«Երևանի համար ավելի ձեռնտու է խաղաղություն հաստատել Բաքվի հետ, քան լինել կախված վիճակում» Կիրիլ Կոկտիշը Caliber.Az-կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, Միութենական պետության քաղաքականության հարցերով փորձագետ Կիրիլ Կոկտիշի հետ:
- Բաքուն և Երևանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասում է բանակցային ուղու վրա բեկման մասին։ Դուք ի՞նչ եք կարծում, վերջապես կհաջողվի արդյո՞ք վերջ դնել հայ-ադրբեջանական հակամարտությանը։
- Կցանկանայի ողջունել՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությանը։ Այն ներշնչում է որոշակի լավատեսություն։ Բայց թե որքանով ամուր կլինեն այդ պայմանավորվածությունները, նույնպես հարց է։ Դրանով հանդերձ, կարելի է նկատել, որ Հայաստանի ղեկավարությունը լիովին պատրաստ է ստորագրել խաղաղ պայմանագիր, առավել ևս, այն ունի իր դրդապատճառները։
Բանը նրանում է, որ Փաշինյանին հիմա շատ ավելի ձեռնտու է կնքել խաղաղ պայմանագիր, քան գործը թողնել անորոշ վիճակում։ Պայմանագրի շուրջ միջազգային ասպարեզում չափազանց մեծ իրարանցում կա, Հայաստանի վարչապետի համար կենսականորեն անհրաժեշտ է ինչ-որ բան ստորագրել և շրջել այդ էջը։ Այդ ժամանակ Փաշինյանը կկարողանա անցնել այլ գործերի և իր վրայից հանել այս դամոկլյան սուրը։
- Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը ձեռնատու՞ է Մոսկվայի համար:
- Ռուսաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում, կայունություն, որը ձեռք է տալիս երկու կողմերին։ Հետևաբար Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանի հարցով ցանկացած հավասարակշռված որոշմամբ, որում, իրենց հերթին, շահագրգռված են Ադրբեջանն ու Հայաստանը։
- Իսկ հավաքական Արեւմուտքին պե՞տք է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ պայմանագիրը։
- Ես կարծում եմ, որ Արեւմուտքը շահագրգռված չէ նման պայմանագրով։ Նրան ձեռնտու է անկայունությունը, որտեղ նա կարող է լինել մենեջեր և «մենեջերություն անել» իր շահերից ելնելով: Նման խաղաձևը ավելի գրավիչ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար։ Այսպիսով, այստեղ ամեն ինչ ավանդական է:

- Երեւանը ուզում է, մեղմ ասած, հարաբերությունների «դիվերսիֆիկացում»։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը Ռուսաստանից հեռանում է դեպի Արևմուտք։
- Այստեղ խոսքը նույնիսկ նրանում չէ, թե ինչ է ուզում անձամբ Փաշինյանը, նրան ավելի շուտ արտաքին ուժերն են ստիպում դիմել սրման։ Եվ մենք հստակ չգիտենք, թե ինչ աստիճանի է նրա կախվածությունը արևմտյան հակագործակալներից՝ այդ նույն Սորոսի: Բայց պարզ է, որ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանի սահմանների ողջ պարագծով իրավիճակի երկարաժամկետ ապակայունացումն է։ Հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում իրերի վիճակը չի կազմավորվում ի հօգուտ Արևմուտքի։ Եվ դա է պատճառը, որ Ռուսաստանը այդքան շահագրգռված է իր հարավային սահմանների անվտանգության ամրապնդմամբ, որպեսզի խուսափել ԱՊՀ երկրների համար խաղաղ սոուսով արևմտյան որևէ միջնորդությունից։ Որովհետև նրանք խաղաղություն հաստատ չեն բերի։ Կա մի այսպիսի չեխական ասացվածք. «Քո ապուրը տաքացրու հարևանիդ մոտ հրդեհի վրա»։ Արևմուտքը տարածաշրջանում աշխատում է այդ նույն ռազմավարության հունով։ Բայց Հայաստանից ստեղծել երկրորդ Ուկրաինա չի ստացվի, թեև նրան կարող է հաջողվել իրագործել Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանում իրավիճակի երկարաժամկետ ապակայունացման ծրագիրը։ Կարելի է ասել, որ Արևմուտքը մասնագիտացած է իր իսկ ստեղծած հակամարտությունների կարգավորման մեջ։
- Մոսկվան կթողնի՞ Հայաստանին։
- Մոսկվան միշտ արձագանքում է։ Ուրիշ բան՝ արձագանքի ինչպիսի ձև կընտրի և ինչին համաչափ կընտրվի այն։ Մյուս կողմից, ես այնքան էլ չեմ հավատում, որ Հայաստանը մոտ ժամանակում հեռանա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Չնայած Հայաստանում ծավալված ամբողջ հակառուսական արշավին, դրանում մեծ իմաստ չկա։ Փաշինյանը անվտանգության մի տեսակ վակումի մեջ Հայաստանը կախելու ռիսկ է անում։ Սա կապված է հենց ԱՄՆ-ում առկա անորոշությունների հետ, ընտրություններից հետո Վաշինգտոնի քաղաքականության մեջ շատ բան կարող է փոխվել: Այնուամենայնիվ, Հայաստանում արդեն վաղուց է ռուսական ներկայության դեմ արշավ ընթանում։
- Կարծիք կա, որ Արևմուտքը հետախուզական և դիտորդական կիսառազմական առաքելությունների տեսքով կուտակելով իր ներկայությունը Հայաստանում, նպատակ է հետապնդում սադրել Իրանին։ Ինչպե՞ս եք տեսնում այդպիսի սցենարը:
- Ես կարծում եմ, որ եթե Արևմուտքին չի հաջողվել սադրել Իրանին Մերձավոր Արևելքում, ապա դա Հարավային Կովկասում անելը՝ միանգամայն անհաջող զբաղմունք է։ Թեհրանը չի դիմի սրմանը լավ հասկանալով այդ արկածախնդրության ընթացքը։
- Ինչ-որ բան կարո՞ղ է փոխվել Ռուսաստանի քաղաքականության մեջ 2024 թվականի ընտրություններից հետո։ Օրինակ, կփոխվի արդյո՞ք Մոսկվայի ռազմավարությունը Հարավային Կովկասում։
- Կարծում եմ, լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Ռուսաստանը կշարունակի գործել՝ ելնելով սեփական շահերից և հաշվի առնելով իր գործընկերների շահերը։ Սակայն, եթե Հայաստանը շարունակի իր հակառուսական խաղը, ապա Կրեմլի պատասխան քայլերը կուժեղանան։ Ռուսաստանը չի պատրաստվում այս տարածաշրջանը զիջել արեւմտյան ազդեցության կենտրոններին։ Սակայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իհարկե, կարող են իրենց ավանդը ներդնել Հարավային Կովկասում ապակայունացման մեջ։ Առավել ևս, նման փորձերը, անշուշտ, շարունակվելու են։







