Տարածաշրջանային փոթորիկ. իրադարձությունների էպիկենտրոնում
    Caliber.Az-ը հարցնում է՝ ԱԳՆ-ն պատասխանում է

    Հարցազրույց  16 Մարտի 2023 - 11:46

    Orkhan Amashov
    Caliber.Az

    Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Օրխան Ամաշովի հարցազրույցը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հետ։

    - Բարեւ Ձեզ։ Իմ այսօրվա հյուրն է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Մենք պատրաստվում ենք քննարկել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի նոր փուլը, մարտահրավերներն ու նպատակները, ինչպես կարճաժամկետ, այնպես ն էլ երկարաժամկետ հեռանկարում։ Շատ շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար:

    - Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։

    - Դա պատիվ ու հաճույք է մեզ համար։ Ելնելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունից, ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է ապօրինի կերպով ականներ, զենքեր, ռազմական հանդերձանք տեղափոխել ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող տարածք։ Այս խնդիրը մնում է։ Ռուսական խաղաղապահ քանակակազմը, ակնհայտ է, ոչինչ չի անում այդ գործողություններին հակազելու համար։ Թվում է, թե անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել։ Ձեր կարծիքով, ինչիսի՞ն պետք է լինեն Ադրբեջանի գործնական գործողությունները։

    - Ինչպես ճիշտ նշեցիք, 44-օրյա պատերազմի ավարտից հետո մեր առջև ծառացած ամենալուրջ խնդիրը՝ ադրբեջանական տարածքներ զենքի, ականների և զինամթերքի շարունակական տեղափոխման հարցն է։ Եվ սա շարունակվեց, չնայած նրան, որ օկուպացիան ավարտվել է, 30-ամյա օկուպացիային վերջ է տրվել 2020 թվականին։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև ստորագրվել է Եռակողմ հայտարարություն։ Այս հայտարարության 4-րդ կետում ասվում է, որ հայկական զինված ուժերը պետք է տարածքները լքեն ռուսական խաղաղապահ քանակակազմի տեղակայմանը զուգահեռ։ Սակայն, ցավոք, դա չի արվել՝ չնայած Հայաստանի ղեկավարության հայտարարություններին։ Այդ պարտավորությունը դեռ չի կատարվել, ինչը հանդիսանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։ 2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմական սադրանքները դեռ շարունակվում են։ Դրանք սպառնում են պատերազմից հետո տարածաշրջանում հաստատված Ադրբեջանի կայունությանը։ Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցի, ականներ, զենք, զինամթերք է փոխադրվել Ադրբեջան։ 2022 թվականի օգոստոսին մենք հայտնաբերեցինք ականներ, որոնք արտադրվել են Հայաստանում 2021 թվականին, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի դադարեցնում ռազմական սադրանքները։ Ինչպես այդ ականները, այնպես էլ ադրբեջանական տարածքներ տեղափոխված այլ զինամթերքը ցուցադրվել է ՌԽՔ-ի ղեկավարությանը և Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին, այդ թվում նաև լրատվամիջոցներին։ Հայկական կողմը Լաչինի ճանապարհը ապօրինի օգտագործել է այդ զենքի, զինամթերքի տեղափոխման համար, ներառյալ վերջերս հայտնաբերված գրունտային ճանապարհը, որը հայկական կողմն օգտագործել է նույնպես անօրինական նպատակներով։ Դա հանգեցրեց մարտի 5-ին ռազմական սադրանքի, որոնց արդյունքում զոհվեցին երկու ադրբեջանցի զինծառայողներ և մի քանիսը վիրավորվեցին։ Սրանք այն հատվածներն են, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, ադրբեջանական կողմը դրանք միշտ նշել է որպես այնպիսիներ, որտեղ խախտումներ են տեղի ունենում: Մենք այս հարցերը բարձրացրել ենք ՌԽՔ-ի և նրա ղեկավարության ներկայությամբ: Անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել նման սպառնալիքները վերացնելու համար։ Դա Ադրբեջանի և Հայաստանի միջև անցակետի ստեղծումն է։ Տվյալ քայլի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։ Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանական բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգները վերացնելու համար։ Մենք վերջնական հաշվով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները։

    - Շատ շնորհակալ եմ ձեր ծավալուն պատասխանի համար։ Ես կվերադառնամ Լաչինի ճանապարհի, դրա երկայնքով շարժման եղանակի և դրա հետ կապված Հայաստանի պարտավորությունների հարցին։ Բայց կա մի հարց, որը շատ է հուզում ադրբեջանական հանրությանը։ Դա վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործմանը։ Նախագահ Ալիևը տարբեր միջոցառումների, այդ թվում նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ միանգամայն հասկանալի ընդգծել է, որ Ադրբեջանի կազմում չկա այդպիսի տարածք, և որ մյուս պետությունները պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մարտի 6-ի հայտարարության մեջ հիշատակվում են Լեռնային Ղարաբաղում կոնկրետ մարմիններ («մեքենա, որը տեղափոխում էր Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներին»): Սա վերաբերում էր մարտի 5-ի միջադեպին, և «Լեռնային Ղարաբաղ» տերմինը օգտագործվել էր անջատողական վարչակարգի նկատմամբ։ Մենք ինչպե՞ս պետք է դա գնահատենք։

    - Դուք ճիշտ հիշեցրիք այն մասին, որ բազմաթիվ միջոցառումների ժամանակ ադրբեջանական կողմը կոչ է արել՝ Ադրբեջանի մարզերին վերաբերվող սխալ տեղանուններ և տերմիններ չօգտագործել։ Հատկապես ռուսական կողմին։ Մենք Ռուսաստանին կոչ ենք արել Ադրբեջանի Պնախարարության հայտարարությունների միջոցով։ Նրանց կոչ են արել չխեղաթյուրել տեղանունները։ Միևնույն ժամանակ մենք նույնպես հիշեցրել ենք այն մասի, որ «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ», «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, մասնավորապես ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, այդ թվում նաև ռուսական կողմից ընդունված Սոչիի և Պրահայի հայտարարություններին։ Այս պարտավորությունները հասկանալի են և չպետք է խախտվեն։ Մենք ռուսական կողմին կոչ ենք անում դադարեցնել դա։

    - Հայկական կողմն անընդհատ պնդում է, որ 2020 թվականի Եռակողմ հայտարարության մեջ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։ Բայց մենք գիտենք, որ այդ տերմինն այնտեղ օգտագործվել է ոչ թե որպես վարչական կազմավորում, այլ որպես Ադրբեջանի տարածաշրջանի մի մասի նախկին անվանում։ Ես կցանկանայի վերադառնալ Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին։ Ինչպիսի՞ն է Լաչինի ճանապարհին անցակետ ստեղծելու հավանականությունը։ Երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն այստեղ, Բաքվում էր, նա այդ առնչությամբ ոչ մի դրական, կամ խոստումնալից բան չի ասել։ Հայկական կողմը նույնպես չի պատասխանել ադրբեջանական կողմի առաջարկին։ Դուք ինչպե՞ս էք համարում, որքանո՞վ է իրատեսական անցակետի տեղադրման հնարավորությունը։

    - Վերադառնամ ձեր սկզբնական մեկնաբանություններին այն մասին, որ Հայաստանը ճիշտ չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և հղում է անում նրա վրա, որ այդ տերմինը հիշատակվել է Եռակողմ հայտարարության մեջ։ Եռակողմ հայտարարությունը վերաբերում է նախկին հակամարտությանը։ Հակամարտության հետեւանքները վերացնելու համար անհրաժեշտ էր օգտագործել կոնկրետ այդ տերմինը, որպեսզի միջազգային մակարդակով ցույց տալ, որ այդ տերմինը կապված է տարածաշրջանի հետ։ Մենք գիտենք, որ Եռակողմ հայտարարությունը վերջ դրեց հակամարտությանը, և հիմա մենք հետկոնֆլիկտային իրավիճակում ենք։ Ես կցանկանայի հիշեցնել 1990-ականներին Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի վերացման մասին, և այդ փաստը պետք է համապատասխանաբար ճանաչվի և հետագայում չպետք է խեղաթյուրվի։

    Ինչ վերաբերվում է անցակետի ստեղծմանը, ես կցանկանայի նշել, որ Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման հետ կապված մեր տարածաշրջանում թափանցիկության բացակայությունը հանգեցնում է լուրջ խնդիրների։ Այս խնդիրները լուծել համար՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանին ստեղծել անցակետ։ Այս առաջարկը դրական է ընդունվել մեր արտասահմանյան գործընկերների կողմից։ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի ղեկավարությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ կոնկրետ պատասխան չի հնչեցրել։ Սակայն համաժողովից երկու օր անց Հայաստանի ԱԳՆ-ն, առանց որևէ բացատրության, պատասխանել է, որ անցակետի գաղափարն անընդունելի է Հայաստանի համար։ Նա այդ մասին հայտարարել է առանց բացատրության։ Անցակետի առնչությամբ առաջարկից հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության և թափանցիկության ապահովմամբ, ինչպես նաև Լաչինի ճանապարհի չարաշահման հետ կապված սպառնալիքների վերացմամբ։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ շատ կարևոր է սահմանին հնարավորինս արագ տեղադրել անցակետ, ինչի մասին նույնպես հնչեցվել է նաև մեր ղեկավարության կողմից։ Ադրբեջանական տարածքների անօրինական գործողություններից պաշտպանությունը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության հարց է։ Եվ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները։

    - Դուք ճիշտ ասացիք, որ Ադրբեջանը արել է նման առաջարկ, բայց Հայաստանի պատասխանը դրական չի եղել, նա փաստորեն մերժել է։ Ինչպիսի՞ն է միակողմանի կարգով անցակետ տեղադրելու հավանականությունը։

    - Ինչպես արդեն նշել եմ, Ադրբեջանը ունի բոլոր լեգիտիմ հիմքերը սահմանային անցակետեր ստեղծելու համար, երբ հարմար գտնի: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անցակետի ստեղծումը կարևոր է Երևանի շարունակվող ապակայունացնող գործողությունները կանխելու համար։ Նա պետք է հասկանա, որ մենք պետք է շուտով անցակետ ստեղծելու քայլեր ձեռնարկենք։

    - Դա կարո՞ղ է տեղի ունենալ մինչև 2025 թվականը, եթե Ադրբեջանը որոշի օգտվել այս իրավունքից։

    - Մենք ունենք այդ իրավունքը եւ դա մեզ վերապահում ենք շուտ ժամանակում անցակետ տեղադրելու հարցում։

    - Ես կցանկանայի անցնել մեկ այլ թեմայի՝ դրա հետ կապված, իհարկե։ Մարտի 1-ին կայացել է՝ Ռամին Մամեդովի գլխավորած ադրբեջանական շփման խմբի առաջին հանդիպումը՝ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իհարկե, դա շատ կարևոր էր։ Նախքան ձեզ կոնկրետ երկխոսության մասին հարց տալը, ես կցանկանայի տալ հետևյալ հարցը։ Դուք համարում եք արդյո՞ք, որ քանի դեռ հայկական ապօրինի կազմավորումները գտնվում են Ղարաբաղում, ինչը խախտում է Եռակողմ հայտարարության 4-րդ կետը, այս երկխոսությունը կարո՞ղ է ինչ-որ արդյունք տալ։

    - Մենք Հայաստանի հետ բանակցությունները տարանջատում ենք Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսությունից։ Սա առաջին ասպեկտն է, որը ես կցանկանայի նշել: 2020 թվականի պատերազմից հետո, ինչպես գիտեք, մենք սկսել ենք երկխոսություն անցկացնել Ղարաբաղի հայ բնակիչների հետ։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի համապատասխան մարմինները և տեղի մասնագետները գնացել են Սարսանգի ջրամբար՝ ստուգում անցկացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ մենք պատրաստվել ենք քննարկել ջրի բաշխման և ոռոգման համակարգի վերականգնման հարցը։ Ամեն ինչ շատ լավ է անցել։ Այն ժամանակ փոխըմբռնում ձեռք բերվեց, որ երկխոսությունը պետք է շարունակվի։ Միևնույն ժամանակ, Լաչինի նոր ճանապարհի կառուցման ժամանակ մեր իշխանությունները շատ արդյունավետ երկխոսություն անցկացրին տեղի հայերի հետ։ Այդ հանդիպումներն ու ստուգումները լավ են անցել։ Այս երկխոսությունը հաջողությամբ շարունակվել են մինչև Ղարաբաղում Վարդանյանի հայտնվելը։

    Մարտի 1-ին Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են տեղի բնակիչների հետ, քննարկել են անվտանգության հարցերը և ղարաբաղցի հայերի իրավունքները՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան։ Երկխոսությունը սկսվել է, և մենք ցանկանում ենք, որպեսզի այն շարունակվի։ Սակայն, ցավոք, այդ հանդիպմանը մասնակցած հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ նորից սկսեցին առաջ քաշել տխրահռչակ նարատիվը։ Ինչպես գիտեք, մենք ներգրավված ենք նման երկխոսության մեջ, հուսով ենք, որ այն որոշակի պտուղներ կտա՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան։

    Ինչ վերաբերում է հայկական զորքերի դուրսբերմանը։ Եռակողմ հայտարարության 4-րդ կետի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս 4 բանաձևերի համաձայն՝ հայկական կողմը պետք է Ղարաբաղից դուրս բերի հայկական բոլոր զինված կազմավորումները։ Ես հատուկ ուզում եմ ուշադրություն հրավիրել այս կետի վրա։ Ասելով «բոլոր հայկական զինված կազմավորումներ» նշանակում է զենքերը ձեռքում բոլոր հայերին, ովքեր պետք է լքեն ադրբեջանական տարածաշրջանը։ Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում խաղաղ գոյակցությունը Ադրբեջանի կազմում, շատ կարևոր է և անհրաժեշտ է դա ապահովվել։

    - Մենք ունենք դրա հույսը: Դուք շոշափեցիք մի շատ կարևոր պահ, քանի որ հայերը Հայաստանի ԶՈՒ-ն մշտապես առանձնացնում են հայ անջատողականների կազմավորումներից։ Բայց փաստորեն, դա մեկ ամբողջություն է։ Վերադառնանք երկխոսությանը։ Այն սկսվել է և բավականին հուսադրող է։ Միևնույն ժամանակ, դա բարդ գործընթաց է։ Այո, Վարդանյանն այնտեղ այլևս չկա, և երկխոսությունը սկսվել է նրա հայտնվելուց առաջ։ Եվ հիմա մենք վերսկսում ենք երկխոսությունը։ Որտե՞ղ է Ադրբեջանը տեսնում այդ երկխոսությունը, ասենք, վեց ամիս հետո։

    - Ես չեմ կարող կանխատեսել այն, թե ինչ կարող է տեղի ունենալ 6 ամիս հետո։ Բայց միևնույն ժամանակ մենք այս երկխոսությունը սկսել ենք նրա համար, որպեսզի ինտեգրենք հայերին և, միևնույն ժամանակ, ապահովենք նրանց իրավունքներն ու անվտանգությունը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան։ Իհարկե, տեղերում կան մարդիկ, ովքեր թշնամաբար են տրամադրված։ Բայց մենք վստահ ենք, որ նրանք փոքրամասնություն են կազմում, և, որ հայերն ընդհանուր առմամբ չեն աջակցում նման միտումները։ Վստահ ենք, որ մեր ջանքերը կբերեն որոշակի արդյունքների, չնայած նրան, որ որոշ ռեւանշիստական ուժեր ցանկանում են խարխլել այս գործընթացը։

    - Ձեր թույլտվությամբ, ես կցանկանայի կրկին վերադառնալ Եռակողմ հայտարարության 4-րդ կետին, քանի որ մտքովս մի բան է անցել, այն է՝ ռուսական գործոնը 4-րդ կետի իրականացման հարցում: Մենք հասկանում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, այն լիովին պարզ է։ Մենք հասկանում ենք նաև Հայաստանի դիրքորոշումը, որը նույնպես մեզ համար հասկանալի է, թեև մենք համաձայն չենք դրա հետ։ Դուք համարում եք արդյո՞ք, որ Ռուսաստանն է պատասխանատու՝ 4-րդ կետի համաձայն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից զորքերը դուրս բերելու՝ հայկական կողմի պարտավորության կատարման համար։

    - Եռակողմ հայտարարությունը ստորագրվել է երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից։ Մոտենալով այս հայտարարության բոլոր համապատասխան դրույթների կատարմանը, օրինակ, որոշակի ժամանակ է տրվել երեք շրջաններից հայկական զորքերի դուրսբերման համար, և դա ապահովել է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Միևնույն ժամանակ պետք է կատարվեր 4-րդ կետը, և Ռուսաստանը պետք է ստիպեր հայկական կողմին դուրս բերել իր զորքերը։ Իհարկե, դա պետք է տեղի ունենար ՌԽՔ-ի տեղակայմանը զուգահեռ, բայց հայկական կողմն այդ պարտավորությունը չկատարեց։ Հուսով ենք, որ Ռուսաստանը, լինելով հայտարարության երրորդ կողմ, հայկական կողմին կկոչի կատարել զորքերի դուրս բերման պարտավորությունը։

    - Շատ շնորհակալություն։ Նախ, շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մի քանի ամիս հետո։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև պետք է հանդիպում կայանա։ Մենք առայժմ չգիտենք ճիշտ ամսաթիվը։ Հարցս կայանում է հետեւյալում. ի՞նչ կարելի է սպասել բարձր մակարդակի հանդիպումից։

    - 2020 թվականի պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանը գործադրեց Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերը, չնայած նրան, որ 30 տարի նա օկուպացրել և ավերել է մեր տարածքները, ջարդեր է իրականացրել, և Ղարաբաղի տարածաշրչանի շուրջ 750 000 ադրբեջանցիներ դարձել են բռնի վերաբնակներ։ Հակամարտության հետեւանքով Հայաստանում իրենց տներից վտարվել է 250 հազար ադրբեջանցի։ Չնայած դրան, մենք սկսեցինք նորմալացման գործընթացը, և այն բնութագրվել է որպես երկվեկտորային. բանակցություններ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման շուրջ, հաղորդակցությունների բացում և խաղաղ պայմանագրի ստորագրում։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո Բաքուն հայկական կողմին առաջարկեց խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակը՝ դրսևորելով դրական վերաբերմունք։ Սակայն մինչ այդ Ադրբեջանն արդեն իսկ սահմանել է 5 հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է ընթանա Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Օգոստոսի 2-ին Ժնևում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Երկրորդ հանդիպումը կայացել է Վաշինգտոնում։ Իսկ երրորդ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում, խափանվեց Հայաստանի կողմից, որը հրաժարվեց հանդիպել և քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։

    Դրանից հետո մենք կարծիքներ ենք փոխանակել հայկական կողմի հետ։ Մեր առաջարկներն ուղարկվել են Հայաստան, նրանք էլ ինչ-որ իրենցն են առաջարկել։ Դա ինչ- որ առցանց դիվանագիտության նման մի բան է: Բայց այս գործընթացում դրական արդյունքների հասնելու համար, կա հանդիպելու անհրաժեշտություն, որպեսզի քննարկել խաղաղության պայմանագրի մանրամասները։ Սակայն այս ջանքերը առայժմ անհաջող են։ Հայաստանը քաղաքական կամք չի դրսեւորել։ Նա եղել է հակասական և անհետևողական, բայց միևնույն ժամանակ խուսափել է Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից: Հայաստանը իրականացրել է նաև ռազմական սադրանքներ։ Սա, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերում անբարենպաստ մթնոլորտ է ստեղծել: Ադրբեջանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Հույս ունենք, որ Հայաստանը զերծ կմնա ապակայունացնող գործողություններից և կվերադառնա բանակցություններին։ Եվ մենք հուսով ենք, որ բրյուսելյան հանդիպմանը հայկական կողմը բավական կառուցողական կլինի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում նշանակալի արդյունքների հասնելու համար։

    - Ես յուրահատուկ հարց ունեմ, որը բխում է իմ նախորդ հարցից։ Երբ խոսք է գնում բրյուսելյան հանդիպման մասին, ապա կա երկու պահ, որոնց վրա ես կցանկանայի ուշադրություն դարձնել։ Առաջինը վերաբերում է Լաչինի ճանապարհին սահմանային անցակետերի ստեղծմանը, ինչին դեմ է հանդես գալիս Հայաստանը։ Իսկ երկրորդն էլ կայանում է հետևյալում. դուք նշեցիք կարգավորման բաժանումը երկու մասի. միջպետական գործընթացի (Ադրբեջան-Հայաստան) և տեղի հայերի հետ ադրբեջանական կողմի ներքին երկխոսություն, որն արդեն սկսվել է և շատ հուսադրող է։ Դուք համարում եք արդյո՞ք, որ Հայաստանն այս երկխոսության մեջ՝Բաքվի և ղարաբաղյան հայերի միջև հաղորդակցության որոշակի ձևաչափ կտեսնի, որից ելնելով Երևանը որոշակի հետևություններ կանի։

    - 2020 թվականի վերջից մենք նախաձեռնել ենք տարածաշրջանի վերականգնման և վերակառուցման գործողություններ։ Հայկական կողմը, իհարկե, տեսավ այս առաջընթացը, տեսավ այն, թե ինչպես է Ադրբեջանը փորձում հասնել խաղաղության և կայունության տարածաշրջանում։ Եվ մենք սկսեցինք երկխոսություն հայկական կողմի հետ։ Բայց դուք ճիշտ նշեցիք, որ այս գործընթացում գոյություն ունի երկու վեկտոր։ Մենք ղարաբաղցի հայերի հետ երկխոսությունը տարանջատում ենք խաղաղության պայմանագրից, որը հանդիսանում է զուտ երկկողմ գործընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանը, իհարկե, ամեն կերպ փորձում է միջամտել Ադրբեջանի իշխանությունների և տեղի հայերի երկխոսությանը։ Բայց մենք հրապարակավ բողոքեցինք նման գործողությունների դեմ, որոնք առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա նման գործողություններից։ Եթե խաղաղության պայմանագրի շրջանակներում գոնե ինչ-որ առաջընթաց լինի, ապա խաղաղության այս համաձայնագրում դրույթներ չեն ներառվի՝ Ղարաբաղի տեղի հայերի հետ Ադրբեջանի երկխոսության վերաբերյալ, քանի որ սա երկկողմանի գործընթաց է։ Ադրբեջանի իշխանությունների և տեղի բնակիչների միջև՝ երկխոսություն հաստատելու միջազգային մեխանիզմներ ներառելու ցանկացած առաջարկ որևէ արդյունքի չի հանգեցնի։

    - Շատ շնորհակալություն։ Ամեն ինչ հասկանալի է։ Իմ վերջին հարցերը վերաբերում են ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք 1990-ականներից ի վեր երբեք այսքան լարված չեն եղել։ Ինչպիսի՞ն են նորմալացման շանսերը, եթե հաշվի առնել, որ Իրանը դեռևս չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը հետաքննելու համար։

    -Դուք ճիշտ նշեցիք, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններն այժմ շատ բարդ են։ Մեր հարաբերությունները թռիչքներ են ապրում, լինում են վերելքներ և վայրէջքներ: Բայց Ադրբեջանը միշտ վարել է՝ բարիդրացիական հարաբերությունների փոխադարձ ճանաչման և աջակցության, այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության վրա հիմնված քաղաքականություն, և նման քաղաքականություն իրականացվել է նաև Իրանի նկատմամբ։ Ադրբեջանը Իրանի հետ լարվածության աղբյուր չի եղել։ Սա առաջին բանն է, որ կուզենայի նշել և ընդգծել։ Երկու երկրների միջև հարաբերությունները խիստ վատթարացել են՝ 2020 թվականի պատերազմի ավարտի և Իրանի հետ սահմանի երկայնքով 132 կմ երկարությամբ տարածքների ազատագրմամբ։ Սա առաջինն է:

    2021 թվականի սեպտեմբերի 21-ին Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Սա առաջին անգամ է տեղի ունեցել Ադրբեջանի անկախությունը վերականգնելուց հետո։ Զորավարժությունները էլ ավելի խաթարեցին հարաբերությունները։ Մենք դժգոհություն հայտնեցինք, սակայն նման զորավարժությունները շարունակվեցին նաև 2022 թվականին։ Իսկ վերջիններն էլ անցկացվել են հոկտեմբերին։

    Մինչդեռ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատանը իրականացվեց ահաբեկչություն։ Արդյունքում զոհվել է անվտանգության ծառայության պետը, եղել են նաև վիրավորներ։ Այս միջադեպն էլ ավելի սրեց հարաբերությունները։ Մենք կասեցրինք դեսպանատան գործունեությունը և տարհանեցինք մեր աշխատակիցներին։ Միջազգային հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, լինելով ընդունող երկիր՝ Իրանը պետք է ապահովեր դեսպանատան շենքի անվտանգությունը, ինչը չափազանց կարեւոր է։ Սակայն, ցավոք, Իրանը չի կատարել իր պարտավորությունները։ Մենք այս հարցը բարձրացրել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, սակայն իրանական կողմը հետաքննության վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել, որպեսզի վերացնել հարաբերություններում առկա խնդիրները։

    Ցավոք սրտի, մարտի 11-ին իրանական կողմը իրականացրեց նոր սադրանք։Իրանի ռազմական ինքնաթիռը ավելի քան 30 րոպե թռել է Իրանա-ադրբեջանական սահմանի վրայով։ Այս գործողությունները վատթարացնում են հարաբերությունները: Մենք հույս ունենք, որ Իրանը այնուհետև զերծ կմնա նման գործողություններից և կձեռնարկի համագործակցության միջոցներ, որոնք կնպաստեն մեր երկրների միջև կայուն հարաբերություններին։

    Ես կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը երբեք չի եղել լարվածության աղբյուր, և մենք ակնկալում ենք, որ իրանական կողմը զերծ կմնա Ադրբեջանի դեմ նման գործողություններից։

    - Իրանից բազմաթիվ սպառնալիքներ են գալիս, դուք դա նշեցիք։ Բայց Դուք արդրյո՞ք համարում եք, որ, եթե Թեհրանը պատշաճ կերպով անցկացնի նրա հետաքննությունը, ինչ տեղի է ունեցել հունվարի 27-ին, ապա ադրբեջանական կողմը կարող է փոխել՝ Իրանում դիվանագիտական առաքելության գործունեությունը դադարեցնելու մասին իր կարծիքը՝ միայն հետաքննության հիման վրա։

    - Դա շատ բանից է կախված: Հարաբերությունները կախված են տարբեր ասպեկտներից, որոնք ես արդեն նշել եմ: Դրանք ներառում են նաև ազմական սադրանքներ։ Ընդհանուր առմամբ, իրանական կողմը պետք է զերծ մնա Ադրբեջանի դեմ ուղղված նպատակաուղղված գործողություններից։ Այդ մասին Ադրբեջանը բազմիցս հայտարարել է նաև տեղական և իրանական լրատվամիջոցների միջոցով։ Բայց ամենալուրջ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, կայանում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը իրականացված ահաբեկչությանը։ Ադրբեջանի մտահոգությունները մեղմելու և ամբողջությամբ վերացնելու համար Իրանը պետք է պատշաճ կերպով հետաքննություն անցկացնի։ Սա կարող է բավարարել, և միայն դրանից հետո կարելի է խոսել այն մասին, թե ապագայում ինչպես կզարգանան հարաբերությունները։

    -Շատ շնորհակալություն:

    Caliber.Az

    Դիտումներ: 95

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Երաշխավորել, որ նոր մոնթե մելքոնյաններ չեն նետվի տարածաշրջան՝ ոչ ոք չի կարող» Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում

03 0Հոկտեմբերի 2023 - 18:24

«Հայաստանի խնդիրներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում» Փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում

03 0Հոկտեմբերի 2023 - 15:55

«Հնարավոր է հայկական ահաբեկչության նոր ալիք Բաքվի և նրա դաշնակիցների դեմ» Իսակն և Զոլոտուխինը՝ Caliber.Az կայքում

02 0Հոկտեմբերի 2023 - 18:11

«Խանքենդիի վրա Ադրբեջանի դրոշի ծածանումը հաշված օրերի հարց է» Սանան Ռզաևը զրուցում է Էլմար Մամեդյարովի հետ

28 Սեպտեմբերի 2023 - 18:20

«Երևանյան քարոզչությունը և հանցագործությունների համար մեղքի զգացմունքը կքշեն հայերին Ղարաբաղից» Կորիբկոն և Կուզիոն՝Caliber.Az-կայքում

29 Սեպտեմբերի 2023 - 13:18

«Ադրբեջանը՝ հնացած հակամարտությունը լուծելու օրինակ ցույց տվեց աշխարհին» Լևինը, Սեմիվոլոսը և Կասրելիշվիլին՝ Caliber.Az-կայքում

28 Սեպտեմբերի 2023 - 17:02
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    «Երաշխավորել, որ նոր մոնթե մելքոնյաններ չեն նետվի տարածաշրջան՝ ոչ ոք չի կարող»

    Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում

    03 0Հոկտեմբերի 2023 - 18:24

    Պեսկով. Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը, կոռեկտ չէ

    03 0Հոկտեմբերի 2023 - 18:22

    Նա ողջ է մնացել մեռած քաղաքում

    Աղդամում ես այլեւս չեմ ուզում շշուկով խոսել

    03 0Հոկտեմբերի 2023 - 18:20

    Հայկական ԶԼՄ-ներ. գնդապետ Բադալյանը փախել է մարտի դաշտից

    03 0Հոկտեմբերի 2023 - 18:01

    Շեֆիկ Ջաֆերովիչ. Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին

    03 0Հոկտեմբերի 2023 - 17:37

    Մոդեստ Կոլերով. Ռուսաֆոբիան Երևանում շարունակում է աճել

    03 0Հոկտեմբերի 2023 - 17:12

    Իմիշլիի շրջանում ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել է 15,8 մլն մանաթ

    03 0Հոկտեմբերի 2023 - 17:01

    «Ղարաբաղի հայերին կյանքի լավագույն պայմաններ ենք խոստանում»

    Այխան Հաջիզադեն՝ Al Jazeera-ում

    03 0Հոկտեմբերի 2023 - 16:28

    Դեսպան. Ադրբեջանը Իսրայելի դարպասն է՝ Կենտրոնական Ասիայի երկրներ բեռների արտահանման և ներմուծման համար

    03 0Հոկտեմբերի 2023 - 16:10

    «Հայաստանի խնդիրներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում»

    Փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում

    03 0Հոկտեմբերի 2023 - 15:55

    Քաղաքագետ Կիվիրյան. Ադրբեջանի ղեկավարությունն իր խոսքի տերն է

    03 0Հոկտեմբերի 2023 - 15:40

    Ադրբեջանում բանկային հատվածում աշխատողների մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 38 տոկոս

    03 0Հոկտեմբերի 2023 - 15:39

    Հաջիևը նշել է Ղարաբաղի հայերին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 0Հոկտեմբերի 2023 - 15:05

    Ծառայությունն ավարտած մի խումբ զինծառայողներ ուղարկվել են պահեստազոր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    03 0Հոկտեմբերի 2023 - 14:46

    Խանքենդին՝ զինադադարից հետո. ՄԱԿ-ը բռնություն չի արձանագրել բնակիչների նկատմամբ

    Գրում է Հիքմեթ Հաջիևը

    03 0Հոկտեմբերի 2023 - 14:07

    MİDA. Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 32 բնակելի շենք

    03 0Հոկտեմբերի 2023 - 13:34

    ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղի հայերի նկատմամբ բռնություններ չի արձանագրել

    03 0Հոկտեմբերի 2023 - 13:04

    Ազատագրված տարածքներն ավելի քան 1 մլն ականներից մաքրելու համար կպահանջվի ավելի քան 50 տարի

    Նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը

    03 0Հոկտեմբերի 2023 - 12:37

    Իլհամ Ալիևը շնորհավորել է Գերմանիայի նախագահին

    03 0Հոկտեմբերի 2023 - 12:15

    Հիքմեթ Հաջիև. 35 տարի անց մենք Մալըբեյլիում ենք

    03 0Հոկտեմբերի 2023 - 11:27

    Խանքենդի պոլիկլինիկայում բուժօգնություն է ստացել առաջին հայ բնակիչը

    03 0Հոկտեմբերի 2023 - 11:07

    Պարզվել է ևս 5 անհետ կորած զինծառայողի ինքնությունը

    Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ

    03 0Հոկտեմբերի 2023 - 10:49

    Բացահայտվել է Մալըբեյլի գյուղում հայերի կողմից մզկիթի պղծման փաստ

    03 0Հոկտեմբերի 2023 - 10:17

    Ադրբեջանը կհետազոտի Լուսինն ու Մարսը

    03 0Հոկտեմբերի 2023 - 10:12

    Երեք տարի է անցել հայկական օկուպացիայից Սուգովուշանի ազատագրումից

    03 0Հոկտեմբերի 2023 - 09:43

    Բաքվում 74-րդ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսի շրջանակներում ցուցահանդես է տեղի ունեցել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 0Հոկտեմբերի 2023 - 09:31

    Հայաստանը կրակի տակ է պահում Քելբաջարը

    03 0Հոկտեմբերի 2023 - 09:06

    «Հնարավոր է հայկական ահաբեկչության նոր ալիք Բաքվի և նրա դաշնակիցների դեմ»

    Իսակն և Զոլոտուխինը՝ Caliber.Az կայքում

    02 0Հոկտեմբերի 2023 - 18:11

    Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են տնտեսական գործընկերության ընդլայնումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    02 0Հոկտեմբերի 2023 - 18:09

    Սելջուկ Բայրաքթար. Թուրքիան և Ադրբեջանը պետք է զարգացնեն համագործակցությունը տիեզերական ոլորտում

    02 0Հոկտեմբերի 2023 - 17:45

    Ռուսաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. բարեկամներ, գործընկերներ, թե՞ հակառակորդներ

    Շերեշևսկու մեկնաբանությունը

    02 0Հոկտեմբերի 2023 - 17:39

    «AFP»-ն հայերի՝ բռնությունների մասին ասեկոսների և ադրբեջանցիների նկատմամբ անասնական ատելության մասին

    02 0Հոկտեմբերի 2023 - 17:00

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը Շուշայում վերականգնում է մզկիթները

    02 0Հոկտեմբերի 2023 - 16:50

    Խանքենդիում վերականգնվում է ադրբեջանական հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումը

    02 0Հոկտեմբերի 2023 - 16:33

    Գլխավոր հատակագծեր են մշակվում Ղարաբաղի տնտեսական շրջանի չորս քաղաքների համար

    02 0Հոկտեմբերի 2023 - 16:06

    Ադրբեջանական բանակը կրակի չի ենթարկել Հայաստանի զինված ուժերի սննդամթերք տեղափոխող տեխնիկան

    ԱՀ ՊՆ հայտարարությունը

    02 0Հոկտեմբերի 2023 - 15:49

    Նախագահ. Այսօր մենք կարող ենք թևակոխել խաղաղության դարաշրջան Հարավային Կովկասում

    02 0Հոկտեմբերի 2023 - 15:44

    Ադրբեջանը, լինելով հուսալի մատակարար, էներգառեսուրսները տեղափոխում է միջազգային շուկաներ

    Իլհամ Ալիևի հայտարարությունը

    02 0Հոկտեմբերի 2023 - 15:43

    Հակաահաբեկչական միջոցառումները՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տրամաբանական շարունակությունն են

    Սահիբա Գաֆարովայի հայտարարությունը

    02 0Հոկտեմբերի 2023 - 15:41

    Հայաստանի համար որպես վարձկան կռված օտարերկրյա 17 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

    Գլխավոր դատախազի հայտարարությունը

    02 0Հոկտեմբերի 2023 - 15:26

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ