twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Այլևս ոչ ոք չկա, որ հարցնեք Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

16 Հունվարի 2025 11:30

Մոդելավորում ենք իրավիճակը, ուշադիր լսենք և կտրեք համատեքստից: Եթե 80-ականների վերջին՝ 90-ականների սկզբին չսկսվեր Ադրբեջանից հայերի արտաքսումը, ապա Ադրբեջանը անկախ չէր լինի։ Ստեղծված զինված ջոկատները դարձան մեր բանակի ողնաշարը։ Եվ այսպիսով մենք հսկայական փորձ ձեռք բերեցինք դեռ նախքան Հայաստանի և Ադրբեջանի անկախության ձեռքբերումը։ Այս շարժման շնորհիվ Ադրբեջանը լուծեց մեկ խնդիր, որը ադրբեջանական ժողովուրդը չէր կարող լուծել 600 տարի։ Ադրբեջանը ամբողջությամբ մաքրված է օտարներից։ Սա 600 տարվա վաղեմության խնդիր էր։ Նրա նշանակությունը ադրբեջանական ժողովուրդը կզգա ևս 600 տարի դրանից հետո։ Պատկերացրեք, եթե այսօր Ադրբեջանում լիներ 170 հազար հայ, որոնք այստեղ էին մինչև 90-ականների սկիզբը, ապա այսօր մենք պետություն չէինք ունենա։ Մենք չէինք կարողանա պաշտպանել Գյանջան և Կասպից ծովի ափերը։ Հիմա այս խնդիրը լուծված է։ Սա մեզ երկնքից որպես նվեր չի եկել: Այս խնդիրը լուծեց մեր շարժումը։ Մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Ադրբեջանական համազգային շարժումը և նրա ռազմական թեւը՝ մեր բանակը։ Նույնն է նաեւ Ղարաբաղի տարածաշրջանում։ Այսօր Ղարաբաղի ողջ տարածքը գտնվում է մեր ձեռքում։
 
Կոշտ ելույթ, այնպես չէ՞: Գրեթե պատրաստի քրեական գործ, եթե շատ ուզենաս, այնպես չէ՞։ Օրինակ՝ ազգամիջյան ատելություն հրահրելու համար։ Էտալոնային hate-speech, չե՞ք կարծում։ Լիբերալ հասարակությունը պետք է կատաղի, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են քրեական գործ հարուցել, ընդհանրապես՝ աքսոր, հանրային բոյկոտ, համընդհանուր կշտամբանք և, դարձյալ՝ քրեական գործի պարտադիր հարուցում ազգամիջյան ատելություն հրահրելու համար։ Հա՞։ Սա նման մի բան է, միայն ես պարզապես մեջբերեցի Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ փոխելով «Ադրբեջան» և «Հայաստան», «հայեր» և «Ադրբեջանցիներ» բառերի տեղերը և մի փոքր խաղալով աշխարհագրության հետ։ Պարզապես տեղերով փոխանակեցի բառերը։ Դե, մի քիչ շտկեցի, Լևոն Տեր-Պետրոսյան, ևս մեկ անգամ մեջբերում եմ, ինքն է խոստովանել՝ «170 հազար ադրբեջանցի, որ եղել է այստեղ մինչև 1988 թվականը»։ Այսինքն՝ Հայաստանում էթնիկ զտումներ տեղի են ունեցել նախքան Սումգայիթի հայտնի դեպքերը։ Հայաստանում ապրող ադրբեջանցիների թիվը՝ նա, իհարկե, նվաեցրել է, թվերի հետ խորամանկել է, բայց դա միանգամայն սպասելի է։
 
Իսկ հիմա պարզապես պատկերացրեք, որ նման խոստովանությամբ ելույթ ունենար ադրբեջանցիներից մեկը, և ոչ թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից։ Պատկերացրեք, որ նման հայտարարություն աներ, դե... ասենք... փոքր ավտոլվացման կետի տերը կամ, լավ, բարձրացնենք նշաձողը՝ քաղաքապետարանի ղեկավարը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի վայնասուն կբարձրանար համաշխարհային, ընդգծում եմ, համաշխարհային լրատվամիջոցներում։ Ատամնալիցքերը կհալվեին։ Պատկերացնու՞մ եք հայտարարությունները ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում։ Դուք ընդհանրապես ձեզ հաշիվ տալիս ե՞ք, թե այս դեպքում ինչպես կբղավեին, Աստված տուր հիշողություն, դե... կա՛մ «Ֆրիդոմ հաուսը», կա՛մ Սեռական բարեփոխումների լիգան: Մի խոսքով, այնպիսի ճիչեր կլինեին, կարծես կողքի սենյակում էկզորցիստները հարցաքննում են սատանաներին: Սակայն, չնայած Հայաստանի թեկուզ նախկին, բայց այնուամենայնիվ նախագահի այդչափ անկեղծ արտահայտություններին՝ միջազգային հանրությունը լռում է։ Եվ ոչ մեկին չի մեղադրում ոչ՛ էթնիկ զտումների, ո՛չ մարդու իրավունքների ոտնահարման, ո՛չ ատելություն սերմանելու մեջ։ Սկզբունքորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է այն, ինչ մենք առանց նրա էլ հրաշալի գիտեինք, իսկ  ահա միջազգային հանրությունն ու նրա արձագանքը, ավելի ճիշտ՝ այս խոսքերին արձագանքի բացակայությունը՝ շատ պերճախոս է։
 
Գիտեք, Վոյնովիչը ունի մի լավ պատմություն, որը կոչվում է «Ուզում եմ լինել ազնիվ», այնտեղ կա միանգամայն հիանալի դրվագ, երբ աշխղեկը աշխատողների հետ ճաշարանում խմում են, նշում են իրենց աշխատավարձը, բայց միայն տես բանն այն է, որ ճաշարանում ոգելից խմչքներ խմելը խստիվ արգելվում է, ճիշտ է՝ ճաշարանի աշխատողները դրա վրա մատների արանքով են նայում և առանձնապես չեն զայրանում, քանի որ բոլորը հիանալի հասկանում են, բայց ոստիկաններն ու հսկիչները, ինչպես ասում են, աչալուրջ են, հետևում և կանխարգելում են։ Այսպես ուրեմն, երբ ոստիականներն ու հսկիչները մտնում են ճաշարան, որպեսզի հետևեն և կանխեն, աշխատողներից մեկը շշերը թաքցնում է սեղանի տակ, ավելի ճիշտ՝ հատուկ հագուստի լայն շալվարի հետևում, իսկ, եթե չեմ սխալվում, Երմոշին ազգանունով մեկ ուրիշը աշխատողը, սեղանի տակից դուրս է սողում, իբր կոմպոտ բերելու համար, դե, որպեսզի, եթե հսկիչները և ոստիկանները բռնեն՝ հայտնվի գործից դուրս, «իսկ ես, նախ՝ կոմպոտ եմ խմում, իսկ երկրորդը՝ ընդհանրապես նրանց հետ չեմ եղել, մենք պարզապես մի բրիգադում ենք աշխատում» նման մի բան։ Ամեն ինչ լավ է ավարտվում, ոստիկանները շշերը չեն նկատում ու հեռանում են։ Էրմոշինը նույնպես վերադառնում է և սկսում ընկերներից ներողություն խնդրել իր փոքրոգիության համար և նրանց ասում է հետևյալը. ես չէ որ հասարակական գործ եմ անում, ինձ  բոլորը գիտեն, իսկ եթե բռնեին, ապա կասեին. «Այդ ինչպե՞ս ես դու, հը։ Ինքդ ելույթ ես ունենում ժողովներում ու ինքդ էլ հարբում ես»։ Ինչին իր գործընկեր Սիդորկինը ողջամտորեն նշում է. իսկ դու երկուսից մեկը՝ կամ  մի խմի, կամ ելույթ մի ունենա:
 
Ակնարկը պա՞րզ է։ Կարծում եմ, որ այո։ Եվ մենք էլ ըստ արժանավույնի կգնահատեինք միջազգային հանրության հավատարմությունը այն արժեքներին, որոնք նրանք սովորաբար հայտարարում են, հատկապես էթնիկ զտումների և մարդու իրավունքների խախտման անթույլատրելիությունը, նույնիսկ եթե դա վերաբերում է ադրբեջանցիներին, քանի որ օրենքները կամ համընդհանուր են, կամ… Միակողմանի խաղեր չեն լինի, և ողջ վերը նշվածի լույսի ներքո մի զարմացեք, որ միջազգային, այո և հումանիտար իրավունքը մենք սկսելու ենք մեկնաբանել բացառապես այնպես, ինչպես դա ձեռնտու կլինի Ադրբեջանին՝ հետևելով առաջադեմ պետությունների օրինակին։ Ճիշտ այնպես, ինչպես այն անեկդոտում. այո, այստեղ կարդացին, բայց այստեղ փաթաթեցին ձուկը, և, իհարկե, իմ սիրելին. սա ուրիշ է: Եվ միջազգային հանրության կարծիքի նկատմամբ վերաբերմունքը կճշգրտվի՝ կախված Ադրբեջանին կոմպլեմենտար քայլերից։
 
Մի խելացի և հեղինակավոր անձնավորություն վերջերս իր հարևաններին խորհուրդ է  տվել դադարեցնել ֆաշիզմով զբաղվել: Այ, ազնիվ խոսք, շատ լավ խորհուրդ է, լսեք ու ինքներդ արմատախիլ արեք այդ ֆաշիզմը։ Եվ եթե դուք շարունակեք գոռալ. «Այդ ինչ է, մենք՝ այսքան հին և իմաստուն հայերս, պետք է  ձեզանից՝ քոչվոր ադրբեջանցիներիդ հարցնենք, թե մենք՝ այսպիսի հին ու իմաստուն հայերս ինչպիսի՞ սահմանադրություն և բանակ պետք է ունենանք», ես անձամբ պարզապես կքմծիծաղեմ և կպատասխանեմ. «Մեզանից, հարևանիկներ, հենց մեզանից, թեկուզ նրա համար, որ այլևս ոչ ոք չկա, որ հարցնեք։ Ոչ ոք, բացի մեզնից, ինչպես ասում են...»:

 

Caliber.Az
Դիտումներ: 40

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թռչող մտքեր «Հին աշխարհի հիստերիկները»

201
14 Հունվարի 2025 13:37
2

Երևանն ու Վաշինգտոնը գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն ՝ «Հասցրին...». Ֆարհադ Մամեդովի դատողությունները

173
14 Հունվարի 2025 16:54
3

Հայաստանի եվրաինտեգրում. առասպելներ, իրականություն և մի քիչ ֆանտազիա Ի՞նչ է այնտեղ կատարվում մեր աշխարհագրական հարևանների հետ:

98
14 Հունվարի 2025 18:41
4

ԱԱՀ. Ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումները Հայաստանի պետական ​​քաղաքականության բաղկացուցիչ մասն էին

72
14 Հունվարի 2025 15:12
5

Լրտեսություն հսկողության քողի տակ. ևս մեկ անգամ Հայաստանում ԵՄ-ի առաքելության մասին Փորձագետները՝ Caliber.Az-ում

69
14 Հունվարի 2025 18:23
6

«Դատական գործընթացներին արտաքին միջամտությունն անընդունելի է» Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

68
15 Հունվարի 2025 10:52
7

«Թրամփն այլ առաջնահերթություններ ունի, Երևանը նրա մոտ 37-րդ տեղում է» Փորձագետները ԱՄՆ-ի և Հայաստանի «ռազմավարական գործընկերության» մասին

67
15 Հունվարի 2025 18:38
8

Մտադիր եմ նպաստել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանը. Թուրքիայի դեսպան

66
14 Հունվարի 2025 10:00
9

Լուկաշենկոն հաստատել է Ադրբեջանում Բելառուսի նոր դեսպանին

66
14 Հունվարի 2025 17:16
10

Խոջալուի բնակիչ. հայրենի հողի կարոտը անընդհատ անհանգստացրել է է մեզ

58
15 Հունվարի 2025 16:25
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading