«Բաքվի հետ խաղաղությունը տնտեսապես ձեռնատու է Երևանի համար»
    Մուհամմադ Ասիֆ Նուրը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

    Հարցազրույց  08 Օգոստոսի 2022 - 16:01

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Պակիստանի Խաղաղության և դիվանագիտության ինստիտուտի (Իսլամաբադ) տնօրեն, միջազգային հարցերի փորձագետ Մուհամմադ Ասիֆ Նուրի հետ։

    -Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Պակիստանի ներկա հարաբերությունները։ Կա արդյո՞ք համագործակցության ընդլայնման ներուժ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։

    -Ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների դրական հետագիծը մեկ ժամվա մեջ ձեռք չի բերվել, ավելի շուտ, դա ընդհանուր պատմությամբ, մշակույթով, կրոնով ամրապնդված երեք տասնամյակ համագործակցության արդյունքն է։ Որպես դրա հետևանք, երկու պետությունները միմյանց աջակցում են տարածաշրջանային և գլոբալ հարցերում, ինչը չափազանց կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։

    Ինչպես հայտնի է, Պակիստանը Ադրբեջանի կողմից անկախություն ձեռք բերելու պահից մինչև այսօր աջակցում է հայ-ադրբեջանական հակամարտությունում Բաքվի արդարացի դիրքորոշումը։ Մեր երկրների միջև հաստատվել է ամուր ռազմավարական գործընկերություն, այդ թվում նաև հաջողությամբ զարգանում է երկկողմ ռազմական համագործակցությունը։ Պակիստանը ունի ռազմական կադրերի դիվերսիֆիկացման և նախապատրաստման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկայով ու տեխնոլոգիայով հսկայական ռազմաարդյունաբերական համալիր և բաց է այդ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության համար։ Հիշեցնեմ նաև, որ Պակիստանը հզոր զինված ուժերով միջուկային տերություն է։ Դրա հետ մեկտեղ, երկիրը ունի հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու մեծ փորձ, ուստի մեր երկրների միջև այդ ոլորտում համագործակցության ընդլայնումը նույնպես նպատակահարմար է։

    Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական փոգործունեությանը, ապա Բաքուն, որքան ինձ հայտնի է, շահագրգռվածություն է դրսևորել պակիստանական կործանիչների գնման մեջ, և սա նույնպես նրա ցուցանիշն է, որ ռազմական ոլորտում կապերը ունեն դրական դինամիկա։ Կարծում եմ, որ տեղին է նաև հիշեցնել Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ «Երեք եղբայր» զորավարժություններին, որոնք անցկացվել են Բաքվի նախաձեռնությամբ։ Այդ զորավարժությունները հաստատել են ռազմական ոլորտում երկարաժամկետ համագործակցելուն կողմերի պատրաստակամությունը, ինչը, իմ կարծիքով, զգալիորեն կամրապնդի անվտանգությունը տարածաշրջանում։

    -Ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, Թուրքիա-Պակիստան- Ադրբեջան ձևաչափի նշանակությունը միջազգային հարաբերությունների համակարգում։

    - Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափը բազմաթիվ ոլորտներում եռակողմ համագործակցության ոչ պաշտոնական եւ օրգանական էվոլյուցիա է: Այս ձևաչափը ունի կարևոր նշանակություն՝ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխվող աշխարհառազմավարական իրավիճակը, հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման մեկնարկից հետո: Ակնհայտ է, որ Ադրբեջանը անցկացնում է հավասարակշռված և անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում փխրուն հավասարակշռության պահպանմանը։ Իր հերթին Թուրքիան և Պակիստանը Ադրբեջանի հետ ձևավորում են տարածաշրջանային գործընկերություն, որը միավորում է Անկարայի և Բաքվի թուրքական ինքնությունը։

    Այսօր Ադրբեջանը տարածաշրջանում և աշխարհում ընկալվում է որպես միջազգային քաղաքականության ուժեղ խաղացող, այդ թվում նաև Թուրքիայի և Պակիստանի աջակցության շնորհիվ։ Միաժամանակ, Բաքուն ներկայիս հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում ծանրակշիռ ավանդ է ներդրում թուրքական գործոնի ամրապնդման մեջ։ Այսինքն՝ բոլոր երեք երկրներն էլ լուրջ ջանքեր են գործադրում միասնության ամրապնդման համար։

    -Ի՞նչ կարծիքի եք հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ Ինչո՞ւ է Հայաստանը դանդաղեցնում այդ գործընթացը։

    - Հայ-ադրբեջանական բանակցությունների տորպեդահարումը կապված է Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հայտնի արդյունքներից հետո հայ հասարակության ճնշված հոգեբանական վիճակի, ինչպես նաև երկխոսության գնալու Հայաստանի իշխանությունների անպատրաստվածության հետ, մինչդեռ Բաքուն հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման օգտին։

    -Կողմերին կհաջողվի արդյո՞ք տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր։

    -Ենթադրում եմ, նման շանս կա։ Ամենայն հավանականությամբ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Ոչ պակաս չափով այն կարող է կապված լինել Հայաստանում տնտեսական ծանր վիճակի հետ։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է դրականորեն ազդել այս երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այսինքն՝ Բաքվի հետ խաղաղությունը տնտեսապես ձեռնտու է Երեւանին։

    - Դուք ինչպե՞ս եք կարծում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ո՞ր ոլորտում է ուժեղացել պակիստանա-թուրքական համագործակցությունը:

    -Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը լրջորեն ազդել է Պակիստան-Թուրքիա պաշտպանական ոլորտում հարաբերությունների վրա։ ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարում հետախուզության, դիտարկման և տեղազննմման (ISR) ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ամենամեծ տերություն էր: ԱՄՆ-ի հեռանալուց հետո տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններում, հատկապես պակիստանա-աֆղանական սահմանի շրջանում կազմավորվեց ճեղքվածք։ Պակիստանը հայտնաբերել է օդային հետախուզության անհրաժեշտություն՝ օգտագործելով մարտական անօդաչու թռչող սարքեր, օդատիեզերական նոր տեխնոլոգիա, որը մեծապես օգտագործվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում: Այժմ Պակիստանն ու Թուրքիան հետազոտություններ են անցկացնում մարտական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ և նախատեսում են «Anka Combat» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն։ Պակիստանն ու Թուրքիան գտնվում են հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության սկզբնական փուլում։ Այս բոլոր մանրամասները ակնհայտ հաստատում են Թուրքիայի և Պակիստանի միջև համագործակցության ամրապնդումը ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։

    - Անկարայի եւ Իսլամաբադի համագործակցությունը ի՞նչ չափով կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արեւելքում:

    - Թուրքիայի նախագահի վերջին այցը Իրան, որտեղ անցկացվեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողով, որոշ չափով մեծացրեց Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության փոփոխության հավանականությունը։ Սակայն քանի որ Պակիստանը հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը և Իրանի ու Ռուսաստանի գործընկերը՝ անցկացնում է հավասարակշռված քաղաքականություն, տարածաշրջանում, ուժերի հավասարակշռության խախտման հավանականությունը քիչ հավանական է։

    - Պակիստանը չեզոք դիրքորոշում է հայտնել ռուս-ուկրաինական ճգնաժամի նկատմամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր անձնական կարծիքն այդ առնչությամբ։

    - Պակիստանը մերժել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտելու ԱՄՆ-ի խնդրանքը և հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին:

    Աշխարհում ցանկացած հակամարտությանն աջակցելը կամ հակադրվելը քննարկվում է, որպես մասնակցություն պատերազմին։ Պակիստանը չի ցանկանում վերածվել որևէ հակամարտության մի մասի։ Մենք արդեն մեծ մարդկային և ֆինանսական կորուստներ ենք կրել՝ մասնակցելով Աֆղանստանում ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմին, որն արմատականացրել է պակիստանյան հասարակությունը։

    Caliber.Az

    Դիտումներ: 166

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

    Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել

    Էլչին Ամիրբեկովը՝ ВВС-ի համար

    24 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29

    24 Ապրիլի 2024 - 17:15

    Ադրբեջան-Բաշկորտոստան գործարար համաժողով. ստորագրվել են համաձայնագրեր

    24 Ապրիլի 2024 - 17:12

    Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար

    24 Ապրիլի 2024 - 17:06

    Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի

    24 Ապրիլի 2024 - 17:05

    Մեծ պատմություն փոքր գետի վրա

    Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

    24 Ապրիլի 2024 - 16:36

    Լաչինում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համաժողով է անցկացվում

    24 Ապրիլի 2024 - 16:25

    Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Ապրիլի 2024 - 15:51

    Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ

    24 Ապրիլի 2024 - 15:07

    Խանքենդիի մաքրումը զենքից ԹՎԵՐ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    24 Ապրիլի 2024 - 14:25

    Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին

    24 Ապրիլի 2024 - 14:12

    Տեղի է ունեցել Ժապարովի դիմավորման պաշտոնական արարողությունը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Ապրիլի 2024 - 12:54

    Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին

    24 Ապրիլի 2024 - 12:34

    Ժապարովը ժամանել է Ադրբեջան

    24 Ապրիլի 2024 - 12:28

    Դ'Արտանյանի պարադոքսը

    «Հին աշխարհի հիստերիկները»

    24 Ապրիլի 2024 - 12:07

    Թասմագամբետով. Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից

    24 Ապրիլի 2024 - 11:38

    Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն

    24 Ապրիլի 2024 - 11:24

    Մեր հարևանները կարող են վստահել մեզ. Ադրբեջանի նախագահ

    24 Ապրիլի 2024 - 11:11

    Ալիև. Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ

    24 Ապրիլի 2024 - 10:35

    Մեթյու Բրայզան գնահատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

    24 Ապրիլի 2024 - 10:26

    Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար

    24 Ապրիլի 2024 - 10:00

    Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ

    24 Ապրիլի 2024 - 09:41

    Ալիևը խոսել է Ադրբեջանի հաջողությունների պատճառների մասին

    24 Ապրիլի 2024 - 09:20

    Խանքենդիում ծնված երեխային անվանակոչել են Գերագույն գլխավոր հրամանատարի պատվին

    24 Ապրիլի 2024 - 09:14

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ