twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Առանց խաղաղության պայմանագրի Հայաստանի հետ ենթակառուցվածքային նախագծերն անիրագործելի են» Մամեդովն ու Պետրովը՝ Caliber.Az- կայքում

17 0Հոկտեմբերի 2023 18:42

Անցած կիրակի ողջ Ղարաբաղի վրա բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։ Ըստ էության, Ղարաբաղի թեման մեկընդմիշտ փակված է, վերջ է տրվել մեր երկրի տարածքային ամբողջականության հետ կապված բոլոր զրպարտումներին ու շահարկումներին։ Սակայն տարածաշրջանի խնդիրները դրանով չեն ավարտվում՝ առջևում ոչ միայն ավերված, այլ լիովին ոչնչացված տնտեսության՝ ենթակառուցվածքների, ձեռնարկությունների, վարելահողերի վերականգնումն է։ Դրա հետ մեկտեղ մնում է նաև՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն խնդիրը։

Բաքուն ի՞նչ ռազմավարության պետք է հետևի Երևանի հետ իր հետագա երկխոսության մեջ, որքանո՞վ են իրագործելի նրա հետ վերջնական խաղաղություն կնքելու պլանները։ Կոնկրետ ի՞նչ սպասել Բրյուսելում երկրների ղեկավարների նախատեսվող հանդիպումից և հետագայում ինչպե՞ս իրեն կպահի Փաշինյանը։ Այս հաշվով իրենց կարծիքն են հայտնել ադրբեջանցի և ռուս փորձագետները։

Ինչպես Caliber.Az-ի հետ զրույցում նշել է՝ քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը՝ Ղարաբաղի ողջ տարածքում իր դրոշը կանգնեցնելով, Ադրբեջանը ցուցադրել է, որ երկրի տարածքային ամբողջականության թեման մեզ համար մեկընդմիշտ փակ է։

«Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը պատրաստ է ընդունել Ղարաբաղի հայերին և նրանց կողմից մեր երկրի քաղաքացիությունը ընդունելու դեպքում հանդես գալ որպես նրանց իրավունքների երաշխավոր։ Բայց Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների թեման, ավաղ, դեռ փակված չէ, ուստի հիմա գլխավորը՝ իրավական տեսակետից ադրբեջանական հողերի նկատմամբ տարածքային պահանջներից Երևանի մերժման ամրագրումն է։ Մենք լսում ենք շատ հայտարարություններ՝ Հայաստանի ղեկավարությունից, արևմտյան հանրությունից, բայց դրանք ընդամենը հայտարարություններ են։ Եվ դրանք օրենսդրորեն ամրագրելու համար Փաշինյանը ոչ միայն պետք է ասի այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջան է, այլ նաև թույլ տա փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության նախաբանում, կամ չեղարկել 1992 թվականի օրենքը, որն արգելում է երկրի ղեկավարությանը ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղի տարածքը համարվում է ադրբեջանական։ Հետևաբար Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական նպատակը հանդիսանում է՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ նրա բոլոր պահանջների իրավական ասպեկտի համահարթումը»,- համարում է քաղաքագետը։

Սրա հետ մեկտեղ Ֆ. Մամեդովը ընդգծում է նաև խաղաղության պայմանագրի աշխարհաքաղաքական նշանակությունը Հարավային Կովկասի հյուսիսում և հարավում տիրող տուրբուլենտության ֆոնին՝ դա Ուկրաինայի պատերազմն է և պաղեստինա-իսրայելական ռազմական առճակատումը։

«Ուստի Ադրբեջանի համար ծայրահեղ կարևոր է հստակությունը Հայաստանի հետ փոխհարաբերություններում և ընդհանրապես տարածաշրջանային համատեքստում։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Հարավային Կովկասի երկրների եռակողմ գագաթնաժողովի մասին հնչեցված նախաձեռնությունը հենց դա է ենթադրում։

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի թեմային՝ ապա, այո, սա փոխկախվածության, տարածաշրջանային ինտեգրման տարր է, և, հետևաբար, Ադրբեջանը այն առաջ է մղում։ Բայց դա ածանցական է խաղաղության պայմանագրից։ Առանց դրա նման ենթակառուցվածքային նախագծերը անիրագործելի են։

Ինչ վերաբերում է Բրյուսելում հանդիպմանը, ապա, ինչպես ինձ է թվում, ամեն ինչ արդեն քննարկվել է, մասնակիցները գիտեն միմյանց դիրքորոշումները, և հանդիպումը կլինի մի տեսակ դրա ցուցիչը, թե ինչպես ենք մենք շարժվում՝ գնում ենք կառուցողական, թե ապակառուցողական պարույրով»,- նշում է քաղաքագետը։

Նրա կարծիքով, Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, դրա կառուցողական տարբերակի դեպքում, կողմերը կարող են պայմանավորվել ինչ-որ ճանապարհային քարտեզի շուրջ, օրինակ զինծառայողների ազատ արձակման հարցում, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում ձերբակալվել են Հայաստանում և Ադրբեջանում, ինչի մասին նշվել է դեռ մայիսին։ Ինչպես նաև կարող են սկսվել սահմանների սահմանազատման հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

«Ենթադրում եմ, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումը նախորդներից տարբերվում է նրանով, որ Ղարաբաղի թեման, որպես խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտ՝ վերացվել է։ Թեև, իհարկե, եթե հայկական կողմն ու նրա հովանավորները՝ ի դեմս Ֆրանսիայի և մասամբ ԱՄՆ-ի, համառեն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մյուս կողմից՝ սպասվող հանդիպման տարբերությունը նախորդներից նաեւ այն պարագայում է, որ եկել է որոշումներ կայացնելու ժամանակը, եւ այդ որոշումները պետք է հնարավորինս արագ կյանքի կոչվեն։ Որպեսզի տարածաշրջանը մտնի բաց, կառուցողական պարույր, և մենք մոտ ապագայում արդյունքներ ունենանք»,- ասել է Ֆ. Մամեդովը։

Մինչդեռ, ինչպես կանխատեսում է «Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Պետրովը, մոտ ժամանակում Ադրբեջանը ավելի կենտրոնացած կլինի ներքին օրակարգի, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերածննդի գործընթացների վրա։ Ընդ որում, նրա կարծիքով, դա կաշխատի նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի վրա, քանի որ Բաքուն վերականգնում է քաղաքներն ու գյուղերը՝ ակնառու ցուցադրելով, որ գործում է բացառապես ստեղծագործաբար՝ որպես շինարար և որպես տեր՝ միաժամանակ բացահայտելով օկուպացված տարածքներում Հայաստանի կործանարար գործունեության փաստերը։ Եվ այս փաստերը կներկայացվեն համաշխարհային հանրությանը։

«Միևնույն ժամանակ վստահ եմ, որ Արևմուտքում կշարունակվի հակաադրբեջանական արշավը, հատկապես այն երկրներում, որոնք ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, դրանով հանդերձ, ճիշտ է, գործելով բացառապես իրենց շահերից ելնելով, այլ ոչ այն պատճառով, որ տրամադրված են հատկապես Ադրբեջանի դեմ։ Պարզապես նաև այն պատճառով, որ Արևմուտքում ընդունված է բոլոր մյուս երկրներին դիտարկել միայն որպես գործիք և ոչ որպես գործընկեր։ Եվ այս հակաադրբեջանական քարոզչության դեմ պայքարում այնպիսի փաստերը, ինչպիսին նախորդ օրը, օրինակ, երբ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում նոր շենքերի և գյուղերի հիմքն էր դրել՝ կաշխատեն շատ արդյունավետ, հատկապես, երբ զուգահեռաբար ներկայացվում են այն տեսագրական նյութերը, որոնք վկայում են այն մասին, թե այդ գյուղերից ինչ է մնացել օկուպանտներից հետո. տները ոչ թե պարզապես ավերվել են, այլ աղյուս առ աղյուս քանդվել և տարվել են Հայաստան։ Այսպիսով կապացուցվի, որ Հայաստանը Ղարաբաղում գործել է որպես գող, ավազակ և ավերիչ, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, վերաբերվում է որպես իր հողի փութաջան, հոգատար տեր, քանի որ շահագրգռված է նրանում, որպեսզի այն բարգավաճի, իսկ իր ժողովուրդը ապրի բարօրության մեջ։

Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի թեման, մնալով արդիական Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, այլեւս այդքան հրատապ չի լինի։ Բանը նրանում է, որ Բաքվին ուժեղացված դիվանագիտական գործիքներ պետք չեն, քանի որ կարևորագույն հարցերն արդեն լուծված են՝ հայկական զորքերը դուրս են բերվել Ադրբեջանից, սահմանադրական կարգը երկրում վերականգնվել է 100 տոկոսով։ Իլհամ Ալիևը վերջապես բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և՛ Խանքենդիում, և՛ Խոջալիում, և՛ Աղդերեում։ Դա շատ ուրախ և ակնածալից իրադարձություն էր, և ես շատ ուրախ էի այն դիտելու համար»,- ընդգծել է Ա. Պետրովը:

Այժմ, ինչպես նա է համարում, պարադոքսալ բնույթով, խաղաղ պայմանագրի մեջ ավելի շատ շահագռգռված է Հայաստանը, քանի որ չլուծված են մնացել այն հարցերը, որոնք ավելի շատ անհարմարություններ են ստեղծում Երևանի համար։

«Առաջին հերթին տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է՝ Հայաստանը, որպես գրեթե բոլոր կողմերից կողպված երկիր, ունենալով միայն փոքր սահման Իրանի և Վրաստանի հետ, մնում է այդպիսին։ Այն, որ Հայաստանը հրաժարվում է կատարել Զանգեզուրի միջանցքի հարցում ստանձնած պարտավորությունները, այժմ ամենից շատ խնդիր է հանդիսանում հենց Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ հիմք է դրել Իրանի միջով ճանապարհային կամրջի համար և պատրաստվում է նույնը անել երկաթուղային հաղորդակցության հարցում։ Այսինքն, մենք ակնկալում ենք, որ միջանցքը կիրականացվի Արազի աջ ափի երկայնքով՝ Զանգիլանի և Նախչըվանի միջև, անցնելով Իրանի տարածքով։ Եվ, հետևաբար, այդ պահից սկսած Իրանը կներգրավվի տարածաշրջանային տնտեսական գործընթացներում, և Հայաստանը անջատված է այդ ամենից, եթե նա այդքան ուժեղ չի ուզում որևէ բանով զբաղվել։ Բայց եթե հայկական տարածքով Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա առհասարակ Ադրբեջանը ինչի՞ համար պետք է բացի Հայաստանի հետ սահմանը։ Ադրբեջանը դրանում շահագրգռվածություն չունի, նրա բոլոր տրանսպորտային ուղիներն անցնում են Վրաստանով, իսկ այժմ դրանք անցնելու են Զանգեզուրի միջանցքով Իրանում քառասուն կիլոմետրանոց հատվածով։ Հայաստանը այստեղ այլևս պետք չէ, և հիմա պետք է մտածել, թե ինչպես համոզի Ադրբեջանին բացել իր սահմանները: Միևնույն ժամանակ համոզել նաև Թուրքիային, որը նույնպես չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չի լուծել այդ հարցը Ադրբեջանի հետ։

Որպես երկարաժամկետ թեմա է մնում Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան՝ Արևմտյան Ադրբեջան, կարծում եմ, որ այս թեման ավելի ակտիվ կբարձրացվի, հատկապես՝ ի պատասխան Հայաստանի ցանկացած պահանջների։ Նախկինում Ադրբեջանը համաձայնության էր եկել Հայաստանի հետ՝ ամեն ինչ կապելով այն բանի հետ, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով փակելու է անջատողական նախագիծը։ Իսկ հիմա այդ նախագիծը պարզապես չկա, և Հայաստանը չի կարող դա առաջարկել Բաքվին։ Համապատասխանաբար, Ադրբեջանի ձեռքերը այժմ արձակվել են և հետևաբար փախստականների վերադարձի մասին թեմա-փաստարկը ավելի ու ավելի հաճախ է հնչելու, եթե Հայաստանը Ադրբեջանից էլի ինչ-որ բան ցանկանա։

Առանձին թեմա է Հայաստանի փոխգործակցությունը Արևմուտքի հետ, և ես կարծում եմ, որ մենք կդառնանք Հայաստան-Արևմուտք-Ռուսաստան եռանկյունում տարբեր սյուժետային շրջադարձերով բարդ դիվանագիտական գործընթացի ականատեսներ։ Որովհետև, ինչպես տեսնում եմ փորձագիտական միջավայրում և իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքների լիակատար վերահսկողությունը, Ռուսաստանը անցել է Հայաստանի հետ բանակցությունների ակտիվացման մարտավարության, որպեսզի պահպանի ռուս-հայկական համագործակցությունը, առաջին հերթին՝ տնտեսության մեջ։ Որովհետև այն բանից հետո, երբ վերացել է ղարաբաղյան գործոնը, Մոսկվան այժմ կարող է, առանց Ադրբեջանի շահերը որևէ կերպ վնասելու՝ երկկողմ ձևաչափով ամրապնդել իր հարաբերությունները Երևանի հետ։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամ ռազմաքաղաքական հարթության վրա չցանկանա պահպանել համագործակցությունը Ռուսաստանի հետ, Մոսկվան կարող է գնալ այլ, ասենք այսպես, «վրացական» սցենարով՝ դրանք զարգացնելով տնտեսական կապերի ոլորտում։ Եթե նույնիսկ Երեւանը պահանջի երկրից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։

Կարելի է վստահ լինել նրանում, որ Արևմուտքին, բացի ռազմաքաղաքական հաջողություններից, Հայաստանում այլ բան չի հետաքրքրում, և հույս դնել ինչ-որ տնտեսական փոխգործակցության վրա՝ Հայաստանին նույնպես չարժե՝ ոչ ոք չի պատրաստվում բացել եվրոպական շուկան հայկական ապրանքների համար։ .

Այսպես թե այնպես, Ռուսաստանը հիմա չափազանց շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, քանի որ դա կօգնի կարգավորել իրավիճակը Ռուսաստանի հարավային սահմաններում։ Ծագում է այնպիսի մի պարադոքսալ պահ, երբ խաղաղության պայմանագրի կնքմամբ ավելի շահագռգռված է Հայաստանը, իսկ այն կնքելու համար ավելի շատ ջանքեր կգործադրի Ռուսաստանը։ Իսկ Արևմուտքը հայ-ադրբեջանական շփումներում հետապնդում է բացառապես իր շահերը, ու թեև խաղաղ պայմանագրի կնքմանը նպաստելու որոշակի փորձեր կցուցաբերի՝ իրականում կխաղա Բաքվի և Երևանի հարաբերություններում լարվածության պահպանման վրա, քանի որ օգտագործելով այդ լարված իրավիճակը՝ Արևմուտքը ներթափանցում և ամրապնդվում է Հայաստանում»,- ամփոփել է Ա. Պետրովը։

Caliber.Az
Դիտումներ: 258

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

103
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

87
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading