twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ ռևանշիստները նույնպես ընդունել են Բրյուսելում Բաքվի հաջողությունը Փաստերի հաստատում

07 Ապրիլի 2022 19:04

Այն ժամանակ, երբ Բրյուսելում նախօրեին կայացած բարձր մակարդակի բանակցությունները Ադրբեջանում առաջացնում են զգույշ լավատեսություն, Հայաստանում մենք հնարավորություն ունենք նկատել տագնապալի տրամադրություն։ Ընդ որում, դրանք բխում են ոչ թե գործող իշխանությունների ճամբարից, այլ առավելապես «նախկիններից», ովքեր, հիշեցնենք, բանակցությունների խափանման, կամ առնվազն՝ Փաշինյանի ձեռքերը կապելու նպատակով գագաթնաժողովի նախօրեին Երևանում նույնիսկ հանրահավաք անցկացրին։ Իսկ այժմ նրանք խոստովանում են, որ Ալիևը մաքուր հաղթանակ է տարել նաև բանակցությունների այս ռաունդում, քանզի Միշելի ամփոփիչ հայտարարությունում արտացոլվել են միայն ադրբեջանական կողմի առաջարկված ձևակերպումները։

Այսպես, Հայաստանի սարգսյանական Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը բառացիորեն պոկում է իր մորուքի մազերը (կպոկեր իր գլխից, բայց այն նրա մոտ փայլուն ու հարթ է) և ուժասպառ գոռում է. «Шеф, усе пропало!» («Շեֆ, ամեն ինչ կորավ»)։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին նվիրաված Եվրամիության նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջերս հրապարակվել է Բրյուսելում հանդիպման վերաբերյալ Եվրամիության նախագահի հայտարարությունը։

Ոչ մի խոսք Ղարաբաղի, նրա ապագայի, կարգավիճակի մասին։
Ոչ մի խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին։
Վերջին սրումների դատապարտման բացակայություն
Դրա փոխարեն՝ արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել զբաղվել խաղաղ պայմանագրի նախապատրաստմամբ։
Դրա փոխարեն՝ մինչև ապրիլի վերջը անպայման ստեղծել Համատեղ սահմանպահ հանձնաժողով ։
Ռազմագերիների հարցը հավասարեցվում է անհետ կորածների հարցին (դրա վտանգավոր հետևանքները մենք տեսանք Քարագլուխում/Դաշբաշը)»

Նրան կրկնում է «նախկիններին» մերձավոր քաղաքագետ Էդգար Էլբակյանը, ով Բրյուսելում հանդիպումը անվանել է՝ «Արևմուտքի քաղաքական հովանու ներքո Հայաստանի ազգային շահերի թաղման հերթական ակտ»։ Նրա խոսքով, ԵՄ-ի նախագահի հայտարարությունում ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի հիշատակման բացակայությունը ասում է ՄԽ-ի փաստացի չեղարկման մասին։

«Ինչ վերաբերում է «զորքերի հայելային հետ քաշում» սահմանմանը, ապա դա նշանակում է «հայկական նոր տարածքների հանձնում»,- ասում է Էլբակյանը։

ԵԱՀԿ ՄԽ-ի մահվան արձանագրման համար, որի հետ հայերը մեծ հույսեր էին կապել՝ արցունքներ է թափում նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով, «տվյալ պահին կարելի է արձանագրել, որ Հայաստանը նորից հրաժարվեց նախապես հնչեցրած իր դիրքորոշումից»։

«Հայաստանը համաձայնվել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովին՝ առանց սահմանին լարված իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերի իրականացման։ Չնայած այդ քայլերի վերաբերյալ ասվում էր՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում եռակող հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Հայաստանը հրաժարվեց այն դիրքորոշումից, որ խաղաղ բանակցությունները պետք է մեկնարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և վերջինիս հովանու ներքո»,- գրել է Գրիգորյանը։

Այնուամենայնիվ, հայկական ընդդիմության պեսիմիզմը հասկանալի է՝ Բրյուսելում Ալիևը և Միշելը նշելով հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման, երկաթգծի և ավտոմոբիլային կապի վերականգնման կարևորությունը, դրանով հանդերձ բոլորովին մոռանալով ԵԱՀԿ ՄԽ-ի և «Լեռնային Ղարաբաղի» մասին՝ Փաշինյանի համար խուսանավելու տեղ չեն թողել։ Բայց չէ որ «նախկինները» Փաշինյանին հակադրվելու և իշխանությանըվերադառնալու իրենց ողջ քաղաքականությունը կառուցում են ռևանշիստական տրամադրությունները ջերմացնելու և Բաքվի հետ ցանկացած պայմանավորվածություններից հրաժարվելու վրա։ Եվ եթե Փաշինյանը իր սովորությամբ չմիացնի հետընթաց փոխանցումը, ապա նա առանց դժվարության իր քաղաքական ընդդիմախոսների ոտքերի տակից կքաշի աթոռը և «ղարաբաղյան կլանը» իսկապես կուղարկի հավերժ անգոյության։

Caliber.Az
Դիտումներ: 1095

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

120
10 Դեկտեմբերի 2025 11:16
2

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

117
10 Դեկտեմբերի 2025 16:39
3

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

112
12 Դեկտեմբերի 2025 11:40
4

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

110
12 Դեկտեմբերի 2025 18:28
5

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

98
10 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

93
12 Դեկտեմբերի 2025 17:24
7

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

87
12 Դեկտեմբերի 2025 17:29
8

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

84
11 Դեկտեմբերի 2025 18:36
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

81
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

81
12 Դեկտեմբերի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading