twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արևմուտք, Ռուսաստան և հայկական ճոպան Երևանի վտանգավոր խաղերը

03 Օգոստոսի 2024 12:48

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը, որը դարձավ ցուցադրական քայլ Հայաստանի դեպի Արևմուտք վերակողմնորոշման տեսակետից, ինչպես և սպասվում էր, դուրս չմնաց ԱՄՆ-ի ուշադրությունից։ Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում այս փաստն անվանել է երկար սպասված քայլ՝ նշելով, որ այս հարցը իրենց կողմից մեկնաբանվել էր դեռ մեկ տարի առաջ։ «Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Այդ զարգացման մասին լրացուցիչ մանրամասներ չունեմ: Բայց, անշուշտ, սա կլիներ երկար սպասելի քայլ ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ռուս սահմանապահները պաշտոնապես լքել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ ծառայել են վերջին 32 տարիներին՝ 1992 թվականին Երևանում ստորագրված՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի համաձայն։

Հարկ է նշել, որ Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների զգալի վատթարացման ֆոնին, որոնք ճեղքվածք են տվել Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվ խորացման շրջանում, այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա փետրվարին Երևանում հայտարարեցին ՀԱՊԿ-ում իրենց մասնակցության «սառեցման» մասին։

Պարզ է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Երևանը օգտագործում են որպես գործիք՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը այդ տարածաշրջանում։ Իսկապես, Արևմուտքի հետ Հայաստանի սիրախաղերը նախադրյալներ են ստեղծում «քարերի երկրում» Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։ Սակայն Ռուսաստանի ռազմական ներկայությունից Հայաստանի լիովին ազատվելու մասին խոսելը վաղաժամ կլիներ։ Առաջինը, որովհետև Մոսկվայի մոտ դեռևս մնում են ադեցության լուրջ լծակներ ի դեմս Գյումրիի 102-րդ ռազմակայանի, որը Երևանի համար բավականին դժվար կլինի դուրս հանել։ Ինչպես հայտնի է, այս հարցը կարգավորվում է առանձին միջպետական պայմանագրով, իսկ բազայի տեղակայման ժամկետը կլրանա միայն 2044 թվականին։ Երևանում սա նույնպես հասկանում են, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ ռուսական ռազմաբազան երկրից դուրս բերելու հարց օրակարգում չկա։ Համապատասխանաբար, կարիք չկա խոսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության էական կրճատման մասին, թեկուզ միջնաժամկետ հեռանկարում։

Երկրորդը, տեսականորեն Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալը հնարավոր է, սակայն այն, որ երկրի ղեկավարությունը չի շտապում կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկել այս ուղղությամբ՝ սահմանափակվելով միայն «սառեցմամբ» և հրաժարվելով անդամավճար վճարելուց, մատնանշում է այն, որ այս հարցը նույնպես անորոշ ժամանակով կախված կմնա Երևանի օրակարգում։ Չի կարելի հաշիվներից հանել նաև այն, որ Հայաստանի ղեկավարությունը, սկզբունքորեն, ի վիճակի չէ քաղաքական կամքի բացակայության պատճառով որևէ կարևոր ճակատագրական որոշում կայացնել, ինչի վկայությունն է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը և Բաքվի խաղաղության օրակարգի տորպեդահարումը։ Այլ կերպ ասած, առավելագույնը, ինչին ունակ է Հայաստանը՝ դա ինչ-որ մեկի ֆորպոստը լինելն է։ Սակայն այս փուլում Հայաստանի ղեկավարությունը գտնվում է ուղեբաժանի վրա և փորձում է մի կողմից հակառուսական դեմարշների միջոցով հաճոյանալ Արևմուտքի պոտենցիալ տերերին, բայց միևնույն ժամանակ հետաձգում է Ռուսաստանի հետ վերջնական խզումը, փորձելով նստել երկու աթոռների վրա։

Մոսկվային, ակնհայտ է, ձեռնատու չէ հայկական կողմի նման երկակի խաղը, այնուամենայնիվ, այնտեղ դիվանագիտորեն պատասխանատվության հիմնական մասը տեղափոխում են Արևմուտքի վրա։ Այսպես, Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի սուր հարձակումների պատճառը հանդիսանում է ճնշում Արևմուտքի կողմից։ Այս համատեքստում տեղին է հիշեցնել նաև ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի վերջին հայտարարություններն այն մասին, որ «Հատկապես Արևմուտքն է ամբողջ ուժով փորձում Երևանը ներքաշել ՌԴ-ի հետ առճակատման և բլոկային ընդդիմության արևմտյան սխեմաների մեջ, դրանով հանդերձ չմտածելով բուն Հայաստանի անվտանգության և հայ ժողովրդի շահերի մասին»։ Այսպիսով, Մոսկվան ակնարկում է, որ պատրաստ չէ հրաժարվել Հայաստանում իր դիրքերից, և հասկացնում է, որ կարող է աչք փակել հայկական չարաճճիությունների վրա, եթե Երևանը վերանայի իր հարաբերությունները Արևմուտքի հետ։

Այս համատեքստում տեղին է հիշեցնել, որ հուլիսի 24-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի համագործակցությունը Եվրամիության (ԵՄ) հետ, բայց հույս ունի, որ Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում չի ընտրի Ուկրաինայի ճանապարհը։ Նրա խոսքով, ռուսական կողմը տրամադրված է Երեւանի հետ երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակելուն։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Եվրամիությունը որոշել է Հայաստանին 10 միլիոն եվրոյի ֆինանսավորում հատկացնել զինված ուժերին աջակցելու համար։ Ուշագրավն այն է, որ այն ժամանակ, երբ Մոսկվան որոշակի լոյալություն է ցուցաբերում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հարցում, Վաշինգտոնում Հայաստանին բացահայտ կոչ են անում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հուլիսի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ միանշանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Բայց, հետաքրքիրն այն է, որ Օ’Բրայենը նշել է, թե այժմ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Մոսկվայից՝ տնտեսական և էներգետիկ առումով։

«Այն տնտեսապես և էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և մենք պետք է հասնենք դիվերսիֆիկացիայի»,- ասել է նա՝ մատնանշելով, որ այս կապակցությամբ Հայաստանին օգնելու նոր հարթակ ստեղծելու մասին որոշում է կայացվել։

Այսպիսով, առաջանում է եզրակացություն այն մասին, որ Ռուսաստանը առաջիկայում ևս Հայաստանին պահելու է իր ազդեցության ուղեծրում՝ օգտագործելով Երևանի վրա ճնշման քաղաքական, ֆինանսական և տնտեսական գործիքները։ Իր հերթին, Արևմուտքը Հայաստանին կքաշի իր կողմը՝ նրան խոստանալով ֆինանսական շահույթներ։ Այնպես որ Հայաստանին, որը հանդես է գալիս որպես այդ նույն ճոպանի դերում, որին քաշում են երկու կողմից՝ այստեղ ակնհայտորեն չես նախանձի։ Այո և ինչպես նախանձել մի երկրի, որն իր գործողություններով պատրաստ է վերածվել հարավկովկասյան Սիրիայի...

Caliber.Az
Դիտումներ: 239

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Երկակի ստանդարտներ և կողմնակալություն ՄԱԿ-ի նախկին զեկուցողը խթանում է հայկական քարոզչությանը

96
18 Դեկտեմբերի 2024 17:23
2

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

95
19 Դեկտեմբերի 2024 10:21
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

93
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ալիև. Հայաստանի սպառազինման գործընթացը առաջ է գնում մեծ տեմպով

84
18 Դեկտեմբերի 2024 13:43
5

Վիշտ EUMA-ից Եվրալրտեսները հաստատուն մտնում են օրակարգ

80
18 Դեկտեմբերի 2024 11:20
6

Ի.Ալիև. Ադրբեջանը միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է

71
18 Դեկտեմբերի 2024 11:57
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղությունը դադար է վերցրել Իլգար Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

62
18 Դեկտեմբերի 2024 16:51
8

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

61
20 Դեկտեմբերի 2024 14:17
9

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

61
20 Դեկտեմբերի 2024 20:09
10

Ի.Ալիև. Մակրոնի ռեժիմը Ֆրանսիան վերածում է ձախողված պետության

60
18 Դեկտեմբերի 2024 13:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading