twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կորցնում ես վստահությունը՝ կկորցնես նաև պաշտոնը Արևմուտքը խաղադրույք է կատարում Գրիգորյանի՞ վրա։

31 Հունվարի 2024 14:38

Կամ ուշագրավ լուր, կամ «սուտ» է հրապարակել հայկական «Հրապարակ» թերթը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև խորացող կոնֆլիկտի մասին։

«Գրիգորյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների միջև հարաբերությունները լարվել են, քանի որ Գրիգորյանը ինչ-որ պահի առանձնացել է քաղաքական թիմից և դուրս է եկել առաջին պլան։ Բոլորը նկատել են, որ իր ղարաբաղյան ծագումը ժխտող Գրիգորյանին առանձնացնում են Արևմուտքում և նույնիսկ համարում են Փաշինյանի իրավահաջորդ։ Եվ եթե Փաշինյանը չկատարի Արեւմուտքի պահանջները, հստակ քաղաքականություն չվարի Ռուսաստանի նկատմամբ, ապա չի բացառվում, որ նրան փոխարինի Գրիգորյանը, ով հաճույքով կիրականացնի արեւմտյան ծրագրերը։ Ներկուսակցական քննարկումների ժամանակ նշվում է, որ եթե Փաշինյանը սկզբում լուրջ չէր վերաբերվում այդ սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արևմուտքի հետ Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղը»,- գրում է «Հրապարակ»-ը։

Դե ինչ, այն մասին, որ Փաշինյանը, հնարավոր է, չի հանդիսանում լիովին արևմտամետ քաղաքական գործիչ՝ մենք արդեն գրել ենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Բաքվի և Երևանի կողմից զինվորականների փոխանակման մասին բեկումնային հայտարարության հետքերով։ Մենք նույնիսկ առաջ քաշեցինք ենթադրություն, որ այդ պայմաններում Արեւմուտքին այլ բան չի մնում, քան Փաշինյանին փոխարինող փնտրելը։

Այս տեսանկյունից միանգամայն տրամաբանական է թվում եվրոպացիների կողմից այն գործչի որոնումը, որը կարող է փոխարինել Փաշինյանին՝ նրա կողմից Արևմուտքի հանդեպ հնազանդության վերջնական կորստի դեպքում։ Եվ կրկնակի տրամաբանական է, որ այս ընտրությունը ընկել է նրա վրա, ով և պատասխանատու է ԵՄ-ի հետ հարաբերությունների համար, այսինքն՝ Արմեն Գրիգորյանի։ Ինչպես նաև հարկ է մեր ընթերցողներին հիշեցնել (և այդ մասին նույնպես հիշատակվել է մեր նյութերում), որ հենց Գրիգորյանն է վերահսկում Երևանի փոխգործակցությունը ԵՄ-ի հետախուզական առաքելության հետ, ներառյալ լրտեսական դիվերսիաները Գյումրիում ՌԴ-ի ռազմաբազայի նկատմամբ։

Կա ևս մեկ գործոն, որը խոսում է այդ վարկածի օգտին։ Գրիգորյանը՝ ծագումով Ղարաբաղից է։ Նա՝ հավակնոտ քաղաքական գործիչ է, իսկ ցանկացած հավակնոտ քաղաքական գործչի կարիերայի հիմնական շարժիչ ուժը՝ ինքնասիրությունն է։ Այսպես ուրեմն, միթե՞ կարող են կասկածներ լինել, որ Գրիգորյանի հպարտությունը վիրավորված է, ընդ որում էլ, շատ ուժեղ է վիրավորված՝ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով։ Ընդ որում, դա կարող է արտահայտվել առօրյա բաներով։ Ահա օրինակ, Փաշինյանը կարող է ամռանը գնալ հայրենի Իջևան, Վահագն Խաչատուրյանը՝ Սիսիան, իսկ Գրիգորյանը իր «փոքր հայրենիք»՝ Խոջավենդ արդեն չի կարող գնալ։ Ավելի ճիշտ՝ կարող է, բայց միայն արտասահմանյան անձնագրով։ Նրա համար սա նվաստացման ահռելի աղբյուր է, և, ամենայն հավանականությամբ, ռևանշիզմի գաղափարները կյանքի կոչելու դրդապատճառ։ Բացի այդ էլ, Գրիգորյանը՝ «լղհ» կեղծ կազմավորման զինված անջատողական խմբավորումների ղեկավարներից մեկի և «պաշտպանության նախարար» Մովսես Հակոբյանի եղբոր որդին է։ Ոչ, անշուշտ, եղբոր որդին հորեղբոր համար պատասխանատու չէ, և, այնուամենայնիվ, գործոնների միագումարում կարելի է ենթադրել, որ Գրիգորյանը՝ ղարաբաղյան կլանի նոր դեմք է։ Հարցը նրանում է, թե ինչո՞ւ է նա, ի տարբերություն ավագ սերնդի, խաղադրույք կատարում ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի վրա։ Պատասխանը՝ պարզ է։ Կլանը որոշել է բոլոր ձվերը չդնել մեկ զամբյուղի մեջ, առավել ևս այն բանից հետո, երբ 2016 թվականի ապրիլին համոզվեց նրանում, որ Հարավային Կովկասում տեղի են ունենում տեկտոնական փոփոխություններ։

Բացի այդ էլ պետք է հավելել, որ Գրիգորյանը՝ հիմար մարդ չէ, աստիճանաբար քաղաքական փորձ է ձեռք բերում և տիրապետում է Արևմուտքում շփումների լայն ցանցի։ Այսպիսով, շատ մեծ է նրա հավանականությունը, որ Արևմուտքը աչք է դրել Փաշինյանի վրա, և նրա «կառավարման վահանակը» կորցնելու դեպքում, խաղադրույք կկատարի Գրիգորյանի վրա։

Գրիգորյանն ավելի քիչ խարիզմատիկ է, քան իր ղեկավարը, բայց դա կարող է ձեռնտու լինել նրա համար: Անտարբեր հասարակությունը լիովին կարող է ընտրել անտարբեր (տեսքից) մարդու, ով հնարավոր է, իշխանության կգա որպես փորձառու տեխնոկրատ: Չեմ զարմանա, եթե Գրիգորյանը դառնա փոխզիջումային ֆիգուր այն ուժերի վարչապետի պաշտոնի համար, որոնք դեմ են Ադրբեջանի հետ խաղաղության` սկսած դաշնակներից և վերջացրած «Սասնա ծռերի» խելագարներով։ Նա շատ նման է մի մարդու, ով իշխանության է գալիս ժամանակավոր, իսկ երկար է մնում։ Եթե այն ուժերը, որոնց Փաշինյանը ձեռք չի տալիս, ժամանակ չունեն սպասել մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, ապա Փաշինյանին արժե ուժեղ անհանգստանալ։

Այնքանով, որքանով Փաշինյանը կարողացավ անցկացնել հակառուսական քաղաքականություն, նրան, ըստ ամենայնի, հաջողվել է պահպանել հարաբերությունները Գրիգորյանի հետ։ Սակայն այն չափով, երբ Երևանը մոտենում է այն կետին, երբ պետք է արտաքին քաղաքական ընտրություն կատարել, նրանց միջև հակասություններն ու կոնֆլիկտը գնալով մեծանում են։ Հնարավոր է, որ այդ կետին արդեն հասել են և հատկապես դրա հետ է կապված «Հրապարակ»-ում հոդվածը։ Եթե նախկինում այս մասին խոսելը մեծ իմաստ չուներ, ապա այժմ, երբ կոնֆլիկտը հասել է իր գագաթնակետին, ժամանակն է լույս աշխար դուրս բերել Գրիգորյանին։

Հարցը նույնիսկ նրանում չէ, թե արդյոք այս վարկածն արտացոլում է իրերի իրական դրությունը, թե ոչ։ Պատկերացնենք, որ չի արտացոլում։ Նման դեպքում բարձրանում է մեկ այլ հարց՝ ղարաբաղյան կլանի ինչի՞ն է պետք հատկապես հիմա արհեստականորեն սրել Փաշինյանի և Գրիգորյանի միջև կոնֆլիկտը։ «Հրապարակ» պարբերականը միշտ դեմ է եղել Փաշինյանին։ Հավանաբար, ինչպես արդեն վերը նշվեց, արտաքին քաղաքականության վեկտորը որոշելու իքս ժամը արդեն հասունացել է։ Փաշինյանը չի կարող որոշել վճռական քայլ անել դեպի Արևմուտք (չէ որ նա այդպես էլ Հայաստանը դուրս չհանեց ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից)։ Իսկ նշանակում է, որ ռեւանշիստներն ու նրանց արեւմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Գրիգորյանի վրա։

Եթե նույնիսկ ինքը՝ Գրիգորյանը այդ մասին չի կասկածում։

Caliber.Az
Դիտումներ: 286

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

146
09 Դեկտեմբերի 2025 14:05
2

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

134
09 Դեկտեմբերի 2025 11:47
3

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

127
09 Դեկտեմբերի 2025 10:46
4

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

117
09 Դեկտեմբերի 2025 21:39
5

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

108
10 Դեկտեմբերի 2025 11:16
6

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

107
10 Դեկտեմբերի 2025 16:39
7

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

98
12 Դեկտեմբերի 2025 11:40
8

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

85
10 Դեկտեմբերի 2025 15:53
9

Ստուբը՝ գլոբալ կայունության և Ադրբեջանի ազդանշանների մասին Թեյմուր Աթաևի ակնարկը

81
09 Դեկտեմբերի 2025 16:22
10

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

75
11 Դեկտեմբերի 2025 10:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading