twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջան չի զավթել ուրիշինը՝ նա վերադարձրել է իրենը» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Аz կայքում

16 0Հոկտեմբերի 2023 16:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Խանքենդիի կենտրոնական հրապարակում Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի նախկին մարզկոմի շենքի դիմաց, որտեղ տարիների ընթացքում գտնվում էր անջատողականների անօրինական վարչակազմը՝ բարձրացրեց Ադրբեջանի դրոշը։ Շենքի ճակատի վերին մասում տեղադրված է Ադրբեջանի զինանշանը։ Նույն օրը Ալիևը Ադրբեջանի դրոշներ է բարձրացրել նաև ազատագրված Ղարաբաղի մի շարք քաղաքներում և ավաններում։

Իսկ ինչպե՞ս է փորձագիտական հանրությունը դիտարկում՝ իր տարածքում Ադրբեջանի լիովին ինքնիշխանությունը խորհրդանշող Բաքվի գործողությունները։ Այս թեմայով իրենց կարծիքներով համաձայնվել են Caliber.Аz-ի հետ կիսվել օտարերկրյա փորձագետները։

Պատական գիտությունների դոկտոր, Արդյունավետ քաղաքականության ինստիտուտի (Քիշնև) տնօրեն Վիտալի Անդրիևսկին նշում է, որ Իլհամ Ալիևը արժանի է Ղարաբաղում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու իրավունքին։

«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այդ տարածքներից և այնտեղ ապրած իր քաղաքացիներից։ Ադրբեջանը չի զավթել ուրիշինը՝ նա վերադարձրել է իրենը։ Եվ դրանում կա պատմական արդարություն։ Այժմ հիմնական խնդիրը՝ այս տարածաշրջանը Ադրբեջանի տնտեսական և սոցիալական տարածքին ինտեգրելն է, դրա զարգացման համար հավակնոտ նախագծերի իրականացումը, ինչպես նաև այս տարածքում խաղաղություն ու ներդաշնակություն պահապանելը»,- ասում է մոլդովացի փորձագետը։

Նրա խոսքով, նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդիում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և դա եղել է՝ երկարատև հակամարտության ավարտի և պատմական արդարության հաղթանակի խորհրդանիշը։

«Ամեն ինչում կա Ադրբեջանի նախագահի անձնական մեծ վաստակը։ Իլհամ Ալիևն իր ողջ գործունեությամբ արժանի է Ադրբեջանի դրոշը բարձրացնելու իրավունքին»,- կհամարում է Անդրիևսկին։

Քաղաքական վերլուծաբան Կազբեկ Բեյսեբաևը (Ղազախստան) հարկ է համարել նշել, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես պետք է վերականգնել արդարությունը։

«Ես ողջ ադրբեջանական ժողովրդին շնորհավորում եմ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ։ Ինձ համար դա նույնպես մեծ նշանակություն ունի: Աղդամ քաղաքում ժամանակին ապրել է իմ բանակային ընկեր Սիլյան Ռուստամովը։ Հուսով եմ, որ նա և նրա հարազատները վերադարձել են տուն»,- ասել է ղազախստանցի փորձագետը։

Ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայի (Թբիլիսի) կարծիքով, նախագահ Ալիևը Խանքենդիում բարձրացնելով Ադրբեջանի դրոշը, վերջ դրեց իր պետության տարածքային ամբողջականության համար մղվող պայքարին։

«Կարծում եմ, որ ողջ աշխարհում սա կընդունվի բացարձակապես դրականորեն։ Կան, իհարկե, որոշ երկրներ, որտեղ այս պահը կընկալվի յուրովի, բայց գլխավորն այն է, որ Ադրբեջանը չի խախտել մարդասիրական իրավունքը, չի խախտել իր տարածքում հայ ազգային փոքրամասնության իրավունքները։ Կարծում եմ, որ այս ամենը առաջիկայում ևս կպահապանվի, և այստեղ ոչ մի տեսակի հակասություններ չկան, քանի որ Ադրբեջանը բացարձակապես օրինական հիմքերով հաղթել է ագրեսիվ անջատողականությանը, որը իր ժամանակին արձանագրվել էր ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում»,- նշել է վրացի գիտնականը։

Նրա խոսքով, ընթացիկ իրադարձությունը լավ օրինակ կդառնա Վրաստանի համար, այն պետությունների համար, որոնք մինչև հիմա խնդիրներ ունեն անջատողականության հետ։

«Ի դեպ, հենց հետխորհրդային երկրների անջատողականներն են աչքի ընկել նրանով, որ խատել են միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Ես կարծում եմ, որ այս փուլում բոլոր առաջատար պետություններն ու միջազգային դերակատարները միանգամայն ադեկվատ կընկալեն Բաքվի այս քայլերը։ Համարում եմ, որ մենք կարող ենք ադրբեջանական ժողովրդին և երկրի ղեկավարությանը շնորհավորել այն բանի համար, որ նրանք կարողացան իրենց հողի վրա արմատախիլ անել այնպիսի չարիք, ինչպիսին է ագրեսիվ անջատողականությունը, և վերականգնեցին տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Մաիսայան։

Caliber.Az
Դիտումներ: 387

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

142
24 Հունվարի 2026 10:25
2

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

97
24 Հունվարի 2026 13:20
3

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

92
26 Հունվարի 2026 15:19
4

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

84
27 Հունվարի 2026 11:51
5

Իրան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են դրական հունով. Վահիդ Ջալալզադե

76
24 Հունվարի 2026 12:15
6

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը. Իրանի փոխարտգործնախարար

75
24 Հունվարի 2026 10:26
7

Ադրբեջանն ամբողջությամբ վճարել է ՄԱԿ-ի անդամակցության վճարը

73
24 Հունվարի 2026 09:54
8

Euronews-ը տեսառեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի բիզնես միջավայրի վերաբերյալ

73
24 Հունվարի 2026 11:18
9

Վահիդ Ջալալզադեն՝ Աղբենդի կամրջի շինարարության ավարտի ժամկետների մասին

70
24 Հունվարի 2026 10:54
10

Ադրբեջանի ռազմական դատախազությունը հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշներ է գրանցել

69
24 Հունվարի 2026 09:22
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading