Խորամանկ գրիչ Փաշինյանը նորից հոդված է գրել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր հոդված է հրապարակել։ Այստեղ հարկ է նկատել, որ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվորեն օգտվում է կոմունիկացիայի այս մեթոդով։ Ի դեպ, առանձին հարց է՝ ինչի՞ համար է դա անում։ Ինչո՞ւ ո՛չ ստատուս Ֆեյսբուքյում, ո՛չ հայտարարություն մամուլի համար, այլ հատկապես հոդված։ Ինձ թվում է, որ պատասխանը՝ Փաշինյանի, որպես ժողովրդին մոտ առաջնորդ դիրքավորվելու ցանկության մեջ է։ Նա և՛ հեծանիվ է քշում, և՛ մետրոյ է իջել, դե սովորական մահկանացուի նման նաև հոդվածներ է գրում։ Առավել ևս, նա մի տեսակ հիշեցնում է իր լրագրողական անցյալը, ինչը դարձյալ նրան դարձնում է «ժողովրդին ավելի մոտ»։ Բայց եկեք անցնենք բուն էությանը։
Իր նոր հոդվածում Փաշինյանը հակասում է Բաքվին՝ Նախչըվան ցամաքային միջանցք տրամադրելու անհրաժեշտության հարցով Ադրբեջանի դիրքորոշմանը։ Նա սկսում է հետևյալ փաստարկով. «Նախ և առաջ, պետք է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություններ չունի։ Երկու կողմերը պարտավորվել են միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները։ Այսօր Ադրբեջանում ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական հաղորդակցություն բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցողների համար. ո՛չ մի ճանապարհ, ո՛չ մի երկաթուղի, ո՛չ մի խողովակաշար, ո՛չ մի էլեկտրահաղորդման գիծ, ո՛չ մի մալուխ»։
Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, և պետք չէ բարդացնել, առավել ևս հոդվածներ գրել։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվ
ում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Այնուհետև, այդ նույն կետը մատնանշում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախչըվան ճանապարհ բացելու անհրաժեշտությունը։ Հայտարարության այս կետի համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին դրույթը հանդիսանում է ընդհանուր, իսկ Նախչըվան տանող ճանապարհը բացելու դրույթը՝ հատուկ։ Իրավունքի տեսությունից մենք գիտենք, որ հատուկ իրավունքը գերակայում է ընդհանուր իրավունքին: Հետևաբար բոլոր հաղորդակցությունները չեն կարող ապաշրջափակվել, քանի դեռ Հայաստանը Բաքվին չի տրամադրել անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախչըվան։
Այնուհետև Փաշինյանը մեզ հիշեցնում է իր՝ իբր կառուցողական առաջարկի մասին, որից Բաքուն հրաժարվել է. «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Դեռ 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ դրեց՝ հայ-ադրբեջանական սահմանին երեք սահմանային կետեր բացելու մասին որոշման նախագիծը, որը թույլ կտար ադրբեջանական բեռնատարներին և ավտոմեքենաներին մուտք գործել Հայաստանի տարածք և մեկնել, օրինակ, Նախչըվան և Թուրքիա։ Այդ որոշումները չեն կայացվել միայն Ադրբեջանի դիրքորոշման և հրաժարվելու պատճառով, և կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում։ Իհարկե, չկան եթակառուցվածքներ Նախչըվան մտնելու համար, եւ դրանք պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավականին արագ անել»։
Այսինքն, Փաշինյանը փորձում է նախ մեզ ապացուցել, որ ոչ մի պարտավորություններ չունի, իսկ հետո, որպես բարի կամքի դրսեւորում, այնուամենայնիվ առաջարկում է Զանգեզուրի միջանցքին ինչ որ այլընտրանքային երթուղիներ։ Պարտավորության առընչությամբ մենք կարծես թե պարզաբանել ենք։ Հիմա եկեք նայենք Փաշինյանի կողմից առաջարկվող երթուղիներին։ Նրանք անցնում են Հայաստանի հյուսիս-արևելքով և հայտարարված են այդ նույն «խաղաղության խաչմերուկի» նախագծում, որը Փաշինյանը հպարտորեն թափահարում է բոլոր միջոցառումների ժամանակ։ Եվ անցակետերն էլ, որոնց մասին խոսում է Փաշինյանը, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանի հյուսիսային հատվածներում։
Այս դիրքորոշումը հեռու է կառուցողական լինելուց և արդար գրգռվածություն է առաջացնում։ Փաստն այն է, որ ցանկացած ճանապարհ պետք է համապատասխանի հարմարավետության և լոգիստական նպատակահարմարության սկզբունքներին։ Առաջարկել ամբողջ Հայաստանը հատող ճանապարհ՝ նշանակում է նախագիծը արմատախիլ անել: Առաջինը, դա ըստ ժամանակի ավելի երկար է: Երկրորդը, մեծանում են երթուղու անվտանգության հետ կապված ռիսկերը, և երրորդը՝ տնտեսապես ոչ նպատակահարմար է։ Լեռներում ճանապարհ կառուցելը շատ ավելի դժվար է, քան հարթ վայրերում, էլ չեմ ասում նրա մասին, որ նման ճանապարհը կենթարկվի կլիմայական տարբեր խնդիրների, ինչպիսիք են, օրինակ ձնահոսքը կամ մերկասառույցը:
«Սակայն այժմ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստվածության տեսանկյունից, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով «Կոռնիձոր» անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով շարժվել դեպի հայ-թուրքական սահման և «Մարգարա» անցակետով մտնել Թուրքիա։ Նույնն էլ հակառակ ուղղությամբ։ Նման տարանցիկ բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը այժմ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել։ Մենք պատրաստ ենք կայացնել այս որոշումը, եթե շահագրգռվածություն լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- Փաշինյանը չի հանդարտվում իր էժանագին խարդախության մեջ՝ որպես լավություն ներկայացնելով մեկ այլ անհարմար ճանապարհ միայն այն պատճառով, որ այն, ի տարբերություն նախկինում առաջարկված երթուղիների, արդեն կառուցված է։
Ընդհանուր առմամբ, նման առաջարկներ առաջ քաշելով՝ Փաշինյանը կրկնում է՝ սպառազինությունների հավասարության հաստատման առաջարկի հնարքը։ Այլ կերպ ասած՝ խարդախությամբ է զբաղվում։ Ինչպես ոչ մի ռազմական հավասարություն չի կարող լինել նախկին ագրեսորի և ագրեսիայի ենթարկված ու ագրեսորին պատժած երկրի միջև, այնպես էլ չի կարող նաև խոսք լինել՝ Ադրբեջանից Ադրբեջան ինչ որ այլ ճանապարհի մասին, բացի ամենահարմարն ու ամենակարճը՝ Զանգեզուրի միջով։
Փաշինյանը պետք է հիշի ֆաշիստական Գերմանիայի ճակատագիրը, որից ոչ ոք ոչինչ չհարցրեց, որին օկուպացրին և բաժանեցին նախ չորս հատվածի, իսկ հետո երկու մասի։ Միայն ավելի քան չորս տասնամյակ ապաշխարումից հետո, գերմանացիներին թույլ տրվեց միավորվել և ձեռք բերել լիարժեք սուբյեկտիվություն: Փաստորեն, Հայաստանը ոչնչով չի տարբերվում նացիստական Գերմանիայից։ Նույն ռասիստական գաղափարախոսությունը, որը մինչև հիմա ամբողջությամբ չի ջնջվել հասարակության գիտակցությունից։
Հայաստանին, ի տարբերություն հիտլերյան Գերմանիայի, պարզապես բախտը բերել է նրանում, որ համաշխարհային տերությունները որոշեցին աջակցել այս «փոքր նացիզմին», իհարկե, այն չէ որ ուղղված էր թուրքերի և մահմեդականների դեմ։ Իրավիճակի նողկալիությունը կայանում էր նրանում, որ այդ ուժերը փաստացի աջակցում էին ադրբեջանական տարածքների օկուպացմանը։ Միակ բանը, որ նրանք չկարողացան անել՝ դա օրենսդրական մակարդակով օկուպացիան ճանաչելն էր, ինչը Ադրբեջանին թույլ տվեց, օգտվելով ինչպես իրավունքից, այնպես ւլ ուժից՝ վերադարձնել այն, ինչ իրենն էր։ Հիմա Հայաստանի ցավալիորեն խայթված հովանավորները նրան սովորեցնում են «չզիջել դիրքերը»։ Բայց հովանավորների դիրքորոշումներն ու ռեսուրսները չէ որ կարող են նաև փոխվել, իսկ Ադրբեջանը միշտ մոտ է...
Հոդվածում Փաշինյանը նաև սկսում է ինչ որ երկար ու խճճված քննարկումներ Մեղրիով բեռնափոխադրումների համար երկաթուղային միջանցք տրամադրելու իր պատրաստակամության մասին՝ այդ նույն պայմաններով, ինչ Իրանն է առաջարկում։
Իրանի հետ համեմատությունն անտեղի է։ Ադրբեջանը չի կռվել Իրանի հետ և չի հաղթել նրան։ Նա կռվեց Հայաստանի հետ և հաղթեց Հայաստանին։ Իրանի հետ հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով։ Հայաստանի հետ հարաբերությունները խաղաղ պայմանագրի բացակայությամբ կարգավորվում են կապիտուլիացիայի ակտով, որն ըստ էության հանդիսանում է Եռակողմ հայտարարությունը։ Հայաստանը՝ պարտված կողմն է և պետք է իրեն պատշաճ պահի։ Հովանավորների աջակցությունը չի փոխում հարցի էությունը։ Ամեն ինչի համար պետք է վճարել։ Մանավանդ երեսուն տարվա օկուպացիայի համար։ Մենք, ի դեպ, բոլորովին քիչ բան ենք պահանջում՝ դեպի Նախչըվան ճանապար տալ Զանգեզուրով, որն, ի դեպ, ժամանակին նույնպես մեր տարածքների հաշվին նվիրել են Հայաստանին։
Դրանով հանդերձ հատկապես Բաքուն է ցուցաբերել բարի կամքի դրսևորում՝ հաղորդակցության հարցը դուրս բերելով խաղաղ պայմանագրի փակագծերից, այսինքն չստեղծելով լարվածություն այս ուղու վրա և տարածք ու ժամանակ թողնելով այս լուծման քննարկման ու հասունացման համար։ Այդ ժեստը ըստ արժանավույն գնահատելու փոխարեն՝ Հայաստանի վարչապետը, ընդհակառակը, արհեստականորեն փորձում է մեծ խնդրի տեսիլք ստեղծել։ Նա այդպես էլ սկսում է հոդվածը. «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվող կամ սրվող հարցը՝ տարածաշրջանային հաղորդակցության հարցն է։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները»։ Ինչպես վերը նշվեց, Ադրբեջանը ոչ մի դեպքում չի սրում այդ հարցը, սակայն ուզում եմ նշել, որ մտքերը նյութականանալու հատկություն ունեն։ Եթե Փաշինյանը ուզում է մեծ խնդիրներ, ապա նա կարող է ստանալ դրանք: