«Ինչպիսի՞ն է լինելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման «հաջորդ օրը» Ռիչարդ Կիրակոսյանը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայ քաղաքագետ, Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։
- Ինչպե՞ս է հայ հասարակությունը արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Ղարաբաղի հետ մեկտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։
- Հայ հասարակության մեծ մասը ապշած է հակամարտության շարունակվող սրմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի դանդաղ տեմպերով։ Հայաստանում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շարունակվող «շրջափակումը» (չակերտներ-Խմբ.) ճգնաժամ առաջացրեց։ Բայց Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը ինչ-որ նոր բան չի դարձել։
Այս ճանաչումը հանդիսանում է միայն հետխորհրդային, ժամանակակից Ադրբեջանի սահմանները հարգող քաղաքականության շարունակությունը, որն իր արտացոլումն է գտել 1991թ. Ալմաթիի հռչակագրում և հաստատվել ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին մեր երկրի անդամակցության ժամանակ։ Առանցքային տարբերությունը, սակայն, կայանում է նրանում, որ փոխվել է Հայաստանի կառավարության դիվանագիտական մոտեցումը։ Այժմ հայկական դիրքորոշումը ներառում է՝ «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու «միջազգային մեխանիզմի» ստեղծում։
Սակայն այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը ժողովրդի առջև վատ է ձևակերպում իր դիրքորոշումը։ Արդյունավետ հաղորդակցական ռազմավարության բացակայությունը միայն նշանակում է, որ կառավարությունը չի կարող պատշաճ կերպով պաշտպանել իր քաղաքականությունը, քանի որ չի կարող արդյունավետ սահմանել այն:
- Ի՞նչ եք կարծում, եթե հաջորդ կիրակի Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Փաշինյանն ու նրա կուսակցությունը կկարողանան արդյո՞ք հասնել նույն հաջողության, ինպես 2021 թվականի հունիսին։
- Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված է և բևեռացված։ Սակայն այդ լարվածությունը զգալի աստիճանով պայմանավորված է արտաքին գործոններով, ներառյալ Ադրբեջանի պահանջները և ակնհայտ դարձած Ռուսաստանի անհուսալիությունը: Քաղաքական առումով Փաշինյանի կառավարությունը մնում է անվտանգության մեջ, ինչը արտացոլում է սեփական ուժերում ինքնավստահությունը, որը պահպանվել է 2021 թվականի արտահերթ ընտրություններում նրա վերընտրվելուց հետո՝ չնայած պատերազմում պարտությանը։
Սա բացատրվում է ավելի շուտ Փաշինյանին որևէ վստահելի այլընտրանքի բացակայությամբ, ինչպես նաև թույլ ու վարկաբեկված ընդդիմությամբ, քան թե գործող վարչապետին բացարձակ աջակցության արտացոլմամբ։ Այնուամենայնիվ, երկիրը զգալիորեն բարելավել է իր ժողովրդավարական ցուցանիշները 2018 թվականի իշխանափոխությունից հետո:
Երկու հաջորդական արդար ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և կոռուպցիայի դեմ վճռական պայքարը՝այս ամենը զգալիորեն ամրապնդել են Հայաստանում կայունության հեռանկարները։
- Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը տեղի է ունենում միանգամից երեք հարթակներում՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում։ Դուք ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞ր մեկում է առավել հավանական առաջընթացի հասնելը:
- ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեության ակներևության հետ մեկտեղ, իրական խնդիր է հանդիսանում ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրոպական Միությանը ներառող Արևմուտքի առավել ակտիվ ներգրավվածությունը: Այս ներգրավվածությունը սահմանվում է աշխարհաքաղաքական վակուումով, քանի որ Ռուսաստանը շարունակում է շեղված և ճնշված մնալ Ուկրաինա ձախողված ներխուժումից:
Այնուամենայնիվ, Արևմուտքի հաջողության էական պատճառը հանդիսանում է նրա դիվանագիտական ուղղվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի դյուրացման, այլ ոչ թե պարտադիր միջնորդության վրա:
Այս առումով Եվրամիությունը առաջարկել է հարթակ ուղիղ երկխոսության համար, իսկ Միացյալ Նահանգները ապահովեցին՝ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև բանակցությունների համար հովանավորություն: Սակայն այս ամենը տեղի ունեցավ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի բացակայության պայմաններում։
Ակնհայտ է, որ Մոսկվան դեռ շեղված է Ուկրաինա ներխուժմամբ և վաղուց կորցրել է իր դիվանագիտական նախաձեռնությունը: Նա պարզապես արձագանքում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ներգրավելու և խթանելու Արևմուտքի առավել ինտենսիվ ջանքերին:
Այսպիսով, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ դիվանագիտական բանակցություններին վերադառնալու հույսեր կան, որոնք սպասվում են մինչև այս տարվա վերջը։
Թեև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը թվում է հավանական՝ ցանկացած նման պայմանագիրը կսահմանափակվի՝ «Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության» վրա (չակերտներ - Խմբ.) իրական ազդեցություն չունեցող երկկողմ, միջպետական հարաբերություններով:
Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում վստահության բացակայությունը նրանում, որ Ադրբեջանը կկատարի այդպիսի խաղաղ պայմանագրի պայմանները, որը հատկապես լուրջ է դարձնում ստորագրումից հետո «հաջորդ օրվա» խնդիրը։ Հետևաբար, Արևմուտքը պետք է շատ ավելին անի պայմանագրի կնքումից հետո ավելի երկարատև և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Եվ պետք է բնորոշվի նման պայմանագրի պայմանների խախտման համար հատուցումը։
- Վերջին շրջանում Վաշինգտոնը ակտիվորեն մոդերատորում է բանակցային գործընթացը։ Ի՞նչ եք կարծում, նա այստեղ ինչ նպատակ է հետապնդում՝ հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղության, թե՞ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
- Եթե հակիրճ, ապա երկու տարբերակն էլ։ Որքան էլ ողջունելի լինի ԱՄՆ-ի ներգրավվածությունը հետպատերազմյան այս լարված և փխրուն իրավիճակում, հատկապես Ռուսաստանի թուլությունը, ինչպես նաև տարածաշրջանում դիվանագիտությունը խթանելու անհրաժեշտությունն են ավելի լայն ենթատեքս ստեղծում։
Հայաստանի կողմից մի շարք զիջումներից և փոխզիջումներից հետո հետպատերազմյան ժամանակահատվածը քիչ բան արեց անվտանգության և կայունության ամրապնդման համար: Առավել ևս, 2020 թվականի նոյեմբերին պատերազմի ավարտից հետո, պահապանվում է վտանգավոր նախադեպը։ Էլ ավելի մտահոգիչ է հանդիսանում դիվանագիտության նկատմամբ զենքի հզորության ակնհայտ հաստատումը: Այն խարխլում է եվրոպական արժեքները և, եթե այն չվիճարկել, օրինականացնում է ուժի կիրառումը որպես դիվանագիտական վեճի լուծում։
- Իսկ Դուք ինքներդ հավատու՞մ եք ադրբեջանցիների և հայերի միջև խաղաղությանը:
- Գրեթե բոլոր հայերը հավատում են խաղաղությանը և ձգտում են ադրբեջանցիների հետ խաղաղ հարաբերություններին Սակայն հիմնական հարցը կայանում է նրանում, թե դա ինչպիսի խաղաղություն է լինելու և ինչ պայմաններով։ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման վրա հիմնված խաղաղության հնարավորությունը հաշտության հույսեր չի ներշնչում։ Ներկայիս դիվանագիտական փոխգործակցությունները կրում են ավելի համեստ և գործնական բնույթ և որպես տարածաշրջանում ավելի երկար խաղաղ գործընթացի առաջին քայլ՝ ուղղված են «նորմալացմանը», այլ ոչ թե «հաշտեցմանը»:
- Հայաստանը և ՀԱՊԿ-ը։ Հնարավոր է արդյո՞ք ձեր երկրի դուրս գալը այս կազմակերպությունից: Եվ եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հայաստանը՝ դեպի արևելք, արևմուտք, թե հարավ։
- Քանի որ Հայաստանի կառավարությունը արդեն ընդունել է իր թուլությունն ու լծակների բացակայության բարդ որոշումը՝ քաղաքականության մեջ տեղի է ունեցել՝ հետպատերազմյան նոր բարդ իրականությանը հարմարվելուն ուղված տեղաշարժ:
Այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնությունը ճնշված է Ուկրաինա ձախողված ներխուժմամբ և ուկրաինացի պաշտպանների դեմ պայքարում սեփական ռազմական կորուստներով, պարզ է դառնում, որ Հայաստանը այլևս չի կարող հույս դնել Ռուսաստանի կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա և նրանցից ակնկալի իրենց պարտավորությունների կատարումը։
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հեռանկարներին, ապա հետպատերազմյան այս անապահովության ու անորոշության ժամանակահատվածում կարելի է միայն մի բան ասել. Մոսկվան դարձել է բացահայտ անվստահելի և անկանխատեսելի։
Այսօրվա Ռուսաստանը իրենից ներկայացնում է նոր մահաբեր մարտահրավեր, իսկ Մոսկվայի Ուկրաինա անհաջող ներխուժումից հետո, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված ՌԴ-ում հանգամանքների տրամաբանությունն ու ակնկալիքները կորցրել են իրենց արդիականությունը։