twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

13 Մարտի 2025 16:25

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Caliber.Az-ը, Հայաստանը ուժեղ թափով պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի, որը լիովին կարող է սկսվել արդեն մի քանի շաբաթից, այն բանից հետո, երբ ապրիլին հարևան երկրում կսկսվեն պահեստազորայինների հավաքները: Լայնածավալ հակամարտությանը Հայաստանի ակտիվ պատրաստության մասին է մատնանշում նաև հայկական բանակի համակարգված վերազինումը, ինչի մասին էլ այսօր  խոսք է գնալու։
 
Զենքի գնումներն ու բանակի արդիականացումը ուղղակիորեն արտացոլում են պետության ռազմական ռազմավարությունը։ Եթե երկիրը ակտիվորեն ընդլայնում է իր զինանոցը՝ շեշտը դնելով հարձակողական համակարգերի վրա, դա մատնանշում է ոչ միայն պաշտպանունակության ուժեղացման, այլ նաև ապագա մարտական գործողությունների նախապատրաստմանը։ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը վերջին տարիների ընթացքում, հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, զգալիորեն ավելացրել է զենքի գնման տեմպերը՝ իր ուշադրությունը ավանդական ռազմատեխնիկական գործընկեր Ռուսաստանից տեղափոխելով այնպիսի նոր մատակարարների կողմը, ինչպիսիք են Ֆրանսիան և Հնդկաստանը։
 
SIPRI-ի տվյալների համաձայն՝ Հայաստանը սկսել է նոր զինատեսակներ գնել դեռ 2020 թվականին՝ Հնդկաստանի հետ կնքելով չորս «Swathi» հրետանային հետախուզական ռադարների մատակարարման պայմանագիր։ Այս համակարգերը նախատեսված են հակառակորդի հրետանու դիրքերը հայտնաբերելու և պատասխան կրակը կանոնավորելու համար, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ոչնչացնել կրակակետերը։ Այս պայմանագրով առաջին մատակարարումները կատարվել են արդեն 2021 թվականին։ Նույն 2020 թվականին Հայաստանը՝  «Մի-17» բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ուղղաթիռների գնման պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, սակայն պտուտակաթևային մեքենաների ճշգրիտ թիվը մնում է հարցականի տակ։ Ըստ SIPRI-ի՝ խոսքը չորս միավորի մասին էր։ Պայմանագիրն ավարտվել է 2022 թվականին։ Այս տեսակի ուղղաթիռը ակտիվորեն կիրառվում է զորքերի տեղափոխման, բժշկական տարհանման, ինչպես նաև դեսանտային գործողությունների համար։
 
2022 թվականին Հայաստանն ընդլայնել է իր ռազմական գնումները՝ Հնդկաստանից գնելով «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ (ՀԿՀ), որոնք նախատեսված են միջին հեռավորությունների վրա զրահապատ թիրախների խոցման համար: Այս ՀԿՀ-ները նախատեսված են զրահապատ թիրախների, ներառյալ դինամիկ պաշտպանությամբ հագեցած ժամանակակից տանկերի ոչնչացման համար։ Դրանք կիրառվում են ինչպես շարժական հարթակներից, այնպես  էլ հետևակային անձնակազմերում, ինչը դրանք դարձնում է թշնամու զրահատեխնիկայի դեմ պայքարի ունիվերսալ միջոց։ Սակայն SIPRI-ն չի ճշտում առաքված հրթիռների ստույգ թիվը, իսկ մատակարարումների մեկնարկի մասին տվյալներ առայժմ չկան։
 
Զենքի գնումների կտրուկ աճ է տեղի ունեցել 2023 թվականին։ Այս ընթացքում Հայաստանը միանգամից կնքել է մի քանի խոշոր պայմանագիր։ Առաջին հերթին հարկ է նշել հնդկական  214 միլիմետրանոց «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը։ Այս կայանքները, ռուսական «Սմերչ»-ի և «Գրադ»-ի նման, նախատեսված են հակառակորդի կենդանի ուժը, զրահատեխնիկան և ամրացված դիրքերը խոցելու համար։ Հայաստանը պատվիրել է 24 նման համակարգ։ Ու թեև SIPRI-ն նշում է, որ ներկա պահին առաքումները դեռ չեն սկսվել, սակայն մի շարք հայկական և հնդկական աղբյուրներ դեռ անցյալ աշնանը հայտնեցին, որ «Pinaka»-ի առաջին խմբաքանակներն արդեն հասել են Հայաստան։ Դրա հետ մեկտեղ՝ ֆրանսիական արտադրության երեք «Ground Master-200» հեռահար հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայանների (ՌՏԿ) գնման մասին պայմանագիր է կնքվել: Այս ՌԴԿ-ները նախատեսված են օդային տարածքը վերահսկելու և հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) կառավարելու համար՝ թույլ տալով ժամանակին արձագանքել հակառակորդի հնարավոր օդային հարվածներին:
 
Բացի այդ, Հայաստանը Ֆրանսիայից գնել է 24 միավոր «Bastion» զրահափոխադրիչ, որոնց մատակարարումն ավարտվել է 2023 թվականին։ Զրահատեխնիկայի այս տեսակը կիրառվում է ինչպես անձնակազմի տեղափոխման, այնպես ն էլ  շարժական մարտական խմբերին աջակցելու համար։ Ի լրացում դրան՝ Երևանը պատվիրել է 15 հնդկական «Akash SAMS» զենիթահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են երկրի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար։ Սակայն SIPRI-ի տվյալները դեռևս չեն պարունակում դրանց մատակարարումների մեկնարկի մասին տեղեկատվությունը, թեև հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «The New Indian Express»-ը 2024 թվականի նոյեմբերին հայտնել է այն մասին, որ Հայաստանն արդեն ստանում է այդ համալիրները։
 
Եվս մեկ այլ խոշոր գնում է դարձել 400 միավոր «Akash-1» զենիթահրթիռները, որոնք պետք է լրացնեն «Akash» զենիթահրթիռային համակարգը՝ ապահովելով հակաօդային պաշտպանության էշելոնավորված համակարգը։
 
Հետաքրքրություն է առաջացնում նաեւ 2024 թվականին կնքված պայմանագիրը։ Խոսքը 36 ֆրանսիական  155 մմ տրամաչափի «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանների մասին է։ Բարձր շարժունակություն ունեցող այս հաուբիցները կարող են հարվածներ հասցնել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա, ինչը դրանց դարձնում է ինչպես հակամարտկոցային մարտերի, այնպես էլ հարձակողական գործողությունների անցկացման արդյունավետ միջոց։ Այս պայմանագրով մատակարարումները առայժմ չեն սկսվել, բայց դրա կնքման ինքնին փաստը խոսում է հրետանու ուժեղացման առումով Հայաստանի լուրջ մտադրությունների մասին։
 
Գնումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւանը հետեւողականորեն մեծացնում է իր ռազմական ներուժը՝ չսահմանափակվելով միայն պաշտպանական համակարգերով։ Եթե ՌՏՀ-ների և զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կարող են արդարացվել օդային տարածքը պաշտպանելու անհրաժեշտությամբ, ապա համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ինքնագնաց հրետանու և զրահատեխնիկայի ձեռքբերումը խոսում է հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին: Հատկապես ցուցիչ է՝ գնումների ցուցակում ժամանակակից հրետանային համակարգերի և գերճշգրիտ խոցման միջոցների, ինչպիսիք են 155 միլիմետրանոց «CAESAR»-ի և 214 միլիմետրանոց «Pinaka»-ի գնումները, որոնք օգտագործվում են հակառակորդի դիրքերի խորը կրակային խոցման համար։ 
 
Մյուս կարևոր պահ է հանդիսանում ռազմական համագործակցության վեկտորի փոփոխությունը։ Եթե նախկինում Հայաստանը հույսը առավելապես դնում էր Ռուսաստանից զենքի մատակարարումների վրա, ապա այժմ հույսը դրվում է Ֆրանսիայի և Հնդկաստանի վրա։ Սա խոսում է ոչ միայն ռազմական օգնության աղբյուրները դիվերսիֆիկացնելու ձգտումների, այլ նաև Երևանի անվտանգության ռազմավարության մեջ հնարավոր քաղաքական փոփոխությունների մասին։ Ֆրանսիան, իր հերթին, դիվանագիտական մակարդակով ակտիվորեն աջակցում է Հայաստանին և, դատելով պայմանագրերից, լուրջ ռազմական աջակցություն է ցուցաբերում։ Իսկ Հնդկաստանն էլ, մեծացնելով իր ներկայությունը զենքի շուկայում, ակտիվորեն խթանում է իր հակաօդային պաշտպանության և ՀԿՀՀ համակարգերը, ինչը նրան դարձնում է գրավիչ գործընկեր այն երկրների համար, ովքեր ձգտում են նվազեցնել կախվածությունը ավանդական մատակարարներից:
 
Այս բոլոր փաստերը բերում են միակ տրամաբանական եզրակացությանը Հայաստանը ոչ միայն արդիականացնում և վերազինում է իր բանակը, այլ անցկացնում է համակարգված նախապատրաստում ռազմական հակամարտությանը։ Ինչի մասին մենք նախկինում բազմիցս գրել ենք։ Գնումների տեմպերը, դրանց տեսականին և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը խոսում են այն մասին, որ Երևանը նպատակաուղղված պատրաստվում է ռեւանշի և նոր պատերազմի։

Caliber.Az
Դիտումներ: 554

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

182
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

153
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

132
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

115
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

107
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

100
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

91
12 Օգոստոսի 2025 17:18
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

90
12 Օգոստոսի 2025 08:30
9

Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

80
11 Օգոստոսի 2025 18:32
10

Վաշինգտոնի գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասի ժամանակակից պատմության մեկնարկային կետ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

78
12 Օգոստոսի 2025 09:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading