twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Անցակետը բխում է ինչպես Բաքվի, այնպես ն էլ Բրյուսելի ու Վաշինգտոնի շահերից Ահմեդ Ալիլին՝ Caliber.Az կայքում

27 Փետրվարի 2023 12:17

Ռուբեն Վարդանյանի «հրաժարականը» նշանակում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը շարժվել է մեռյալ կետից, այդ մասին Caliber.Az-ին ասել է՝ Կովկասի քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, միջազգային կառավարման հարցերով փորձագետ Ահմեդ Ալիլին՝ մեկնաբանելով վերջին օրերի իրադարձությունները։

Քաղաքական հետազոտողը նշել է, որ վերջին շրջանում հանրային տարածքում նկատվում է որոշակի լռություն, բարձր մակարդակով ոչ մի առաջընթաց չի եղել։ «Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովը և դրան հաջորդած, այսպես կոչված, «պետական նախարար» Ռուբեն Վարդանյանի հրաժարականը նրա ցուցանիշ է, որ որոշակի հարցեր քննարկվել են և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում կա առաջընթաց,- ընդգծել է Ա.Ալիլին։- Հազիվ թե դա դա հանկարծակի է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, կուլիսների ետևում անցկացվել են շատ կարեւոր բանակցություններ։ Ադրբեջանի հանգիստ արձագանքը այն փաստին, որ Հայաստանը մինչև 2022 թվականի վերջը, ինչպես և սպասվում էր, չստորագրեց խաղաղության պայմանագիր և ընդհանրապես չկատարեց պահանջներից որևէ մեկը՝ խոսում է այն մասին, որ կան որոշակի գործընթացներ, որոնք անցկացվում են հատկապես կուլիսների ետևում։ Եվ այդ գործընթացներում ակտիվ դեր են խաղում ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»։

Խոսելով Մյունխենի համաժողովի արդյունքներով առաջընթացի մասին՝ Ա.Ալիլին որպես նշանակալից արդյունք նշում է այն, որ Բաքվին հաջողվել է լուծել հանդիպման ձևաչափի հարցը։

«Բաքուն գոհ է մյունխենյան հարթակից, իսկ տեսեք, Հայաստանի համար մյունխենյան հարթակը շահավետ չէ։ Այն, ինչպես և բուն ձևաչափը, Հայաստանի համար անհաջող է ստացվել։ Իզուր չէր, որ Փաշինյանը երկար ժամանակ հրաժարվում էր Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկմանը մասնակցելուց։ Ինչպես հայտնի է, Երևանը հաճախ է առաջ քաշում հանդիպումների և միջնորդների ձևաչափի վերաբերյալ իր պայմանները։ Օրինակ, ժամանակին նա պնդում էր Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ բանակցությունների վրա։ Բայց այս անգամ Բաքուն շատ հստակ է դրել իր առաջնահերթությունները, և ի տարբերություն Հայաստանի նախապատվությունների՝ նրա նախապատվությունները հաշվի են առնվում եվրոպական և ամերիկյան դերակատարների կողմից»,- հաստատում է զրուցակիցը։

Ա.Ալիլիի կարծիքով, մյունխենյան բանակցությունների դեպքում Հայաստանի ղեկավարությունը հասկացել է, որ պետք է զիջել Ադրբեջանին։

«Ադրբեջանի կողմից առաջ քաշված պահանջներից Հայաստանը ընտրեց Ռուբեն Վարդանյանի «հրաժարականը», որպեսզի հետագայում, հնարավոր է, զիջումներ ստանա Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրելու գործընթացում։ Երեւանում որոշեցին, որ Բաքվի երկրորդ կարեւորագույն պահանջը, այսինքն Վարդանյանի հեռացումը բավարարելուց հետո, անցակետի հարցում միջազգային միջնորդները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա՝ իբրև Երեւանը գնում է զիջումների, իսկ Բաքուն՝ ոչ։ Բայց բան.ը նրանում է, որ անցակետի առնչությամբ Ադրբեջանի, Բրյուսելի և Վաշինգտոնի շահերը համընկնում են։ Կարծում եմ, որ Բաքուն, Բրյուսելը և Վաշինգտոնը կպնդեն, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը հաստատեն հստակ սահմաններ։ Երևանի համար շատ դժվար կլինի հաջողության հասնել այս հարցում։

Մոսկվան, ի դեպ, նույնպես երկար ժամանակ հրաժարվում էր Բաքվի հետ քննարկել իր խաղաղապահների գոտում անցակետի թեման, քանի որ այնտեղ հաշվում էին, որ այդ հարցը պետք է լուծվի եռակողմ ձևաչափով, այսինքն՝ Հայաստանի մասնակցությամբ։ Բայց Ադրբեջանը ուներ դրանից հրաժարվելու ծարկաշիռ պատճառներ, քանի որ այն տարածքը, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ պատկանում է Ադրբեջանին, համապատասխանաբար՝ իմաստ չկա դա քննարկել Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով Մոսկվան և Բաքուն երկար ժամանակ չէին կարողանում գտնել նման բանակցությունների համապատասխան ձևաչափ, և ստեղծվել էր մի տեսակ փակուղային իրավիճակ։ Անցյալ տարվա դեկտեմբերից Ռուսաստանը անտեսում է Ադրբեջանի խնդրանքները։ Միգուցե, հիմա, երբ այս հարցը քննարկվում է Բրյուսելի և Վաշինգտոնի մոդերատորության ներքո՝ Ռուսաստանը նախաձեռնություն կդրսևորի։ Բացի այդ, փետրվարի վերջին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու, և կարծում եմ, որ անցակետի հարցը կքննարկվի ավելի մանրամասն։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»,- հայտարարել է մեր զրուցակիցը։

Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Ա.Ալիլին ենթադրում է, որ նա վախենում է իր անվտանգության համար։

«Ինձ թվում է, որ Վարդանյանը ընդհանրապես չի լքել Ղարաբաղը և այս ամբողջ ժամանակ այնտեղ է եղել։ Չնայած նրան, որ Վարդանյանի «հրաժարականը» տեղի է ունեցել Մյունխենի համաժողովից հետո, նրա ճակատագիրը կանխորոշվել էր դրանից շատ առաջ։ Այս հարցում գործարկիչ է դարձել Բաքվի պահանջը այն մասին, որ քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Խանքենդիում, Ադրբեջանը չի գնա բանակցությունների, և առավել ևս զիջումների։ Ղարաբաղի հայերը սկսեցին Վարդանյանին մեղադրել նրանում, որ հատկապես նրա պատճառով է Բաքուն սկսել ճնշում գործադրել իրենց վրա։

Կարծում եմ, այնուամենայնիվ, որ նա որոշ ժամանակ դեռ կմնա Խանքենդիում։ Մամուլում այն մասին լցոնումներից հետո, որ Վարդանյանը նպատակադրվել է վարչապետի աթոռին՝ Հայաստան գնալը վտանգավոր է նրա համար, քանի որ այնտեղ նրան կարող են սպասել Փաշինյանի մարդիկ։ Եթե նա հայտնվի Հայաստանի տարածքում, հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի նրա ճակատագիրը։ Միևնույն ժամանակ նա Ղարաբաղում էլ պետք չէ։ Միգուցե հենց Բաքուն է պայմաններ ստեղծելու, որ Վարդանյանը հրապարակայնորեն լքի Ղարաբաղի տարածքը և պայմանականորեն հեռանա Ռուսաստան»,- ամփոփել է Ա. Ալիլին։

Caliber.Az
Դիտումներ: 454

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

294
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

117
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

114
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

104
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

95
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

88
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

84
08 Հունիսի 2025 09:23
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

82
08 Հունիսի 2025 09:22
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

81
08 Հունիսի 2025 16:37
10

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

79
09 Հունիսի 2025 17:01
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading