«Փաշինյանը առայժմ չի կարող մարտահրավեր նետել Մոսկվային»
    Ռուսաստանցի քաղաքագետները՝ Երևանի դեմարշների մասին

    Հարցազրույց  19 Մայիսի 2023 - 17:24

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Հայաստանի ղեկավարության հետ չես ձանձրանա՝ նա միշտ պատրաստ է պոռթկել թարմ հայտարարությամբ, որը բոլորին կստիպի տարակուսել՝ տեսնես դա ի՞նչ է նշանկում և ինչի՞ վրա են այդ հայերը հույս դնում։ Սակայն, միջազգային հանրությանը ուղղված նրանց անթիվ դիմումներում մեկը արդեն երկար տարիներ մնում է անփոփոխ՝ անարդարացիորեն վիրավորված վասալի կեցվածքը։ Բայց այս անգամ ամեն ինչ հնչել է հատկապես բարձր և հավակնոտությամբ . «Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը»։ Բացի այդ, ինչպես «Նովայա գազետա։ Եվրոպա» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սուր դրվել էր 2022 թվականի աշնանը։

    «Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում։ Պետք է փնտրել նոր մեխանիզմներ և զենքի մատակարարումներ, որովհետև մենք օբյեկտիվորեն չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»,- հայտարարել է Գրիգորյանը՝ «Նովայա գազետա. Եվրոպա» օրաթերթի ընթերցողներին:

    Բայց պարբերականի այն հարցին, թե արդյոք խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը դեռ չի փակվել՝ Գրիգորյանը պատասխանել է խճճված և անմիջապես շրջվել է ՀԱՊԿ-ին. «Խոսքը մի քանի նման պայմանագրերի մասին է, նա միակը չէ։ Իսկ մենք ՀԱՊԿ-ից նաև ակնկալում էինք, որ այն կգործի նախորդ տարվա սեպտեմբերին (հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ – խմբ.)։ Այն չգործեց, և այլն»:

    Երեւանի նման նախատինքները Մոսկվայի համար, հասկանալի է, որ աննկատ չեն մնում, հարցը նրանում է, թե ինչպես կարձագանքեն Կրեմլում, Հայաստանին, վերջապես կթողնեն ճակատագրի բախտին, թե՞ կրկին կզղջան ու կներեն։ Ինչպե՞ս է Ռուսաստանը ընդհանրապես ընկալում Երևանի նման հայտարարությունները։ Նա համաձայն է արդյո՞ք Երեւանի պնդումների հետ։ Ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում ՀԱՊԿ-ից դուրս գալու Երեւանի անընդհատսպառնալիքներին։

    Caliber.Az-ի այս հարցերին չափազանց կոշտ է պատասխանել՝ Պրոգրեսիվ քաղաքականության հիմնադրամի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Օլեգ Բոնդարենկոն։

    «Եթե որևէ մեկը և կասկածներ ուներ,- ընդգծում է նա,- ապա հիմա պարզ է. ՀԱՊԿ-ն պատրաստ չէ ինչ-որ մեկին սպառնալ պատժով, կամ հաշվեհարդարով, նա, ըստ երևույթին, ընդհանրապես ոչ մի բանի ընդունակ չէ»։

    Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի անդամների մոտ վաղուց են ծագել քաղաքական և ռազմական հարցերով տարաձայնություններ։ Այնպես որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դուրս չգալու հարցը այս պահին նույնիսկ արդիական չէ։

    «Մոսկվային արդյո՞ք ապտակ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այո, դա, անշուշտ, ապտակ կլինի։ Բայց դա արդյո՞ք ինչ-որ կերպ կփոխի ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Իմ կարծիքով, չի փոխի»,- համարում է Բոնդարենկոն։

    Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ինչ-որ ռուսական զենքերի մատակարարման որոշակի պարտավորություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, չի բացառվում, որ «այստեղ իր դերն է խաղացել նաեւ Մոսկվայի գործողությունների վրա ազդած ադրբեջանական լոբբին»։

    «Եթե որ Դուք ինձ հարցնեիք, թե Ռուսաստանում ո՞ր լոբբին է ավելի ուժեղ՝ հայկականը, թե ադրբեջանականը, ես կդժվարանայի պատասխանել։ Հայկական լոբբիի արտաքին ուշագրավությամբ հանդերձ, Ռուսաստանում ադրբեջանական լոբբին, ես այսպես կասեի՝ ֆինանսապես ավելի հարուստ է։ Անուններ չենք նշի, բայց նրա ազդեցությունը ռուս քաղաքական գործիչների վրա միանգամայն շոշափելի է։ Եվ դա, անշուշտ, Ադրբեջանի ուժեղ կողմն է։ Կա նաև մեկ ո այլ պահ՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) դերի նկատելի ուժեղացումը տարածաշրջանում կամ, ավելի ճիշտ, տարածաշրջանների ամբողջությունում։ Ես վերջերս գրել եմ մի հոդված, որտեղ ասվում է այն մասին, որ հիմա կարող է կազմավորվել այնպիսի իրավիճակ, որ ռազմական առումով ԹՊԿ-ին անդամակցությունը կարող է շատ ավելի կարևոր լինել, քան ՀԱՊԿ-ում կամ ԱՊՀ-ում: Եվ ԹՊԿ-ի անդամներին, ինչպես նաև մյուս բոլորին, հասկանալի է, թե ինչ արժեքներ են նրանք առաջ քաշում և պաշտպանում, իհարկե՝ թուրքական աշխարհի արժեքները: Իսկ ինչպիսի՞ արժեքներ է պաշտպանում ՀԱՊԿ-ն։ Հասկանալի չէ, թե ինչպիսի։ Դրանք երբեք պատշաճ կերպով չեն հնչեցվել, բացառությամբ «անվտանգության» պես զանազան անհեթեթությունների։ Բայց ինչպիսի՞ անվտանգության: Հանուն ինչի՞։ Այս առումով կարելի է ասել, որ այժմ Փաշինյանը և նրա դրդապատճառները կախված են Փարիզի որոշումներից, գուցե նույնիսկ ավելի շատ, քան Մոսկվայի։ Որովհետև Մոսկվան հայերի պաշտպանության առաջնության արմավենին տվել է Փարիզին, և Մակրոնը հիմա հայերի ամենամեծ պաշտպանն է»,- եզրակացություն է անում ռուս փորձագետը։

    Մեկ այլ ռուսաստանցի քաղաքագետ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը զարմանալի է համարում, որ Փաշինյանի վարչակազմին անհանգստացնում են Ռուսաստանից զենքի մատակարարումները, մինչդեռ 2020 թվականին հենց նա է հրահրել պատերազմը տարածաշրջանում։

    «Փաշինյանը ռազմական հակամարտություն հրահրեց Ադրբեջանի հետ, պարտվեց, իսկ հիմա, ելնելով արտաքին ուժերի շահերից, փորձում է Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից՝ գժտվելով Ռուսաստանի հետ։ Հիանալի գիտակցելով, որ Հայաստանը ի վիճակի չէ հաղթելու, Փաշինյանը առճակատում ստեղծեց Ադրբեջանի հետ՝ փորձելով դա փաստարկել իր հակասական հայտարարություններում։ Ուրեմն ինչի՞ց է նա հիմա դժգոհ, ի՞նչ զենքեր է փնտրում Արեւմուտքում։ Թեև, թող իր համար փնտրի։ Գլխավորն այն է, որ Փաշինյանի այս բոլոր մանևրների համար, ինչպես եղել է նաև 2020 թվականի արդյունքներով, վճարելու է Հայաստանի ժողովուրդը»,- արձանագրել է քաղաքագետը։

    Նրա խոսքով, Մոսկվայի համար հիմա կարեւոր է զբաղվել Ուկրաինայի պատերազմով։ Իսկ ինչ վերաբերում է Կովկասի հարցով դիրքորոշմանը, ապա այն առավելագույն չափով պարզ է՝ «որպեսզի այս տարածաշրջանում չլինեն՝ հատկապես Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական հակամարտություններ»։

    «Փաշինյանը առայժմ չի կարող մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Նա ոչ այնքանով է մշակել հայ ժողովրդին, որպեսզի հայտարարի, որ Ռուսաստանը՝ գլխավոր թշնամին է և որ նրա հետ պետք է պայքարել։ Թեեւ, իհարկե, հայ հասարակության մեջ որոշակի աջակցություն նա հիմա էլ ունի։ Բայց ընդհանուր առմամբ Փաշինյանը շատ ծանր քաղաքական վիճակում է, քաղաքացիները միայն մասամբ են կիսում նրա դիրքորոշումը։ Սակայն նա լիովին կարող է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից՝ դա, ցավոք, չի կարելի բացառել»,- նշել է Վ. Կոլտաշևը։

    Քաղաքագետի խոսքով, կարելի է ենթադրել, թե ինչի վրա է հույս դնում Փաշինյանը՝ իբր, երբ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կազդեն Ադրբեջանի վրա, նրանք կդառնան նոր միջնորդներ և կսահմանափակեն Բաքվի ինչ-որ բան ձեռնարկելու հնարավորությունը։

    «Կամ կապահովեն ինչ-որ համաձայնագիր, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Թեեւ «ընդունելիության» տակ, ակնհայտ է, Երեւանը տեսնում է այնպիսի պայմանագիր, որից արտաքին ուժերի ճնշման ներքո Ադրբեջանը չի կարողանա հրաժարվել։ Իրավիճակ, որի մասին, ինձ թվում է, երազում են Երեւանում։ Բայց իրատեսական են արդյո՞ք Հայաստանի այս ակնկալիքները»,- հարց է տալիս Վ. Կոլտաշևը։

    Caliber.Az

    Դիտումներ: 162

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Խանքենդիի վրա Ադրբեջանի դրոշի ծածանումը հաշված օրերի հարց է» Սանան Ռզաևը զրուցում է Էլմար Մամեդյարովի հետ

28 Սեպտեմբերի 2023 - 18:20

«Երևանյան քարոզչությունը և հանցագործությունների համար մեղքի զգացմունքը կքշեն հայերին Ղարաբաղից» Կորիբկոն և Կուզիոն՝Caliber.Az-կայքում

29 Սեպտեմբերի 2023 - 13:18

«Ադրբեջանը՝ հնացած հակամարտությունը լուծելու օրինակ ցույց տվեց աշխարհին» Լևինը, Սեմիվոլոսը և Կասրելիշվիլին՝ Caliber.Az-կայքում

28 Սեպտեմբերի 2023 - 17:02

Պատրանքների մահ, կամ, կվերադառնա՞ն արդյոք Ղարաբաղի հայերը Ադրբեջան Ռզաևը զրուցում է Մամեդովի և Դուբնովի հետ

26 Սեպտեմբերի 2023 - 11:30

«Ղարաբաղում անհրաժեշտ է նաև հայերի բարոյավարքային տեսանկյունով «զինաթափումը» Մուսաբեկովը, Գոլցմանը և Գերդինը՝ Caliber.Az կայքում

25 Սեպտեմբերի 2023 - 12:16

«Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ հայերը չեն կարողանա խաղաղ ապրել Ադրբեջանում» Լյուկ Քոֆին՝ Caliber.Az-ում

22 Սեպտեմբերի 2023 - 19:04
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Խոջավենդի շրջանի տարածքում առգրավված հրետանային կայանքներ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    30 Սեպտեմբերի 2023 - 14:22

    Ադրբեջանը վճռականորեն կհակազդի իր ինքնիշխանությանը վնասելու ցանկացած փորձի. ԱԳՆ

    30 Սեպտեմբերի 2023 - 13:50

    Իլհամ Ալիևն ընդունել է Միջազգային տիեզերագնացության ֆեդերացիայի նախագահին

    30 Սեպտեմբերի 2023 - 13:48

    Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է մոտ 500 մարդու աճյուն

    Ադրբեջանի ՊԱԾ-ի հայտարարությունը

    30 Սեպտեմբերի 2023 - 12:40

    Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Պակիստանին

    30 Սեպտեմբերի 2023 - 12:19

    Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հայկական խմբերի հարձակման հետևանքով 25 ոստիկան է վիրավորվել

    30 Սեպտեմբերի 2023 - 12:05

    Հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ զոհված նահատակների ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան

    30 Սեպտեմբերի 2023 - 11:38

    ՄԱԿ. Ղարաբաղը լքող հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կոշտ վերաբերմունքի դեպքեր չեն գրանցվել

    30 Սեպտեմբերի 2023 - 11:14

    Վերջին քայլը, ինչպես և վերջին ճակատամարտը, ամենադժվարն է

    Caliber.Az -ի Youtube ալիքի տեսանյութը

    30 Սեպտեմբերի 2023 - 10:53

    ANAMA-ն՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ականների քանակի մասին

    Շուրջ 1,5 մլն

    30 Սեպտեմբերի 2023 - 10:25

    Միքայիլ Ջաբբարովը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    30 Սեպտեմբերի 2023 - 10:02

    Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների ուղևորությունը Խանքենդի

    Նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը

    30 Սեպտեմբերի 2023 - 09:45

    Առաջիկա օրերին կկազմակերպվի ՄԱԿ-ի առաքելության այցը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան

    Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

    30 Սեպտեմբերի 2023 - 09:15

    Սարսանգի ջրամբարը վերահսկվում է ԱՀ ջրային ռեսուրսների պետական գործակալության աշխատակիցների կողմից

    29 Սեպտեմբերի 2023 - 18:20

    Մի' փորձեք մեր համբերությունը

    Ալիևի մեսիջը

    29 Սեպտեմբերի 2023 - 17:50

    Ձերբակալվել է հայկական օկուպացիոն զորքերի նախկին փոխհրամանատարը

    Ադրբեջանի ՊԱԾ-ի հայտարարությունը / ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Սեպտեմբերի 2023 - 17:43

    Իլհամ Ալիև. Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը շուտով կավարտվի

    29 Սեպտեմբերի 2023 - 17:01

    Նախագահ. Ադրբեջանական ժողովուրդը խորապես կապված է իր արմատներին

    29 Սեպտեմբերի 2023 - 16:46

    Իլհամ Ալիևը հայտարարել է առաջին բնակիչների՝ Զանգիլան վերադառնալու ամսաթիվը

    29 Սեպտեմբերի 2023 - 16:09

    Եվլախում մեկնարկել է հերթական հանդիպումը Ղարաբաղի հայ բնակիչների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Սեպտեմբերի 2023 - 15:53

    Նախագահ. Զանգիլանը դիտարկում ենք որպես կարևոր տրանսպորտային կետ

    29 Սեպտեմբերի 2023 - 15:20

    Բլոգեր Ալեքսանյանը Իլհամ Ալիևին խնդրում է թույլ տալ իրեն գալ Խանքենդի

    29 Սեպտեմբերի 2023 - 14:37

    Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Ղարաբաղի հայ բնակիչներին

    29 Սեպտեմբերի 2023 - 14:10

    Խանքենդիի մոտակայքում պայթյունի վայրում հայտնաբերվել է 170 մ աճյուն

    Դրանք կառաքվեն Հայաստան՝ փորձաքննության

    29 Սեպտեմբերի 2023 - 13:42

    Ալի Ասադովը մասնակցել է «Դուշանբե-2023» միջազգային ներդրումային ֆորումին

    29 Սեպտեմբերի 2023 - 13:23

    «Երևանյան քարոզչությունը և հանցագործությունների համար մեղքի զգացմունքը կքշեն հայերին Ղարաբաղից»

    Կորիբկոն և Կուզիոն՝Caliber.Az-կայքում

    29 Սեպտեմբերի 2023 - 13:18

    Ազատագրված տարածքներում չեզոքացվել են հարյուր հազարավոր ականներ

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Սեպտեմբերի 2023 - 13:10

    Ադրբեջանն ու Acwa Power-ը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում նախագծերի իրականացումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Սեպտեմբերի 2023 - 12:54

    Նախարար. Գործարկումից ի վեր TANAP-ով փոխադրվել է 24 միլիարդ խորանարդ մետր գազ

    29 Սեպտեմբերի 2023 - 12:33

    Ոչ ոք չի ստիպում հայերին հեռանալ Ղարաբաղից

    Սահիբա Գաֆարովայի հայտարարությունը

    29 Սեպտեմբերի 2023 - 12:17

    «Եթե Ղարաբաղի հայերը որոշեն դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն»

    Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի համար / ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Սեպտեմբերի 2023 - 12:10

    Իլհամ Ալիևը Զանգիլայում մասնակցում է Քաղաքաշինության II ազգային ֆորումին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Սեպտեմբերի 2023 - 12:01

    Լրագրող Հակոբյան. Փաշինյանը ընտրեց պատերազմը կարգավորման փոխարեն

    29 Սեպտեմբերի 2023 - 11:57

    Նախչըվանում մեկնարկել է ադրբեջանա-թուրքական էներգետիկ ֆորումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Սեպտեմբերի 2023 - 11:34

    Սահիբա Գաֆարովան՝ ֆրանսիացի խոսնակին. Ձեր կողմից ընդունված բանաձևերը հակասում են միջազգային իրավունքին

    29 Սեպտեմբերի 2023 - 11:12

    Ադրբեջանցիներն ու հայերը կարող են կողք կողքի ապրել արժանապատիվ և բարեկեցիկ

    Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի եթերում

    29 Սեպտեմբերի 2023 - 10:29

    Թուրք պատգամավոր. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մեր առաջարկն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում

    29 Սեպտեմբերի 2023 - 10:21

    Յուրի Օսադչենկո. Հայերը կարող են երջանիկ ապրել Ադրբեջանում՝ ընդունելով քաղաքացիություն

    29 Սեպտեմբերի 2023 - 09:51

    Վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե

    29 Սեպտեմբերի 2023 - 09:47

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է Հաջի Զեյնալաբդին Թաղիևի 200-ամյակը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Սեպտեմբերի 2023 - 09:42

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ