twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ի՞նչ է իր հետ բերում Բերբոքը Բաքու և Երևան Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

04 Նոյեմբերի 2023 13:15

Նոյեմբերի 3-4-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կայցելի Բաքու և Երևան։ Սա Գերմանիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան, և երկրորդ այցը Հարավային Կովկաս՝ 2023 թվականի գարնանը Վրաստան կատարած այցից հետո։

Բաքվում Բերբոքը բանակցություններ կանցկացնի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ում կկայանա համատեղ մամուլի ասուլիս։

Հետաքրքիր է, ի՞նչ նպատակներ է հետապնդում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ղեկավարը։ Ըստ երևույթին, Բեռլինը զգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Գերմանիային մտահոգու՞մ է մեր երկրների միջև նոր պատերազմի հավանականությունը, թե՞ այստեղ այլ պատճառներ կան։

Այս մասին՝ Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են օտարերկրյա տեսաբանները:

Փիլիսոփայության դոկտոր (Շվեդիա) Գրեգ Սայմոնսը համարում է, որ Գերմանիան հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների հաճախորդ պետություն, քանի որ դեռ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց առաջ, գերմանացիները կորցրել են իրենց հեղինակության զգալի մասը (Եվրոպայում և միջազգային մակարդակում), ինչպես նաև գտնվում են անմխիթար տնտեսական վիճակում։

«Գերմանիայի տնտեսությունը սիստեմատիկորեն ապաարդյունաբերականացվում է (ինչպես նաև Եվրոպայինը ընդհանրապես): Նրանց մոտ հսկայական էներգետիկ ճգնաժամ է՝ կանաչ քաղաքականությանը իրենց իսկ կույր գաղափարական հետապնդման պատճառով, ինչը հարուցում է գերմանական հանրության շրջանում դժգոհության մկարդակի աճ:

Իմ կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին Բեռլինի ցանկացած մասնակցությունը հանդիսանում է քող և արդարացում, քանզի Գերմանիան նման բնույթի գործունեության մեջ էական փորձ չունի։ Ամենայն հավանականությամբ, իրական պատճառը կայանում է նրանում, որպեսզի ստուգել Գերմանիային էներգակիրներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունն ու կարողությունը։ Սա արդեն երևում է ըստ օգտագործված լեզվի: Նրանք չեն ուզում, որպեսզի նրանց մուրացկաններ համարեն, այստեղից էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև մի տեսակ միջնորդի տեսանելիություն։ Սա, իհարկե, չի լինի այն, ինչ նա ինքն է հորինել, ավելի շուտ ԳԴՀ-ն հանդիսանում է պաշտոնական և հանրային բանագնաց։ Համենայնդեպս, ես այդպիսի կարծիքի եմ, հաշվի առնելով հանրային հաղորդագրություններից բխող տարբեր ենթադրյալ և թաքնված իմաստները», - նշել է Սայմոնսը:

Իր հերթին, քաղաքագետ, Սևծովյան միջազգային համալսարանի (Թբիլիսի) պրոֆեսոր Նիկա Չիտաձեն կարծում է, որ առաջին հերթին Գերմանիան շահագրգռված է միջնորդական գործընթացում ավելի շատ ներգրավված լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման և երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի ստորագրման նպատակով։

«Գերմանիան Եվրոպական Միության հետ միասին ցանկանում է փոխարինել Ռուսաստանին, որպես միջնորդի»,- ասել է պրոֆեսորը։

Caliber.Az
Դիտումներ: 398

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading