twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ես ուրախ կլինեի, եթե որևէ հայ ռեժիսորը բեմադրեր Մամեդկուլիզադեին, կամ Ախունդովին» Քյամրան Շահմարդանը Caliber.Az կայքում հյուր

16 Օգոստոսի 2022 17:58

Ադրբեջանցի ռեժիսոր, դերասան, դրամատուրգ Քյամրան Շահմարդանը ծնվել է 1972 թվականին Բաքվում, ապրում և ստեղծագործում է Ֆինլանդիայում և Էստոնիայում։ «Black & White» (Սև և սպիտակ) թատրոնի և փառատոնի ստեղծող և գեղարվեստական ղեկավար, Ֆինլանդիայի մշակութային հիմնադրամի պատվավոր անդամ, Ֆինլանդիայի թատերական և կինոգործիչների միության անդամ, «Unima»-ի անդամ, Ֆինլանդիայում 2008 թ. տարվա լավագույն նկարիչ,
M.A.P (music art performance ) փառատոնի գեղարվեստական ղեկավար 2018-2019 (Ադրբեջան), աշխարհի տարբեր թատրոններում բեմադրել է ավելի քան 40 ներկայացում։

Նրան ներկայացնելու առանձնահատուկ անհրաժեշտություն չեմ տեսնում, նա առանց այդ էլ հայտնի անձնավորություն է, իսկ այն, ինչ նա ասաց վերևում, ոչ այլ ինչ է, քան հակիրճ, չոր կենսագրական գրառում։ Նրա մասին կարելի է երկար խոսել, իսկ նրա հետ՝ ավելի երկար։ Ես տարված էի նրա «Երեք գրոշանոց օպերայի» բեմադրությամբ, իսկ «Բադի որսը», «Նոթեր մեռյալ տնից» և «Կիրքը» ես հետո եմ նայել: Սակայն նրանից լավ ոչ ոք չի կարող նրա մասին պատմել։

-Ինչպիսի՞ն է ադրբեջանցի լինելը Ֆինլանդիայում, և ո՞ւմ համար է ավելի դժվար՝ մերոնց այնտեղ, թե՞ եվրոպական անձնագրով և Ադրբեջանում եվրոպական կարգուկանոնին սովոր մարդուն։

- Սկսենք նրանից, որ ես կոսմոպոլիտ եմ։ Ծնվել եմ Ադրբեջանում, իսկ այժմ ապրում եմ Ֆինլանդիայում։ Ինձ ճիշտ հասկացեք, ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ, բայց ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի, քանի որ վստահ եմ, որ մեր մոլորակը չափազանց փոքր է և փխրուն, որպեսզի նրան բաժանել ըստ ծննդավայրի։ Ամբողջ մոլորակը իմ տու՜նն է։

Պատասխանում եմ ձեր երկրորդ հարցին. Ամեն ինչ կախված է մարդուց և սոցիումի, ինչպես նաև իր նկատմամբ պահանջներից:

- Ո՞րն էր օտար երկրում «անուն ձեռք բերելու» գործում ամենադժվարը: Զգացի՞ք ինչ-որ մերժում, վերաբերմունք՝ «հավաքվել են, հասկանում եք» ոգով։ Խոսքս փողոցում մարդկանց ընկալման մասին չէ, այլ հատկապես արվեստի մարդկանց միջավայրում։ Արդյո՞ք չէր թվում, որ այս ամբողջ հանդուրժողականությունը օտարին իր տեղը ցույց տալու միջոցներից մեկն է։ Իսկ միգուցե դա պարզապես լավ դաստիարակությո՞ւն է։ Թե՞ արվեստի մարդիկ զարմանալիորեն տարբերվում են փողոցի հանրությունից:

- Ինձ թվում է, որ ֆինները շատ հանդուրժող են էմիգրանտների նկատմամբ, բայց ... (!) Ուզում եմ նշել, որ Ֆինլանդիա հասնելը շատ դժվար է, և նույն Շվեդիայի համեմատ այստեղ օտարերկրացիները (փախստականները) շատ ավելի քիչ են: Ֆինլանդիայում ապրող յուրաքանչյուր օտարերկրացի ունի արժանապատիվ սոցիալական կյանք, բայց այս երկրում կարիերա անելը և սոցիալական սանդուղքի վրա քո տեղը զբաղեցնելը, հատկապես եթե դու նկարիչ ես, շատ ավելի դժվար է, քան որևէ այլ տեղ: Նախ և առաջ, գործազրկության բարձր մակարդակը, երկրորդը՝անտարբերության բետոնե պատը։ Եվ տեսեք, եթե դու ճեղքում ես այդ պատը և հաջողության ես հասնում քո մասնագիտության մեջ, այստեղ արդեն կաևոր չէ, օտարերկրացի ես, թե ֆինն: Քեզ հարգում և պաշտում են։

-Ո՞վ է քո համար անառարկելի հեղինակություն, եթե այդպիսիք կա՞ն։ Ես ոչ միայն ռեժիսորների, այլ հեղինակների մասին նույնպես։ Մի անգամ վիճել ենք Բրեխտի մասին, հիշում եմ, որ Բեքեթին ավելի էիր գերադասում։ Դեռ հավատարի՞մ ես նույն տեսակետին։ Թե՞ համավարակն ընդհանրապես խլել է է աբսուրդի թատրոնի մասին մտածելու ցանկությունը:

-Ե՛վ Բրեխտը, և՛ Բեքեթը ինձ համար եղել են, կան և կլինեն անվիճելի հեղինակներ։ Նրանցից յուրաքանչյուրը թատրոնում ստեղծեց իր աշխարհը՝ իր լեզվով և պատմելու գործելաձևով։ Բրեխտը ավելի շատ թատերական ներկայացում (շոու) ունի: Բրեխտն այն մարդն է, ով ասել է, որ թատրոնն առաջին հերթին մարդկանց համար է։ Իսկ Բեքեթն ունի ինտելեկտուալ դրամա (պարադոքսի թատրոն):

Շատ հեղինակներ, այդ թվում նաև վերոհիշյալ դրամատուրգները, ընդհանուր առմամբ ազդել են իմ ձևավորման վրա։ Հատկապես կցանկանայի ընդգծել Պիտեր Բրուկին, Անտոնին Արտոյին, Եժի Գրոտովսկուն։ Հատկապես նրանք են ինձ տվել ժամանակակից թատրոնի համակարգը՝ թատրոն առանց սահմանների (սինթետիկ թատրոն), որտեղ կարևոր է վիզուալ շփումը։ Ընդհանրապես, թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է փոխվի և զգայուն լինի հասարակության փոփոխությունների նկատմամբ։ Անհատից հասարակություն։ Հանրությունից դեպի մարդը։ Եվ քանի դեռ թատրոնը կենդանի է, այս գործընթացը պետք է լինի մշտական, հակառակ դեպքում ստանում ենք մեռած թատրոն՝ թատրոն-թանգարան։

Այս պահին ես շատ տարված եմ Սերվանտեսով։ Ինձ համար նրա «Դոն Կիխոտը» սեղանադիր Աստվածաշունչ է:

- «Բադերի որսը», իմ կարծիքով, քո ամենաուժեղ բեմադրությունն է, Վամպիլովին երբեմն դժվար է կարդալ, էլ չասած բեմադրել, ուստի պատկերացնում եմ, թե որքան ուժասպառ էիր։ Ի՞նչն է առաջնային ռեժիսորի աշխատանքում. դերասանների հետ աշխատանքը, նրանց տաղանդի մակարդակը, ստեղծագործության որակը, նյութատեխնիկական հագեցվածությունը, «դիտողը արդյո՞ք կհասկանա», թե՞ ուրիշ այլ բան։

-Վստահ եմ, որ յուրաքանչյուր գիրք, այդ թվում նաև դրամատուրգիան, գտնում է իր ընթերցողին։ Վամպիլովը իմ կյանքում հայտնվեց ճիշտ ժամանակին։ Վամպիլովի առաջադրած հարցերն ինձ շատ անձնական ու հասկանալի թվացին իմ կյանքի այդ ժամանակահատվածի համար։

Հաջորդ հարցին պատասխանելիս հակիրճ կլինեմ. Սկսած գաղափարից և վերջացրած պրեմիերայով։ Իմ մասնագիտության համար ամեն ինչ կարևոր է՝ ձայնը, լույսը, ձևը, ամեն ինչ պետք է միաձուլվի հեղինակի և համահեղինակի, այսինքն՝ ամբողջ թիմի գաղափարը բացահայտող մեկ սիմֆոնիայի մեջ։

- Սադրիչ հարց, ես ուղղակիորեն խցկվում եմ սկանդալի մեջ, որովհետև առանց դրա չեմ կարող. դու կմասնակցեի՞ր Հայաստանից թատերական ռեժիսորների հետ միասին նախագծին: Կբեմադրեի՞ր Թումանյանի ստեղծագործությունը։ Եթե այո, ապա նրանց հետ աշխատելիս կտանեի՞ք ձեր գիծը: Եվ ևս մեկ բան. համատեղ մշակութային նախագծերը փոխըմբռնման բանալի է: Թե՞ այստեղ ավելի կարևոր է լինել առաջնորդ, ոչ թե հետևորդ:

-Ես վաղուց էի երազել կովկասյան տարածաշրջանային թատերական փառատոն անցկացնելու մասին։ Մշակութային կամուրջներ անցկացնել մեր կովկասյան երկրների միջև։ Համոզված եմ, որ միայն արվեստը կարող է հաշտեցնել բոլորին։ Ցավոք, ես դեռ չեմ կարդացել արժանի հայկական դրամատուրգիա։ Բայց ես շատ ուրախ կլինեի, եթե ինչ-որ հայ ռեժիսոր բեմադրեր Ջալիլ Մամեդգուլուզադեին կամ Ախունդովին։

Երբ 19 տարի առաջ Ֆինլանդիայում ստեղծեցի իմ թատրոնը , «Black & White» թատրոն-փառատոնի հայեցակարգը եղել է «Թատրոն առանց սահմանների»։ Համոզված եմ, որ թատրոնն օգնում է մարդուն հասկանալ մարդուն, կոտրել կարծրատիպերը և ճիշտ հարցեր դննել քաղաքական, էթիկական և կրոնական խնդիրները լուծելու համար։ Ուզենք, թե չուզենք, մենք միևնույն է հայերի հետ հարեւաններ ենք լինելու։ Եվ մենք պետք է ձգտենք, որպեսզի գտնել ստեղծված աղետալի իրավիճակից ելքը։

Եվ վերջին բանը, որ կցանկանայի նշել։ Ընդհանրապես, ինչքան էլ հզոր երկիր լինի, եթե այդ երկիրը չունի բարձր մշակույթ և արվեստ, այն դատապարտված է մահվան ու իսպառ անհետացման պատմության տարեգրության մեջ։ Ես իմ «Տիեզերքի երաժշտությունը» գիրքը նվիրել եմ հենց այս թեմային: Մարդը մարդուն պետք է, որպեսզի լսել Տիեզերքի երաժշտությունը: Մենք միայնակ ենք գալիս այս կյանքը և միայնակ ենք հեռանում: Կյանքի նպատակը քո մարդուն գտնելն է։

Caliber.Az
Դիտումներ: 355

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

190
01 Հունիսի 2025 17:04
2

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

158
01 Հունիսի 2025 15:27
3

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

124
01 Հունիսի 2025 09:14
4

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
02 Հունիսի 2025 09:12
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

108
03 Հունիսի 2025 09:19
6

Շվեյցարիայում «հայկական վենդետայի» ձախողում 4:0, ինչ ցավալի է

97
01 Հունիսի 2025 17:12
7

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

89
01 Հունիսի 2025 09:15
8

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

87
03 Հունիսի 2025 09:22
9

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

74
02 Հունիսի 2025 17:59
10

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

73
02 Հունիսի 2025 18:00
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading