twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղության լաբիրինթոսը Հայաստանը կանգ է առնում, բայց մրցավազքից դուրս չի գալիս

11 Հունվարի 2024 19:24

Ամանորի նախաշեմին և անմիջապես հետո ադրբեջանական կողմը բավականին եռանդուն աշխատանք է կատարրել՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը իր հավատարմությունը ցուցադրելու ուղղությամբ։ Այսպես, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել՝ Էստոնիայի հանրային հեռուստատեսությանը և բրիտանական «The Guardian» օրաթերթին։ Ամիրբեկովը հայտնել է, որ Բաքուն դեկտեմբերի վերջին հանձնել է խաղաղ պայմանագրի տեքստի վերջին տարբերակը և հիմա Երևանից սպասում է իր առաջարկների պատասխանին։ Իսկ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը զրուցել է՝ թուրքական «TRT World» հեռուստաալիքի և գերմանական «Berliner Zeitung» օրաթերթի լրագրողների հետ։ Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում այն, որ Հաջիևը վերակենդանացրել է մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախչըվան երթուղու (Զանգեզուրի միջանցք) թեման:

Իրոք, վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը կապված էր այն բանի հետ, որ նա չի պատրաստվում սպասել՝ հաղորդակցությունների ապաշրջափակման նկատմամբ Երևանի քայլերին և օգտագործելու է այլընտրանքային ուղիներ, ինչը և ցուցադրել է՝ հասնելով Իրանի միջով դեպի Նախչըվան ճանապարհի (Արազի միջանցք) կառուցման մասին Թեհրանի հետ համաձայնության։ Այս քայլերը կարող էին պաշտոնական Երևանի մոտ ստեղծել սխալ միտք այն մասին, որ Բաքուն հրաժեշտ է տվել Զանգեզուրի միջանցքի գաղափարին։ Հաջիևի հայտարարությունը, այսպիսով կոչված է եղել սառեցնել նման հույսերը։ «Pacta sunt servanda» (պայմանագրերը պետք է հարգվեն (լատին)),- առանց որևէ ակնարկների իր միտքը ավարտել է Հիքմեթ Հաջիևը։

Մյուս կողմից, նախագահի օգնականը չի ասել այն մասին, որ Բաքուն խաղաղ պայմանագրի տեքստում որպես պարտադիր պայման է դնում դեպի Նախչըվան երթուղու մասին կետի ներմուծումը: Սակայն, նա չի ասել նաև հակառակը՝ միաժամանակ հայտարարելով, որ չարժե իր համար դնել խիստ ժամանակային շրջանակներ։ Այսպիսով, պաշտոնական Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հաղորդակցությունների բացման հարցը քննարկելու հնարավորություն և ժամանակ։

Այս կապակցությամբ, հետաքրքիր է հետեւել, թե ինչ է կատարվում հայկական կողմում։

Հունվարի 8-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը։ Նա հայտարարել է, որ «Պաշտոնական Երեւանը հունվարի 4-ին գրավոր պատասխանել է խաղաղ պայմանագրի հարցով Բաքվից ստացված առաջարկներին եւ այժմ սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին... Կան հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանավոր բանակցությունների ընթացքում, բայց մենք տեսանք որոշակի շեղումներ խաղաղ պայմանագրի տեքստում։ Ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ կան կետեր, որոնցով մենք առաջ ենք գնացել»։ Ուրիշ մանրամասներ նա չի հայտնել՝ ելնելով «բացառապես բանակցային էթիկայից»։ Նրա խոսքով, կա դրական դինամիկա, և կողմերն ակնկալում են «կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել և ստորագրել խաղաղ պայմանագիրը»։

Սակայն, հայկական կողմը ոչինչ չի ասում բանակցությունների նախընտրելի ձեւաչափի մասին։ Եվ մինչև հիմա պարզ չէ, թե Հայաստանի իշխանությունների համար ընդունելի է արդյոք երկկողմ ձևաչափը։ Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը հայտարարել է. «Անցկացման կոնկրետ պայմաններով, վայրով և ժամանակով անմիջական առաջարկ Հայաստանը դեռ չի ստացել։ Երբ լինի նման առաջարկ, հայկական կողմը կմտածի ընդունել այն, թե մերժել։ Մենք չենք կարող հրապարակային հայտարարությունները դիտարկել որպես կոնկրետ առաջարկներ»։

Մի փոքր տարօրինակ հայտարարություն է։ Հարց է ծագում, իսկ միթե՞ դեկտեմբերի 7-ի Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք չէ։ Այսինքն կողմերն արդեն անցել են առաջարկներ ներկայացնելու փուլը և թեւակոխել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու փուլը, իսկ պաշտոնական Երևանի ներկայացուցիչը չգիտես ինչու նախընտրում է հրաժարվել այդ նախաձեռնություններից։

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք խաղաղ պայմանագրի տեքստի նախնական տարբերակի հետ ծանոթանալու հնարավորություն են ստացել և պնդում են, որ նրանում ուրվագծված են միայն Ադրբեջանի շահերը։ Արմեն Գրիգորյանը նրանց պատասխանել է, որ Հայաստանի շահերը կայանում են խաղաղ պայմանագրի միջոցով երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության մեջ։ Եվ հայկական կողմը բանակցում է հենց այս հունով։

Հավանաբար, հայկական վերնախավերում՝ Բաքվի հետ արևմտյան միջնորդների մասնակցությամբ կամ առանց մասնակցության բանակցությունները շարունակելու մասին քննարկումներ են անցկացվում։ Ընդ որում, դա նման է նրան, որ և՛ «բազեները», և՛ «աղավնիները» հակված են, որպեսզի չկորցնել արևմտյան թիկունքը։ Եթե «աղավնիները» Զանգեզուրի միջանցքի արտատարածքայինությունը պաշտպանելու հարցում առաջին հերթին հաշվարկում են Արևմուտքի աջակցության վրա, ապա «բազեները» նաև նրա հույսն ունեն, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հայերի համար կհասնեն՝ խաղաղ պայմանագրի տեքստում «Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» մասին կետը ներառելուն։ Այստեղ ավելացնենք նաև Հարավային Կովկասում Սպիտակ տան և Ելիսեյան պալատի սեփական շահերը, և կտեսնենք, որ Հայաստան-Արևմուտք միաբանության խզելը այնքան էլ հեշտ չի լինի։ Դա ևս մեկ անգամ հաստատվում է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ-ի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Հայաստան։ Նշեմ, որ Բոնոյի այցը Բաքու նախատեսված չէ։ Մեր երկրի դեմ Պետդեպարտամենտի վերջին դեմարշի հետ միասին, սա հիմք է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը այս փուլում Բաքվի հետ պայմանավորվելու ոչինչ չունի։ Մնում է հարց՝ Բոնոն ինչի՞ մասին է խոսել հայերի հետ։

Ըստ լրատվամիջոցների, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բոնոն և Գրիգորյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերջին բանակցությունների արդյունքներն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գրիգորյանը հայտարարել է նաեւ, որ Բոնոն Հայաստան է եկել ԱՄՆ-ում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Անվտանգության խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանը համաձայնվել է մասնակցել։

Այսպիսով, Երևանը տվել է իր համաձայնությունը Վաշինգտոնում բանակցություններին։ Իսկ ահա արդեն այսօր, Երևանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Գերապետրիտիսի հետ հանդիպման ժամանակ՝ հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է հետևյալը. «Ես կասեի, որ Ադրբեջանի առաջարկներում մենք տեսնում ենք տեքստի որոշ կետերի բովանդակային առումով որոշակի հետընթաց, բայց նաև որոշակի առաջընթաց մի շարք այլ ուղություններով»: Այսինքն, փաստորեն կրկնել է Գրիգորյանի վերը նշված մեջբերումը.

Հնարավոր է, որ հայ քաղաքական գործիչները հետընթաց են համարում հիշեցումն այն մասին, որ Բաքուն այնուամենայնիվ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ հաղորդակցությունները բացելու ուղղությամբ քայլեր է սպասում Երևանից։ Ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրանով հանդերձ չի փորձում ամպագոռգոռ խոսքերով «թաղել» խաղաղ գործընթացը՝ անմիջապես «բացասական» դիտողությունը փոխհատուցելով առաջընթացի մասին դրական դիտողությամբ։ Սա, ընդհանուր առմամբ, վկայում է այն մասին, որ եթե նույնիսկ Երևանը և պատրաստ չէ առանց միջնորդների նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա, համենայնդեպս, փորձում է պահպանել խաղաղ գործընթացում դրական զարգացումները, որոնք ձեռք են բերվել երկկողմ բանակցությունների ընթացքում, և չի ցուցադրում գործընթացին միաձուլվելու փորձեր, անելով նեղացած դեմք։

Արդյոք սա նկատի ուներ Հիքմեթ Հաջիևը, երբ ասում էր այն մասին, որ կողմերին ժամանակ է պետք՝ ակնհայտորեն կռահելով Բաքվի վրա ճնշում գործադրելու համար հերթական անգամ արևմտյան ռեսուրսը օգտագործելու Երևանի գայթակղությունը։ Մնում է միայն սպասել, մինչև նրանք նորից հիասթափվեն այս ուղու վրա, որից հետո կարելի է նստել ուղիղ բանակցությունների սեղանի շուրջ։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում կողմերը որոշեն կնքել խաղաղության մասին հիմնարար պայմանագիր, առանց նրա մեջ հաղորդակցության զգայուն հարցը ներառելուն։ Սա առնվազն ցույց կտա ողջ աշխարհին, և առաջին հերթին միջնորդության ձգտողներին, որ մեր երկրները կարող են ոչ միայն զգուշավոր քայլեր ձեռնարկել միմյանց հանդեպ, այլ նաև հասնել շոշափելի համաձայնության։ Նման համաձայնության ձեռքբերումը մի կողմից էապես կնվազեցներ երրորդ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, իսկ մյուս կողմից՝ Հայաստանին ու Ադրբեջանին կմղեր մնացած հարցերի համար լուծումներ փնտրելուն։

Իսկ առայժմ շատ նման է նրան, որ բանակցային գործընթացում ծագել է հերթական ընդմիջում։

Caliber.Az
Դիտումներ: 183

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

160
17 Ապրիլի 2025 18:48
2

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

137
18 Ապրիլի 2025 14:53
3

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

123
17 Ապրիլի 2025 09:17
4

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

122
18 Ապրիլի 2025 14:11
5

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

120
17 Ապրիլի 2025 10:19
6

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

104
16 Ապրիլի 2025 09:31
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

102
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

92
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

88
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

76
16 Ապրիլի 2025 15:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading