Ինչի՞ համար է Փարիզը զինում Երևանին Հարավային Կովկասի կայունությունը վտանգի տակ է
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատվիրակության ուղեկցությամբ ուղևորվել է Ֆրանսիա։ Հաղորդվում է, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի հրավերով։ Դժվար չէ կռահել, որ հայ-ֆրանսիական ներկայիս օրակարգում են Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցերը, ինչպես նաև դրա անմիջական առնչությամբ՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան նոր ռազմական կցորդի նշանակումը։
Ինչ վերաբերում է երկրորդին, ապա Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քեթրին Կոլոննան դեռ ապրիլին Երևան կատարած իր այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությանը կից նշանակվելու է նոր ռազմական կցորդ, իսկ անցյալ շաբաթ հայկական ԶԼՄ-ներում՝ Երևանին 50 ֆրանսիական զրահափոխադրիչների հնարավոր մատակարարումների մասին լուրեր հայտնվեցին։ Ի դեպ, զրահատեխնիկայի մատակարարման հաշվով տեղեկությունը բաց աղբյուրներում հայտնվել էր դեռ մայիսի կեսերին, մասնավորապես, դա իր հարցազրույցներից մեկում հաստատել է Եվրոպայի կանխատեսումների և անվտանգության ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպուիսը։ Նա նշել է, որ Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի 50 միավոր «VAB MK3» զրահափոխադրիչներ՝ հավելելով, որ բացի նշված միջոցներից, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրության «Bastion» և «Sherpa» զրահամեքենաների գնելու հնարավորությունը։
Արժե, սակայն, նշել, որ Հայաստանի հետ Ֆրանսիայի ռազմական համագործակցության ակտիվացումը հատկապես ակնհայտ է դարձել անցյալ տարվա սեպտեմբերին պաշտպանության նախարար Պապիկյանի Փարիզ կատարած այցից հետո, որտեղ նա սերտորեն շփվել է ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ։
Իսկ նույն թվականի հոկտեմբերին Երեւան էր ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակությունը, որը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումների արդյունքով հավանություն տվեց՝ Երևանում Ֆրանսիայի պաշտպանության հարցերով մշտական կցորդի նշանակմանը։
Ուշագրավն այն է, որ Ֆրանսիայից Հայաստան առաջիկա ռազմական մատակարարումների մասին տեղեկությունը հայտնվել է դեռ այս տարվա մարտ-ապրիլին գրեթե տարբեր միջազգային հրապարակումներում։ Մասնավորապես, միջազգային անվտանգության հարցերով ամերիկյան վերլուծական «Global Security Review» ռեսուրսը հաղորդել է՝ ֆրանսիական «Mistral» զենիթահրթիռային համակարգերի Հայաստան մատակարարումների հավանականության մասին, իսկ լայն լսարանի համար փակ «Intelligenceonline.fr» համացանցային ռեսուրսը, որը համարվում է Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գաղտնի խոսափող նույնիսկ հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը սկսել է նախապատրաստվել Հայաստան զենքի արտահանմանը։ Այսինքն՝ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ակտիվությունը նշել են մի շարք առաջատար համաշխարհային լրատվամիջոցները, ընդ որում չեն շրջանցել նաև իրանական լրատվամիջոցները։ Թեև ինչն է այստեղ զարմանալի, եթե Իրանը դարձել է Հայաստանին զենք մատակարարողներից մեկը՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում նրա կրած պարտությունից հետո։
Մասնավոապես, իրանական «Yazeco» լրատվական գործակալությունը իր ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանին զենք առաքելու առնչությամբ Փարիզի ռազմաքաղաքական որոշման հիմնական աջակցությունը ցուցաբերել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը։ Այսինքն՝ ընդգծել է, որ պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այլեւս չի տարբերվում Սենատի դիրքորոշումից: Եվ, ի դեպ, այդ նույն Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար՝ իր բուռն հայանպաստ հայացքներով հայտնի Դևինազը վերջերս կրկին հնչեցրել է «հայկական սահմանների անվտանգության հետ» կապված խրատաբանություններ։ «...Մենք պետք է թույլ տանք, որ Հայաստանը ապահովի իր սահմանների անվտանգությունը, այսինքն՝ մենք պետք է նրան օգնենք զինվել»,- մեկ ամսից քիչ ժամանակ առաջ հորդորել է ֆրանսիացի սենատորը։
Մեծ հաշվով, Հայաստանին զենք մատակարարելու հարցում Փարիզի համառ եռանդը հետապնդում է ակնհայտ նպատակ՝ նորից ներքաշվել Հարավային Կովկաս։ Նախ, որպեսզի հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Երկրորդը, նրանով, որպեսզի միաժամանակ տրորել Ռուսաստանի քիթը։ Առավել ևս, որ Հայաստանին կարող է ձեռնատու լինել նման դասավորությունը, հատկապես այս փուլում, երբ նա պատրաստ է գրեթե 180 աստիճանով թեքվել դեպի Արևմուտք։
Ինքնին, Ֆրանսիայի համար, որը անպետք ԵԱՀԿ ՄԽ-ի փլուզումից հետո զրկվել է հայ-ադրբեջանական բանակցություններում ներկա լինելուց, միջնորդ հանդես գալու հնարավորությունը առաջին հերթին նշանակում է իր շահերի առաջմղում Հարավային Կովկասում։ Կասկած չի հարուցում, որ Հայաստանի և Ադրբեջանի առճակատման ողջ ընթացքում Ֆրանսիան հավատարիմ է մնացել բացառապես իր շահերին՝ այն հաշվարկով, որ տարածաշրջանում լարվածության օջախի պահպանումը նրան թույլ կտա ժամանակի ընթացքում իր համար ապահովել Կովկասում լայն ներկայություն։ Այդ իսկ պատճառով է Փարիզն ամեն ինչ արել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չկատարվեն Հայաստանի կողմից։ Օրինակ, ֆրանսիացի քաղաքական գործիչները ամեն կերպ խրախուսել են Ադրբեջանի տարածքում անջատողականության տարրերին՝ խթանելով լարվածությունը տարածաշրջանում, ինչը, ի վերջո, խոչընդոտել է խաղաղ հունով բանակցությունների առաջընթացին։
Մյուս կողմից, Ֆրանսիայի, ինչպես նաև բանակցությունների մյուս միջնորդների համար Ուկրաինայում ռուսական պատերազմը, որքան էլ պարադոքսալ լինի՝ ձեռնտու դեր խաղաց։ Մոսկվան ամբողջությամբ խրված է ուկրաինական ճգնաժամի մեջ, թեև փորձում է իր վերահսկողության տակից չթողնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ Հայաստանը, ի վերջո, Ֆրանկոֆոնիայի անդամ է, ինչը նշանակում է, որ պատրաստ է պարել Փարիզի ցանկացած շանսոնի տակ։ Ճիշտ է, միաժամանակ մեջքը ծռելով Բրյուսելի ու Վաշինգտոնի առաջ։
Հետևաբար չի բացառվում, որ Փարիզը, Երևանի հետ ռազմական համագործակցության միջոցով Բաքվի վրա ճնշում գործադրելու հաշվարկով, փորձում է ստեղծել սպառնալիքի գործոն ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Հասկանալի է, որ Ֆրանսիայից, Հնդկաստանից կամ Իրանից Հայաստան ցանկացած մատակարարումները միանշանակ կնպաստեն տարածաշրջանի ռազմականացմանը, և Փարիզում դա նույնպես հիանալի հասկանում են։ Եվ միտումնավոր ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի պայթեցնել տարածաշրջանը և կանխել Բաքվի խաղաղ նախաձեռնությունները։ Սա առաջինն է:
Երկրորդը, կարծես թե, դա նաև Փարիզի հեռավոր նպատակն է՝ Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման դեպքում Մոսկվային փոխարինել Հայաստանում իր ներկայությամբ։ Ու թեև նման սցենարի հավանականությունը, նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության երկարատև պատերազմը, բավականին ցածր է, ողջ տարածաշրջանի կայունությունը կարող է վտանգի տակ հայտնվել Երևանի և Փարիզի վտանգավոր ռազմաքաղաքական խաղերի պատճառով։