«Հայերը կվերադառնան Մոսկվա իրենց ողորմության թասով» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում
Թերևս, Թրամփի արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևոր նոր որոշումներից մեկը՝ Միացիալ Նահանգների կողմից արտասահմանյան պետություններին օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին կարգադրության ստորագրումն է։ Դա արվում է՝ ծրագրերի արդյունավետությունը և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը դրանց համապատասխանությունը գնահատելու համար։
Ինչպե՞ս նախագահ Թրամփի բոլոր նորամուծությունները կազդեն Հայաստանի վրա։ Նման հարց է տալիս երեւանյան «Վերելք» հրատարակությունը։ Նրանք գալիս են այն եզրակացության, որ արդեն բացարձակապես պարզ է, որ Հայաստանը, այո և Հարավային Կովկասի տարածաշրջանը ամբողջությամբ՝ չեն մտնում Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների շրջանակի մեջ։ Նա հստակ հայտարարել է, որ նրա համար առաջին տեղում է ԱՄՆ-ի ազգային շահերն են, այլ ոչ թե Ամերիկայից հեռու երկրների աջակցությունը։ Ու թեև հայտնի չէ, թե 90-օրյա դադարից հետո ինչ որոշումներ կկայացվեն Հայաստանի վերաբերյալ, բայց միտումներն ակնհայտ են։ Հայաստանի իշխանությունները, առանց շուրջը նայելու նետվեցին ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի գիրկը՝ գործնականում իրենց հետևից վառելով բոլոր կամուրջները, ուշադրություն չդարձնելով հնարավոր ռիսկերի վրա։ Բայց եկավ նոր նախագահը և զրոյացրեց դեմոկրատների կառուցած ողջ արժեհամակարգը: Այժմ Հայաստանի ղեկավարությունը ստիպված է վերականգնել հարաբերությունները հանրապետականների հետ։ Եվ մեծ հարց է, թե արդյոք դա կցանկանա՞ Թրամփի թիմը, որը լավ է հիշում, թե ով և երբ է երես թեքել իրենից, իսկ ով է աջակցել նրան։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս իրավիճակը կարող է նորից կրկնվել, միայն հակառակ հերթականությամբ, երբ չորս տարի հետո ԱՄՆ-ի նոր նախագահ ընտրվի, հնարավոր է դեմոկրատներից, որը կսկսի կոտրել արդեն Թրամփի կողմից ստեղծված համակարգը։
Այս կապակցությամբ միանգամայն տրամաբանական հարց է ծագում. Հայաստանին կհաջողվի արդյո՞ք Թրամփի օրոք պահպանել իր նկատմամբ Վաշինգտոնի այն բարեգութ վերաբերմունքը, որը նկատվում էր Բայդենի օրոք։
Այս մասին իրենց տեսլականը Caliber.Az-ին են հայտնել հայտնի փորձագետները:
Իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը նշում է, որ Հայաստանն ու Հարավային Կովկասը, անշուշտ, չեն մտնում նախագահ Թրամփի առաջնահերթությունների թիվը։
«Նա ունի լուրջ խնդիրներ՝ հրադադարի մասին համաձայնագրի վերահսկողության հետ, որը նա նախաձեռնել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Շատ ավելի լուրջ խնդիր է հանդիսանում Ուկրաինայում պատերազմի դադարեցնելը։ Բայդենի վարչակազմը նրան թողել է հսկայական խառնաշփոթ, որը հարկավոր է մաքրել, և նա, ըստ էության, ստիպված է կառավարել ուկրաինական պարտությունը՝ նվազագույնի հասցնելով դրա հետևանքները իր և ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է փորձագետը։
Նրա խոսքով, Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք պետք է պտուղներ բերեին՝ Վաշինգտոնից ու Եվրոպայից երախտագիտության տեսքով։
«Սակայն Թրամփի վարչակազմը դժվար թե արձագանքի Երևանի համար շահույթներին, քանի որ մտահոգված է իշխանության իրողություններով, այլ ոչ թե բարոյական քարոզչությամբ։
Թեև, ըստ երևույթին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել քաղաքական բնույթի ամբողջական փոփոխություն, դա, հնարավոր է, խաբուսիկ է, և, հավանաբար, արևմտյան լանդշաֆտում կան ավելի կայուն փոփոխություններ, քան կարելի էր կանխատեսել 4-ամյա նախագահական ժամկետի ընթացքում: Բայդենի վարչակազմը Թրամփին քաղաքական լուծումներից շատ բան է անփոփոխ թողել, քանի որ դրանք եղել են ֆունկցիոնալ: Այս անգամ, ըստ երևույթին, տեղի է ունենում իրերի հիմնարար փոփոխություն, քանի որ շատ տարրեր ցանկանում են հետ գցել այն, ինչ կոչվում է «վերջին տասնամյակի խելագարություն»: Թրամփը օգտվել է դրանից և ղեկավարում է՝ հեղափոխություն կամ հակահեղափոխություն Մասկի պես խոշոր տեխնոլոգիական գործիչների հետ: Ես ուզում եմ ասել, որ եթե Թրամփը չտապալվի, ամերիկացի դեմոկրատները կհարմարվեն քաղաքական լանդշաֆտի փոփոխությանը, և ԱՄՆ-ը կկանգնի նոր ուղու վրա՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործերում»,- ենթադրում է պատմաբանը։
Նրա կարծիքով, Հայաստանի համար դժվար կլինի պահպանել այն բարենպաստ դիրքը, որը նա ուներ նախկինում, քանի որ Թրամփին քիչ է պետք Երևանը և արևմտյան քարոզչական հռետորաբանությանը արժանանալու նրա փորձերը, որը հազիվ թե անկեղծ է:
«Նա համառ բիզնեսմեն է, ով պետությունը կառավարում է առևտրական կազմակերպության պես՝ կնքելով ամերիկյան ժողովրդի համար ֆինանսական օգուտներով շահավետ գործարքներ: Ի՞նչ կարող է նրան առաջարկել Հայաստանը, բացի մուրացկանի գավաթից։ Շատ ավելի հավանական է Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնումը, որը Վաշինգտոնին կարող է շատ ավելին առաջարկել՝ աշխարհաքաղաքական և ֆինանսական օգուտների առումով։ Թրամփը, հավանաբար, կդառնա վատ նորություն Երևանի համար, հատկապես, եթե նա հասնի կարգավորմանը Ուկրաինայում, որն այնուհետև հայերին հետ կվերադարձնի Մոսկվա՝ իրենց մուրացկանի գավաթով, ներողություններով և իրենց մեկնաբանությունների նոր փոփոխությամբ»,- համարել է Ուոլշը։
Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը սկսել է նրանից, որ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այնքան էլ նշանակալից երկիր չէ, որպեսզի նրա նկատմամբ լինեն ինչ-որ մեծ ծրագրեր։
«Ես կարծում եմ, որ հայ լոբբիստները և՛ Կոնգրեսում, և՛ Պետդեպարտամենտում, և՛ Թրամփի շրջապատում, լոբբինգ կանեն, որպեսզի Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը պահպանվի։ Այնտեղ, ընդհանուր առմամբ, գումարայինը, որքան հասկանում եմ, տարեկան նույնիսկ 100 միլիոն դոլար չի կազմում։ Համեմատության համար՝ տասնյակ միլիարդներ են գնոմ Ուկրաինային, 3-4 միլիարդը՝ Իսրայելին, մի երկու միլիարդ՝ Եգիպտոսին։ Այսինքն, ուզում եմ ասել, որ կան երկրներ, որոնք շատ մեծ ծավալի ամերիկյան օգնություն են ստանում։ Այս առումով Հայաստանը այնքան էլ նկատելի դիրք չի զբաղեցնում»,- արձանագրել է փորձագետը։
Իսկ ինչ վերաբերում է ինտեգրացիոն խնդիրներին, ապա Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, պատրաստվել է արագ դեպի Եվրոպա փախչելուն, ասում է նա։
«Բայց այնտեղ կան լուրջ խնդիրներ՝ սկսած նրանից, որ առայժմ Հայաստանի բոլոր ինստիտուցիոնալ կապերը շխթայակապված են Ռուսաստանի վրա։ ՀԱՊԿ-ին մասնակցությունը թեև սառեցված է, բայց Հայաստանը դեռ դուրս չի գալիս դաշինքից։ Ռուսական բազաներ, սահմանապահներ, բոլոր ռազմավարական ակտիվները փոխանցվել են Ռուսաստանին։ Եվ պատժամիջոցները շրջանցելու շուրջ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են։ Դե, նաև գումարած ԵԱՏՄ-ն, որի անդամ է Հայաստանը։ Այնպես որ, եվրոպական ուղղությամբ էլ Հայաստանը բավականաչափ խնդիրներ ունի։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա սահմաններ չունի Եվրամիության հետ, հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը այսօր պատժամիջոցներ է սահմանում և սահմանափակում Վրաստանին, իսկ Հայաստանին մինչև հիմա չի հաջողվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները։
Դե, և ես կարծում եմ, որ եթե նույնիսկ Հայաստանին հաջողվի պահպանել ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը, ապա Երևանը դժվար թե կարողանա այնքանով գրավել Թրամփի և նրա վարչակազմի ուշադրությունը, որքանով նա կարող էր անել Բայդենի վարչակազմի օրոք։ Որովհետև ԱՄՆ-ի համար, եթե վերցնել նրա քաղաքականությունը Հարավային Կովկասի համատեքստում, իհարկե, առաջնահերթ պետություն է հանդիսանում Ադրբեջանը։ Որպես մի երկիր, որը հանդիսանում է Իսրաելի ռազմավարական գործընկեր և ապահովում է Իսրաելի էներգետիկ անվտանգությունը։ Եվրոպայում մեր, ասենք, հիմնական գործընկերներն են՝ Հունգարիան և Իտալիան, և դրանք երկու երկրներ են, որոնց առաջնորդները հանդիսանում են նախագահ Դոնալդ Թրամփի աչքում ամենամտերիմ, ասենք, ընկերներ։ Թուրքիայի հետ Թրանփի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, զգալիորեն լավ են, և նա բարձր է գնահատում Թուրքիայի առաջնորդ Էրդողանին: Այս ամենը Ադրբեջանի օգտին է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Իրանը կարևոր տեղ է գրավում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, իսկ Ադրբեջանը սահմանակից է Իրանին և այս առումով հանդիսանում է շատ կարևոր երկիր։ Առանց Ադրբեջանի ոչ մի տարանցում դեպի Կենտրոնական Ասիա հնարավոր չէ։ Եվ այստեղ ամեն ինչ վերջնական հաշվով դեմ է առնում Ադրբեջանին։
Այնպես որ, կարծում եմ, որ Ադրբեջանը արտաքին քաղաքականության համատեքստում, անշուշտ, ավելի մեծ դեր կունենա, քան Հայաստանը, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում Հայաստանի լոբբիստական հնարավորությունները դեռ ավելի լավ են, քան Ադրբեջանինը։ Բայց Ադրբեջանի, որպես պետություն կարևորությունը՝ անհամադրելի է Հայաստանի հետ»,- եզրափակում է Մուսաբեկովը։