twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Լավրովը Հայաստանին սպառնում է Ամերիկայով Ռուսական դիվանագիտության ազդանշանները

18 Մայիսի 2023 15:19

Մայիսի 16-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Ցարգրադ» հեռուստաալիքին։ Հաղորդավարի հարցերը հիմնականում վերաբերվել են Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատմանը։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հարցազրույցի ժամանակ մի շարք ոչ կոռեկտ հայտարարություններ է թույլ տվել՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների առնչությամբ, որոնք, զրուցակիցների մտահաղացմամբ, պատրաստվել և արդարացվել էին հաղորդավարի՝ արևմտյան աշխարհում դիվանագիտական էթիկետի մակարդակի ու որակի կտրուկ նվազեցման մասին առաջին իսկ հարցով։

Իսկ մենք ավելի կարևոր ենք պատկերացնում զբաղվել Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Լավրովի մտքերով, որոնք նա հնչեցրել է՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում իրավիճակը խարխլելու Արևմուտքի գործողությունների վերաբերյալ ավելի լայն հարցի համատեքստում։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Մենք պատրաստ էինք ճիշտ նույն կերպ (ինչպես Ղազախստանը - խմբ.) օգնել նաև ՀԱՊԿ-ի այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ Եվ անցյալ տարվա աշնանը մինչև Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովը մեր հայ դաշնակիցների խնդրանքի համապատասխան՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթ էր նախապատրաստվել։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին, արդեն բուն գագաթնաժողովում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, ես համոզված եմ. Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ»։

Հնչեցնելով (արդեն որերորդ անգամ) այն, ինչ իրավագիտության լեզվով կոչվում է «զորադասավորում», ռուսաստանցի դիվանագետը առիթը բաց չի թողել ձևակերպել նաև հնարավոր պատժամիջոցը. «Նրանք (ամերիկացիները-խմբ.) ուզում են և դրանով (տեղախախտումով-խմբ.) ակտիվ զբաղվում են։ Գիտեմ, որ հայերին (մենք նման տեղեկություններ ունենք), ասում են, իբրև, եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահները նույնպես, վերացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը... Մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը իրեն վերաբերվում նրանց, ում վրա նա նախկինում ինչ-որ խաղադրույք է կատարել։ Նրանք լքեցին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին…»։

Ուրեմն, Լավրովը հայկական կողմին զգուշացրել է ԱՄՆ-ի աջակցության անկայունության մասին, որից, անպայման, պետք է զգուշանալ։ Մի կողմից, հայերի համար Մոսկվայի նման ակնարկի բուն հնարավորությունը, անշուշտ՝ տհաճ փաստ է։ Սակայն իր վրա ուշադրություն է գրավում մեկ այլ բան. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նույնիսկ չի ակնարկել ինքնին Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների մասին՝ սահմանափակվելով թշնամու գործողությունների միջոցով միջնորդավորված սպառնալիքով։ Սա նշանակում է արդյոք իր վասալի նկատմամբ ինքնուրույն որևէ լուրջ պատժամիջոցներ կիրառելու Մոսկվայի անկարողությունը, թե այնուամենայնիվ առավել կարևոր գործերի առկայության պատճառով դրանով զբաղվելու ժամանակավոր չկամություն՝ առայժմ մնում է անհասկանալի։

Սովորաբար, երբ Երևանը թույլ է տալիս թեքում դեպի խաղաղության պայմանագրի արևմտյան ձևաչափը, Մոսկվան շտապում է նրան շշպռել հիշեցնելով այն մասին, որ իրականում հենց նա է առաջարկել իր համար լավագույնը Ղարաբաղի հայերի որոշակի կարգավիճակ կանխատեսող տարբերակը։ Այդպես է եղել և՛ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Պուտինը այդ միտքը հնչեցրեց Վալդայի ֆորումում, և՛ ընթացիկ տարվա հունվարին, երբ նման թեզերով հանդես եկավ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սակայն ոչ վաշինգտոնյան փուլից, ոչ էլ Բրյուսելում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, Ռուսաստանը նման հայտարարություններ չի արել։ Սա որոշ չափով բացատրվում է նրանով, որ մայիսի 19-ին Մոսկվան դառնալու է ռուսական բանակցային ուղու հաջորդ փուլի համար հարթակ և Երևանին լրացուցիչ շտապեցնելու կարիքը չունի։ Մյուս կողմից, Կրեմլում, հավանաբար, արդեն որոշել են, որ Ռուսաստանի կողմից հայ համայնքի կարգավիճակի թեմայի մշտական պեդալահարումը կողմերի կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին այդչափ հեռու գնացող հայտարարությունների ֆոնին՝ սկսում է հնչել բոլորովին հիմարավարի։ Բառափոխելով թևավոր արտահայտությունները՝ ռուսները չեն կարող լինել առավել միադավան, քան հայ կաթողիկոսը։ Եվ վերջապես, Ադրբեջանի կողմից տեղում իրականության փոփոխությունը Մոսկվային շատ քիչ տեղ է թողնում նման շահարկումների համար՝ փաստորեն նման նախաձեռնությունները վերածելով դիվանագիտական անախրոնիզմի։

Ուշագրավ է, որ գրեթե Լավրովի ելույթի հետ զուգահեռ, Հայաստանի ԱԳՆ-ից եկել է լուր այն մասին, որ այս պահին ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը երկրի օրակարգում չկա։ Արտաքուստ ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կարծես Փաշինյանը պատրաստ է քննարկել պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի ուժերը տեղակայելու հարցը։ Արդյո՞ք սա նշանակում է նաև, որ Փաշինյանը հակված է հետ կանգնել բրյուսելյան պայմանավորվածություններից՝ հօգուտ ռուսական տարբերակի։ Այո ավելի լավ կլիներ հասկանալ՝ թե հիմա ինչու՞մն է կայանում այդ ռուսական տարբերակը։

Ինչպես արդեն ասացինք, Ղարաբաղի «կարգավիճակի» հարցը դառնում է ժամանակավրիպում։ Եթե Մոսկվան և կարողանար վերադարձնել այդ օրակարգը, ապա միայն այն բանից հետո, երբ կփոխեր իրավիճակը տեղում, այսինքն՝ Ղարաբաղում։ Հաշվի առնելով, որ ի դեմս Վարդանյանի՝ Ղարաբաղի հայ համայնքը ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու՝ Ադրբեջանի գործողություններին խոչընդոտելու Մոսկվայի հիմնական փորձը ձախողվել է, իսկ բանակցություններից առաջ նոր փորձերի ժամանակ պարզապես չկա, ավելի հավանական է թվում, որ Մոսկվան այնուամենայնիվ փոխել է իր դիրքորոշումը և ներկայացնելու է՝ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա կարգավորումը հաստատող ինչ-որ տարբերակ։ Պարզ ասած, Արևմուտքի քթի տակից կփախցնի խաղաղ գործընթացը։ Հարկ է նշել, որ համապարփակ խաղաղության ստորագրումը Ռուսաստանին շատ է ձեռնտու իմիջային առումով։ Ուկրաինայում շարունակվող ագրեսիայի պայմաններում՝ Ռուսաստանը կարող է իրեն ներկայացնել որպես խաղաղապահ Հարավային Կովկասում։ Բացի այդ, Մոսկվան հիանալի հասկանում է, որ Փոքր Կովկասի նախալեռներում ոչ միայն ադրբեջանական բանակի կորպուսով, այլ նաև, որը ոչ պակաս կարևոր է՝ Ադրբեջանի պետության հզորագույն ժամանակակից ենթակառուցվածքով «շրջապատված» երկու հազարանոց զորախումբը՝ աշխարհաքաղաքական բալաստ է, որը վաղ թե ուշ պետք է դեն նետվի, իսկ ավելի լավ է վաճառել ավելի թանկ, քանի դեռ կարող ես ինչ-որ բան ստանալ։ Հնարավոր է, որ եկել է պահը։ Թե ինչպիսի առաջարկներ կստանա Ադրբեջանը, այս դեպքում մենք կիմանանք բավականին շուտով։ Սակայն վստահ ենք, որ եթե գինը լինի չափազանց բարձր՝ Բաքուն չի համաձայնվի և բոլոր հարցերը կլուծի տեղում և ազգային շահերի համատեքստում։ Ինչպես, ի միջի այլոց, նա և արել է մինչև հիմա:

Caliber.Az
Դիտումներ: 204

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

245
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

234
23 Ապրիլի 2025 11:17
3

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

189
24 Ապրիլի 2025 14:48
4

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

157
23 Ապրիլի 2025 23:10
5

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

140
24 Ապրիլի 2025 09:21
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

139
23 Ապրիլի 2025 09:17
7

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

132
24 Ապրիլի 2025 18:06
8

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

118
24 Ապրիլի 2025 09:36
9

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

107
24 Ապրիլի 2025 14:22
10

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

79
25 Ապրիլի 2025 18:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading