ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման փորձը և Փաշինյանի դատարկախոսությունը Մաթանաթ Նասիբովայի մեկնաբանությունը
Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը, որը փաստորեն ավելի վաղ դադարեցրել էր իր գործունեությունը։ Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։ Լրագրողները հարցրել են, թե ինչու Հայաստանը համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի առաջարկին։ Նրանք նաև հետաքրքրվել են, թե հնարավոր է արդյոք, որ մոտ ժամանակում Հայաստանը փոխի իր դիրքորոշումը և Ադրբեջանի հետ միասին այդ խմբի լուծարման մասին հայտարարություն ներկայացնի։ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը եղել է հակիրճ. «Հայկական կողմը կարող է Մինսկի գործընթացը շարունակելու հարցը դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և, առաջին հերթին՝ խաղաղ պայմանագրի կնքման համատեքստում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկել է լուծարել պաշտոնական բանակցային կառույցը և Հայաստանի հետ համատեղ դիմել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)։
Ելույթ ունենալով թուրքական պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պետության ղեկավարը միանշանակ ուղերձ է հղել Հայաստանին. «Դրանում (ԵԱՀԿ Մինսկի խումբ - խմբ.), ոչ մի անհրաժեշտություն չկա, նա այժմ չի գործում։ Մենք դե ֆակտո նրան թույլ չենք տա գործել։ Ինչ վերաբերում է դե յուրե, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և սա ցույց կտա, թե Հայաստանը որքանով է անկեղծ։ Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրա տարածքային պահանջները շարունակվում են»։
Այսպիսով, Բաքուն հստակ ուրվագծել է այս հարցում իր պետական քաղաքականության առաջնահերթությունները՝ Երևանին հասկացնելով, որ, առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հանդիսանում է սկզբունքորեն կարևոր Ադրբեջանի համար, իսկ երկրորդը՝ հայկական կողմին տրվել է հնարավորություն՝ ապացուցել խաղաղությանն իր հավատարմությունը գործով, այլ ոչ թե խոսքով: Սակայն Բաքվի նախաձեռնությանը հայկական կողմը պատասխանել է չհիմնավորված մերժումով։ Այապես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ելույթ ունենալով լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է, որ, իբր, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Բայց իր դիրքորշման որևէ պարզորոշ բացատրություն հայ խոսնակը չի ներկայացրել։ Փաստորեն, պաշտոնական Երեւանը երեկ հաստատել է իր անպատրաստությունը ոչ միայն Ադրբեջանի համար սկզբունքորեն կարեւոր այս հարցում Բաքվի հետ փոխզիջմանը, այլ նաեւ մեր երկրի նկատմամբ պահապանվող տարածքային պահանջներին։ Այսինքն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ պարզապես դատարկ խոսքեր են։
Հարկ է ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մշտապես ծառայել է որպես Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործիք ագրեսորի՝ Հայաստանի ձեռքում։ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների երկար տարիների օկուպացիայի ընթացքում այս կազմակերպությունը չի մոտեցրել հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը։ Նշանակալից աստիճանով դա տեղի ունեցավ այն պատճառով, որ միջնորդ երկրներից ոչ մեկը՝ լինի դա Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը՝ բավարար ճնշում չգործադրեցին Երևանի վրա, որպեսզի նրան ստիպեին կատարել՝ Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված կազմավորումները դուրս բերելը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական գոյությունը կորցրեց իր իմաստը այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինքնուրույն լուծեց իր հողերի օկուպացիայի խնդիրը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Երեւանը դեռ փորձում է օգտագործել այս հնացած ձեւաչափը՝ շահարկելով խաղաղ պայմանագրի պատրվակով։
Հարց է ծագում. եթե Հայաստանը ձգտում է խաղաղության, ապա ինչո՞ւ չի հրաժարվում հարեւան պետության նկատմամբ տարածքային պահանջներից, չի փոխում իր սահմանադրությունը, դրա փոխարեն պահապանում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու իզուր հույսեր։ Այս հարցի պատասխանը կարծես թե ակնհայտ է։
Կուրորեն վստահելով իր արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությանը, Երևանը դեռ հրաժեշտ չի տվել Ղարաբաղի մասին իր երազանքներին։ Սա հստակորեն հաստատում է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ «Մինսկի խումբը, թեև ներկա ժամանակ և չի գործում, բայց հանդիսանում է ղարաբաղցի հայերի իրավունքները պաշտպանելու համար լեգիտիմ կարգավիճակ ունեցող լիգիտիմ ձևաչափ։ Եթե դեռ կա Մինսկի խումբ, նշնակում է կա նաև ղարաբաղյան խնդիր»։
Զուգահեռաբար Հայաստանի կառավարությունում հայտարարում են այն մասին, որ, իբր, սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է, ինչը, իր հերթին, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանին որպես Հայաստանի ներքին գործերին իբր միջամտող և իր գործողություններով միջազգային իրավունքը ոտնահարող պետություն։ Բացի այդ, Արևմուտքում որոշակի ուժեր ձեռնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի փտած դիակը գերեզմանից դուրս բերելու փորձեր՝ սնուցելով դրա վերակենդանացման մասին հայկական կողմի պատրանքները։
Հասկանալի է, որ այս բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ինչպես ժամանակին ասել է նախագահ Ալիևը. «Մենք արդեն հրաժեշտ ենք տվել ԵԱՀԿ Մինսկի խմբին», ինչը նույնպես կասկած չի թողնում նրանում, որ այս կառույցը վերակենդանացնելու Երևանի հերթական փորձը դատապարտված է ձախողման։