twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանը Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում չի միջամտի» Դմիտրի Սոլոննիկովը՝ Caliber.Az կայքում

18 Սեպտեմբերի 2023 16:17

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովի հետ։

- Հաշվի առնելով պայմանական սահմանին Հայաստանի վերջին զինված սադրանքները, որքանո՞վ է, ձեր կարծիքով, մեծացել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականությունը։

- Ցավոք, պատերազմի հավանականությունը միշտ կա, և եթե խոսքը Հարավային Կովկասի մասին է, ապա, այո, այն մնում է, և հատկապես այդ պատճառով կողմերը՝ «ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» սկզբունքով այսպես թե այնպես պատրաստվում են նման սցենարի։ Իսկ առհասարակ պատերազմին նախապատրաստվելը՝ շատ առումներով նրան զսպող և նույնիսկ խաղաղությունը կայունացնող գործոն է։ Կարծում եմ, որ հիմա Հարավային Կովկասում իրավիճակը հավասարակշռվում է այս եզրին։ Բայց, սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը, կողմերից ոչ մեկը հատկապես հիմա՝ պատերազմի գագաթնակետին, թերևս, իրեն չի կորցնի։ Գոյություն ունի այնպիսի ըմբռնում, որ սա վերջին շանսն է, երբ մնացած բոլոր մեթոդները փորձված են, և կարելի է փորձել իրավիճակը փոխել ռազմական ճանապարհով։ Բայց կողմերից ոչ մեկը դեռ չի մոտեցել նման սահմանի: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը կայացնում է կադրային որոշումներ, բայց թավալվել նոր պատերազմի մեջ՝ այնտեղ ակնհայտորեն չեն ուզում, այո և պատրաստ չեն։

Ուրիշ բան է, եթե ինչ-որ պահ, դարձյալ սադրանքների պատճառով, իրավիճակը դառնա անվերահսկելի։ Բանը նրանում է, որ Հայաստանի համար կարևոր է այս պահին իր վրա պահել ինչ-որ արտաքին հովանոց, որը կապահովի իր անվտանգությունը։ Եվ նրա անվտանգության երաշխիքը հիմա հանդիսանում է ՀԱՊԿ-ն, հետևաբար Հայաստանը դուրս չի գա այս կազմակերպությունից, քանի դեռ հարյուր տոկոսով վստահ չլինի ՆԱՏՕ-ի երաշխիքների մեջ։ Կարծում եմ, այս դեպքում սցենարը կարող է լինել հետևյալը. սկզբում Հայաստանը իր մոտ անցկացնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ամբողջական վերազինում, այդ ռազմական դաշինքի հետ կնքում է համագործակցության բոլոր պայմանագրերը և այնտեղ հայտ է ներկայացնում։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա կընդունվի ՆԱՏՕ-ում, դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Այնպես որ, Փաշինյանը շատ ուժեղ կձգտի, որպեսզի ՀԱՊԿ-ի հովանոցի և ՆԱՏՕ-ի հովանոցի միջև ժամանակային անջրպետ չլինի։

- Այն մասին, որ Հայաստանը մի օր դառնալու է ՆԱՏՕ-ի մաս, կարելի է միայն դատել հիպոթետիկ։ Այնուամենայնիվ, Դուք կարծու՞մ եք, որ հենց այդ պատճառով է, որ Երևանը խաղադրույք է կատարում Ռուսաստանի հետ բաց առճակատման վրա՝ նրա շանտաժի ենթարկելով դեպի Արևմուտք շրջադարձով:

- Հարցը նույնիսկ նրանում չէ, որ Հայաստանը քայլ է անում դեպի Արեւմուտք՝ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին։ Իրականում սա պետք է ոչ թե Հայաստանին, այլ նրա ներկայիս ղեկավարությանը, քանի որ Փաշինյանին հենց հանուն դրան են ղեկավար նշանակել։ Հայաստանում քաղաքական հեղաշրջումը, որի արդյունքում նա եկավ իշխանության՝ կազմակերպվել էր Միացյալ Նահանգների կողմից, իրենց կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների և ՈԿԿ-ների, Սորոսի հիմնադրամի և ամերիկյան այլ աղբյուրների միջոցով։ Ըստ էության, Փաշինյանը հիմա պայմանագիրը, ծրագիրը, սցենարը, ինչպես ուզում եք անվանեք՝ իրականացնում է իր քաղաքական ապագայի ու ֆինանսական բարեկեցության դիմաց։ Այսինքն՝ նպատակադրված է երկիրը եվրասիական շրջանագծից դուրս բերել դեպի ամերիկամետ ուղղության։ Նա ոչ մի ուրիշ տարբերակներ չունի։ Զուգահեռաբար, Հայաստանը այսօր ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում օգտագործում է ինտեգրման հնարավորությունները, որպեսզի այս կառույցների ֆինանսավորման և աջակցության հաշվին վճարի դեպի արևմտյան թեւ անցումը։

- Արդյո՞ք այժմ գոյություն ունի Հայաստանում իշխանափոխության հավանականություն՝ հաշվի առնելով ռեւանշիստների և ղարաբաղյան կլանի ակտիվացումը։

- Բռնի իշխանափոխության վտանգը Հայաստանում միշտ էլ կա։ Փաշինյանը ինքն էլ իշխանության է եկել հենց նման ճանապարհով։ Հատկապես այդ պատճառով է Փաշինյանը ուշադիր հետևում երկրի ներքաղաքական իրավիճակին, պարբերաբար կադրային ցնցումներ իրականացնելով Պնախարարությունում և ԱԱԾ-ում, շատ խնամքով մանևրելով, որպեսզի պաշտոնանկ չարվի։

- Իրեն ինչպե՞ս կպահի Ռուսաստանը տարածաշրջանում նոր պատերազմի դեպքում։ Նա արդյո՞ք ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին։

- Սա շատ հիպոթետիկ հարց է, քանի որ մենք չգիտենք, թե այս պատերազմը ե՞րբ տեղի կունենա և ընդհանրապես տեղի կունենա, այդ պահին ինչպիսի՞ արտաքին պայմաններ կլինեն, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների կարգավիճակը։ Եթե, ասենք, Հայաստանը մինչ պատերազմի սկիզբը արդեն լքի ՀԱՊԿ-ն՝ այդ դեպքում Ռուսաստանը ինչու՞ պետք է պայքարի նրա համար։ Հակառակ դեպքում, եթե Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի կազմում, ապա ՌԴ-ի կողմից այս կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունները կկատարվեն։ Ենթադրենք, որ Հայաստանի տարածքում անցկացվեն ռազմական գործողություններ և ինչ-որ պետության կողմից նրա դեմ իրականացվի ագրեսիա։ Այդ ժամանակ Ռուսաստանը կսկսի միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում իր դաշնակցի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս պայմանագիրըը այսօր ևս գործում է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն արդեն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, այս կազմակերպությունից հետ է կանչել իր ներկայացուցչին՝ այս ռազմական դաշինքում նրա կարգավիճակը ձևականորեն պահպանվում է։ Առայժմ Ռուսաստանը ելնում է այս հանգամանքից, և, համապատասխանաբար, Ռուսաստանի ԱԳՆ-ն արտահայտվում է նույնպես ելնելով այս փաստից։ Դե յուրե, Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը՝ դաշնակիցներ են միևնույն պաշտպանական դաշինքի մեջ։ Իսկ եթե խոսքը գնում է Հայաստանի սահմաններից դուրս ինչ-որ ռազմական բախումների մասին, օրինակ՝ Ղարաբաղում, ապա այս դեպքում դա ՀԱՊԿ-ի հետ ոչ մի կապ չունի։ Ղարաբաղը՝ Ադրբեջան է, համապատասխանաբար, Ռուսաստանը նման դասավորության դեպքում չի մասնակցի ռազմական գործողություններին, այլ կարող է առաջարկել բացառապես իր խաղաղապահ հնարավորությունները, ասենք, բանակցություններ վարելու և համաձայնագիր կնքելու համար։

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությանը երկրորդ ճակատ բացառապես պետք չէ, նա Հարավային Կովկասի պատերազմին մասնակցելու կարիք չունի։ Ուստի, Մոսկվան բոլոր ջանքերը կգործադնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության, որը կանխատեսում է այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի բացում, տարածաշրջանում կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Այնպես որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասի ապագան տեսնում է հենց այսպես՝ առանց որևէ ռազմական միջամտության։

- Եվ վերջում, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Իրանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ չի լինի, ինչպես նաև այն մասին, որ Թեհրանը չի ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունները։

- Հայտարարության առաջին մասը շատ լավատեսական է։ Եկեք բոլորս հավատանք, որ պատերազմ չի լինի։ Անշուշտ, ոչ ոք դա չի ուզում։ Հավանաբար, այդ թվում նաև Իրանը: Իսկ ինչ վերաբերում է հայտարարության երկրորդ մասին՝ սահմանների առնչությամբ, ապա առհասարակ, սահմանների փոփոխություն ոչ ոք չի կանխատեսում։ Խնդիրը՝ սահմանների սահմանազատման մասին համաձայնագիր ստորագրելն է, եւ միայն դա։ Հարավային Կովկասում գոյություն ունեցող սահմաններն համընդհանուր ճանաչված են, նույնիսկ Հայաստանի ղեկավարության կողմից։ Պետք է պարզապես ստորագրել լիարժեք պայմանագիր, այլ ոչ թե Երևանից ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Այնպես որ, իրանցի նախարարն ասում է մոտավորապես այն, ինչ ասում են նաև միջազգային գործընթացների մյուս մասնակիցները։ Պահանջվում է սահմանների փոխադարձ ճանաչում և պայմանագրի ստորագրում, առանց որևէ ռազմական գործողությունների։ Հուսով կլինենք, որ այդպես էլ կլինի։

Caliber.Az
Դիտումներ: 323

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

53
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading