ԼՈՒՍԱՆԿԱՐ23 Մարտի 2023 - 11:35
Բլինկեն. Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով պայմանավորվել խաղաղության շուրջ
23 Մարտի 2023 - 11:28
Հայաստանի ԶՈՒ-երը կրակ են բացել ռուս զինվորականների ուղղությամբ
Caliber.Az-ի մանրամասները23 Մարտի 2023 - 11:21
ՊՆ. Հայ զինծառայողի մահացու վիրավորման մասին տեղեկությունը սուտ է
23 Մարտի 2023 - 10:57
Ադրբեջանում սկսվել է Ռամազան ամիսը
23 Մարտի 2023 - 09:48
ԵԽԽՎ-ում թուրք պատգամավոր. Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմնակալ որոշումը չունի որևէ ուժ
22 Մարտի 2023 - 12:31
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի սուտը
22 Մարտի 2023 - 11:45
Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 101 օր. պահանջները մնում են անփոփոխ
22 Մարտի 2023 - 11:25
Հղիությունը հավերժ չի տևում, կամ վերցրու երաշտահավը, քանի դեռ տալիս են
Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը22 Մարտի 2023 - 10:49
Ալիևը՝ Բլինկենին. Ադրբեջանի տարածքում մոտ 10 հազար հայ զինծառայող կա
22 Մարտի 2023 - 10:44
Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ
22 Մարտի 2023 - 10:39
Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների ապօրինի տեղափոխումը շարունակվում է. ՊՆ
22 Մարտի 2023 - 10:35
Ադրբեջանի նախագահը ԱՄՆ Պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին
22 Մարտի 2023 - 10:34
Նախագահ Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է շփումների Ղարաբաղի հայ բնակիչների հետ
22 Մարտի 2023 - 10:30
ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բլինքեն
22 Մարտի 2023 - 09:39
Ադրբեջանը և Եվրախորհուրդը ևս մեկ փաստաթուղթ են ստորագրել
ԼՈՒՍԱՆԿԱՐ21 Մարտի 2023 - 22:03
Բաքվի մետրոպոլիտենը տարեսկզբից փոխադրել է շուրջ 34 միլիոն ուղևոր
21 Մարտի 2023 - 14:35
Պատգամավոր. Երևանը երբեք չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը
21 Մարտի 2023 - 12:54
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին
21 Մարտի 2023 - 11:27
Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 100 օր. պահանջները մնում են անփոփոխ
21 Մարտի 2023 - 11:20