«Երևանը սրելով իրավիճակը Լաչինում, փորձում է տարուբերել Զանգեզուրի միջանցքը» Դմիտրի Սոլոննիկովը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ժամանակակից պետական զարգացման ռուսական ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովի հետ:
- Կցանկանայի լսել՝ Ձեր կարծիքը Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման մի շարք հարցերի շուրջ, որը ակնկալվում է այս ամիս։ Մասնավորապես, արժե արդյո՞ք, Ձեր կարծիքով, լուրջ առաջընթաց ակնկալել Զանգեզուրի միջանցքի, այն է՝ դրա բացման հետ կապված, քանի որ այդ նախագծի իրականացումը բխում է և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից։
- Անշուշտ, Զանգեզուրի միջանցքի բացումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից, և երբ խոսում ենք Հյուսիս-Հարավ երթուղու մասին, անընդհատ հիշում ենք նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները, որտեղ խոսք է գնում ոչ միայն Բալթյան երկրներից Ադրբեջանի և Իրանի միջով դեպի Պարսից ծոց և այնուհետև Հնդկական օվկիանոս դուրս գալու, այլ նաև դրա երկրորդ մասի՝ երթուղիների մասին է, որոնք կցանկանայի, որ իրականացվեին Ադրբեջանի միջով: Եվ դա առաջին հերթին Զանգեզուրի միջանցքն է՝ Հայաստանի տարածքով դեպի Նախչըվան և այնուհետև Թուրքիա և Միջերկրական ծովի նավահանգիստներ։ Սա ծայրահեղ կարևոր նախագիծ է, և երբ 2020 թվականին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրվեց Եռակողմ հայտարարությունը, խոսք է գնացել, մասնավորապես, այն մասին, որ այն կբացվի օպերատիվ կերպով։
Սակայն անցել է գրեթե երեք տարի, իսկ միջանցքը չկա, և չի կարելի ասել, որ մոտեցել ենք այս նախագծի իրականացմանը։ Ավելի շուտ, մենք հեռացել ենք դրանից։ Լաչինի ճանապարհի շուրջ առկա սրացումը խոսում է այն մասին, որ Հայաստանը փորձում է առաջ մղել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջազգային սցենարը՝ Զանգեզուրի համակարգը թողնելով երկրորդ կամ երրորդ փուլ։ Մի քանի ամիս առաջ Մոսկվայում կայացած բանակցություններում բարձրացվել է լոգիստիկ երթուղիների բացման թեման, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս վերջին շաբաթների իրադարձությունները, Երևանը չի հրաժարվում կոշտ սադրանքներից՝ դրանց մեջ ներքաշելով նաև ռուս խաղաղապահներին, որպեսզի, ինչպես արդեն ընդգծել եմ, ստեղծել միջազգային ճնշում Բաքվի վրա, ճզմել Լաչինի ճանապարհի բացումը, իսկ Զանգեզուրի միջանցքի թեման թողնել հետո, ըստ էության, երբեք։ Հետևաբար Պուտինն ու Էրդողանը, իհարկե, կարող են քննարկել նաև այս խնդիրը, բայց քանի որ նրանք չունեն Հայաստանի վարչապետի վրա ճնշելու իրական լծակներ՝ նախագիծը առաջիկայում գործնականորեն անիրագործելի է։
- Ձեր գնահատմամբ, արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը կարող է վերադառնալ հացահատիկի գործարքին, իսկ եթե այո, ապա ի՞նչ պայմաններով կարող է վերսկսել իր մասնակցությունը այդ նախագծին։
- Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը նրանում է, որ նա պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին, հենց որ կատարվեն նրա նկատմամբ բոլոր պայմանները, որոնք ի սկզբանե նախատեսված էին մեկ տարի առաջ։ Նկատի ունեմ ռուսական բանկերից, առաջին հերթին Ռոսսելխոզ բանկից հանել Swift-ի սահմանափակումները, պարարտանյութ, հացահատիկ, պարենամթերք տեղափոխող ռուսական նավերի ապահովագրության վերականգնումը։ Դե և, իհարկե, աշխարհով մեկ պարենով ռուսական նավերի ազատ տեղաշարժը, բոլոր նավահանգիստներում ռուսական պարարտանյութերի կալանքի վերացումը։ Այս ամենից հետո՝ այո, Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքի մեջ։ Ցավոք, Էրդողանը ի վիճակի չէ լուծել այս հարցը, ինչպես նաև Գուտերիշը և մնացած մասնակիցները։ Հետևաբար Ռուսաստանի Դաշնության վերադարձը այս համաձայնագրին, ամենայն հավանականությամբ՝ չի լինի։
- Մնում է արդյո՞ք Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։
-Ներկայիս իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը, հավանաբար, անհնար է, ո՛չ Թուրքիայի միջնորդությամբ, ո՛չ Բրազիլիայի, Չինաստանի, կամ աֆրիկյան պետությունների միջնորդությամբ։ Մոսկվան միանշանակ հասկանում է, որ Ուկրաինայի թիկունքում կանգնած ուժերը համարում են, որ նա ի վիճակի է ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, և, հետևաբար, նրանք չեն ցանկանում բանակցություններ վարել՝ հույսը դնելով Ռուսաստանի Դաշնության կապիտուլյացիայի վրա։ Արեւմտյան հանրությունը միտումնավոր հրահրեց այս հակամարտությունը՝ հասկանալով, որ խոշոր առճակատման դեպքում ինքը կմնա շահեկան, իսկ Ուկրաինան՝ տանուլ տված վիճակում։ Եվ քանի որ Արեւմուտքում ոչ ոք չի խղճում Ուկրաինային, եւ նրան այնտեղ դիտարկում է որպես սպառվող նյութ, ապա, համապատասխանաբար, իմաստ չեն տեսնում ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ։ ԱՄՆ-ը այս հակամարտության վրա հարստանում է, իսկ Ուկրաինայի կորուստը միջազգային քաղաքականության համար ինչ-որ համակարգային նշանակալի գործոն չի հանդիսանում։ Հետեւաբար, ամեն ինչ կշարունակվի՝ Արեւմուտքը պնդելու է, որ նա հաղթելու է Ռուսաստանին, եւ առայժմ որեւէ առաջընթաց այս ուղղությամբ չի երեւում։
- Հնարավոր համարում եք արդյո՞ք սիրիական թեմայի քննարկումը Էրդողան-Պուտին հանդիպմանը։
- Սիրիական թեման նույնպես կարող է օրակարգում քննարկվել, թեեւ այժմ այն ակնհայտորեն ներկա իրականության առաջին էջերում չէ, ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ էլ Թուրքիայի համար։ Ուստի չեմ կարծում, որ այդ թեման արդիական կլինի բանակցություններում։
- Ձեր կարծիքով, թուրք-ռուսական հարաբերություններում արդյո՞ք ամեն ինչ բարեհաջող է, եւ ինչպիսի՞ն եք տեսնում դրանց ապագան։
- Սա ռազմավարական հարաբերություն է։ Եվ այստեղ կա երկու պահ։ Նախ, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան և Ռուսաստանը հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհի ստեղծման օգտին, որպեսզի երկու երկրներն էլ լինեն լիովին անկախ համաշխարհային սուբյեկտներ, որոնք իրենց քաղաքականությունն ու հարևան պետությունների հետ հարաբերությունները կորոշեն իրենց շահերի գոտում և ոչ մի կերպ չխաղան Վաշինգտոնում նկարված միասնական սցենարում, ինչպես դա հարմար է մի շարք պետություններին։ Ռազմավարական առումով Ռուսաստանն ու Թուրքիան համընկնում են, հետևաբար մենք կունենանք գործընկերային հարաբերություններ։
Ինչ վերաբերում է ներկա տեխնիկական պահին, ապա հարկավոր է հաշվի առնել, որ տնտեսական ճգնաժամը Թուրքիայում բավական ուժեղ է, և Անկարան ակնկալում է հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ։ Եվ ինչպես հասկանում ենք, Բայդենն արդեն խոստացել է ԱՄՀ-ի միջոցով միլիարդավոր դոլարներ։ Այս առումով Թուրքիան կապված է լինելու այդ պարտավորություններով: Կա պայմանվորվածությունների բարդ համակարգ, դա նաև Շվեդիայի ՆԱՏՕ մուտքն է, հացահատիկի գործարքի հարցը և մի շարք այլ կետեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Անկարայի և Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների միջև։ Թուրքիան, որպես կանոն, չի կատարում իր խոստումները, քանի դեռ չեն կատարվել ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունները։ Այսինքն՝ Թուրքիան այսպես է կառուցում իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ուրեմն Ռուսաստանն էլ պետք է նույն կերպ վարվի մյուս աշխարհի հետ։
Հետևաբար, այն հանգամանքի հաշվառմամբ, որ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ռազմավարական առումով շատ ընդհանրություններ կան, մենք միասին կշարժվենք մի շարք երկարաժամկետ նախագծերի հարցով։ Բայց այս պահին Թուրքիայի տնտեսական ծանր վիճակը Էրդողանին ստիպում է ավելի շատ կենտրոնանալ ԱՄՆ քաղաքականության վրա, եւ դա արդեն օբյեկտիվ իրականություն է։