twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Եթե Մոսկվայի հռչակագրում կա Իլհամ Ալիևի ստորագրությունը, նշանակում է այնտեղ թուրքական շահերը պաշտպանված են» Մեհմեդ Փերենչեքը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

24 Փետրվարի 2022 16:57

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը՝ ադրբեջանական ժողվորդի, բանակի և երկրնի նախագահի ծառայությունն է, բայց նրանում շատ կարևոր դեր է խաղացել Անկարա-Մոսկվա առանցքը։

Այդ մասին Caliber.Az-ին ասել է՝ հայտնի թուրք պատմաբան, քաղաքագետ Մեհմեդ Փեարենչեքը, մեկնաբանելով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Դաշնակցության մասին հռչակագիրը։

«Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին բոլորին հայտնի է։ Այդ մասին նույնիսկ չարժե խոսալ։ Ինչպես իր ժամանակին ճիշտ նկատել է Հեյդար Ալիևը. «Մեկ ազգ-երկու պետություն»։ Եվ Շուշայի հռչակագիրը մեկ անգամ ևս հաստատում է այդ փաստը։ Բայց փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Դաշնակցական փոխներգործակցության մասին հռչակագիրը չի հակասում Շուշայի հռչակագրին՝ ընդհակառակը, դրանք լրացնում են միմյանց։ Որովհետև այդ հռչակագրերը հետապնդում են մեկ նպատակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն, բարգավաճում և կայունություն։

Բանը նրանում է, որ Թուրքիան և Ռուսաստանը հակառակորդներ չեն, նրանք ռազմավարական գործընկերներ են։ Ուստի Մոսկվայի հռչակագիրը Թուրքիայի կողմից կարող է գնահատվել միայն դրականորեն։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցում է Աստանայի գործընթացով, նրանք գործընկերներ են «3+3» ձևաչափում և համաձայնեցված աշխատում են ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ։ Հետևաբար Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից երեկ ստորագրված փաստաթուղթը չի կարող հակասել Թուրքիայի շահերին։

Ընդ որում, եթե Ադրբեջանի ստորագրությունն ինչ-որ տեղ կա, Անկարան վստահ է, որ այս փաստաթղթում հաշվի են առնված թուրքական շահերը։ Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին՝ որտեղ Թուրքիայի ստորագրությունն է, այնտեղ առկա են նաև Ադրբեջանի շահերը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ներկայացնում է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիան։ Իսկ եթե Մոսկվայի հռչակագրում կա Իլհամ Ալիևի ստորագրությունը, ապա այնտեղ պաշտպանված են թուրքական շահերը։ Սա կասկածից վեր է»,- նշել է թուրք քաղաքագետը։

Փերենչեքը ընդգծել է նաև տարածաշրջանային ինտեգրման կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանային զարգացմանը և խաղաղ կյանքին։

«Ղարաբաղի ազատագրումից հետո Արևմուտքը զրկվեց ազդեցության գործիքներից, որոնց օգնությամբ նա միջամտում էր տարածաշրջանի գործերին։ Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը խոչընդոտում են արտաքին ուժերի միջամտությանը, իսկ Մոսկվայի հռչակագիրը այնուամենայնիվ ծառայում է խաղաղությանը և կայունությանը։ Արտաքին ուժերին հարկավոր են պատերազմներ, հակամարտություններ, իսկ այն, ինչ ծառայում է տարածաշրջանում ինտեգրմանը՝ Թուրքիային միայն ուրախացնում է»,- ասել է մեր զրուցակիցը։

Այնուհետև Փերինչեքը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմներում երկու երկրներից ոչ մեկը երբեք հաղթող չի եղել։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասություններում միշտ միակ հաղթողներ են եղել Արևմտյան ուժերը։

«Տարածաշրջանում Արևմուտքի պլանները միշտ կառուցել են ռուս-թուրքական հարաբերությունների անընդհատ սադրանքների վրա։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմները, հակամարտությունները, մրցակցությունը միշտ աջակցվել են երրորդ ուժերի կողմից, որոնք երկու նպատակ են հետապնդել. նախ արտաքուստ բորբոքված հակամարտությունները ոչ մի փոքրագույն շանսեր չէին թուղնում Ռուսաստանի և Թուրքիայի միջև դաշնացության համար, իսկ երկրորդը՝ մշտական հակամարտությունները թույլացնում էին Ռուսաստանին և Թուրքիային, զրկել էին տնտեսական ուժերից։ Այն ժամանակ, երբ երկու երկները իրենց ուժերը, միջոցները և ուշադրությունը կենտրոնացնում էին միայն միմյանց հետ պայքարում, երրորդ ուժերը իրագործում էին տարածաշրջանում իրենց պլանները։ Եվ, եթե երկու տերությունները մտնեին դաշնակցական հարաբերությունների մեջ, ապա այն անհնարին կդարձներ երրորդ ուժերի միջամտությունը։ Հետևաբար Հայաստանում և Արևմուտքում ռևանշիստները գրում են, որ Թուրքիան և Ռուսաստանը հանդիսանում են հակառակորդներ։ Սակայն այդ երկու երկրների օբյեկտիվ շահերը շատ բանում համընկնում են, իսկ Ադրբեջանը նրանում շատ կարևոր դեր է խաղում։ Այլ կերպ ասած, այսօրվա դրությամբ գոյություն ունեն Անկարա-Մոսկվա, Անկարա-Բաքու, Բաքու-Մոսկվա առանցքներ։ Եվ այստեղ Ադրբեջանը ստեղծում է Անկարա-Բաքու-Մոսկվա եռանկյունը, որը ունի մի նպատակ։ Ուստի Շուշայի և Մոսկվայի հռչակագրերը լրացնում են միմյանց և դա ձեռնատու է տարածաշրջանի բոլոր երկրներին»,- եզրափակել է Փերենչեքը։

Caliber.Az
Դիտումներ: 797

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

130
16 Հունվարի 2026 17:52
2

Հայաստանի ուղին դեպի Եվրոպա Փաշինյանը տեղաբաշխել է առաջնահերթությունները

109
16 Հունվարի 2026 11:47
3

Քաղաքաշինությունը Ղարաբաղում քայլ է դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն. պետկոմիտեի նախագահ

106
16 Հունվարի 2026 16:34
4

Մեկ քայլ վստահության միջանցքի ուղղությամբ TRIPP-ը ձեռք է բերում ուրվապատկեր

105
16 Հունվարի 2026 15:31
5

Թեհրանի հռետորաբանությունը և Երևանի երկընտրանքը Ռավանդի-Ֆադային և Բորոդկինը՝ Caliber.Az կայքում

103
17 Հունվարի 2026 17:56
6

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

101
18 Հունվարի 2026 19:04
7

WUF13-ի շրջանակներում Բաքվում առաջին անգամ կանցկացվի Առաջնորդների գագաթնաժողով

100
16 Հունվարի 2026 16:09
8

ՄՊԾ. Հարյուրավոր մարդիկ հետ են ընդունվել Ադրբեջան

63
16 Հունվարի 2026 11:08
9

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները երկաթուղու Սադարակ - Երասխ հատվածի վիճակի զննում են իրականացրել

61
16 Հունվարի 2026 09:26
10

Զախարովան արտահայտվել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարության մասին

58
16 Հունվարի 2026 10:03
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading