twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը այլևս չի վիճարկում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին» Դմիտրի Սոլոննիկովը Caliber.Az կայքում

26 Ապրիլի 2023 12:46

Լաչին-Խանքենդի ճանապարհին սահմանային անցակետի բացումը՝ դեռ անցյալ տարվա վերջից նկատվող ներկա քաղաքական իրավիճակի միանգամայն տրամաբանական շարունակությունն է։ Տարածաշրջանում լարվածությունը՝ Ղարաբաղում ավազակախմբերի մնացորդների և Հայաստանում տարբեր կառույցների ջանքերով, որոնք շարունակում էին սրել իրավիճակը՝ օրեցօր գնալով էլ ավելի էր խորանում։

Այսպես է Լաչինի ճանապարհին անցակետի սահմանման փաստը Caliber.Az-ին մեկնաբանել՝ Ժամանակակից պետական զարգացման ռուսական ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։

Հիշեցնենք, որ Հայաստանից Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական զինված կազմավորումներին կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի անօրինական փոխանցումը կանխելու նպատակով, որն իրականացվել է հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությանը, և ապրիլի 22-ին Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին Լաչին-Խանքենդի ճանապարհի մուտքի անցակետի միակողմանի կարգով տեղադրելուն համարժեք, ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից մեր երկրի ինքնիշխան տարածքում, Հայաստանի հետ սահմանին, Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է սահմանային անցակետ։ Դրանով հանդերձ, ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն այս անցակետով տրանսպորտային և կարգավորված անցումների համար։

Եվ ահա ինչ է մտածում այս մասին ռուս հայտնի քաղաքագետ Դ. Սոլոննիկովը. «Սկզբում եղել է՝ Ադրբեջանի տարածքից օգտակար հանածոների չվավերացված արտահանում, շարունակվել է ապօրինի զինված խմբավորումների մատակարարում, չնայած 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության համաձայն դրանք պետք է լուծարվեին։ Եվ այս ամենին պետք էր վերջ տալ։ Հետևաբար, արդեն Լաչին-Խանքենդի ճանապարհին խաղաղ բնապահպան ակտիվիստների պիկետների հայտնվելու հետ միասին, հասկանալի դարձավ, որ դեպի ետ, այսինքն սահմանի լրիվ անվերահսկելի հատման (ինչպես դա երբեմնի եղել է) իրավիճակին վերադառնալը արդեն անհնար է։

Հայկական կողմը, իր հերթին տեղի ունեցողներին պատշաճ կերպով չարձագանքեց։ Չի եղել բնական ռեսուրսների ապօրինի արտահանումը հետաքննելու փորձ, ինչպես նաև չեն հետևել ապօրինի զինված խմբավորումների զինաթափման մասին հայտարարություններ։ Ընդհակառակը, Երևանը ոչ ադեկվատ արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ կոչ անելով ապաշրջափակել ճանապարհը, թեև դրանով ազատ տեղաշարժվում էին մարդասիրական բեռներն ու շտապօգնության մեքենաները։ Իսկ հայկական կողմի անիմաստ հիստերիան՝ հնարովի «Ղարաբաղի շրջափակումը» պաշարված հերոս Լենինգրադի հետ համեմատելու փորձերով, լրիվ սրբապղծություն է։

Այսինքն ակնհայտ էր, որ հայկական կողմից լուրջ գործողությունների փոխարեն, եղել են տեղեկատվական հարձակման, փիառ-հարձակման փորձեր։ Այո, հասկանալի է, որ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետները, ովքեր հիմա Երևանին խորհուրդ են տալիս ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից՝ տեղեկատվական արտադրանքի ստեղծման վարպետներ են, և ընդհանրապես դրա վրա էլ և կատարվել էր խաղադրույքը։ Բայց ոչինչ չստացվեց։ Հայկական կողմին չհաջողվեց այս իրավիճակի մեջ ներքաշել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, չնայած այն նրան, որ Փաշինյանը ամեն կերպ ցուցադրեց իր բացասական վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ և խոսեց ռազմական բլոկի անգործունակության մասին, այն մասին, որ պետք է ավելի շատ կողմնորոշվել դեպի Արևմուտք, ՆԱՏՕ և ԵՄ-ն և այլն։ Հետևաբար զարմանալի չէ, որ սահմանին սադրանքները տեղի են ունեցել հատկապես Հայաստանի պաշտպանության նախարարի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ժամանակ։

Բայց հիմա իրավիճակը փոխվել է, Ադրբեջանը իր տարածքում տեղադրել է օրինական սահմանային անցակետ, իսկ Հայաստանը տեղադրել է իր սահմանային անցակետը։ Եվ դա նշանակում է, որ երկրները ֆիքսել են իրենց տարածքը, ինչը միանգամայն տրամաբանական է։ Փաստորեն, արդեն կա պետական սահման, և Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին նույնիսկ չի վիճարկվում։

Սահմանային անցակետը տեղադրվել է Լաչին-Խանքենդի ճանապարհին, այսինքն կարելի է ստորագրել սահմանի մասին պայմանագիրը։ Եթե այդպես լինի, նշանակում է ամեն ինչ ճիշտ է արվել։ Հնարավոր է, որ հիմա Հայաստանի կողմից տեղեկատվական պատերազմի հերթական բուռն ալիք ծագի։ Ուստի չի կարելի բացառել տեղեկատվական որոշակի էսկալացիա։ Սակայն, եթե ուշադրություն դարձնել, որ Հայաստանի կողմից նախաձեռնված նախկին տեղեկատվական պատերազմները ոչ մի բանի չեն հանգեցրել, ապա, ամենայն հավանականությամբ, նույն ճակատագրին կարժանանա նաև նոր փորձը։

Կարծում եմ, որ այնուամենայնիվ, իրավիճակը որոշ ժամանակ անց կհանդարտվի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական և տնտեսական իրողություններում հարաբերությունների զարգացման մասին։ Կարելի է միայն ողջունել այն, որ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին գնալով ավելի ու ավելի է ինստիտուցիոնալ, օրինական և իրավական հիմքեր ձեռք բերում։ Նախկինում ևս ոչ ոք չի կասկածել դրանում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը այս փաստի ճանաչման ուղղությամբ իրական քայլեր է անում»։

Caliber.Az
Դիտումներ: 223

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

242
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

210
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

208
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

167
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

156
06 Մայիսի 2025 09:43
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

139
08 Մայիսի 2025 08:59
7

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

139
06 Մայիսի 2025 09:22
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

139
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

75
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

71
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading