twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչո՞վ է Միրզոյանը Մոսկվայից վերադարձել Երևան Նասիբովայի մեկնաբանությունը

11 Ապրիլի 2022 16:27

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մոսկովյան ժամադրությունը, որը կայացավ Ադրբեջանի, Եվրոպական Միության Խորհրդի և Հայաստանի ղեկավարների Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո՝ վերջնականապես ոչնչացրեց ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում բանակցությունների գործընթացի մասին հայերի պատրանքները։ Բանակցությունների կրեմլյան հարթակում հայ նախարարին միանշանակ հասկացրին, որ, անմիջապես ասենք, ի դեմս ֆրանսիացի և ամերիկացի միջնորդների հայկական շահերի լոբբիստներին բանակցությունների գործընթացին ներգրավելու Երևանի ջանքերը մոռացության են մատնվել։ Մինչդեռ, հատկապես այդ հարց է եղել հայկական կողմի նպատակը։ Սակայն, չստացվեց։ Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության դադարեցման մասին հայտարարությամբ Երևանին հասկացնել տվեց, որ հարցը փակվել է։

«Այն մասին, որ համանախագահների եռյակը դադարեցրել է իր գոյությունը, հայտարարել են իրենք՝ ֆրանսիացիները և ամերիկացիները։ Ես չգիտեմ, թե որ բառերում են նրանք մարմնավորել իրենց հայտարարությունը, բայց այն, որ նրանք տարածաշրջանի ճակատագիրը զոհաբերեցին իրենց ռուսաֆոբ խնդիրներին, համենայնդեպս այն դերը, որը կարող էր ունենալ եռյակը տարածաշրջանի ճակատագրում, փաստ է»,- հայտարարել է Լավրովը։

Փաստորեն, Մոսկվան հայերին իջեցրեց գետնին, ներկայիս իրականության մեջ, որը բոլորովին ուրախալի չէ նրանց համար։ Ավելորդ է ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցի քննարկումների մանրամասների վրա։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին Միրզոյանի թույլ փաստարկները անհամոզիչ հայտնվեցին Լավորովի փաստարկների դեմ։ Եվ վերջ։

Մեկ այլ բանն է հետաքրքիր։ Ինչպես ցույց է տվել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մոսկովյան այցը, Ռուսաստանը ըստ էության հայերին հիշեցրել է Ադրբեջանի կողմից առաջարկված այդ նույն 5 առաջարկությունների մասին։ Դրանք, մասնավորապես վերաբերվում են հայերի համար ցավոտ՝ սահմանների սահմանազտման և սահմանագծման հարցին։ Եվ պատահական չէ, որ հատկապես հայ նախարարի հետ բանակցությունների օրը (ապրիլի 8-ին) կայացել է Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են երկողմ կապերի հարցերի լայն սպեկտր, ներառյալ այս տարվա փետրվարի 22-ին ստորագրված երկու երկրների միջև դաշնակցական փոխգործունեության մասին Հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի Հանձնաժողովի գործարկման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման մասին բանակցություների համար պայմանների ստեղծումը։

Բայց սա դեռ ամենը չէ: Հայաստանի համար գլխացավանքի է վերածվել ևս մեկ հարց։ Խոսքը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի գործունեությունը հետաքննելու Փաշինյանի պահանջի մասին է։ Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում իր արտահայտություններով փաստորեն իր տեղը դրեց Փաշինյանին՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահներին հասցեագրված, ինչ-որ ծառայողական հետաքննություն անցկացնելու Երևանից կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը։

Մինչդեռ, Մոսկվայի և Բրյուսելի նկատելի ակտիվությունը հակասում է հայկական կողմի շահերին, որը գտնվում է «մեռյալ» կառույցի (ԵԱՀԿ ՄԽ) վերակենդանացման և այդպես կոչված Ղարաբաղի կարգավիճակի արդիականացման համար անհուսալի առիթների փնտրման մեջ։ Ինչպես ցույց տվեցին Բրյուսելում և Մոսկվայում գագաթնաժողվների արդյունքները՝ այդ ուղղությամբ հայերի պատրանքները պայթեցին օճառի պղպջակի պես, որովհետև Հայաստանի համար մանրևելու տեղ չի մնացել, որպեսզի առաջվա պես տորպեդահարել բանակցային գործընթացը։

Բացի այդ, Լավրովի հայտարարություններից բխում է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջնորդական նախաձեռնությունը զիջել Եվրոպային և առաջ է մղելու եռակողմ բանակցային օրակարգը, բայց հենվելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների վրա, ինչը, մինչդեռ, չի հակասում Ադրբեջանի շահերին։ Ռուսաստանը ու Եվրոպան կսկսեն մրցակցել, որպես միջնորդներ հայ-ադրբեջանական բանակցություններում, և դա միայն կխթանի բանակցային գործընթացը, հետևաբար կսկսվի եռակողմ համաձայնագրի կետերի իրագործումը, որը ենթադրում է սահմանների սահմանազատում և սահմանագծում, և Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հետագա ստորագրումը։

Ամփոփելով Միրզոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները, ինքնաբարեբար թելադրվում են Կրեմլի երեք կարևոր մեսիջները Հայաստանին։ Նախ, ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս է եկել բանակցային հարթակից, և դա պաշտոնապես ճանաչվել է Մոսկվայի կողմից։ Երկրորը, հասցեական նախազգուշացում է տրվել պաշտոնական Երևանին, որ զգույշ լինի Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ուղղված հայտարարություններում։ Երրորդը, Ռուսաստանը կշարունակի առաջ մղել 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի եռակողմ օրակարգը և, հետևաբար, Հայաստանից պահանջել կատարել այս փաստաթղթի բոլոր կետերը։ Մոսկվան պնդելու է նաև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը, որից հայկական կողմը ամեն կերպ փորձում է խուսափել։ Մոսկվայում Միրզոյանին ևս մեկ անգամ հիշեցրել են, որ չարժե Մոսկվայից զիջումներ ակնկալել։

Caliber.Az
Դիտումներ: 583

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

156
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

126
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

108
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

98
19 Հունվարի 2026 12:48
6

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

95
20 Հունվարի 2026 14:04
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

86
19 Հունվարի 2026 19:19
9

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

84
19 Հունվարի 2026 11:19
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

83
20 Հունվարի 2026 09:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading