twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԱՄՆ-ը ու Հայաստանը բարձրացնում են ջերմաստիճանը Օ'Բրայենի Երեւան այցի շուրջ

12 Հունիսի 2024 12:48

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հնչեցրել է ուշագրավ հայտարարություններ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև Հայաստան - ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առնչությամբ։ Հիշեցնենք, որ Օ՛Բրայենը եռօրյա այցով Երևան է ժամանել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար, որը անցկացվելու է հունիսի 10-ից 12-ը։

Սկսենք նրանից, որ այս միջոցառման բացմանը Օ՛Բրայենը փաստորեն հաստատել է այն պայմանավորվածություններին ԱՄՆ-ի պատրաստակամությունը, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում (ապրիլի 5-ին) Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով։ «Մեր երկու երկրները այսօր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր, դա կհեշտացնի առևտուրն ու բիզնեսը առաջիկա տարիներին, սա Բրյուսելում քննարկված խոստումների մի մասն է»,- հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը։

Իսկ Միրզոյանի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ «ԱՄՆ-ում ուզում են ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձևաչափը փոխել Ռազմավարական գործընկերության հարցերով հանձնաժողով»։ Ինչին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «ռազմավարական երկխոսության նոր մակարդակի հասնելը կօգնի էլ ավելի ամրապնդել բազմակողմ համագործակցության կառուցվածքային հիմքերը»։

Հաշվի առնելով, որ երկու կողմերն էլ հույս են հայտնել ձեւաչափի փոփոխության վերաբերյալ, տեսականորեն սա ԱՄՆ-ի և Հայաստանի շահերին համապատասխանող գործարքի տեսք ունի։ Եվ եթե վերջինիս դիրքորոշման հետ ամեն ինչ միանգամայն պարզ է՝ Հայաստանը չի էլ թաքցնում, որ գտնվում է Արևմուտքում նոր տերերի փնտրտուքների մեջ և պատրաստ է ցանկացած պահի դուրս նետվել Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, այստեղ ավելի շուտ, հարցն ուղղված է ինքնին Նահանգներին. Ինչի՞ համար է Վաշինգտոնը ցանկանում բարձրացնել Երևանի հետ ռազմավարական համագործակցության նշաձողը: Պատասխանը մակերեսի վրա է։ ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ուժեղ ամրապնդվել Հարավային Կովկասում, որպեսզի հասնի այստեղ դրված նպատակներին։ Եվ այս նպատակները հայտնի են։ Առաջինը՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և այն ամբողջությամբ վերաձևաչափել Արևմուտքի չափանիշներին համապատասխան: Դրա համար Վաշինգտոնին կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանի զինվորականների ամբողջական դուրսբերումը Հայաստանից, որպեսզի հետագայում այնտեղ հայտնվեն ամերիկյան ռազմաբազաներ։ Առավել ևս, որ Հայաստանում արդեն շուտով (օգոստոսին) կավարտվի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացը։ Իսկ այնտեղ, մեկ էլ տեսար, Երեւանում հետո կբարձրացնեն Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։

Ռազմավարական գործընկերության կարգավիճակի բարձրացման տեսքով Երևանի խնայտուփում հերթական «քաղցրաբլիթը», ամերիկյան կողմի լավ մտածված քաղաքականությունն է։ Հայաստանը, դառնալով բացառապես ամերիկյան շահերի ուղեկցող՝ վերածվել է միակ թույլ օղակի մեր տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով, վստահ խաղադրույք կատարելով Երևանի վրա, Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, հույս են դնում Հարավային Կովկասի ապակայունացման վրա, որպեսզի քաոս ստեղծել Ռուսաստանի և Իրանի սահմաններին։

Հարկ է նաև նշել, որ տեղեկությունը այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման» (FMF) ծրագրով միջոցներ, որպեսզի հեշտացնել նրա մուտքը առաջադեմ ռազմական տեխնիկա և նորագույն տեխնոլոգիաներ՝ կասկածի տակ է դնում Վաշինգտոնի շահագրգռվածությունը մեր տարածաշրջանում լիակատար խաղաղության մեջ։ Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (Foreign Military Financing, FMF) ծրագիրը հանդիսանում է ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային գործիքներից մեկը, որը նախատեսված է սարքավորումների, ուսուցման և ռազմական կարիքների ձեռքբերման համար դրամաշնորհներ կամ վարկեր տրամադրելու ճանապարհով աջակցել ԱՄՆ դաշնակիցներին և գործընկերներին: Caliber.Az-ը ավելի վաղ հայտնել է այն մասին, որ ԱՄՆ-ը մտադրված է FMF-ի միջոցով հեշտացնել Երևանի մուտքը ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին և բարձր տեխնոլոգիական սարքավորումներին և աշխատելու է Հայաստանի ողջ տարածքում GPS-ի (Global Positioning System» տեխնոլոգիայի լայն կիդրառման արագացման ուղղությամբ:

Այսպիսով, ինքնաբարեբար ծագում է եզրակացություն այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձևաչափը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովին փոխելու վերաբերյալ Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունները՝ դա ԱՄՆ-ի ուղերձն է ապագայում Երևանի ռազմական հավակնությունների հնարավոր իրականացման վերաբերյալ։

Ինչպես նաև։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության եզրափակիչ նիստի ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը լավատեսորեն հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման «պատմական շանսի» մասին։ Բայց, դրանով հանդերձ, ամենևին էլ ոչ պատահական արտահայտել է՝ Հայաստանի կառավարության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ արտացոլված ինքնիշխանության, երկրների իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացման մեջ Հայաստանի շահագրգռվածությունը։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչի մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացահայտ հայտարարել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում։ «...Մենք աջակցում ենք այն գաղափարներին, որոնք դրված են «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Այն կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը, հնարավորությունների ընդլայնմանը և խաղաղության և հաշտեցմանը ուղված ջանքերին»,- այն ժամանակ հայտարարել էր Բլինքենը: Ըստ ամենայնի, հայկական կողմն այս նախագիծն իրականացնելու մեջ հույս է դնում ամերիկացիների աջակցության վրա։ Բայց Երևանում չեն ուզում հասկանալ, որ Բաքվում վաղուց արդեն կռահել են «Խաղաղության խաչմերուկ»-ի հետ Փաշինյանի մտահաղացումները, որոնք անվանել են փիառ-արշավ, քող, որպեսզի ջնջել «Զանգեզուրի միջանցք» բառերը։

Այնուամենայնիվ, Հայաստանն առանց այդ էլ կրակի հետ է խաղում։ Բարձրացնելով ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունների աստիճանը, դրանով հանդերձ հետաձգելով Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը, Երևանում մոռանում են, որ երկու աթոռների վրա նստելու փորձերը, պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական շպագատը, որպես կանոն, ավարտվում են մկանների և ջիլերի պատռվածքով։

Caliber.Az
Դիտումներ: 219

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել ՊԱԾ-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությունը/Տեսանյութ

182
03 Փետրվարի 2025 12:01
2

Ալիեւի պահանջները, Փաշինյանի խորամանկությունները և Թրամփի պլանները «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

170
03 Փետրվարի 2025 14:17
3

Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Հիքմեթ Հաջիևին ԼՈՒՍԱՆԿԱՐ

143
03 Փետրվարի 2025 10:22
4

«Բադի թեստ» հայ ռևանշիստների համար Գարո Փայլանից մինչև Նիկոլ Փաշինյանը

112
04 Փետրվարի 2025 13:58
5

Փաշիզմ, ֆաշիզմ, ռեւանշիզմ. ժամանակակից Հայաստանի երեք հենարան Նրանք պատրաստ են ընդունել ցանկացած կերպարանք

109
03 Փետրվարի 2025 22:41
6

Մետրո, նավահանգիստներ և Զանգեզուր Ռաուֆ Աղամիրզաևը՝ Caliber.Az-ի եթերում

105
04 Փետրվարի 2025 09:13
7

Համայնք. Բելգիայի նոր կառավարությունը խտրականություն է ցուցաբերել Արևմտյան Ադրբեջանի բնակիչների նկատմամբ

93
03 Փետրվարի 2025 11:02
8

Եվրալրտեսները Ադրբեջանի վրա հարձակվելու պլան են մշակում ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի ԶՈՒ-ի մարտական ​​դիրքերից

93
04 Փետրվարի 2025 10:41
9

Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանցի երիտասարդներին

93
03 Փետրվարի 2025 09:15
10

Էրդողանը մեկնաբանել է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախարարների հանդիպումը

87
04 Փետրվարի 2025 11:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading