Խաղը խանգարվել է Պացիենտին կբուժեն
2023 թվականի հուլիսի 29-ը։ «Լաչին» սահմանային անցակետ։ Ենթադրաբար հիվանդ օրգաններով տարեց տղամարդը դուրս է գալիս ԿԽՄԿ-ի շտապօգնության մեքենայից և վախեցած հայացքը թափառում է օտար, բայց լսողության համար ծանոթ լեզվով պարզաբանող համազգեստով մարդկանց վրա: Պնդակազմ սահմանապահները զննում են մեքենան, որով նա եկել է։ Շուտով լրջորեն կզբաղվեն նաև անձամբ իրենով։ Մի քանի րոպեից փաստաթղթերի ներկայացմամբ, նրան կկալանավորեն։ Վագիֆ Չերկեզի Խաչատրյան, ով 1991 թվականին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների կոտորածին…
Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և լինի նա պատկառելի տարիքի տղամարդ և բոլորովին մահամերձ, հաշմանդամի բազկաթոռի, կամ պատգարակի վրա՝ ճակատագիրը նրան ոչ մի ավելորդ ներողամտություն չի տվել՝ ցանկացած դեպքում նրան սպասվում էր Բաքու բերելը և հանդիպումը ականատեսների՝ իր վայրագություններից կենդանի մնացած զոհերի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն հրապարակվել են զոհերի, մասնավորապես երկու տղամարդկանց հիշողությունները, որոնց կրծքին հայ ավազակները շիկացած երկաթով խաչ են խարանել։ Նրանց խոսքով, Վագիֆ Խաչատրյանը մեծ հաճույքով է մասնակցել այդ խոշտանգումներին։ Իսկ այժմ Խաչատրյանի հանցագործություններով կզբաղվի դատարանը, ինչի արդյունքներով և կկայացվի դատավճիռ։
Ճիշտ է, Մեշալիի դահիճին ստիպված են եղել ժամանակավորապես տեղափոխել Խըրդալանի կլինիկա, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերում։ Այո, դժվար է հոգ տանել մոլագարի մասին, բայց օրենքն է այդպիսին. պետությունը պարտավոր է բուժօգնություն ցուցաբերել հետաքննության տակ գտնվող յուրաքանչյուր անձին։ Բացի այդ էլ, այս դեպքում դա բարձր աստիճանի խելամտություն է. դե հո տմարդին չեն թողնի, որ առանց պատիժը կրելու լքի այս աշխարհը:
Մի քանի խոսք Խաչատրյանին իր մեքենայով տեղափոխած ԿԽՄԿ-ի մասին։ Այս կազմակերպությունը իրեն դիրքավորում է որպես «ամեն վատի դեմ ամեն լավի օգտին» հանդես եկող ընկերություն: Որպես կանոն, հենց այս դիրքավորումն է թաքցնում ամենաչար մտադրությունները։ Ոչ, մենք, իհարկե, զրոյին չենք հավասարեցնում այն մարդասիրական նշանակությունը, որը ներկայացնում է (կատարյալ դեպքում) Կարմիր Խաչի գործունեությունը։ Բայց, ըստ երևույթին, այս կազմակերպության գործառուները մարդասիրական առաքելության համբավը նախկինում հաճախ օգտագործել և հիմա նույնպես օգտագործում են ամենևին էլ ոչ բարի նպատակներով, այլ որպեսի կատարեն իրենց որոշ հարուստ հովանավորների քաղաքական պատվերները։ Մեր պարբերականը արդեն մեջբերել է բրիտանական «The Guardian» պարբերականի տվյալները, որը դեռ 2011 թվականի մայիսին հրապարակել էր սկանդալային հոդված այն մասին, թե ինչպես է ԿԽՄԿ-ն հազարավոր նացիստական հանցագործներին և կոլլաբորացիոնիստներին օգնել թաքնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իսկ հիմա ահա նույն կերպ թաքցրել են հայ նացիստին ու մարդասպանին՝ և տարհանել են ԿԽՄԿ-ի մեքենայով։
Հաշվի առնելով այն տեղատվական ռեսուրսները, որոնց տիրապետում է Կարմիր Խաչը, ինչ-որ կերպ դժվար է հավատալ, որ նրա աշխատակիցները տեղյակ չեն եղել այն մասին, թե ում են նրանք փրկում և ինչ հանցագործությունների համար է նա պատասխանատու: Ի դեպ, հայկական ԶԼՄ-ները, ԿԽՄԿ-ին այս փորձի համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, կազմակերպության վրա վրդովմունքի փոթորիկ են թափել՝ ադրբեջանական կողմին Ադրբեջանից հեռացողների ցուցակներ տրամադրելու համար։ Դե, հայերը ոչ մի կերպ չեն ուզում գիտակցել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և որ ԿԽՄԿ-ն պարզապես պարտավոր է մեր սահմանապահներին ներկայացնել իրենց հովանավորության ներքո ադրբեջանական տարածաշրջանը լքողների ցուցակները։ Եվ սրանք տարրական պահանջներ են, որոնք Կարմիր Խաչը պարզապես պարտավոր է կատարել։ Միայն թե ԿԽՄԿ-ն Ղարաբաղում իր գործունեությունը շարունակում է համակարգել Երևանի մասնաճյուղից, այլ ոչ թե Բաքվի։ Ոչինչ, և դրանում էլ մեր ուզածին կհասնենք։
Բայց վերադառնանք կալանավորվածին։ Հայտնի է, որ Վագիֆ Խաչատրյանը 1996-97 թվականներին եղել է հայկական ավազակախմբերի նախկին «հրամանատար» և օկուպացիոն վարչակազմի «անվտանգության խորհրդի քարտուղար» Սամվել Բաբայանի վարորդը։ Այդ նույն Սամվել Բաբայանի, ով Խոջալիում սպանել է անպաշտպան կանանց ու երեխաներին, իսկ հիմա հանկարծ սկսել է հանդես գալ Ադրբեջանին վերաինտեգրվելու օգտին։ Սակայն, Բաքվում իր համար ներում մուրալու Բաբայանի այս փորձերին ոչ մի կերպ չեն արձագանքում։ Իսկ նրա հանցակցի ձերբակալությունը՝ վատ նշան է ադրբեջանական ժողովրդի բոլոր դահիճների համար։
Ի դեպ, շատ ծիծաղելի տեսք ունի՝ պայմանական սահմանից այն կողմ Խաչատրյանի ձերբակալման առնչությամբ արձագանքը։ Բացի նրանից, որ պատժիչի կալանավորումը նրանք համարում են հանցագործություն, մի բան էլ ավել, ճաղերի հետևում նրա հայտնելու համար «մեղքի» կեսը ուղարկում են Փաշինյանի վրա, ով իբր Ադրբեջանին է հանձնել «կռված» ղարաբաղցի հայերի ցուցակները։ Դե, առաջին հերթին, այնքան էլ խորամանկ բան չէ՝ բացահայտել Ադրբեջանի օրինական իշխանություններին ընդդիմացած տարածաշրջանի բնակիչներին։ Իսկ ահա երկրորդը, ինչ ձևով էլ որ Բաքուն ստացել է այդ ցուցակները, ո՞վ կարող է հաստատել, որ դա եղել է հիմա, այլ ոչ թե, օրինակ, Սարգսյանի կամ Քոչարյանի երկրի ղեկավար լինելու ժամանակ։
Կարելի է ենթադրել, որ, ըստ երեւույթին, Բաքուն բոլոր կռվածներին անընդմեջ չի որսում պրծնում, թող գնան, իրենցից մաքրեն մեր հողը։ Բայց տես, պատերազմական հանցագործները՝ բոլորովին այլ բան է՝ նրանց չի հաջողվի խուսափել արդարադատությունից:
Ընդհանրապես, այս մարդասպանը հետաքրքիր անուն ունի։ Մահմեդական է։ Ու թեև հայերը երեխաներին աշխարհի տարբեր ժողովուրդներից փոխառնված ամենատարօրինակ անունները տալու սիրահարներ են, սակայն մեր հարևանների մոտ մահմեդական անունները չափազանց հազվադեպ են հանդիպում: Սովորաբար դրանք տրվում են տղաներին և կապված են մեկ սովորույթի հետ, որը հայտնվել է ХХ դարի կեսերին։ Եթե ընտանիքում հայկական անուններով տղաները մանկուց մահանում էին, ապա ծնողները ընտանիքի մեծերի խորհրդով հաջորդ արական սեռի նորածնին տալիս էին մահմեդական անուն։ Նրանք հավատում էին, որ երեխային սպառնում են չար ուժերը, որոնք կապված են իրենց թշնամիների հետ։ Իսկ հայերը ո՞ւմ էին թշնամի համարում։ Իհարկե, մահմեդականներին: Տղային անվանակոչելով մահմեդական անունով, նրանք փորձել են շփոթել չար ոգիներին։ Չար ոգիների մասին չգիտեմ, բայց հայ հնաբնակներին չհաջողվեց խաբել Ադրբեջանի իրավապահ մարմիններին։
Հիմա հայկական կողմը խուճապի մեջ դես ու դեն է ընկնում ու չգիտի ինչի համար բողոքի՝ «ֆուռերի շրջափակումից», թե «հիվանդ ծերունու» ձերբակալությունից։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Հայաստանի հովանավորները, եղբայրներն ու քույրերը նույնպես տարակուսանքի մեջ են։ Ռազմական հանցագործ, նա ռազմական հանցագործ է, և ոչ մի դիվանագետ, ոչ մի Կարմիր խաչ իրեն թույլ չեն տա այնքան հեռու գնալ, որ պաշտպանեն դահիճին։ Մի բան է բղավել վերացական «120 000 սովածների» մասին և բոլորովին այլ բան է՝ արատավորվել մսից ու արյունից դաժան մարդու հովանավորությամբ:
Խաղը բոլոր ուղղություններով խանգարվել է: