«Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են, բայց իշխանափոխության չեն բերի» Սերգեյ Բորովիկովը պատասխանել է Caliber.Az-ին
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի առաջատար վերլուծաբան, ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Բորովիկովի հետ։
—Սերգեյ Եվգենևիչ, Ձեր կարծիքով, Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի ապրիլյան հանդիպումից հետո առաջընթացներ կլինեն արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերություններում։
—Կա փոխադարձ շահագրգռվածություն հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հարցում, բայց առայժմ դժվար է արմատական բեկումներ ակնկալել։ Այդ գործընթացի առաջխաղաղցման հետ ամեն ինչ բարդ է, և Ռուսաստանը, ինչպես ինձ թվում է, քիչ բան կարող է անել։
—Միթե՞ Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունների վերացումը Ռուսաստանի շահերի օգտին չէ։
—Անկասկած։ Ռուսաստանի շահերի օգտին է իրավիճակի կայունակցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը, որպեսզի պահպանի Հարավային Կովկասում իր ներկայությունը, որպես տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զսպելու գործոն։
—Նորմալացումը առջին հերթին հարկավոր է Հայաստանին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում տվյալ պահին իրավիճակը այդ երկրում։
—Հայաստանը գտնվում է ծայրահեղ խոցելի վիճակում՝ տրանսպորտային մեկուսացման մեջ, ինչը անհանգստացնում է Ռուսաստանին այնքան, որքան անհրաժեշտ է այնտեղ իր ռազմաբազային ինչ-որ կերպ աջակցելու համար։ Այսպիսով, Հայաստանում իրավիճակը շատ ավելի վատ է, նա պարենային մատակարարման կարիք ունի, հատկապես հաշվի առնելով, որ գալիք տարում պարենային համաշխարհային ճգնաժամ է սպասվում, նրան անհրաժեշտ է մուտք դեպի էներգետիկ ռեսուրսներ, նրան անհրաժեշտ է երկարացնել ատոմակայանի շահագործումը, անհրաժեշտ է նավթ և գազ, որպեսզի ինչ-որ կերպ աջակցի տնտեսությանը, նկատի ունեմ, այսինքն նրան շատ բան է պետք:
—Ղարաբաղի հարցով Հայաստանի ղեկավարության քաղաքականության և ընդհանրապես Բաքվի հետ բանակցություններին դեմ ուղղված Երևանում բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ այնտեղ դեռևս չեն հաշտվել առկա իրողությունների հետ։ Կա արդյո՞ք Հայաստանում պետական հեղաշրջման հավանականություն։
—Բանը նրանում է, որ Հայաստանում անկայությունը այժմ սկզբունքայնորեն հանձնարարվում է արտաքին դերակատարների կողմից, որոնց այդ անկայունությունը ծայրահեղ հարկավոր է, որպեսզի նման ձևով փորձել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Դրանում շահագրգռված են Անգլիան և ԱՄՆ-ը։ Բողոքի ցույցեր կլինեն, բայց հազիվ թե դա հանգեցնի Հայաստանում իշխանափոխության։ Բայց ասպես ասենք. ակտիվ արտաքին աջակցության պայմաններում իշխանափոխություն հնարավոր է, բայց տվյալ դեպքում դա տեխնիկապես բարդ է։ Հետևաբար ներքին հակամարտությունը արհեստականորեն կբռնկվի և կաջակցվի։ Բայց Ռուսաստանի խնդիրը տվյալ փուլում, իմ պատկերացմամբ, զսպել իրավիճակը, և չթողնել, որպեսզի վերաճի լուրջ ապակայունացման գործընթացի, որում նա շահարգռգռված չէ։
—Ձեր կարծիքով, հայ-ադրբեջանական բանակցություններում Եվրոպայի ակտիվացումը ցուցադրում է Ռուսաստանի մոտից նախաձեռնությունը զավթելու ձգտում, թե՞ այնուամենայնիվ Հին աշխարհը իրոք փորձում է վերջակետ դնել այդ հակամարտության վրա։
—Իմ կարծիքով, Եվրոպան զբաղվում է բոլորովին ոչ իր գործով։ Այժմ նա ունի մի կույտ գլխացավանք, ներքին և արտաքին խնդորներ։ Եվրոպան ոչ մի իմաստով ի վիճակի չէ լուծել Երևանի առանցքային խնդիրները, ո՛չ անվտանգության հարցերում, ո՛չ ռազմատեխնիկական ոլորտում, ո՛չ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու և վառելիքով ապահովելու միջոցով էներգառեսուրսների մատակարարման մեջ և այլն։ Եվրոպան չի կարող սեփական շուկան ներկայացնել հայկական ապրանքների իրացման համար, քանի որ այն փակ է պրոտեկցիոնիստական միջոցներով, իսկ Հայաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապը բարելավելու մեծ կարիք ունի։ Եվրոպան չի կարող Հայաստանին պարարտանյութ մատակարարել, որում ինքն էլ է մեծ դեֆիցիտ զգում։ Այս իմաստով, այս բանակցությունների միակ գործնական արժեքը կայանում է նրանում, որ փորձ է արվում դուրս մղել ՌԴ-ն և նրան քաղաքական և դիվանագիտական ճակատում մեկուսացնել արտաքին սահմանի ողջ երկայնքով: Կարծում եմ, որ այս քաղաքականությունն անհաջող է լինելու, քանի որ Եվրոպան այս պահին խելամիտ ու բովանդակալից որևէ բան ցույց տալ չի կարող։ Բայց այս ամենը սնվում է արտաքին դերակատարների կողմից:
Կարծում եմ, որ այժմ Մեծ Բրիտանիան կտրուկ կակտիվացնի իր ջանքերը Ռուսաստանի դեմ արտաքին քաղաքական խաղում, և մենք ինչ-որ կերպ ավանդաբար կվերադառնանք Ռուսաստանի դեմ Անգլիայի մեծ պատերազմի սխեմային, ինչպես դա եղել է 19-րդ և 20-րդ դարի սկզբին։ Եվրոպան այս իրավիճակում չունի ինքնուրույն քաղաքականություն և ինքնասպան հնազանդությամբ լսում է ամերիկացիներին։
— Դուք ասացիք, որ թերահավատորեն եք տրամադրված Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման առնչությամբ... Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ։
—Այո: Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման առնչությամբ ես թերահավատորեն եմ տրամադրված։ Չափազանց շատ արտաքին խաղացողներ են շահագրգռված անկայունության օջախի պահպանմամբ: Ուստի այս պահին դժվար է նման ամուր երկարաժամկետ խաղաղություն կառուցելը և պարզ չէ, թե ինչպես։ Օրինակ, Ռուսաստանը և Ճապոնիան մինչև այժմ չունեն խաղաղ պայմանագիր, և Կուրիլների վերաբերյալ որոշ հավակնություններ են հնչում, բայց դա չի խանգարում համեմատաբար կառուցողական համագործակցել և ժամանակ առ ժամանակ վիճել։ Այսինքն խաղաղության մասին պայմանագիրը չի հանդիսանում խիստ պարտադիր ընթացակարգ։
—Կարող է արդյո՞ք Հայաստանը անդամակցել ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետությանը։
—Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Միութենական պետությանը անդամակցելու Հայաստանի հեռանկարներն ինձ խիստ կասկածելի են թվում առաջիկա հինգ տարում ընդհանուր արտաքին քաղաքական կոնֆիգուրացիայի առումով։ Հայաստանը, մի կողմից, ներքուստ պատրաստ չէ դրան։ Սա անհարմար է լոգիստիկայի և տարանցման առումով։ Առավել ևս, նման սխեման ոչ թե կլուծի, այլ խնդիրներ կավելացնի։ Դա կարող է ռացիոնալ լինել ոչ շուտ, քան 10-15 տարի հետո։
—Վերջերս տեղեկատվություն է շրջանառվել, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանին սպառազինության մատակարարումները։ Արդյո՞ք այդպես է։
—Այդ առնչությամբ ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ։ Սակայն ընդհանուր դատողությունից կարող եմ ենթադրել, որ բոլոր քիչ թե շատ նուր սպառազինությունը գնում է Ուկրաինայում հատուկ գործողության համար։ Ռուսաստանը Հայաստանի համար ժամանակ չունի։ Իսկ հնացած մետաղի ջարդոնը Ռուսաստանից Հայաստան տեղափոխելը բարդ լոգիստիկայի հաշվառմամբ, պարզապես անիմաստ է։