twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարող են երկխոսություն սկսել առանց երրորդ երկների միջամտության» Կախա Գոգոլաղվիլին՝ Caliber.Az կայքում

20 Հունվարի 2022 14:07

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի Ալեքսանդր Ռոնդելիի անվան ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամին առնթեր ԵՄ-ի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Կախա Գոգոլաշվիլիի հետ։

—Կարող եք արդյո՞ք նշել 2021 թվականին Վրաստանի համար հիմնական իրադարձությունները։

—Ես չէ ասի, որ այն ինչ որ առանձնահատուկ բան է բերել Վրաստանի համար։ Այդ տարի, ինչպես նախորդ տարիներին, Վրաստանը շարունակել է շարժվել եվրոատլանտիկ ասպարեզում, ինչպես նաև եվրոպական ինտեգրման ուղղությամբ։

2021 թվականին Վրաստանի վարչապետը ուկրաինական և մոլդովական գործընկերների հետ միասին հանդիպել է՝ եվրոպական կառույցների բոլոր ղեկավարների հետ։ Հռչակագիրը, որը ընդունվել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որոշակի հեռանկարներ է բացում Վրաստանի ԵՄ-ին հետագա ինտեգրման համար։

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ հույս է տալիս, որ Դաշինքը չի դիմի այն զիջումներին, որոնք նրանից պահանջում է Ռուսաստանը։ Բացի դրանից, 2021 թվականին դրված էր «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության վերաբերյալ հարցը, և ամենից շատ Թուրքիան էր հանդես գալիս տվյալ հարթակում Թբիլիսիի մասնակցության օգտին, սակայն Վրաստանի կառավարությունը հրաժարվեց՝ նրանում Ռուսաստանի մասնակցության պատճառով։

Վրաստանի տվյալ քայլը ըմբռնումով է ընդունվել, չնայած ես համարում եմ, որ ապագայում մասնակիցների կողմից կձեռնարկվի՝ նշված հարթակում Վրաստանին ներգրավելուն ուղղված նոր փորձեր։ Սակայն, իմ կարծիքով, մոտ ապագայում դա տեղի չի ունենա։

—Իսկ վրացական դիվանագիտությունը ի՞նչ հաջողությունների է հասել այդ տարվա ընթացքում։

—ԱՄՆ-ի հետ հարաբերությյունները դինամիկ զարգացել են, չնայած մենք Թբիլիսի ներքին և արտաքին քաղաքականության առնչությամբ շատ քննադատություն ենք լսել, ինչպես Պետական դեպարտամենտի, այնպես էլ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից։ Բայց չնայած դրան, Վրաստանը մնում է, որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից և բարձր մակարադակի շփումները շարունակվում են։ 2021 թվականին երկիր է ժամանել Պենտագոնի շեֆ Լլոիդ Օստինը, և սույն այցը հանդիսանում է նրա ապացույց, որ ԱՄՆ-ի համար Վրաստանը շատ կարևոր է, որից հետո մեր երկիրը՝ պաշտպանական ոլորտում լրացուցիչ աջակցություն ստանալու խոստում է ստացել։

Տարվա ընթացքում զարգացել են Վրաստանի հարաբերությունները հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ։ Կայացել են Վրաստանի վարչապետի այցերը Ադրբեջան, Թուրքիա և Հայաստան։ Բացի դրանից, Վրաստանը ձեռնարկել է Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման և ականապտ դաշտերի քարտեզների հանձնման հարցերով միջնորդի դեր կատարելու փորձեր, Վրաստանի միջնորդության շնորհիվ՝ Փաշինյանը և Էրդողանը կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ։ Ցավոք Վրաստանը այնպիսի տրամաչափի երկիր չէ, որպեսզի կողերի վրա զգալի ազդեցություն գործի, բացի բանակցությունների համար հարթակ առաջարկելուց։

Անցյալ տարվա ընթացքում Վրաստանը ձեռնարկել է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կարգավորելու փորձեր, սակայն դրանք եղել են ապարդյուն, որովհետև Մոտկվայի հետ անհնար է պայմանավորվել։ Նրա համար առաջնահերթային է հանդիսանում նրա օրակարգը Արևմուտքի հետ և, եթե Կրեմլը ուզում է ինչ որ բան ապացուցել Արևմուտքին, ապա նա սկսում է սպառնալ Վրաստանին և Ուկրաինային։ Եղել է երկկողմ չվերթների վերականգնման փորձեր։ Ռուսաստանի հետ հումանիտար հարաբերությունները պահպանվել են լավ մակարդակով, ինչի մասին վկայում է Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների աճը։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հումանիտար հարցերի ոլորտի հարցով հերթական հռչակագիրը, վրացական կողմի ելույթը եղել է հաջող։

Իսկ 2021 թվականի ընթացքում ինչպի՞սի ձախողված պահեր կարող եք նշել։

—Տեղի է ունեցել ներքին բարեփոխումների ձախողում՝ Վրաստանի Գերագույն դատարանում դատավորների նշանակման հարցով Վենեցիայի հանձնաժողովի խորհրդատվությունները հաշվի չառնելու հետ կապված։ Կարևոր պահ է եղել նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններ հետ սկսված՝ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵՄ-ի քայլը։ Բացի դրանից, Վրաստանը չստացավ տնտեսական տրանշի երկրորդ մասը՝ 150 միլիոն եվրոյի չափով։ Դեկտեմբերի վերջին Վրաստանը չեղարկեց պետական տեսուչի կառույցը, որը հետաքննում է պետական հաստատություններում խախտումները։

Բայց ընդհանուր առմամբ, մեր դիվանագիտական փոխհարաբերությունները մնացած երկրների հետ բարելավվել են և դուրս են եկել նոր մակարդակի։ Բնական է, Վրաստանը որքան մոտիկ կանգնի Եվրամիությանը, այնքան բարձր կլինեն նրա պահանջները։ Ցավոք անցյալ տարի չի մեծացել Վրաստանի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունը, նրա համար երկիրը պետք է աշխատի իրավական բարեփոխումների վրա, որոնք վրացական ապրանքները կմոտեցնեն եվրոպականներին։ Բացի դրանից, «Արևելյան գործընկերության» երկրներում ներդրումների մասին պլանի համաձայն՝ Վրաստանը ստացել է մոտ 1,5 միլիարդ եվրոյի ներդրումներ, որը կծախսի ենթակառուցվածքի զարգացման և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի վրա, որպեսզի տարածաշրջանը կապի Եվրոպայի հետ։

—Սաակաշվիլիի վերադաձը ինչպե՞ս է ազդել երկրի քաղաքական իսթեբլիշմենտի վրա։

—Նրա գալը բավականին խարխլեց հասարակության նյարդերը, բայց միևնույն ժամանակ «Վրացական երազանքին» օգնեց էլ ավելի կայունանալ։ Նրա վերադարձը առաջացրեց քաղաքական դաշտի արմատականացում, և փոքր կուսակցությունները ընտրություններում մնացին առանց ձայների։ Շատ մարդիկ, ովքեր չէին ցանկանում քվեարկել «Վրացական երազանքի» օգտին, բայց դա արեցին, վախենալով Սաակաշվիլիի գալուց։ Նրա վերադարձն ու ձերբակալությունը մեծ սխալ էր։ Նրա շուրջ բոլոր գործողություններն այժմ ուղղված են Սաակաշվիլիին բանտից հիվանդանոց տեղափոխելուն և հակառակը։

Իր ժամանակին նա կարևոր դեր է խաղացել Վրաստանի ժողովրդավարականացման մեջ, կոտրելով կոռումպացված համակարգը։ Սաակաշվիլին մի շարք բարեփոխումներ անցկացրեց ոստիկանության, հարկային ոլորտներում, նրա օրոք երկրի բյուջեն 10 անգամ աճել է, նա արդիականացրեց երկիրը։ Նրա բարեփոխումները շատ առումներով կարևոր էին, չէ որ նա Վրաստաը խավարից դուրս բերեց դեպի լույս, նրանից առաջ երկրում տիրում էր կոռուպցիա և հանցագործություն։

—Դուք կարող եք արդյո՞ք հիմնավորել Կովկասի տարածաշրջանի ապագայի Ձեր տեսլականը։

—Եթե Հայաստանին և Ադրբեջանին հաջողվի պայմանավորվել, ապա նրանց միջև հակամարտությունը կկարգավորվի, ինչը դրականորեն կազդի ընդհանրապես տարածաշրջանի վրա, կբարելավվի տնտեսական վիճակը և կամրապնդվի նրա վարկանիշը ողջ աշխարհում։ Նույն բանն էլ կարելի է ասել օկուպացված վրացական տարածքների պատճառով Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության մասին։ Բայց այստեղ Ռուսաստանը այնքան ամուր է նստել մեր մարզերում, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե Թբիլիսին ինչպես դրանք կվերադարձնի։ Վրաստանը պետք է ակտիվորեն աշխատի տվյալ ուղղությամբ, որպեսզի գոնե հակամարտությունը վերափոխակերպի բանակցությունների հունի մեջ։ Այս ամենը դրականորեն կազդեն տարածաշրջանի վրա, հատկապես բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Եվ բնական է, այստեղ շատ բան է կախված Ռուսաստանի գործունեությունից, պետք է նվազի տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեությունը, և չնայած նա համարում է, որ դրական դեր է խաղացել ղարաբաղյան հարցի լուծման մեջ, մենք բոլորս գիտենք, որ իրականում դա դանդաղ գործունեության ռումբ է։ Մեր տարածաշրջանի երկրները պետք է առավելագույն ջանքեր դրսևորեն, որպեսզի ռուսական զորքերը հեռանան այստեղից, մենք ինքներս պետք է լուծենք կենսական խնդիրները, առանց արտաքին միջամտության։ Միայն այդ ժամանակ տարածաշրջանը կունենա մեծ ապագա։

Ես համարում եմ, որ հարկավոր է տարածաշրջանի եվրոպականացում, որովհետև եվրոպական մշակույթային ազդեցությունը դրականորեն կազդի Հարավային Կովկասի զարգացման վրա։ Մեր տարածաշրջանը գրավիչ է հանդիսանում շատ տեսակետերից, ներառյալ զբոսաշրջային բաղադրիչի։ Հարավային Կովկասի բոլոր երկներում բավականին զարգացած են մարդկային ռեսուրսների ներուժը, բիզնես ոլորտները։

Բացի դրանից, կարծում եմ, որ հարկավոր է հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչը ուժեղ ազդեցություն կգործի տարածաշրջան թուրքական ներդրումների հոսքի և իրավիճակի կայունության վրա։ Ես տարածաշրջանում Թուրքիայի դերը գնահատում եմ միայն դրական։

Տարածաշրջանի համար ամենամեծ վտանգը ծայրահեղական խմբավորումների թվի աճն է։ Կարևոր խնդիր է՝ նպաստել տարածաշրջանի ժողովրդավարական զարգացմանը և դրա համար օգտագործել բոլոր առկա ռեսուրսները, չէ որ, որպես կանոն, ժողովրդավարական պետությունները չեն կռվում իրար հետ։

Բացի դրանից, հարկավոր է մշակել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգ։ «3+3» ձևաչափը մեզ պետք չէ, որվհետև Ռուսաստանը կձգտի գերիշխել նրանում, բայց Վրաստանը, Հայաստանը կարող են իրար հետ երկխոսություն զարգացնել առանց երրորդ երկրների միջամտության, ներառյալ Թուրքիայի։ Մեր տարածաշրջանի երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և ներդրումների ներգրավման ոլորտում։

—Իսկ Դուք ինքներդ հավատու՞մ եք, որ Բաքվի և Երևանի միջև երբևիցե խաղաղություն կտիրի։

—Ես կարծում եմ, որ խաղաղությունը լիովին հնարավոր է, մինչև այդ գոյություն ուներ վիթխարի անհավասարակշռություն, երբ Հայաստանը օկուպացրել էր ադրբեջանական տարածքների 20 %-ը և նման պայմաններում համագործակցությունը ուղղակի անհնար էր։ Սակայն այժմ, երբ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքների մեծամասնությունը (չնայած հայերով բնակեցված որոշ տարածքներ մնացել են), ստեղծվել են պայմաններ՝ այդ երկու երկրների միջև կայունության և խաղաղության համար։

Երկու կողմերը պետք է գնան փոխադարձ զիջումների, միայն այդ դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, որպես հաղթած կողմ, պետք է իմաստուն գործի այդ ուղղությամբ և ձգտի Հայաստանի հետ խաղաղության ապահովման: Չէ որ Երևանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը շատ բան կտա Բաքվին, էլ չասած տրանսպորտային մայրուղու կարևորության մասին, որը Նախչըվանը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Այս ամենը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր զարգացման վրա։

Caliber.Az
Դիտումներ: 645

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

141
11 Հունիսի 2025 15:00
2

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

136
10 Հունիսի 2025 14:32
3

Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում. բանակցությունների հիմնական արդյունքները

105
10 Հունիսի 2025 17:24
4

Բաքուն և Երևանը ոտք են դնում ամուր հողի վրա Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով

98
11 Հունիսի 2025 13:37
5

Պղնձի վերաբաշխում. Ղարաբաղի հանքավայրերից դեպի համաշխարհային շուկաներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը

97
10 Հունիսի 2025 17:11
6

Բանակցություններ Աբու Դաբիում. Բաքուն և Երևանը գրում են խաղաղության սեփական պարտիտուրան Հոդված տաք հետքերով

97
10 Հունիսի 2025 15:32
7

«Հայկական եկեղեցին անընդհատ փորձում է ինչ-որ բան պոկել վրացիներից» Կասրելիշվիլին և Օսինչուկը՝ Caliber.Az կայքում

87
10 Հունիսի 2025 09:42
8

Հայեր, քրդեր, չերքեզներ, թաթեր և թուրքեր. ի՞նչն էր նրանց միավորում։ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

81
11 Հունիսի 2025 09:25
9

Ֆիլիպիններից ճանապարհորդ. Ղարաբաղում նոր ապագա է ձևավորվում

74
11 Հունիսի 2025 11:23
10

Եվրամիությունը աջակցություն է հայտնել Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպմանը

70
11 Հունիսի 2025 10:46
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading