twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Տարածքային պահանջներից հրաժարո՞ւմ, թե՞ պայքար իշխանության համար Փաշինյանը և նոր սահմանադրությունը

24 Փետրվարի 2025 17:33

Հայաստանի կառավարությունը կրկին հայտարարում է՝ համաժողովրդական հանրաքվեի անցկացման ճանապարհով երկրի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Այսպես, այդ մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում նորից ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարկ է նշել, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հնչեցնում են անորոշ հայտարարություններ երկրի նոր Հիմնական օրենքի հնարավոր ընդունման մասին՝ հանրությանը քարոզելով Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» հայեցակարգը։ Թեզն այն մասին, որ այս «գաղափարախոսությունը» պետք է դառնա հիմնական Հայաստանի նոր սահմանադրության ընդունման համար, հնչել է նաև Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ այն բանից հետո, երբ նա ներկայացրեց «իրական Հայաստանի» 14 կետից բաղկացած նախագիծը։ Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը կրում է  դեկլարատիվ բնույթ, իսկ դրա յուրաքանչյուր կետը քարոզում է պետության «իդեալական» մոդել։

Նախագծում արձանագրված է մի փաստ, որն սկզբունքորեն կարևոր է Ադրբեջանի համար։ Նրանում մատնանշվում է, որ «իրական Հայաստանը՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կմ տարածքով Հայաստանի Հանրապետությունն է»։ Սա նշանակում է, որ «իրական Հայաստան» հայեցակարգը հաստատում է Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին, ինչը կարող է արտացոլվել Հայաստանի նոր սահմանադրության մեջ։ Նման դասավորությունը հնարավոր է՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ Ղարաբաղը հրապարակայնորեն ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք։ Առավել ևս, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանի տարածքը։

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ կարևոր քայլ է, որին պետք է հետևեն՝ Բաքվի հետ խաղաղության հասնելու Երևանի պատրաստակամությունը հաստատող համապատասխան գործողություններ։ Ինչպես հայտնի է, դրա համար Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սահմանադրության մեջ, որում տարածքային պահանջներ է պահպանվում Ադրբեջանի նկատմամբ։ Սա Բաքվի առանցքային պահանջն է համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ճանապարհին, որից հայկական կողմը մինչ օրս խուսափում է, բերելով ծիծաղելի փաստարկներ։ Եվ հիմա Հայաստանի վարչապետն իրեն բնորոշ հակասական վարվելաձևով հայտարարում է Հայաստանի նոր սահմանադրության ընդունման արդիականության մասին՝ կրկնելով, որ այն կամրացնի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Հարց տալով այն մասին, թե Փաշինյանը ինչ նպատակներ է հետապնդում, հայ հասարակությանը կոչ անելով հանրաքվե անցկացնել և ընդունել նոր սահմանադրություն, առաջանում են երկու հետևյալ եզրակացությունները։

Առաջինը, Փաշինյանը հասկացավ, որ Բաքվի հետ հատյալ խաղաղ պայմանագրի շուրջ իր քաղաքական արկածախնդրությունը ամբողջովին փլուզվել է։ Հետևաբար առավել հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է հանրաքվե անցկացնել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման համար, որում այլևս չեն լինի Ադրբեջանին նկատմամբ տարածքային պահանջներ։

Երկրորդ տարբերակը։ Հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը ցանկանում է ընդլայնել իր իշխանությունը՝ սահմանադրությամբ բարեփոխելով Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ինչպես դա, հիշում եմ, արեց Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Գործող սահմանադրությունը լուրջ սոցիալական և հոգեբանական լարվածություն է առաջացնում քաղաքացիների մոտ։ Հայտնի հանգամանքների բերումով այսօր Հայաստանի քաղաքացիները չեն համարում, որ գործող սահմանադրությունը արտացոլում է հասարակության և պետության կյանքի կանոնների մասին իրենց պատկերացումները։ Նրանք դա տեսնում են որպես իշխող վերնախավի կողմից ստեղծված եւ ներդրված փաստաթուղթ»:

Դրանով հանդերձ Հայաստանի ղեկավարը իր որորշումը բողոքարկել է նրանով, որ «կարևոր է ոչ միայն այն, ինչ գրված է սահմանադրության մեջ, այլ նաև այն, թե ինչպես է այն ընդունվել»։

Իր հերթին, Ադրբեջանի համար կարևոր չէ, թե Փաշինյանը սահնմանադրության միջոցով կառավարման ինչ ձև է ուզում առաջ տանել, դա Հայաստանի ներքին գործն է։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Հայաստանը իրավաբանորեն ամրագրի ադրբեջանական տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելը։ Փաշինյանին արդյոք կհաջողվի մեկընդմիշտ լուծել սահմանադրական երկընտրանքը՝ ժամանակը ցույց կտա։ Առայժմ մենք միայն դատարկախոսություններ ենք տեսնում։

Caliber.Az
Դիտումներ: 299

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

135
23 Հունվարի 2026 11:59
2

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
23 Հունվարի 2026 22:54
3

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

116
24 Հունվարի 2026 10:25
4

«Խաղաղության խորհուրդ»-ը՝ Թրամփի արձագանքն է աշխարհում կայունության պակասությանը Փորձագետների կարծիքները՝ Caliber.Az կայքում

78
23 Հունվարի 2026 17:51
5

Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը ժամանել է Ադրբեջան

73
23 Հունվարի 2026 10:29
6

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

72
24 Հունվարի 2026 13:20
7

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը

71
23 Հունվարի 2026 11:06
8

Ալիևը սոցիալական ցանցերում կիսվել է Շվեյցարիա կատարած իր այցի կադրերով ՏԵՍԱՆՅՈՒԹ

69
23 Հունվարի 2026 09:40
9

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Յալչին Ռաֆիևի հետ

66
23 Հունվարի 2026 10:25
10

Համաշխարհային պատմություն և Ադրբեջան. այստեղ և հիմա Ազադ Ռզաևը՝ Caliber.Az-ի եթերում

66
23 Հունվարի 2026 09:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading